ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻՑ ՉՈՒՇԱՑՈՂ ԽԱՉԵՆԸ

 

Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերում ծանրաբեռնված աշխատելուց հետո իրիկնաժամին շարժվեցինք դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ։ Մեզ ուղեկցում էր մայր մտնող արևին ընկերակցող թեթև, գրեթե աննկատ անձրևը։ Հասել էինք Ասկերանի շրջանի Խաչեն գյուղ, և որոշեցինք ծանոթանալ խաչենցիների առօրյային։

Նոր էինք մայ­րու­ղուց թեք­վել, երբ հան­դի­պե­ցինք մի խումբ ե­րե­խա­նե­րի: Նրան­ցից յու­րա­քան­չյու­րը մեզ հա­մո­զում էր կանգ առ­նել Խա­չե­նի միջ­նա­կարգ դպ­րո­ցի բա­կում, որ­տեղ, չնայած օր­վա այդ ժա­մին դա­սեր չէին անց­կաց­վում, բա­վա­կա­նին մար­դա­շատ էր։
Թեև Ղա­զա­րոս Ա­ղա­յա­նի ա­նու­նը կրող դպ­րո­ցը փակ էր, մեզ հա­ջող­վեց ե­րե­խա­նե­րից ի­մա­նալ, որ կր­թօ­ջա­խում գոր­ծում է թան­գա­րան, որ­տեղ խա­չեն­ցի եր­կու մե­ծե­րի՝ Սեր­գեյ Սա­րի­նյա­նի և Սևակ Ար­զու­մա­նյա­նի ան­ցած ճա­նա­պարհն ու կեն­սագ­րու­թյունն է ամ­բող­ջաց­ված։
Գրա­կա­նա­գետ-քն­նա­դատ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր-պրո­ֆե­սոր, ՀՀ ԳԱԱ ա­կա­դե­մի­կոս Սեր­գեյ Սա­րի­նյա­նը խա­չեն­ցի­նե­րի հպար­տու­թյունն է, մեզ հան­դի­պած փոք­րիկ­ներն ան­գամ հա­ճույ­քով պատ­մում էին նրա մա­սին, և բո­լորն, ա­ռանց բա­ցա­ռու­թյան, ի­րենց խոսքն ա­վար­տում այս­պես.
-Սա­րի­նյա­նը մեր շի­նա­ցե­յա, գի­դո՞ւմք, չէ՞։
Ու հե­տաքր­քի­րը հար­ցադ­րու­մը չէր, հե­տաքր­քի­րը նրանց` մեզ սաս­տող հա­յացք­ներն էին։ Հան­կարծ մեզ­նից մե­կը հա­մար­ձակ­վեր ու ա­սեր, որ չի ճա­նա­չում...
Քա­նի որ Խա­չե­նը մեզ դի­մա­վո­րեց Սա­րի­նյա­նով, պար­տա­վոր էի մի փոքր անդ­րա­դառ­նալ Սա­րի­նյան երևույ­թին։
Գրա­կա­նա­գետ Սեր­գեյ Սա­րի­նյա­նի աշ­խա­տու­թյուն­նե­րը նվիր­ված են հայ նոր գրա­կա­նու­թյան պատ­մու­թյան, գրա­կան ուղ­ղու­թյուն­նե­րի, գրա­կա­նա­գի­տու­թյան մե­թո­դա­բա­նու­թյան ու տե­սու­թյան հար­ցե­րին։ Նրա գր­չին են պատ­կա­նում հայ դա­սա­կան­նե­րի մա­սին մե­նագ­րու­թյուն­ներ ու հոդ­ված­ներ։ Իր ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րում Սեր­գեյ Սա­րի­նյա­նը հե­տա­զո­տել է 19-րդ դա­րի և 20-րդ դա­րի սկզ­բի հայ գրա­կա­նու­թյան պատ­մու­թյան պար­բե­րաց­ման, զար­գաց­ման օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րի, գրա­կան դպ­րոց­նե­րի և դա­սա­կան գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյան գի­տա­կան մեկ­նա­բա­նու­թյան սկզ­բունք­նե­րը։ Նրան բնո­րոշ է գրա­կան երևույթ­նե­րի կոնկ­րետ պատ­մա­կան ու տի­պա­բա­նա­կան, գե­ղա­գի­տա­կան ու փի­լի­սո­փա­յա­կան հա­մար­ժեք­նե­րի միաս­նա­կան քն­նու­թյու­նը։ Սեր­գեյ Սա­րի­նյա­նը հան­դես է ե­կել նաև ժա­մա­նա­կա­կից հայ գրա­կա­նու­թյան հրա­տապ խն­դիր­նե­րին նվիր­ված քն­նա­դա­տա­կան աշ­խա­տու­թյուն­նե­րով։
Ան­շուշտ, հպար­տա­նա­լու պատ­ճառ ու­նեն խա­չեն­ցի փոք­րիկ­նե­րը։
Մեր հա­ջորդ կան­գա­ռը գյու­ղա­մի­ջում էր, որ­տեղ խա­չեն­ցի Ա­նու­շը զգու­շո­րեն մշա­կում էր ժեն­գյա­լով հա­ցի հա­մար նա­խա­տես­ված կա­նա­չի­նե­րը։ Մեզ նոր էին նկա­տել, երբ գյու­ղա­ցի­նե­րից մեկն ա­սաց.
-Ա­նուշ, հա­նեք ե­կա­լըն է, դե պա­տաս­խան­նեն կտաս։ Էտ­քան ժեն­գալ օ­նի՞ս:
Ա­նու­շը կո­լո­րի­տա­յին Խա­չե­նի յու­րա­հատ­կու­թյու­նը մեզ փո­խան­ցեց հենց ա­ռա­ջին խոս­քից.
- Շի­նա­ցեն պար­տա­վո­րա ու­րան վը­ղու­մը բան­ջար մշա­կե, ես էլ հա­տե իմ մշա­կած բան­ջա­րաս ժեն­գյա­լավ հա­ցու մա­չում պատ­րաս­տում, շե­նին ժեն­գյա­լավ հա­ցը օ­րի­շա, քը­ղը­քե­ցուն թխա­ծը կա­րել չի ստի ի­նի, թա հվա­տում չըք, կա­ցեք վեր թխիմ կո­տիք, կհա­մոզ­վիք։
Ա­նու­շի խոս­քը հաս­տա­տում էին ժեն­գյա­լով հա­ցի համ­տես­մա­նը սպա­սող հա­մա­գյու­ղա­ցի­նե­րը և Ա­նու­շին օգ­նող Թավ­րիզ տա­տը։
Ի դեպ, Թավ­րիզ տա­տի հետ էլ զրու­ցե­ցինք, նա մեզ մի հա­զար ան­գամ այդ ըն­թաց­քում օրհ­նել էր։ Նրան ան­կեղ­ծո­րեն գր­կե­ցինք բո­լորս, ինք­նա­բե­րա­բար ստաց­վեց։
Հե­տո ցան­կա­նում էինք շարժ­վել դե­պի գյու­ղի հու­շա­հա­մա­լիր, երբ մեզ ճա­նա­պար­հին հու­շե­ցին կանգ առ­նել 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո Խա­չե­նում բնա­կու­թյուն հաս­տա­տած Ծատ­րյան­նե­րի օ­ջա­խում։
Տա­րեց ա­մու­սի­ննե­րը՝ Յու­րա և Սու­սան­նա Ծատ­րյան­նե­րը, մեզ ըն­դու­նե­ցին սի­րով, տի­կին Սու­սան­նան համ­բու­րեց մեր ճա­կա­տը, ա­սաց.
- Պա­րա­վըք ե­կալ, ես ծեզ մա­տաղ։
Ծատ­րյան­նե­րի տան բա­կում ան­կեղծ էր զրույ­ցը։ Ա­ռա­ջի­նը խո­սեց տան­տի­կի­նը` հա­յաց­քով նախ հա­մա­ձայ­նու­թյուն ստա­նա­լով ա­մուս­նուց։
«Տուն ու տեղ ենք կորց­րել` տա­րի­նե­րի մեր ամ­բողջ ու­նեց­ված­քը թող­նե­լով թշ­նա­մուն, բայց, ինչ­պես ա­սում են, Աստ­ված կա­մե­ցավ, որ մենք այս պատ­կա­ռե­լի տա­րի­քում դեռ ապ­րենք, ինչ ա­սեմ, ճա­կա­տագ­րից փախ­չել հնա­րա­վոր չէ։ Խա­չեն­ցի­նե­րը մեզ շատ լավ են ըն­դու­նել, խոսք չկա։ Հարևան­ներն ա­մեն ինչ ա­նում են, որ մենք մեզ լավ զգանք, ես ե­րախ­տա­պարտ եմ»,- ձայ­նի դո­ղը մի կերպ զս­պե­լով ա­սաց տի­կին Սու­սան­նան։

Իսկ պա­րոն Յու­րին շա­րու­նա­կեց.
- Ճիշտ է, ա­մեն բան թո­ղել ենք թշ­նա­մուն, բայց այդ չէ ցա­վը։ Ես այս տա­րի­քում էլ ա­մեն ինչ նո­րից կս­տեղ­ծեմ: Ա­մեն ինչ։ Իմ ցա­վը մեր տղերքն են, մեր ջա­հել­նե­րը, որ զարկ­վե­ցին ...
Հե­տո շա­րու­նա­կել չկա­րո­ղա­ցավ, ար­ցունք­ներն սկ­սե­ցին խեղ­դել Յու­րի պա­պի­կին։
Մի քա­նի րո­պե լուռ բո­լորս ի­րար էինք նա­յում, երբ պա­րոն Յու­րին վեր կա­ցավ տե­ղից ու սկ­սեց նո­րից խո­սել.
-Պետք է չկոտր­վենք, պետք է ապ­րենք և էլ ա­վե­լի շատ աշ­խա­տենք, որ կա­րո­ղա­նանք և՛ ոտ­քի կանգ­նել, և՛ կորց­րա­ծը ետ բե­րել։ Մենք այլ տար­բե­րակ չու­նենք։
Ծատ­րյան ըն­տա­նի­քը հետ­պա­տե­րազ­մյան Ար­ցա­խի դի­մա­գի­ծը շեշ­տող երևույթ­նե­րից մեկն էր: Նրանց հետ ու­նե­ցած մեր զրույ­ցի բո­վան­դա­կու­թյու­նը, բնա­կա­նա­բար, մի հոդ­վա­ծով հա­ղոր­դե­լու բան չէ, բայց զգա­ցա­ծով ապ­րե­լը երևի հա­զա­րա­մյակ­նե­րի բա­ժին է։
Ծատ­րյան­նե­րի տան բա­կում հա­վաք­ված խա­չեն­ցի­նե­րը մեզ ու­ղեկ­ցե­ցին գյու­ղի ե­կե­ղե­ցի։ Իսկ ե­կե­ղե­ցու մոտ հա­վաք­ված ե­րե­խա­նե­րը շատ-շա՜տ էին։
Պարզ­վում է, հա­վաք­վել են մեզ դի­մա­վո­րե­լու, մեզ հետ ծա­նո­թա­նա­լու։
Ե­րե­խա­նե­րից մե­կը մո­տե­ցավ մեզ ու ա­սաց, որ ե­րեք դհո­լա­հար­նե­րով ցան­կա­նում են մի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն նվա­գել։
Ե­րե­քով նս­տե­ցին ե­կե­ղե­ցու բա­կում և զար­կե­ցին։
Ու մենք շշու­կով բո­լորս միա­ձայն սկ­սե­ցինք ար­տա­սա­նել.
-Պա­րեց Սա­սունն ու ողջ աշ­խարհը հիա­ցավ...
Խա­չե­նի մա­սին վեր­ջա­բան չեմ ու­զում գրել, չեմ ու­զում, ո­րով­հետև հաս­տատ է­լի շատ բա­նե­րի մա­սին պի­տի գրեի, բայց ան­կա­րող ե­ղա, ան­կա­րող ե­ղա, ո­րով­հետև նույ­նիսկ հի­մա, օ­րեր հե­տո, Խա­չե­նի ու խա­չեն­ցի­նե­րի մա­սին գրե­լիս, զգաց­մունք­ներն սկ­սե­ցին խժ­ռել ինձ։
Ե­րա­նի՜ նրանց, ով­քեր խա­չեն­ցի­նե­րի պես գի­տեն ապ­րե­լու բա­նաձևը։


Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ