[ARM]     [RUS]     [ENG]

99-Ա­ՄՅԱ ԱՐ­ԺԱ­ՆԱ­ՊԱ­ՏԻՎ ՃԱ­ՆԱ­ՊԱՐՀ

 

«Ազատ Արցախ» թերթը 99 տարեկան է։ Պատկառելի տարիք՝ պատկառելի թերթի համար։ Անկարելի է չգնահատել այն առաքելությունը, որն իրականացրել է թերթը՝ իր ստեղծման օրից մինչ այսօր։ 99 տարվա հավաքածուն իր խունացած էջերում կուտակել է այն, ինչ կոչվում է տարեգրություն։ Գրեթե 70 տարի օտարին բռնակցված Արցախի մայր թերթը պատվով է տարել իր խաչը՝ դիմակայելով մեծ փորձությունների և պահպանելով ազգային լեզուն։ Հիմնադրվելով 1923թ. հունիսի 22-ին, այն սկզբում կոչվել է ՙՂարաբաղի գեղջուկ՚, այնուհետև՝ ՙԽորհրդային Ղարաբաղ՚, հետո՝ ՙՍովետական Ղարաբաղ՚, ՙԱրցախ՚, ՙԼՂ Հանրապետություն՚ և, վերջապես, ՙԱզատ Արցախ՚։ 

Գրե­թե մեկ­դա­րյա կեն­սագ­րու­թյուն ու­նե­ցող թեր­թի ան­ցած ճա­նա­պար­հը ժո­ղովր­դի ան­ցած ճա­նա­պարհն է։ Երբ սկիզբ ա­ռավ Ար­ցա­խյան զար­թոն­քը, թերթն ան­փո­խա­րի­նե­լի դեր խա­ղաց՝ հա­մայն աշ­խար­հին ներ­կա­յաց­նե­լով հա­յու­թյան ար­դար պա­հան­ջը, ձգ­տում­ներն ու հաղ­թա­նա­կի հա­վա­տը։ Երկ­րի հա­մար խառ­նակ ժա­մա­նա­կաըն­թաց­քում այն փոր­ձել է հույս տալ մեր ժո­ղովր­դին՝ հա­վա­տը չկորց­նե­լու ակն­կա­լի­քով։ Իր ժո­ղովր­դի հետ թեր­թը մաս­նակ­ցել է ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին, զին­վո­րի հետ «պառ­կել» է խրա­մա­տում, լա­ցել է զարկ­ված զին­վո­րի հա­մար, տո­նել հաղ­թա­նակ­ներ... Բո­լոր տա­րի­նե­րին և բո­լոր ժա­մա­նակ­նե­րում թեր­թը կա­տա­րել է իր քա­ղա­քա­ցիա­կան պարտ­քը՝ պահ­պա­նե­լով ար­ժա­նա­պա­տիվ կեց­ված­քը։

Հի­րա­վի, մեծ է ար­ցա­խյան մա­մու­լի ա­ռա­ջա­մար­տիկ հան­դի­սա­ցող մեր՝ «Ա­զատ Ար­ցախ» թեր­թի դե­րը, ո­րի գե­րա­գույն նպա­տակն իր ըն­թեր­ցող­նե­րի շր­ջա­նում պե­տա­կան մտա­ծո­ղու­թյուն մշա­կելն է, քան­զի պե­տու­թյան կա­յա­ցումն անհ­նա­րին է պատ­կե­րաց­նել ա­ռանց պե­տա­կան մտա­ծո­ղու­թյուն ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րի։ Մայր թեր­թում պե­տա­կա­նու­թյան կա­յաց­ման գոր­ծըն­թա­ցի հա­մար լրագ­րո­ղի պա­տաս­խա­նատ­վու­թյունն ա­մեն է­ջից զգաց­վում է, և թերթն, իս­կա­պես, ո­րա­կա­պես տար­բեր­վում է մա­մու­լի շատ օր­գան­նե­րից։ Ա­մե­նա­կարևո­րը՝ պե­տա­կա­նու­թյան զան­գա­հար թեր­թը միշտ մնաց իր գա­ղա­փա­րին հա­վա­տա­րիմ և երկ­րի կյան­քի բո­լոր վե­րելք­նե­րի ու ան­կում­նե­րի ժա­մա­նակ չկորց­րեց իր դեմքն ու իր ձե­ռա­գի­րը։ Այ­սօր էլ՝ Ար­ցա­խի հա­մար այս բարդ ու ծանր ժա­մա­նա­կաշր­ջա­նում, շա­րու­նա­կում ենք պատ­վով կա­տա­րել մեր քա­ղա­քա­ցիա­կան պարտ­քը՝ պահ­պա­նե­լով ար­ժա­նա­պա­տիվ կեց­ված­քը։ Լի­նե­լով պաշ­տո­նա­թերթ՝ «Ա­զատ Ար­ցախ»-ը ա­ռա­ջին հա­յաց­քից գու­ցե ինչ-որ սահ­մա­նա­փա­կում­ներ ու­նի, բայց, որ­պես լրագ­րող, կա­սեի, որ երկ­րի կյան­քի կարևոր բո­լոր հար­ցե­րում հա­վա­սա­րակ­շիռ, ճշ­մա­րիտ և օ­բյեկ­տիվ խոս­քը հենց այս­տեղ է հն­չում։ Ա­յո, յու­րա­քան­չյուրս ապ­րում ենք մեր սկզ­բունք­նե­րով ու մեր գա­ղա­փար­նե­րով, բայց կա­տա­րում ենք մի ընդ­հա­նուր գործ՝ պե­տա­կա­նու­թյա­նը նպաս­տե­լու, ճշ­մա­րիտ ու­ղիով ժո­ղովր­դին տա­նե­լու նկա­տա­ռու­մով։ Ժա­մա­նա­կի պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան՝ փոր­ձում ենք ա­պա­հո­վել հնա­րա­վոր օ­բյեկ­տիվ լրատ­վու­թյուն ու վեր­լու­ծու­թյուն, ըն­թեր­ցո­ղին ոչ միայն տե­ղյակ պա­հել կա­տար­ված ու կա­տար­վե­լիք ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, այլև ինչ-որ չա­փով նրան դրանց մաս­նա­կի­ցը դարձ­նել։
Իս­կա­պես, լավ գործ ենք ա­նում և այդ լավ գոր­ծը սի­րով ենք ա­նում: Եր­բեք չենք գայ­թակղ­վում աղմ­կա­լից սեն­սա­ցիա­նե­րով, ու­շագ­րավ, բայց ոչ հա­վաս­տի լու­րե­րով։ Եվ այդ է պատ­ճա­ռը, որ մեզ սի­րող­ներն ու չսի­րող­նե­րը հա­վա­տա­ցել ու հա­վա­տում են մեր գրա­ծին։
Տո­նա­կան այս օ­րը դառ­նանք ու փա­ռա­բա­նենք մեզ բո­լո­րիս՝ մաղ­թան­քով, որ միաս­նա­բար պահ­պա­նենք մեր խի­զախ ու ար­ժա­նա­պա­տիվ կեց­ված­քը։

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ