Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԿՈԼԽՈԶԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Է ԲԱՑՎԵԼ

 

«Դասավանդի´ր, Հայաստան» կրթական ծրագրի ուսուցիչ-առաջնորդի նպատակասլացության և աշակերտների ոգեշնչվածության շնորհիվ Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնքում այսօր՝ հունիսի 19-ին, բացվեց երիտասարդական «Ջանէ» կենտրոնը: Բացման կարմիր ժապավենը կտրեցին երրորդ և չորրորդ դասարանների աշակերտներ Մանանեն ու Արմանը: Կոլխոզաշենում երիտասարդական կենտրոնի ստեղծման նպատակն է ակտիվացնել երիտասարդներին, ներգրավել տարբեր ծրագրերում, հույս ներշնչել գյուղի ապագայի նկատմամբ ու պահել գյուղում: «Ջանէ» -ի նպատակը ոչ միայն հետաքրքիր ժամանցի կազմակերպումն է, այլ նաև համայնքային ծրագրերի ինկուբատոր ստեղծելը: «Քանի որ աշակերտների հետ շարունակելու ենք ուսումնասիրել փոփոխությունների հիման վրա ուսումնառությունն ու համայնքային ծրագրեր շատ ենք իրականացնելու, մեզ անհրաժեշտ էր մի տեղ, որտեղ այդ գաղափարները կկենտրոնացվեին: «Ջանէ»-ն կծառայի հենց այդ նպատակին: Բացի այդ, կենտրոնում կկազմակերպվեն դասընթացներ, ֆիլմերի դիտումներ, գրքերի քննարկումներ,- մեզ հետ զրույցում նշեց պատմության և անգլերենի ուսուցիչ-առաջնորդ Աշոտ Գաբրիելյանը և հավելեց,- կենտրոն ունենալու մտահղացումը տեղի աշակերտներինն էր։ Միասին կազմել և որոշել ենք իրականացնել երկու նախագիծ՝ «Կոլխոզքվեստ» և «Ջանէ»»։

Նորաբաց կենտրոնի փոքրիկ սենյակը բաղկացած է երեք հատվածից՝ աշխատանքային, ընթերցանության և ժամանցային: Կենտրոնն ունի իր խորհրդանշանը /լոգոն/՝ կապույտ, դեղին և կանաչ գույներով: Կապույտ գույնը Կոլխոզաշենն է, դեղինը՝ «Ջանէ» կենտրոնը, իսկ կանաչը՝ փոքր փոփոխությունը, որը հետագայում լայն տարածում կունենա: Անդրադառնալով անվանը, Ա. Գաբրիելյանը պարզաբանեց, որ կոլխոզաշենցիներն թանկ ու հարազատ մարդկանց դիմում են «ջանէ»-ով: Հաշվի առնելով, որ կենտրոնում ներդնելու են նրանց գաղափարներն ու ժամանակը, Կոլխոզաշենին ինչ-որ յուրահատուկ կենտրոն նվիրելու անվանակոչության փնտրտուքը տարավ դեպի «Ջանէ»: Կենտրոնի ստեղծման գործում իրենց ներդրումն ունեցած մարդկանց Ա.Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց և փոխանցեց փոքրիկ խորհրդանշական նվերներ։ ««Լուսաբերդ» հիմնադրամն առաջինն էր, որ հավատաց մեր գաղափարին, մոտիվացրեց առաջ գնալու՝ կատարելով առաջին ներդրումը։ Մարտունու շրջվարչակազմը մեզ աջակցել է ներկեր և այլ անհրաժեշտ նյութեր տրամադրելով, «Քույրիկս» կազմակերպությանը և «Спеши к добру» ֆոնդը նույնպես մեծ ներդրում են ունեցել կենտրոնի ներկա տեսքը ստանալու համար: Իրականացվող աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել համայնքի բնակիչները, ուսուցիչները, Կոլխոզաշենի համայնքապետ Սևակ Բաբայանը, ով ընդառաջեց սենյակը տրամադրելով, տարբեր խնդիրների լուծման գործում», -ասաց Ա․ Գաբրիելյանը:

Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, շնորհավորելով կենտրոնի բացման կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ նման գրագետ ուսուցիչ-առաջնորդների շնորհիվ կունենանք խելացի աշակերտներ, ովքեր հետագայում իրենց գիտելիքները կօգտագործեն ի բարօրություն Արցախ աշխարհի:

 

Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ