[ARM]     [RUS]     [ENG]

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. ՄՆԱՑԱԾԸ ՀԵՇՏ Է

 

Պողոսագոմեր գյուղը յուրահատուկ համ ու հոտ ունի։ Նրան տրվում ես հենց առաջին վայրկյաններից, երբ փորձում ես հայացք ձգել գյուղը շրջապատող լեռներին ու անտառներին։ Բառերով դա բացատրել ու փոխանցել, իհարկե, չեմ կարող, քանզի Պողոսագոմերը գնալու, տեսնելու և մնալու տեղ է։

Գյու­ղում մեր ա­ռա­ջին կան­գա­ռը ե­ղավ հենց մայ­րու­ղուց դե­պի Պո­ղո­սա­գո­մեր տա­նող ճա­նա­պար­հա­հատ­վա­ծը, որ­տեղ աս­ֆալ­տա­պատ­ման ակ­տիվ աշ­խա­տանք­ներ էին ըն­թա­նում։ Գյու­ղը մայ­րու­ղուն կա­պող ճա­նա­պարհն օ­րեր հե­տո բա­րե­կարգ ու աս­ֆալ­տա­պատ կլի­նի, կամ գու­ցեև այս պա­հին, երբ ես գրում եմ Պո­ղո­սա­գո­մե­րի մա­սին, ար­դեն իսկ այն աս­ֆալ­տա­պատ­ած է։
Ճա­նա­պար­հա­հատ­վա­ծի աս­ֆալ­տա­պա­տու­մը բա­ցա­ռիկ երևույթ է Պո­ղո­սա­գո­մե­րի ու նրա բնա­կիչ­նե­րի հա­մար, քա­նի որ գյու­ղը երբևէ մայ­րու­ղուն կա­պող աս­ֆալ­տա­պատ ճա­նա­պարհ չի ու­նե­ցել։
Աս­ֆալ­տա­պատ­ման աշ­խա­տանք­նե­րին ու­շա­դիր հետևող պո­ղո­սա­գո­մեր­ցի­ներն ա­սում են՝ քա­ղաքնք տեռ­նում, վար ստի քի­նի Պո­ղո­սա­գո­մե­րը երկ­րի կենտ­րոն­նա տռն­լան։ Դե իսկ գյու­ղի փոք­րիկ­ներն ան­համ­բեր սպա­սում են ա­ս­ֆալ­տա­պատ­ման աշ­խա­տանք­նե­րի ա­վար­տին, որ­պես­զի կա­րո­ղա­նան նոր և բա­րե­կարգ ճա­նա­պար­հա­հատ­վա­ծում հե­ծա­նիվ քշել։
Մեծ էր Պո­ղո­սա­գո­մե­րի բնա­կիչ­նե­րի ոգևո­րու­թյու­նը, նրան­ցից յու­րա­քան­չյուրն անձ­նա­կան եր­ջան­կու­թյուն էր հա­մա­րում գյու­ղը մայ­րու­ղուն կա­պող ճա­նա­պար­հա­հատ­վա­ծի աս­ֆալ­տա­պա­տու­մը։
Մեր հա­ջորդ կան­գա­ռը Ռո­զա Ա­ռա­քե­լյա­նի բազ­ման­դամ ըն­տա­նի­քում էր։ Տի­կին Ռո­զա­յի որ­դին 8 ե­րե­խա­նե­րի` վեց որ­դի­նե­րի և եր­կու դուստ­րե­րի հայր է։ Մենք հյու­րըն­կալ­վե­ցինք նրանց նո­րա­կա­ռույց տա­նը, այն կա­ռուց­վել է պե­տու­թյան կող­մից և տրա­մադր­վել նրանց` որ­պես բազ­մա­­զա­վակ ըն­տա­նիք։ Տի­կին Ռո­զան հա­տուկ ջեր­մու­թյամբ մեզ ցույց էր տա­լիս նո­րա­կա­ռույց տան սե­նյակ­ներն ու ա­սում՝ սպա­սում ենք ե­րե­խա­նե­րը մի քիչ մե­ծա­նան ու տե­ղա­փոխ­վենք նոր տուն։
Երբ փոր­ձե­ցինք հաս­կա­նալ, թե, ար­դյոք, որ­պես բազ­ման­դամ օ­ջա­խի ա­վագ կա­րո­ղա­նո՞ւմ է տի­կին Ռո­զան կազ­մա­կեր­պել ըն­տա­նի­քի օրն ու ա­ռօ­րյան, մեր զրու­ցա­կիցն ա­սաց.
-Աշ­խար­հի ա­մե­նա­հա­րուստ մարդն եմ ես, ի­հար­կե, դժ­վա­րու­թյուն­ներ շատ են լի­նում, բայց այն մենք հաղ­թա­հա­րում ենք սի­րով, ո­րո­վհետև հա­նուն մեր ե­րե­խա­նե­րի մենք պար­տա­վոր ենք ա­մեն ինչ ա­նել, նրանք են մեր վաղ­վա օ­րը։ Յու­րա­քան­չյուր ար­ցախ­ցի այ­սօր պի­տի շատ ե­րե­խա­ներ ու­նե­նա, դա պետք է ռազ­մա­վա­րու­թյուն դառ­նա մեզ հա­մար։ Շատ ե­րե­խա­ներ, շատ-շատ ե­րե­խա­ներ. ա­հա մեր ամ­րու­թյան բա­նա­լին։ Ես, օ­րի­նակ, եր­ջա­նիկ մարդ եմ, որ այդ­քան շատ թոռ­ներ ու­նեմ, նրան­ցից յու­րա­քան­չյու­րը դպ­րո­ցի, գյու­ղի աչքն է։ Ես նրան­ցով եմ ապ­րում։ Եվ հե­տո, գի­տեք, ե­թե խա­ղա­ղու­թյուն լի­նի, ա­մեն բան ինք­նա­բե­րա­բար կլի­նի, կհա­ջո­ղենք ա­մեն ին­չում։ Կարևո­րը խա­ղա­ղու­թյուն լի­նի, ար­ցախ­ցին հի­մա ա­մե­նից շատ դրա կա­րիքն ու­նի, մնա­ցա­ծը ժա­մա­նա­կի հարց է, մի քիչ ա­վել, մի քիչ պա­կաս, դա խն­դիր չէ։ Էլ պա­տե­րազմ չլի­նի, ա­մեն ինչ իր հու­նով կգ­նա։
Տի­կին Ռո­զա­յի խոս­քից մի քիչ հուզ­ված, բայց և վաղ­վա օր­վան ա­վե­լի հաս­տա­տա­կամ նա­յե­լու վճ­ռա­կա­նու­թյամբ Պո­ղո­սա­գո­մե­րի գյու­ղա­մեջ շարժ­վե­ցինք ան­տա­ռա­յին ճա­նա­պար­հով` շր­ջան­ցե­լով ամ­բողջ գյու­ղը, ո­րով­հետև գլ­խա­վոր ճա­նա­պարհն, ինչ­պես նշե­ցի, փակ էր ըն­թա­ցող աշ­խա­տանք­նե­րի պատ­ճա­ռով։
Գյու­ղա­մի­ջում հան­դի­պե­ցինք մեղ­վա­բու­ծու­թյամբ զբաղ­վող Ա­շոտ Առս­տա­մյա­նին, ով մեզ ու­ղեկ­ցեց իր տուն` ցույց տա­լու իր փե­թակ­նե­րը։ Գույ­նզ­գույն ներկ­ված փե­թակ­նե­րը հեռ­վից ար­դեն աչք էին շո­յում։ Երբ ար­դեն տե­ղում էինք, փոր­ձե­ցինք մեղ­վա­բու­ծու­թյան նր­բու­թյուն­նե­րի ու ա­մե­նօ­րյա աշ­խա­տան­քի մա­սին խո­սել Ա­շոտ Առս­տա­մյա­նի հետ։
- Ես մեղ­վա­բու­ծու­թյամբ զբաղ­վում եմ 7 տա­րե­կա­նից, մեր գեր­դաս­տա­նում սերն­դե­սե­րունդ փո­խանց­վել է այս մաս­նա­գի­տու­թյու­նը, հայրս ա­սում էր՝ մե­ղու­նե­րի հետ աշ­խա­տե­լը ա­ռող­ջա­րար է ու օգ­տա­կար։ Դե իսկ մեղ­րի մա­սին չեմ խո­սում, կար­ծում եմ՝ մարդ չկա, որ տե­ղյակ չէ, թե որ­քան օգ­տա­կար է մեղ­րը մար­դու հա­մար։ Հի­մա 34 փե­թակ ու­նեմ, տա­րիքս ու ա­ռող­ջու­թյունս չի նե­րում, թե չէ կա­րե­լի էր 100-ից ա­վել պա­հել։ Խնդ­րեմ, մեղր քա­մե­լու ժա­մա­նակ ե­կեք և հյու­րա­սիր­վեք, տե­սեք գոր­ծի ամ­բողջ նր­բու­թյուն­նե­րը։
Հե­տաքր­քիր մարդ­կանց գյուղ է Պո­ղո­սա­գո­մե­րը` իր տար­բեր­վող ապ­րե­լա­կեր­պով ու ար­տա­սո­վոր ե­ռու­զե­ռով։ Ին­չու եմ ա­սում ար­տա­սո­վոր, ո­րով­հետև գյու­ղը բա­վա­կա­նին փոք­րիկ է։
Պո­ղո­սա­գո­մե­րից հե­ռա­ցանք ան­բա­ցատ­րե­լի տպա­վո­րու­թյուն­նե­րով, բնու­թյու­նը, մար­դիկ, նրանց ապ­րե­լա­կերպն ընդ­հան­րաց­նում էին ար­ցախ­ցու դի­մագ­ծե­րը, յու­րա­քան­չյուր պո­ղո­սա­գո­մեր­ցու աչ­քե­րի մեջ նկա­տե­լի էին մեր հայ­րե­նի­քի գույ­նե­րը։ Հաղ­թող, ապ­րող ու ա­րա­րող տե­սա­կի ե­զերք է Պո­ղո­սա­գո­մե­րը։

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ