Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՇՈՒՇԵՑԻ ԴԵՐԱՍԱՆ-ՄԵՂՎԱԲՈՒՅԾԸ

 

Բեմի վրա տարբեր դերերում հանդես եկածի համար ավելի հեշտ է նոր մասնագիտությունների տիրապետելը. համոզված է շուշեցի դերասան Նվեր Ղարաբեկյանն, ով այժմ իր հիմնական մասնագիտությանը զուգահեռ ուսումնասիրում է մեղվաբուծության նրբությունները: Շուշիում հասակ առած Նվերը դեռ փոքր տարիքից է զբաղվել դերասանությամբ:

Շու­շիում 1995թ. գոր­ծում էր Եր­վանդ Մա­նա­րյա­նի ան­վան տիկ­նի­կա­յին թատ­րո­նը, որ­տեղ նա սկ­սեց զբաղ­վել տիկ­նի­կա­յին ար­վես­տով: Հե­տա­գա­յում ու­սում է ստա­ցել Երևա­նի թատ­րո­նի և կի­նո­յի պե­տա­կան ինս­տի­տու­տի Շու­շիի մաս­նա­ճյու­ղում և ա­վար­տե­լով՝ ձեռք բե­րել դե­րա­սա­նի մաս­նա­գի­տու­թյուն:
Նախ­քան պա­տե­րազմն աշ­խա­տում էր Շու­շիի «Նա­րե­կա­ցի» ար­վես­տի միու­թյու­նում, ո­րին կից կի­սա­քանդ շեն­քը կա­մաց-կա­մաց վեր էին ա­ծել «Հե­քիաթ­նե­րի տու­ն» մշա­կու­թա­յին սր­ճա­րա­նի:
«Հայկ Պա­պյա­նի և մի խումբ նվի­րյալ­նե­րի հետ գի­շեր-ցե­րեկ աշ­խա­տում էինք: Այդ շեն­քի հետ կապ­ված մեր ե­րա­զանք­ներն ու­նեինք, այն­տեղ ստեղծ­վել էր կա­վա­գոր­ծու­թյան, տիկ­նի­կա­յին թատ­րո­նի, կար­պե­տա­գոր­ծու­թյան, ար­վես­տի այլ ճյու­ղե­րի հետ ծա­նո­թա­նա­լու հնա­րա­վո­րու­թյու­ն»,- պատ­մում է Նվե­րը:
Պա­տե­րազ­մից հե­տո հայ­տն­վե­ցին Երևա­նում, ո­րոշ ժա­մա­նակ շա­րու­նա­կե­ցին աշ­խա­տել «Նա­րե­կա­ցի» ար­վես­տի միու­թյու­նում: Հե­տո թատ­րո­նի կազ­մով սկ­սե­ցին ա­ռան­ձին աշ­խա­տել: Նախ­քան պա­տե­րազմն ստեղծ­ված «Ար­ցա­խի տիկ­նի­կա­յին ար­վես­տի գոր­ծիչ­նե­ր» կազ­մա­կեր­պու­թյան մի­ջո­ցով տար­բեր ծրագ­րեր էին մշա­կում ու ներ­կա­յաց­նում:
«Մեր թատ­րո­նի բե­ման­կա­րիչ Ար­տակ Պո­ղո­սյա­նը Շու­շիում մե­ղու էր պա­հում: Պա­տե­րազ­մից ա­ռաջ ես նույն­պես մեղ­վա­բու­ծու­թյամբ զբաղ­վե­լու նպա­տակ ու­նեի: Չորս տե­ղա­հան­ված ըն­տա­նի­քով ո­րո­շե­ցինք մեղ­վա­բու­ծու­թյան մեր ծրագ­րով դի­մել «Ավ­րո­րա» հիմ­նադ­րա­մին, ո­րը գյու­ղատն­տե­սա­կան նա­խագ­ծեր էր ըն­դու­նում՝ ա­ջակ­ցե­լու հա­մար: Ար­դյուն­քում մեզ ա­ջակ­ցե­ցին: Ան­ցած տար­վա մա­յի­սին էր: Հե­տո Ար­տակ Պո­ղո­սյա­նը վե­րա­դար­ձավ Ար­ցախ: Ինքն Ար­ցա­խում մե­ղու­ներ կպա­հի, մենք այս­տե­ղ»,- նշում է Նվե­րը:
Սկ­սե­ցին ու­սում­նա­սի­րել մեղ­վա­բու­ծու­թյու­նը, տար­բեր դա­սըն­թաց­նե­րի մաս­նակ­ցել ու աս­տի­ճա­նա­բար վար­պե­տա­նալ նոր գոր­ծում:
«Երբ սկ­սում ես խո­րու­թյամբ ու­սում­նա­սի­րել, հաս­կա­նում ես, որ մեղ­վա­բու­ծու­թյու­նը մեծ փի­լի­սո­փա­յու­թյուն է»,- ա­սում է դե­րա­սա­նը:
Մե­ղու­նե­րի հա­մար հա­մա­պա­տաս­խան տա­րածք ընտ­րե­լու նպա­տա­կով ա­ռա­ջին ա­միս­նե­րին շատ էին շր­ջում Հա­յաս­տա­նի տար­բեր մար­զե­րով: Վերջ­նար­դյուն­քում ընտ­րե­ցին Լո­ռու մար­զի Ահ­նի­ձոր գյու­ղը:
«Երևա­նից շատ հե­ռու է, բայց մե­ղու­նե­րի հա­մար շատ հա­ճե­լի տեղ է: Ա­մեն շա­բաթ գնում ենք, աշ­խա­տու­մ»,- ա­սում է Նվե­րը:
Նոր զբաղ­մուն­քը նաև ստեղ­ծա­գոր­ծա­կան գա­ղա­փար­ներ է տվել թի­մին ու ո­րո­շել են բե­մադ­րել «Մի կա­թիլ մեղ­րը»: Ար­դեն մոտ 10 ներ­կա­յա­ցում են խա­ղա­ցել Ար­ցա­խում, իսկ մա­յի­սի վեր­ջե­րին՝ նաև Երևա­նում: Ար­ցա­խում ո­րո­շել են շր­ջել նաև «Ստ­վեր­նե­ր»-ի նոր ներ­կա­յաց­մամբ: Այս ժան­րը ճկուն է, բո­լոր պայ­ման­նե­րին հար­մա­րեց­նում են, Ար­ցա­խի սահ­մա­նա­յին գյու­ղե­րից մե­կում նույ­նիսկ ա­պաս­տա­րա­նում են խա­ղա­ցել: «Ստ­վեր­նե­րի» հա­մար լու­սա­քո­ղար­կում պետք է ա­նեինք, իսկ այն­տեղ մեծ սե­նյակ­ներ էին, հնա­րա­վոր չէր, ի­ջանք ա­պաս­տա­րան ու խա­ղա­ցին­ք»,- նշում է Նվե­րը:
Նվե­րը կաս­կած չու­նի, որ կվե­րա­դառ­նա Շու­շի ու նո­րից ե­լույթ կու­նե­նա հա­րա­զատ բե­մում. «Կվե­րա­դառ­նանք, ո­րով­հետև մենք այն­տեղ ա­նե­լիք ու­նեն­ք»:
Նրա եր­կու զա­վակ­նե­րը կա­րո­տում են Շու­շին, ո­րով­հետև այն տա­րի­քում են, որ սկ­սել էին սի­րել քա­ղա­քը:
«Այդ պատ­ճա­ռով ե­րե­խա­նե­րը ծանր են տա­նում: Մենք ո­չինչ չենք թաքց­նում, երևի ա­մեն օր խո­սում ենք այդ թե­մա­յով: Չեմ ու­զում, որ մո­ռա­նան ի­րենց հետ կապ­ված պատ­մու­թյուն­նե­րը, ըն­կեր­նե­րի հետ անց­կաց­րած ժա­մա­նա­կը: Մենք պար­տա­վոր ենք վառ պա­հել նրանց հի­շո­ղու­թյու­նը՝ մեր պատ­մու­թյուն­նե­րով, լավ օ­րե­րով, լու­սան­կար­նե­րով: Միայն այդ­պես կհաս­նենք մեր ե­րա­զանք­նե­րի­ն»,- հա­մոզ­ված է նա:
Ըստ Նվե­րի՝ ներ­կա ի­րա­վի­ճա­կում ի­րա­վունք չու­նենք ժա­մա­նակ կորց­նել՝ ցան­կա­ցած աս­պա­րե­զում՝ լի­նի թատ­րոն, տն­տե­սու­թյուն, քա­ղա­քա­կա­նու­թյուն, մշա­կույթ և այլն։ «Ցան­կա­ցած մաս­նա­գի­տու­թյուն այս պա­հին չպի­տի կա­ղի, ո­րով­հետև դրա հետևան­քով թու­լա­նում է եր­կի­րը: Ե­րե­խա­նե­րը, տես­նե­լով մե­ծե­րի, ի­րենց ծնող­նե­րի հո­գե­վի­ճա­կը, ի­րենք ևս ազդ­վում են, թե­րա­նում՝ սո­վո­րե­լու ա­ռու­մով: Դրա հա­մար պի­տի պայ­քա­րենք, ըն­դու­նենք այս ի­րո­ղու­թյու­նը, ա­մեն օր մտա­ծենք ա­ռաջ քայ­լե­լու մա­սին՝ ցան­կա­ցած մաս­նա­գի­տու­թյամբ:
Ա­յո, ա­մեն ինչ կորց­րել ենք, տու­ժել ենք թե՛ հո­գե­պես, թե՛ ֆի­զի­կա­պես: Բայց ճիշտ չեմ հա­մա­րում նս­տել ու ապ­րել ան­ցյա­լով: Ան­ցյալն ար­դեն չենք կա­րող վե­րա­դարձ­նել, բայց կվե­րա­դարձ­նենք հա­րյու­րա­վոր տա­րի­նե­րի կորց­րա­ծը՝ մեր լավ աշ­խա­տան­քի, պայ­քա­րի մի­ջո­ցով: Եր­բեք չպի­տի հա­մա­կերպ­վենք այս ի­րա­կա­նու­թյանը: Ե­թե ձեռք­ներս վեր բարձ­րաց­նենք, մեր պայ­քա­րը դա­դա­րեց­նենք, այդ դեպ­քում միայն մեզ կա­րող ենք պարտ­ված հա­մա­րել»,- ա­սում է շու­շե­ցի դե­րա­սա­նը:
Շատ են մտա­ծում Ար­ցախ վե­րա­դառ­նա­լու մա­սին, բայց նաև կարևո­րում են գործ­նա­կան ներդ­րու­մը հայ­րե­նի­քի բար­գա­վաճ­մա­նը: «Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը մեր հայ­րե­նիքն են, ուր կարևո­րը քո գործն է, քայ­լե­րը, այն, թե ինչ­քա­նով կա­րող ես օ­գուտ տալ, ինչ­քա­նով կա­րող ես զար­գաց­նել և այն­պես ա­նել, որ խիղճդ հան­գիստ լի­նի՝ երկ­րի զար­գաց­մանն ինչ-որ ձևով օգ­տա­կար լի­նե­լու հա­մա­ր»,- եզ­րա­փա­կեց շու­շե­ցի դե­րա­սան, այժմ նաև մեղ­վա­բույծ Նվեր Ղա­րա­բե­կյա­նը:

Տաթևիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ