Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ ՇՈՇԱՓԵԼ ԵՐԿՐԻԴ ԶԱՐԿԵՐԱԿԸ...

Եթե իսկապես ուզում ես շոշափել Երկրիդ Երակը, ապա մի կողմ դիր բոլոր գործերդ, վերցրու «ցուպդ» ու գնա շրջելու Արցախի գյուղերում, գլուխդ առ ու գնա՛, գնա, եթե, իրավ, ցանկություն ունես հաղորդակցվելու նախախնամ արարչագործության հետ։

...Օ­րը կի­րա­կի էր, Մար­տու­նու շր­ջա­նի Բեր­դա­շեն ու Կա­ղար­ծի գյու­ղեր գնա­լու հնա­րա­վո­րու­թյուն կար՝ ափ­սո­սա­լով, որ չեմ կա­րող մաս­նակ­ցել կի­րակ­նօ­րյա պա­տա­րա­գին ու հա­ղոր­դու­թյուն ստա­նալ, մեկ­նե­ցի Կա­ղար­ծի... Շփ­վե­լով տե­ղաբ­նակ­նե­րի հետ, ո­րոնց հա­մար ի­րենց գյու­ղը ոչ ա­վել, ոչ պա­կաս մե­ռո­նա­բույր մի խո­րան է, ես ստա­ցա ե­րա­նե­լի հա­ղոր­դու­թյուն՝ զու­լալ, վճիտ ու մաք­րա­մա­քուր նրանց ան­կեղ­ծու­թյու­նից և, ա­մե­նա­կարևո­րը, ի­րենց հող ու ջրին տեր կանգ­նե­լու նրանց պող­պա­տյա, կարծր պատ­րաս­տա­կա­մու­թյու­նից...Շտա­պեմ խոս­տո­վա­նե­լու պես ա­սել, որ ե­րե­կո­յան տուն դար­ձա հոգ­նա­բեկ, սա­կայն հո­գով խա­ղաղ ու զու­լալ­ված՝ ա­սես թե օրս սկ­սել ու ա­վար­տել եմ ե­կե­ղե­ցում։
...Հա­մայն­քա­պե­տա­րա­նի բա­կում տղա­մար­դիկ քաղցր ցրու­ցում էին, գյու­ղում այդ օ­րը հյու­րեր շատ կա­յին, ու այդ հա­մա­պատ­կե­րին մեր ներ­կա­յու­թյունն էլ չէր ա­ռանձ­նա­նում... մի խոս­քով՝ իմ բարև-բա­րի լույ­սից ա­նակն­կա­լի չե­կան ու ա­ռանց հար­ցու­փորձ ա­նե­լու՝ ո՞վ ենք, որ­տե­ղի՞ց ենք ե­կել, միան­գա­մից միա­ցան զրույ­ցին...Կա­ղար­ծե­ցի Լեռ­նիկ Օ­հա­նյա­նը, ո­րը ար­մատ­նե­րով, պա­պե­րով ու ա­պու­պա­պե­րով այս գյու­ղից է, ան­թա­քույց հպար­տու­թյամբ է խո­սում հա­րա­զատ գյու­ղի և հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի մա­սին։ Նրա հա­մար աշ­խարհն սկ­սում ու ա­վարտ­վում է իր գյու­ղով, և ար­դար քր­տին­քով վաս­տա­կած ա­մեն մի պա­տառ հա­ցը, որ կտ­րում են յու­րա­քան­չյուր Աստ­ծո օր, մա­նա­նա է ի­րենց հա­մար։ Վաթ­սու­նյոթ տա­րի ի վեր հա­րա­զատ գյու­ղին չի «դա­վա­ճա­նել» Լեռ­նի­կը ու միտք էլ չու­նի, թշ­նա­մին ո՞վ է, որ ի­րեն տնից հա­նի, ա­րյու­նը պղ­տո­րում է, երբ հի­շում է դրանց հան­դգ­նու­թյու­նը, ա­սես ի­րենք չէին, որ 94-ին լե­ղա­պա­տառ փախ­չում էին ի­րենց առջևից, հի­մա «մեծ եղ­բայ­րը» ոգևո­րել է, փոր­ձում են ե­ղա­նակ ստեղ­ծել ու հո­խոր­տալ։ Լեռ­նիկն ու իր ըն­կեր­նե­րը լավ են ճա­նա­չում դրանց ու հի­մա թեև տա­րիքն ա­ռել են, բայց դեռ բա­վա­կա­նին ուժ ու­նեն նրանց ի­րենց իս­կա­կան տե­ղը ցույց տա­լու հա­մար։ Այս վեր­ջին շր­ջա­նում գյուղ ե­լու­մուտ ա­նող­նե­րի հոս­քը շա­տա­ցել է, տե­ղա­հան­ված­նե­րի հա­մար նոր շենք են կա­ռու­ցել, շի­նա­րա­րու­թյունն աշ­խու­ժա­ցել է, ա­սում է զրու­ցա­կիցս ու բո­լոր ե­կող-գնա­ցող­ներն էլ ի­րենց կար­ծիք­նե­րով ու թարմ տե­ղե­կու­թյուն­նե­րով նոր գույն ու ե­րանգ են հա­ղոր­դում գյու­ղին, սա­կայն բո­լորն էլ ի վեր­ջո գա­լիս-հան­գում են նույն մտ­քին ու կար­ծի­քին...Իմ հար­ցին, թե ո՞րն է այդ հա­վա­քա­կան կար­ծի­քը, Լեռ­նի­կը պա­տաս­խա­նում է՝ մենք ա­պու­պա­պե­րից դա­րե­րով ժա­ռան­գա­ծը պա­հե­լու ենք դա­րե­րով։
Լեռ­նիկն ու իր հա­րա­զատ հա­մա­գյու­ղա­ցի­նե­րը, ինչ­պես ինքն է ա­սում, մի նպա­տակ ու­նեն, կորց­րածն ինչ­քան հնա­րա­վոր է շուտ հետ բե­րել և ինք­նա­կազ­մա­կերպ­վել հնա­րա­վո­րինս ա­րագ, նրանք երկ­րի իշ­խա­նա­վոր­նե­րից այլ պարտք ու պա­հանջ չու­նեն, ի­րենք են հո­գա­լու ի­րենց ա­մե­նօ­րյա հոգ­սե­րը, միայն թե խա­ղա­ղու­թյուն լի­նի։ Գյու­ղո­վի երկ­րա­պահ են, ո՞վ պի­տի պա­հի ի­րենց հայ­րե­նի­քը, ե­թե ոչ ի­րենք։ Սա միայն Լեռ­նի­կի կար­ծի­քը չէ, գյու­ղո­վի նույն նա­լին ու մե­խին են խփում, քնում-արթ­նա­նում նույն հոգ­սե­րով։ Իսկ Լեռ­նիկն ին­քը միայն 12 տա­րի պայ­մա­նագ­րա­յին հի­մունք­նե­րով 3-րդ պաշտ­պա­նա­կան շր­ջա­նում է ծա­ռա­յել, մի այդ­քան էլ ջո­կատ­նե­րի կազ­մում ու պա­տե­րազ­մա­կան խառ­նի­խուռն տա­րի­նե­րին, դեռ ա­վե­լին` Շարժ­ման ա­ռա­ջին իսկ օ­րե­րից սկ­սած միշտ ա­ռա­ջին շար­քում է ե­ղել, հե­տա­գա­յում էլ՝ ա­ռա­ջին զենք բռ­նող­նե­րից մե­կը։ Իր տե­սա­կի մեջ նա միա­կը չէ, գյու­ղում, ում մո­տե­նաս իր պատ­մու­թյունն ու­նի, իր հե­րո­սա­պա­տու­մը։ Ի­րենք ի­րենցն ա­րել են, հի­մա հեր­թը գյու­ղի ջա­հել­նե­րինն է, ո­րոնք հույս են ներ­շն­չում և, ա­մե­նա­կարևո­րը, ի­րենց պա­տաս­խա­նա­տու են զգում երկ­րի վաղ­վա օր­վա հան­դեպ։ Մեր զրույ­ցին միա­նում է հարևան Ննգի գյու­ղից հյուր ե­կած Գևորգ Հա­րու­թյու­նյա­նը, նա էլ, պարզ­վում է, այն ան­ձանց փա­ղան­գից է, ո­րոնք Երկ­րի հոգսն ի­րենց անձ­նա­կանն են հա­մա­րում և հնա­րա­վո­րինս փոր­ձում թեթևաց­նել այն։ Գևորգն էլ Լեռ­նի­կի պես ի­րեն ցմահ Երկ­րա­պահ է հա­մա­րում և խեթ աչ­քով է նա­յում բո­լոր նրանց, ո­րոնք դժ­վար օ­րե­րին լքում են եր­կի­րը։ Այդ ա­ռու­մով նրանց գյու­ղը ե­զա­կի­նե­րից է։ Պարզ­վում է՝ Գևոր­գը հա­րա­կից ևս մի քա­նի գյու­ղե­րի ան­տա­ռա­պահն է ու ո­րո­շա­կի տե­ղե­կատ­վու­թյան է տի­րա­պե­տում։ Նա վս­տահ է, որ ար­ցախ­ցին մի բուռ հո­ղի վրա էլ բա­րե­կե­ցու­թյուն է ստեղ­ծե­լու և դեռ ու­նե­նա­լու իր ե­րա­նե­լի տա­րի­նե­րը։ Այդ դա­սե­րը նա պատ­մու­թյու­նից է քա­ղել, իսկ ներ­կա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյունն էլ հա­վաս­տումն է այն ի­րո­ղու­թյան, որ ղա­րա­բաղ­ցին շատ ա­րագ է շտ­կում կո­րա­ցած մեջքն իր։ Նրանք այ­լընտ­րանք չու­նեն, ի­րենց նա­հա­տակ մար­տա­կան ըն­կեր­նե­րի հի­շա­տակն ա­վե­լին է պար­տա­վո­րեց­նում, ա­ռա­վե­լա­գույ­նը՝ ա­ռա­վե­լից։

Գյու­ղա­մի­ջում ծո­վա­ցած բազ­մու­թյան մեջ աչքս ջո­կում է ՊԲ գն­դա­պե­տի հա­մազ­գես­տով սպա­յին, ո­րը, ինչ­պես երևում է ան­կաշ­կանդ շփու­մից, հյուր չէ... Փոր­ձում եմ զրույ­ցի հրա­վի­րել, մտեր­մա­բար ժպ­տում է՝ ճա­նա­չում եմ քեզ՝ ա­սում է, մեր զո­րա­մա­սում շատ ես ե­ղել... մի խոս­քով՝ գործս հեշ­տա­նում է... Գն­դա­պետ Օ­լեգ Դավ­թյա­նը հայ­րե­նի գյուղ ե­կել է ըն­տա­նի­քով, ա­ռի­թը բաց չեն թող­նում գյու­ղում հա­ճախ լի­նե­լու, գա­լիս մոր մաղ­թանք­նե­րը «ժո­ղո­վում», հա­րա­զատ վայ­րե­րից ու մի­ջա­վայ­րից կա­րոտն առ­նում ու կր­կին ծա­ռա­յու­թյան է վե­րա­դառ­նում լից­քա­վոր­ված, նոր ու­ժով ու ե­ռան­դով։ «Ա­րյունս քա­շում է, ա­ռանց գյու­ղի ես ես չեմ»,- ա­սում է գն­դա­պետ Դավ­թյա­նը ու հա­վե­լում, թե գա­լիս է իր ժո­ղովր­դին հաշ­վե­տու լի­նե­լու, վս­տա­հեց­նե­լու, որ բա­նակն իր խն­դի­րը կա­տա­րում է, և ի­րենք հան­գիստ կա­րող են տան ու ե­րե­խա­նե­րի հոգ­սը քա­շել։ Գն­դա­պե­տը դիր­քե­րից վճ­ռա­կան տրա­մադր­վա­ծու­թյուն է բե­րել, իսկ գյու­ղից դիր­քեր լավ տրա­մադ­րու­թյուն ու ջեր­մու­թյուն է տա­նե­լու։
Լու­սի­նե Բեգ­լա­րյա­նը գյու­ղի կա­նանց հետ քաղցր զրույ­ցի մեջ էր երբ մո­տե­ցանք, սա­կայն դա չխան­գա­րեց, որ այդ քաղց­րու­թյու­նից մեզ էլ բա­ժին հա­նի... Կա­ղար­ծին Լու­սի­նեի ա­մուս­նու գյուղն է, ի­րենք ներ­կա­յումս ապ­րում են Մար­տու­նի քա­ղա­քում, բայց ա­ռի­թը բաց չի թող­նում հա­ճա­խա­կի լի­նել ի­րեն վա­ղուց հա­րա­զատ դար­ձած գյու­ղում։ Պա­հես­տա­զո­րի մա­յոր ա­մուս­նու հետ նրանք ա­վան­դա­պահ ի­րենց օ­ջա­խում ե­րեք դուստր են մե­ծաց­նում ու միայն մի ցան­կու­թյուն ու­նեն, որ նրանք պա­տե­րազ­մի ե­րես չտես­նեն, իսկ ե­րա­զած խա­ղա­ղու­թյու­նը եր­բեք փխ­րուն չլի­նի։ Նրանք ըն­տա­նի­քի ա­պա­գան տես­նում են միայն Ղա­րա­բա­ղում, և ի­րեն­ցից կախ­ված ա­մեն ինչ ա­նե­լու են այդ ա­պա­գա­յի հա­մար։ 42-ա­մյա Լու­սի­նեն ար­դեն ե­րեք պա­տե­րազմ է տե­սել, և նրա ե­րա­զա­ծը խա­ղա­ղու­թյունն է, մնա­ցած ա­մեն բա­րե­կե­ցու­թյուն ի­րենց ձեռ­քե­րով կս­տեղ­ծեն։
Գյու­ղի դպ­րո­ցի տնօ­րեն Լյուդ­մի­լա Հայ­րա­պե­տյա­նը՝ հայ­րե­նի գյու­ղի ու իր ար­մատ­նե­րի գով­քը շուր­թե­րին, քա­ռորդ դար իր տնօ­րի­նու­թյամբ գոր­ծող դպ­րո­ցի ձեռք­բե­րում­նե­րից ու հոգ­սե­րից է խո­սում, գյու­ղա­պետն էլ իմ հա­մա­դա­սա­րան­ցին է՝ ա­սում ու կա­տա­կին է տա­լիս՝ հա­մա­դա­սա­րան­ցի­նե­րով գյու­ղում «շեֆու­թյուն» ենք ա­նում, հե­տո հի­շում է հոգ­սե­րի մա­սին ու «շե­ֆու­թյան» մա­սին մո­ռա­ցած պատ­մում մինչ պա­տե­րազմն ու պա­տե­րազ­մից հե­տո գլխ­նե­րով ան­ցա­ծը, այն բո­լոր դառ­նու­թյուն­նե­րը, որ ճա­շա­կել են ա­ռաջ և հե­տո, այն դժ­վա­րու­թյուն­նե­րը, որ ար­ժա­նա­պատ­վու­թյամբ ի­րենց ու­սե­րին կրել ու կրում են գյու­ղո­վի։ Դպ­րոց հա­ճա­խում է 42 ա­շա­կերտ, ո­րից 12-ը տե­ղա­հան­ված­նե­րի ըն­տա­նիք­նե­րից են։ Բնա­կա­նա­բար, դպ­րո­ցի ա­շա­կերտ­նե­րը դպ­րո­ցում իշ­խող տրա­մադ­րու­թյու­նը տուն են տա­նում, և հա­կա­ռա­կը՝ տնից բե­րում դպ­րոց։ Շու­շին, Հադ­րու­թը, Ջի­վա­նին ա­մեն օր ներ­կա են Կա­ղար­ծիի դպ­րո­ցում ու, ինչ­պես տի­կին Հայ­րա­պե­տյանն է վկա­յում, ա­մեն ինչ ա­նում են, որ տե­ղա­հան­ված­ներն ի­րենց օ­տա­րո­տի չզ­գան, մեր­վեն, մինչև նոր ու բա­րի ժա­մա­նակ­նե­րի վե­րա­դար­ձը։ Չնա­յած դպ­րո­ցում ա­շա­կերտ­նե­րի քա­նա­կը քիչ է, սա­կայն նրանք տա­րա­տե­սակ մր­ցույթ­նե­րից ու օ­լիմ­պիա­դա­նե­րից /թե՛ հան­րա­պե­տու­թյան մասշ­տա­բով և թե՛ հան­րա­պե­տու­թյու­նից դուրս/ հաղ­թա­նա­կով են վե­րա­դառ­նում։ Հրա­ժեշ­տից ա­ռաջ դպ­րո­ցի տնօ­րե­նը մեզ վս­տա­հեց­րեց, որ ա­մուր են պա­հում ի­րենց բա­ժին «խրա­մա­տը», և մեծ հույ­սեր են կա­պում ի­րենց շր­ջա­նա­վարտ­նե­րի հետ, ո­րոնց մի զգա­լի մա­սը սո­վո­րում է բարձ­րա­գույն ռազ­մա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում։

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ