[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ։ Ի՞ՆՉ Է ՓՈԽՎԵԼ

 

- Պա­րոն Բաղ­դա­սա­րյան, Դուք ղե­կա­վա­րում եք նաև «Ի­րա­վա­գի­տա­կից հա­սա­րա­կու­թյուն» հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը. ո՞րն է կազ­մա­կեր­պու­թյան ու­ղե­գի­ծը։
- 2005-2007 թվա­կան­նե­րին Շու­շիի շր­ջա­նի վար­չա­կազ­մում աշ­խա­տում էի որ­պես ի­րա­վա­բան։ Ինչ­պես գի­տեք, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ո­րոշ շր­ջան­ներ և բնա­կա­վայ­րեր կա­ռա­վա­րու­թյան կող­մից հռ­չակ­ված էին որ­պես վե­րաբ­նա­կեց­ման գո­տի. ան­մասն չմ­նաց նաև Շու­շիի շր­ջա­նը։ Շր­ջա­նում, իսկ ա­ռա­վե­լա­պես Շու­շի քա­ղա­քում ի­րա­կա­նաց­վում էին վե­րաբ­նա­կեց­ման տա­րաբ­նույթ ծրագ­րեր, ո­րոնց մի­ջո­ցով ոչ միայն Հա­յաս­տա­նի տար­բեր բնա­կա­վայ­րե­րից, այլ նաև Սփյուռ­քից ցան­կու­թյուն էին հայտ­նում մշ­տա­կան բնա­կու­թյուն հաս­տա­տել մեր հայ­րե­նա­կից­նե­րը, ով­քեր այս կամ այն կեր­պով կա­րող էին ի­րենց մաս­նա­գի­տու­թյամբ, շնոր­հով և կյան­քի փոր­ձով օգ­տա­կար լի­նել Շու­շիին։ Նրանց պե­տու­թյունն իր հեր­թին ձեռք էր մեկ­նում՝ ա­պա­հո­վե­լով բնա­կա­րան­նե­րով, կա­ցա­րան­նե­րով, աշ­խա­տան­քով։
Այդ տա­րի­նե­րին ակ­տիվ գոր­ծու­նեու­թյուն էր ծա­վա­լում «Փախս­տա­կան­նե­րի հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը», ո­րի հա­մա­կար­գո­ղի ա­ռա­ջար­կով և հոր­դո­րով, մի քա­նի ըն­կեր­նե­րով և հա­մա­խոհ­նե­րով ստեղ­ծե­ցինք «Ի­րա­վա­գի­տա­կից հա­սա­րա­կու­թյուն»-ը։
Նպա­տա­կը մեկն էր. մի­մյանց հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լով՝ յու­րա­քան­չյու­րիս նե­րու­ժի սահ­ման­նե­րում օգ­տա­կար լի­նել շր­ջա­նում և ընդ­հան­րա­պես Ար­ցա­խում հան­գր­վա­նած փախս­տա­կան­նե­րին ու վե­րաբ­նա­կիչ­նե­րին։ Կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կազմ­վեց հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մա­ձայ­նա­գիր, կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի առջև դր­վե­ցին հս­տակ ծրագ­րեր և սկ­սե­ցինք կյան­քի կո­չել դրանք։ Անհ­րա­ժեշտ էր հա­սա­րա­կա­կան հի­մունք­նե­րով կազ­մա­կեր­պել խո­ցե­լի խա­վի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ըն­դու­նե­լու­թյուն­ներ, լսել նրանց հու­զող սո­ցիալ-ի­րա­վա­կան խն­դիր­նե­րը և տրա­մադ­րել խոր­հր­դատ­վու­թյուն­ներ։ Մի քա­նի օր­վա ըն­թաց­քում «Ի­րա­վա­գի­տա­կից հա­սա­րա­կու­թյա­նը» ան­դա­մագր­վե­ցին 100-ից ա­վե­լի քա­ղա­քա­ցի­ներ, այդ թվում՝ ոչ միայն ի­րա­վա­բան­ներ, այլ նաև՝ ու­սա­նող­ներ, մշա­կույ­թի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ, ու­սու­ցիչ­ներ, դա­սա­խոս­ներ։
Կազ­մա­կեր­պու­թյունն իր գոր­ծու­նեու­թյան ա­ռա­ջին տա­րի­նե­րին մեծ ոգևո­րու­թյամբ էր ա­ռաջ ըն­թա­նում, մաս­նակ­ցու­թյուն էր ա­պա­հո­վում երկ­րի հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան կյան­քին, և պետք է ար­ձա­նագ­րեմ, որ հա­ջո­ղու­թյամբ էր ի­րա­կա­նաց­նում իր կա­նո­նադ­րու­թյամբ և ծրագ­րե­րով նա­խա­տես­ված գոր­ծու­նեու­թյու­նը։ Հե­տա­գա­յում, աշ­խա­տան­քի ծան­րա­բեռն­վա­ծու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված, կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նեու­թյան տեմ­պե­րը ժա­մա­նա­կա­վո­րա­պես թու­լա­ցան, չկար նախ­կին ոգևո­րու­թյու­նը, ինչ-որ ա­ռու­մով հիաս­թա­փու­թյան և ըն­կճ­վա­ծու­թյան ժա­մա­նակ­ներ ապ­րե­ցինք։ Չնա­յած Ար­ցա­խի դեմ սան­ձա­զերծ­ված եր­րորդ պա­տե­րազ­մի ար­հա­վիրք­նե­րին, հետևանք­նե­րին ու ա­նըն­դու­նե­լի կո­րուստ­նե­րին, մեր մեջ ուժ գտանք, սկ­սե­ցինք նոր շունչ հա­ղոր­դել «Ի­րա­վա­գի­տա­կից հա­սա­րա­կու­թյան» վա­ղե­մի հե­ղի­նա­կու­թյա­նը։ Ժա­մա­նա­կա­կից տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի դա­րաշր­ջա­նում դեռևս բա­վա­րար­վում ենք սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում մեր «խոսքն ա­սե­լով», բարձ­րա­ձայ­նե­լով ա­մե­նա­տար­բեր ի­րա­վա­կան /և ոչ միայն/ խն­դիր­ներ։
Կազ­մա­կեր­պու­թյան ու­ղե­գի­ծը հենց իր ան­վա­նումն է. ու­նե­նալ ի­րա­վա­գի­տա­կից հա­սա­րա­կու­թյուն։ Մեր հա­սա­րա­կու­թյան բո­լոր ան­դամ­ներն էլ օժտ­ված են ի­րա­վա­գի­տակ­ցու­թյամբ, ան­կախ նրա­նից, նա գի­տի այդ մա­սին, թե՝ ոչ, և մե­կի մոտ ի­րա­վա­գի­տակ­ցու­թյու­նը կա­րող է լի­նել շատ խո­րը, իսկ մեկ ու­րի­շի­նը՝ հա­կա­ռա­կը, և սա օ­րի­նա­չա­փու­թյուն է, քան­զի ի­րա­վա­գի­տակ­ցու­թյու­նը ձևա­վոր­վում է այն պայ­ման­նե­րի ազ­դե­ցու­թյան տակ, ո­րում ապ­րում, ստեղ­ծա­գոր­ծում, աշ­խա­տում և ա­րա­րում է նա։ Բո­լոր պա­տե­րազմ­ներն էլ ի­րենց սև գի­ծը թո­ղե­ցին մեր հա­սա­րա­կու­թյան գի­տակ­ցու­թյան վրա, ա­ռաջ ե­կան բա­զում այն­պի­սի խն­դիր­ներ, ո­րոնց լուծ­ման հա­մար պե­տու­թյա­նը միայ­նակ թող­նե­լը, մեղմ ա­սած, սխալ կլի­ներ։ Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մը դրա վառ օ­րի­նակն էր, երբ պե­տու­թյունն ու հա­սա­րա­կու­թյու­նը կանգ­նե­ցին այն­պի­սի խն­դիր­նե­րի առջև, ինչ­պի­սիք են՝ հա­րյու­րա­վոր տա­րի­նե­րի ըն­թաց­քում «քա­րը քա­րի վրա դրած» հայ­րե­նի օ­ջախ­նե­րի, հա­րուստ ժա­ռան­գու­թյուն­նե­րի կո­րուստն ու զր­կան­քը, բա­րո­յա­կան, նյու­թա­կան և սո­ցիալ-ի­րա­վա­կան հետևանք­նե­րը։ Այս հետևանք­ներն ի­րենց հեր­թին ու­նե­նում են ի­րենց հետևանք­նե­րը, ո­րոնց մեղ­մաց­ման ու հաղ­թա­հար­ման գոր­ծում յու­րա­քան­չյու­րիս կող­մից, ըստ մաս­նա­գի­տու­թյան, փոր­ձի, գոր­ծուն մի­ջոց­նե­րի ձեռ­նար­կու­մը շատ տե­ղին և ժա­մա­նա­կին կլի­նի։
Խա­ղա­ղու­թյան և բա­րօ­րու­թյան պայ­ման­նե­րում ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տե­սում ենք մի­ջո­ցա­ռում­նե­րի շարք, ո­րոնց վե­րա­բե­րյալ իր գնա­հա­տա­կա­նը կտա մեր հա­սա­րա­կու­թյու­նը։

«ԱԱ»