Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀՀ «ԱՍՏՂԻԿ» ԲԿ-Ի ՆԵՈՆԱՏՈԼՈԳԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

 

Ծննդյան առաջին իսկ օրվանից տարվող ճիշտ խնամքը երեխայի առողջության կարևոր նախապայման
ԱՀ առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում մայիսի 23-ից մինչև հունիսի 3-ը Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի նեոնատոլոգիայի բաժանմունքում խորհրդատվություններ և զննումներ իրականացրեց ՀՀ «Աստղիկ» բժշկական կենտրոնի ծննդատան նեոնատոլոգ Կոնստանտին ՔՐՄՈՅԱՆԸ: Ներկայացնում ենք նրա հետ ունեցած մեր հարցազրույցը։

- «Բժիշկ­ներ Ար­ցա­խի հա­մար» ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ար­դեն երկ­րորդ ան­գամ Ստե­փա­նա­­կեր­տի ծնն­դա­տան նեո­նա­տո­լո­գիա­յի բա­ժան­մուն­քում զն­նել եք ա­ռողջ և հի­վանդ նո­րա­ծին­նե­րին, տվել հա­մա­պա­տաս­խան ցու­ցում­ներ ծննդ­կան մայ­րե­րին՝ ե­րե­խա­նե­րի կե­րակր­ման, լո­գան­քի, զբոս­նե­լու և խնամ­քի հետ կապ­ված այլ հար­ցե­րի վե­րա­բե­րյալ, ո­րոնք ան­չափ կարևոր են ե­րե­խա­յի ա­ռող­ջու­թյան հա­մար:
-Նո­րա­ծին­նե­րի ա­ռողջ զար­գաց­ման հա­մար կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նի ծնն­դյան ա­ռա­ջին իսկ օր­վա­նից նրանց նկատ­մամբ տար­վող խնամ­քը։ Ե­րե­խա­յի ծն­վե­լուց ա­ռա­ջին վեց ժամ­վա ըն­թաց­քում չի կա­րե­լի նրան լո­ղաց­նել, քա­նի որ նո­րած­նի մաշկն ու­նի պաշտ­պա­նիչ շերտ, իսկ լո­ղաց­նե­լու դեպ­քում պաշտ­պա­նիչ ճար­պը վե­րա­նում է։ Խնամ­քի հետ կապ­ված պար­տա­դիր խոր­հուրդ ենք տա­լիս մայ­րիկ­նե­րին, որ չօգ­տա­գոր­ծեն օ­ճառ­ներ, փո­շե­ցան (տՐՌ­րօտ­ՍՈ), ան­տի­սեպ­տիկ նյու­թեր, հատ­կա­պես ե­րե­խա­յի պոր­տը խնա­մե­լու ժա­մա­նակ։ Ներ­կա դրու­թյամբ այլևս չենք սպա­սում, որ նո­րած­նի պոր­տը չո­րա­նա, հե­տո դուրս գր­վի ծնն­դատ­նից, այլ պոր­տա­լա­րի մնա­ցոր­դով էլ ու­ղար­կում ենք տուն՝ խոր­հուրդ տա­լով ա­մեն օր փոք­րի­կին լո­ղաց­նել։ Պոր­տա­լա­րի մնա­ցոր­դը սո­վո­րա­բար ընկ­նում է 5-15-րդ օ­րը։ Անհ­րա­ժեշտ է նո­րած­նի պոր­տը մաք­րել միայն 70%-ա­նոց սպիր­տով և ոչ մի այլ ան­տի­սեպ­տիկ նյութ չօգ­տա­գոր­ծել։ Նո­րա­ծին­նե­րի լո­գան­քի դեպ­քում պար­տա­դիր պետք է օգ­տա­գոր­ծել նրանց հա­մար նա­խա­տես­ված լո­գան­քի կոս­մե­տիկ հա­տուկ հե­ղուկ նյու­թեր, քսուքներ, ո­րոնք թույ­լատր­վում են ե­րե­խա­յի ծնն­դյան ա­ռա­ջին իսկ օր­վա­նից։ Դրանք մար­մի­նը խո­նա­վեց­նող նյու­թեր են, ո­րոնք պաշտ­պա­նում են նաև նո­րած­նի մաշ­կը և կան­խում բոր­բո­քում­նե­րը։ Իսկ մաշ­կը ե­րե­խա­յի օր­գա­նիզ­մի կարևոր պաշ­պա­նիչ գոր­ծոնն է, որ պա­հում է տար­բեր վա­րակ­նե­րից։ Հի­վանդ մաշ­կի դեպ­քում բո­լոր վա­րակ­նե­րը կա­րող են ներ­թա­փան­ցել օր­գա­նիզմ և դառ­նալ բոր­բո­քա­յին տար­բեր հի­վան­դու­թյուն­նե­րի պատ­ճառ։ Լո­գան­քը մի­ջի­նում տևում է 10 րո­պե, ընդ ո­րում՝ ջրի ջեր­մաս­տի­ճա­նը պետք է լի­նի 37-38, իսկ սե­նյա­կի­նը՝ 26-27 աս­տի­ճան։
-Նո­րա­ծին­նե­րի խնամ­քին վե­րա­բե­րող այդ բո­լոր կարևոր ման­րա­մաս­նե­րին տե­ղյա՞կ են նո­րա­թուխ մայ­րե­րը, ո­րով­հետև տա­րի­ներ ա­ռաջ բո­լո­րո­վին այլ էին փոք­րիկ­նե­րին խնա­մե­լու մե­թոդ­նե­րը։ Նախ­կի­նում ըն­դուն­ված էր նո­րա­ծին­նե­րին բա­րու­րել, կե­րակ­րել հա­տուկ ժա­մա­յին ռե­ժի­մով, լո­գան­քի ժա­մա­նակ ջրի մեջ լց­նել կա­լիումի պեր­ման­գա­նատ (մար­գան­ցով­կա) և խնամ­քի հետ կապ­ված այլ ձևեր, ո­րոնք ներ­կա­յումս ըն­դու­նե­լի չեն։
-Ծնն­դատ­նից դուրս գրե­լու ժա­մա­նակ մեր ծննդ­կան­նե­րին տրա­մադ­րում ենք տե­ղե­կատ­վա­կան թեր­թիկ­ներ, որ­տեղ նշ­ված են խնամ­քի հետ կապ­ված կարևոր ման­րա­մաս­նե­րը։ Ա­յո, այժմ այլ չա­փա­նիշ­ներ են ըն­դուն­վել։ Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյան կող­մից խոր­հուրդ է տր­վում նո­րա­ծին­նե­րին կե­րակ­րել ա­զատ ժա­մա­նա­կա­ցույ­ցով, այ­սինքն ա­ռանց ժա­մա­յին սահ­մա­նա­փակ­ման՝ ել­նե­լով նրանց պա­հանջ­նե­րից։ Ընդ­հան­րա­պես ա­ռողջ նո­րած­նի կրծ­քով սնու­ցու­մը կա­րող է տևել 40 րո­պե՝ 1-3 ժա­մը մեկ։ Ե­րե­խա­յին պետք է կե­րակ­րել հան­գիստ և մտեր­միկ մի­ջա­վայ­րում։ Խոր­հուրդ է տր­վում կյան­քի ա­ռա­ջին 6 ա­միս­նե­րի ըն­թաց­քում կրծ­քի կա­թից բա­ցի ե­րե­խա­յին ո­չինչ չտալ։ Ինչ վե­րա­բե­րում է ե­րե­խա­յի բա­րու­րե­լուն, այժմ ընդ­հան­րա­պես խոր­հուրդ չի տր­վում նո­րած­նին բա­րու­րել, քա­նի որ դա սահ­մա­նա­փա­կում է ման­կան շար­ժու­նա­կու­թյու­նը։ Իսկ մեզ անհ­րա­ժեշտ է, որ նո­րա­ծինն աշ­խույժ լի­նի, ա­վե­լի հա­ճա­խա­կի կե­րակր­վի, որ­պես­զի չու­նե­նա քա­շի կորս­տի հետ կապ­ված խն­դիր­ներ։ Ինչ­քան հա­ճախ նա կրծ­քով կե­րակր­վի, այն­քան կխ­թան­վի մոր կաթ­նար­տադ­րու­թյու­նը։ Ու բա­րուր­ված ե­րե­խա­յին կե­րակ­րե­լու հա­մար շատ ա­վե­լի դժ­վար է կցել մոր կրծ­քին, քան ա­զատ հագց­ված շո­րե­րով։ Կրծ­քով կե­րակր­վող ա­ռողջ փոք­րի­կը հա­մա­րյա միշտ էլ մոր գր­կում է լի­նում, իսկ քնե­լու ժա­մա­նակ հի­գիե­նա­յի նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով պետք է նո­րած­նին դնել իր ան­կող­նում։
-Ե­րե­խա­յի կյան­քում կարևոր տեղ է զբա­ղեց­նում զբո­սան­քը։ Նո­րա­ծին­նե­րի դեպ­քում ե՞րբ և ինչ­քա՞ն ժա­մա­նակ պետք է տրա­մադ­րել զբոս­նե­լուն։
-Զբո­սան­քը խոր­հուրդ ենք տա­լիս նո­րա­ծին­նե­րի ծնն­դատ­նից դուրս գր­ման հա­ջորդ օր­վա­նից, հատ­կա­պես ա­մա­ռա­յին այս օ­րե­րին՝ ա­ռա­վո­տյան 11։00-12։00-ն։ Սկզ­բից այն կա­րող է տևել մինչև կես ժամ, այ­նու­հետև աս­տի­ճա­նա­բար կա­րե­լի է ո­րո­շա­կիո­րեն եր­կա­րեց­նել զբոս­նե­լու ժա­մա­նա­կը։ Ցա­վոք, մեր բնակ­չու­թյան շր­ջա­նում նո­րա­ծին­նե­րին զբո­սան­քի տա­նե­լու հետ կապ­ված ա­վե­լորդ զգու­շա­վո­րու­թյուն են պա­հում, հատ­կա­պես ե­րե­խա­յի ծնն­դյան քա­ռաս­նօ­րյա ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում։ Սա­կայն հնա­րա­վոր վտանգ­նե­րը կա­րե­լի է նվա­զեց­նել` սահ­մա­նա­փա­կե­լով զուտ ե­րե­խա­յի շփու­մը այ­լոց հետ, բայց մա­քուր օ­դում զբոս­նե­լը պար­տա­դիր է նո­րած­նի ա­ռող­ջու­թյան հա­մար։
- Նո­րած­նա­յին շր­ջա­նում ե­րե­խա­յի մաշ­կը եր­բեմն կա­րող է չո­րա­նալ և նկատ­վել ա­տո­պիկ դեր­մա­տիտ (մաշ­կա­բորբ), ա­լեր­գիկ այլ երևույթ­ներ։ Այդ խն­դիրն ի ծնե՞ է, թե՞ սխալ խնամ­քի հետևանք։
-Ա­տո­պիկ դեր­մա­տիտ­նե­րը ծնող­նե­րից ե­րե­խա­յին չեն փո­խանց­վում։ Դրանք ա­ռա­ջա­նում են մաշ­կի ոչ ճիշտ խնամ­քի պատ­ճա­ռով, երբ հատ­կա­պես լո­գան­քի ջրի մեջ ա­վե­լաց­նում են ան­տի­սեպ­տիկ նյու­թեր, կա­լիումի պեր­ման­գա­նատ (մար­գան­ցով­կա), տար­բեր տե­սա­կի խո­տեր, օ­ճառ­ներ։ Մաշ­կի չո­րու­թյու­նից ա­ռա­ջա­նում են միկ­րո­ճա­քեր, ո­րոնց մի­ջո­ցով վա­րակ­ներ են ներ­թա­փան­ցում՝ ա­ռա­ջաց­նե­լով կարմ­րու­թյուն, բոր­բո­քում և ա­լեր­գիկ այլ երևույթ­ներ։ Ուս­տի պետք է չթող­նել, որ մաշ­կը ճաքճ­քի։ Փառք Աստ­ծո, այժմ նո­րա­ծին­նե­րի հա­մար կան լո­գան­քի կոս­մե­տիկ հա­տուկ հե­ղուկ նյու­թեր, քսուքներ, ո­րոնք թույ­լատր­վում են օգ­տա­գոր­ծել ե­րե­խա­յի ծնն­դյան ա­ռա­ջին իսկ օր­վա­նից և ու­նեն ա­պա­ցուց­ված ար­դյու­նա­վե­տու­թյուն։ Դրանք մար­մի­նը խո­նա­վեց­նում են ու պաշտ­պա­նում նո­րած­նի մաշ­կը դեր­մա­տիտ­նե­րից, մաշ­կա­յին բոր­բո­քում­նե­րից։ Ա­տո­պիկ դեր­մա­տիտ­նե­րը ժա­ռան­գա­կան հի­վան­դու­թյուն­ներ չեն, այլ զուտ մաշ­կի սխալ խնամ­քի հետևանք։ Հնա­րա­վոր է նաև նո­րա­ծին­նե­րի մոտ ա­ռա­ջա­նան տակ­դի­րա­յին դեր­մա­տիտ­ներ, և լի­նում են դեպ­քեր, երբ տակ­դի­րը փո­խե­լով հար­ցը լուծ­վում է։
-Ե՞րբ պետք է ան­հանգստա­նալ նո­րած­նի ա­ռող­ջու­թյան հա­մար։
-Ե­թե նո­րա­ծինն ու­նի թու­լու­թյուն, գույ­նի փո­փո­խու­թյուն, գրգռ­վա­ծու­թյուն, շն­չա­ռա­կան խան­գա­րում­ներ, մարմ­նի ջեր­մաս­տի­ճա­նի բարձ­րա­ցում կամ ի­ջե­ցում, կրկն­վող փս­խում­ներ, փոր­լու­ծու­թյուն­ներ, լավ չի սն­վում, ա­պա այդ և այլ վտան­գա­վոր երևույթ­նե­րի դեպ­քում ան­հա­պաղ պետք է դի­մել բժշ­կի։
Ե­թե նո­րա­ծինն ակ­տիվ է, կե­րակր­վում է կրծ­քով, քա­շի ա­վե­լա­ցու­մը բա­վա­րար է, փս­խում չու­նի, ու­րեմն ա­ռողջ է։ Շատ մեծ նշա­նա­կու­թյուն ու­նի նո­րած­նի քա­շի դի­նա­մի­կան, հատ­կա­պես կյան­քի ա­ռա­ջին մեկ ամս­վա ըն­թաց­քում։ Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը նո­րած­նի քա­շի ա­վե­լաց­ման նոր­ման մի­ջի­նում հա­մա­րում է 300-600 գրա­մը։

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ