Logo
Print this page

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ

 

Ար­ցա­խում տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ո­լոր­տի զար­գաց­ման նպա­տա­կով ի­րա­կա­նաց­վում է «ՏՏ ո­լոր­տի պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան» ծրա­գի­րը, ո­րը միտ­ված է զբաղ­վա­ծու­թյան տե­սա­կա­րար կշ­ռի ա­պա­հով­մա­նը, ար­տադ­րան­քի և ծա­ռա­յու­թյուն­նե­րի ծա­վա­լի տա­րած­քային հա­մա­չափ ա­ճին, ար­ցա­խյան հատ­վա­ծի ա­ռա­վե­լու­թյուն­նե­րի և հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի մա­սին ի­րա­զեկ­վա­ծու­թյան և ներ­կա­յաց­վա­ծու­թյան աս­տի­ճա­նի բարձ­րա­ցմանը։

Այս մա­սին մեզ հետ զրույ­ցում ա­սաց Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի փոխ­նա­խա­րար Սմ­բատ Պետ­րո­սյա­նը։ Ծրագ­րով ակն­կալ­վում է Ար­ցա­խի շր­ջան­նե­րում ա­վե­լաց­նել ՏՏ ո­լոր­տում զբաղ­ված ան­ձանց թի­վը՝ նվա­զա­գույ­նը հասց­նե­լով 30-ի, ինչ­պես նաև բա­ցա­ռել հա­մա­պա­տաս­խան ար­տադ­րան­քի և ծա­ռա­յու­թյուն­նե­րի ծա­վա­լի նվա­զու­մը, ա­պա­հո­վել ո­լոր­տի մաս­նա­գի­տու­թյուն­նե­րով վե­րաո­րա­կա­վոր­ման ծրագ­րե­րին տա­րե­կան կտր­ված­քով առն­վազն 600 դի­մո­ղի մաս­նակ­ցու­թյուն։
Մեր զրու­ցակ­ցի խոս­քով՝ ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման սկզ­բունք­ներն են՝ պե­տա­կան մի­ջոց­նե­րի նվա­զա­գույն ներգ­րավ­վա­ծու­թյամբ մաս­նա­վոր հատ­վա­ծի հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, մր­ցակ­ցա­յին և հա­վա­սար հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ա­պա­հո­վու­մը, տա­րած­քա­յին հա­մա­չափ զար­գա­ցու­մը, մարդ­կա­յին կա­պի­տա­լի զար­գաց­ման գե­րա­կա­յու­թյու­նը, ար­դյունք­նե­րի չա­փե­լիու­թյու­նը, սե­փա­կան ար­տադ­րա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րի զար­գաց­ման գե­րա­կա­յու­թյու­նը և ֆի­նան­սա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը ծրագ­րի բո­լոր մաս­նա­կից­նե­րի հա­մար։
«Ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ա­ջակ­ցու­թյուն է ի­րա­կա­նաց­վում մաս­նա­գի­տա­կան ո­րա­կա­վոր­ման ու վե­րաո­րա­կա­վոր­ման, հե­ռա­վար աշ­խա­տան­քի գրա­սե­նյա­կա­յին կենտ­րոն­նե­րի հիմն­ման, ՏՏ ո­լոր­տի հան­րայ­նաց­ման, գի­տու­թյուն, տեխ­նո­լո­գիա, ճար­տա­րա­գի­տու­թյուն, մա­թե­մա­տի­կա (ԳՏՃՄ) ա­ռար­կա­նե­րի ու­սուց­ման խրա­խուս­ման հա­մար։ Նշեմ, որ մաս­նա­գի­տա­կան ո­րա­կա­վոր­ման, վե­րաո­րա­կա­վոր­ման ա­ջակ­ցու­թյան մի­ջո­ցառ­ման շր­ջա­նակ­նե­րում ներգ­րավ­վե­լու են Ար­ցա­խի շր­ջան­նե­րում (բա­ցի մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տից) ՏՏ մաս­նա­գի­տու­թյուն­նե­րով վար­ձու աշ­խա­տանք ա­ռա­ջար­կող­նե­րի կամ տա­ղանդ­նե­րի հա­վա­քագր­մամբ և կա­ռա­վար­մամբ զբաղ­վող մաս­նա­գի­տա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, ինչ­պես նաև այդ մաս­նա­գի­տու­թյուն­նե­րով վար­ձու աշ­խա­տանք փնտ­րող­նե­րը, մաս­նա­գի­տա­կան ո­րա­կա­վոր­ման կամ վե­րաո­րա­կա­վոր­ման կր­թա­կան ծրագ­րե­րի դի­մող­նե­րը, մաս­նա­գի­տա­կան ո­րա­կա­վոր­ման կամ վե­րաո­րա­կա­վոր­ման կր­թա­կան ծրագ­րեր ի­րա­կա­նաց­նող­նե­րը, հե­ռա­վար աշ­խա­տան­քի գրա­սե­նյա­կա­յին կենտ­րոն­նե­րը և ԱՀ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րա­րու­թյունը։ Հե­ռա­վար աշ­խա­տան­քի գրա­սե­նյա­կա­յին կենտ­րոն­նե­րի հիմն­ման շր­ջա­նակ­նե­րում նա­խա­տես­վում է առն­վազն մե­կա­կան կենտ­րոն ստեղ­ծել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Աս­կե­րա­նի, Մար­տու­նու և Մար­տա­կեր­տի շր­ջան­նե­րում»,-ման­րա­մաս­նեց մեր զրու­ցա­կի­ցը՝ ա­վե­լաց­նե­լով, որ գի­տու­թյուն, տեխ­նո­լո­գիա, ճար­տա­րա­գի­տու­թյուն, մա­թե­մա­տի­կա ա­ռար­կա­նե­րի ու­սուց­ման խրա­խուս­ման նպա­տա­կով նա­խա­տես­վում է ա­ջակ­ցել Ար­ցա­խում բնա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի դպ­րո­ցա­կան օ­լիմ­պիա­դա­նե­րի հաղ­թող­նե­րին։ Կխ­րա­խուս­վեն ճա­նա­չո­ղա­կան այ­ցե­լու­թյուն­նե­րը (էքս­կուր­սիա­ներ), թե­մա­տիկ ճամ­բար­ները, ինչ­պես նաև հա­մայ­նք­նե­րի դպ­րոց­նե­րի «Ար­մաթ» ին­ժե­նե­րա­կան լա­բո­րա­տո­րիա­նե­րի ա­ռաջ­խա­ղա­ցու­մը։
Ս. Պետ­րո­սյա­նի հա­ղորդ­մամբ՝ ո­լոր­տի հան­րայ­նաց­ման ա­ջակ­ցու­թյան մի­ջո­ցառ­ման շր­ջա­նակ­նե­րում պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան մա­սին ի­րա­զեկ­վա­ծու­թյան բարձ­րաց­ման, գո­վազդ­ման, հան­րու­թյան ա­ռա­վել լայն շրջանակների միջև կա­պե­րի ամ­րապ­նդ­ման, ինչ­պես նաև թվա­յին գրա­գի­տու­թյան բարձ­րաց­ման նպա­տա­կով նա­խա­տես­վում է Ար­ցա­խում նշ­ված ո­լոր­տին առ­նչ­վող մի­ջո­ցա­ռում­նե­րին (ցու­ցա­հան­դես­ներ, կոն­ֆե­րանս­ներ, մր­ցույթ­ներ, աշ­խա­տան­քա­յին տո­նա­վա­ճառ­ներ) կազ­մա­կերպ­չա­կան և ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան ցու­ցա­բե­րում, տվյալ բնա­գա­վա­ռին և թվա­յին տն­տե­սու­թյա­նը վե­րա­բե­րող ու­սում­նա­կան նյու­թե­րի և տե­սա­հո­լո­վակ­նե­րի պատ­րաս­տում ու տե­ղա­կան հե­ռուս­տաա­լի­քով հե­ռար­ձա­կում, ինչ­պես նաև սո­ցիա­լա­կան մե­դիա հար­թակ­նե­րում տա­րա­ծում, Ար­ցա­խում ո­լոր­տի պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան վե­րա­բե­րյալ մար­քե­թին­գա­յին նյու­թե­րի պատ­րաս­տում։
Տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ո­լոր­տի զար­գաց­ման հիմ­նախն­դիր­նե­րից ա­ռանձ­նաց­նեմ ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րի ան­բա­վա­րար թի­վը, վե­րա­պատ­րաստ­ման և վե­րաո­րա­կա­վոր­ման կա­յուն գոր­ծըն­թա­ցի բա­ցա­կա­յու­թյու­նը, ո­լոր­տի վե­րա­բե­րյալ հան­րու­թյան ան­բա­վա­րար ի­րա­զեկ­վա­ծու­թյու­նը և ա­ղա­վաղ­ված ըն­կա­լում­նե­րը, մաս­նա­գի­տա­կան կողմ­նո­րոշ­ման և վե­րա­կողմ­նո­րոշ­ման ար­դյու­նա­վետ մի­ջոց­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը, է­լեկտ­րա­մա­տա­կա­րար­ման, է­լեկտ­րո­նա­յին և տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ան­հու­սա­լի աշ­խա­տան­քը կամ ան­կա­տա­րու­թյու­նը, ՏՏ ո­լոր­տի մաս­նա­վոր հատ­վա­ծի և կր­թա­կան հա­մա­կար­գի թե­րի կա­պե­րը, ձեռ­նար­կա­տի­րա­կան գոր­ծու­նեու­թյանը խթա­նող մի­ջա­վայ­րի բա­ցա­կա­յու­թյու­նը,- տե­ղե­կաց­րեց Ս. Պետ­րո­սյա­նը։
Մեր զրու­ցակ­ցի հա­ղորդ­մամբ՝ Ար­ցա­խում գոր­ծում է տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ո­լոր­տի 8 ըն­կե­րու­թյուն, ո­րոնց աշ­խա­տող­նե­րի ընդ­հա­նուր թի­վը կազ­մում է 90 հո­գի, իսկ գրանց­ված 2 ըն­կե­րու­թյուն­ ժա­մա­նա­կա­վո­րա­պես դա­դա­րեց­րել են ի­րենց գոր­ծու­նեու­թյու­նը՝ պատ­վեր­նե­րի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով։ Այդ ըն­կե­րու­թյուն­նե­րը հիմ­նա­կա­նում զբաղ­վում են ծրագ­րա­յին ա­պա­հով­ման մշակ­մամբ (վեբ ծրագ­րե­րի մշա­կում, մո­դե­լա­վո­րում, սպա­սար­կում, մո­բայլ ծրագ­րա­վո­րում, մո­բայլ հա­վել­ված­նե­րի մշա­կում, ա­նա­լի­տիկ (վեր­լու­ծա­կան) ծրագ­րե­րի պատ­րաս­տում։ Ո­լոր­տի 2 ըն­կե­րու­թյուն­ 2021 թվա­կա­նի տա­րես­կզ­բից 6 ա­միս ժամ­կե­տով 100 դի­մորդ­ի հետ անց են կաց­րել դա­սըն­թաց­ներ՝ ո­լոր­տում նոր մաս­նա­գետ­նե­րի պատ­րաստ­ման նպա­տա­կով, ո­րոնցից միայն 20 հո­գի են աշ­խա­տան­քի ըն­դուն­վել։ Այս ըն­կե­րու­թյուն­նե­րը վե­րա­պատ­րաստ­ման դա­սըն­թաց­ներ են կազ­մա­կեր­պում նաև աշ­խա­տա­կից­նե­րի հա­մար։ Պատ­վեր­նե­րի գե­րակ­շիռ մա­սը ըն­կե­րու­թյուն­ներն ստա­նում են ար­տա­սահ­մա­նից և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նից։
Փոխ­նա­խա­րա­րի խոս­քով՝ ԱՀ ՏԿԵՆ գոր­ծու­նեու­թյան շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­վում է նաև «Հայքն Աշ­խար­հին» ծրա­գի­րը՝ միտ­ված Ար­ցա­խում թվա­յին մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի ու­սուց­մա­նը և 10 ո­լոր­տի թվա­յին մաս­նա­գետ­նե­րի պատ­րաստ­մա­նը։ Ծրագ­րին գրանց­վել է 627 մաս­նա­կից, ո­րոնցից 315-ը ո­րո­շել է շա­րու­նա­կել և հանձ­նել է մեկ­նար­կա­յին ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցի թես­տը։ Նրան­ցից 199 մաս­նա­կից հաղ­թա­հա­րել է թես­տե­րով սահ­ման­ված շե­մը՝ ճիշտ պա­տաս­խա­նե­լով հար­ցե­րի 50%-ին։

Ան­նա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.