[ARM]     [RUS]     [ENG]

«ՄԵԿՍ ՄՅՈՒ­ՍԻ ՀՈԳՍ ՈՒ ՑԱ­ՎՈՎ ՊԻ­ՏԻ ՏԱ­ՌԱ­ՊԵՆՔ...»

 

Մայրաքաղաք Ստեփանակերտից 55 կմ հեռավորության վրա է գտնվում Շուշիի շրջանի Հին շեն գյուղը։ Համայնքը բարձրլեռնային է, բնակավայրի սահմանային գոտով հոսում է Հագարի գետի վտակը։ Մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը Հին շենն ուներ 189 բնակիչ՝ 60 տնտեսությամբ։ Պատերազմի ժամանակ բնակչության մեծ մասը տեղափոխվեց այլ բնակավայրեր, իսկ զինադադարից հետո ոչ բոլորը վերադարձան հայրենի գյուղ։ Այսօրվա դրությամբ 73 բնակիչ ու 23 տնտեսություն ունի համայնքը։ Համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը ո՜չ արդարացնում, և ո՜չ էլ մեղադրում է տուն չդարձած համագյուղացիներին։ «Անկեղծ ասած՝ զարմանում եմ մեր գյուղացիների վրա… ախր մեր գյուղում ամեն ինչ կա՝ գազ, ջուր, դպրոց, մշակույթի օջախ, բուժկետ… »,- ասում է համայնքի ղեկավարը և հավելում, որ դպրոցն ընդամենը 8 աշակերտ ունի, որից 3-ը՝ առաջին դասարանցի։
Ընդհանուր առմամբ՝ Հին շենը վերջին պատերազմի ընթացքում ռմբակոծություններից չի տուժել։ Թշնամու կողմից օկուպացվել են համայնքի հողատարածքներ ու արոտավայրեր։

Ինչ­պես հա­տուկ է Ար­ցա­խի գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րին, Հին շե­նում նույն­պես բնակ­չու­թյու­նը միշտ էլ զբաղ­վել է հո­ղա­գոր­ծու­թյամբ և ա­նաս­նա­պա­հու­թյամբ։ Պա­տե­րազ­մից հե­տո գյու­ղատն­տե­սու­թյան այս եր­կու ճյու­ղերն էլ կա­ղում են։ 96 հա սե­փա­կա­նաշ­նորհ­ված վա­րե­լա­հո­ղին փաս­տա­ցի տի­րու­թյուն չի ար­վում։ Այդ անմ­շակ հո­ղա­տա­րածք­նե­րը թփա­կալ­վել են և մե­ծա­մա­սամբ խոտ­հար­քի հա­մար է օգ­տա­գործ­վում։ Վա­րե­լա­հո­ղե­րը նպա­տա­կա­յին չօգ­տա­գոր­ծե­լու պատ­ճառ­նե­րը շատ են, ո­րից ա­մե­նագլ­խա­վո­րը բնա­կա­վայ­րի աշ­խար­հագ­րա­կան դիրքն է, քար­քա­րոտ տե­ղանքն ու հո­ղի ո­րա­կը։ 2022-ի բեր­քի տակ ցանքս չի կա­տար­վել։ Բնակ­չու­թյու­նը հիմ­նա­կա­նում բան­ջա­րա­բոս­տա­նա­յին մշա­կա­բույ­սեր է մշա­կում։
Ինչ վե­րա­բե­րում է ա­նաս­նա­պա­հու­թյա­նը, այս­տեղ ևս վի­ճա­կը տխուր է նա­խորդ տա­րի­նե­րի հա­մե­մատ։ Այ­սօր ա­մեն մի ըն­տա­նիք ըն­դա­մե­նը 1-2 ա­նա­սուն է պա­հում միայն սե­փա­կան կա­րիք­նե­րը բա­վա­րա­րե­լու հա­մար։
Հին շենն աչ­քի է ընկ­նում մեղ­վա­բու­ծու­թյամբ։ Բնակ­չու­թյան հիմ­նա­կան զբաղ­մուն­քը, կա­րե­լի է ա­սել, մեղ­վա­բու­ծու­թյունն է։ Մեղ­րի ի­րաց­մամբ հին­շեն­ցի­նե­րը կա­րո­ղա­նում են լու­ծել ի­րենց հա­նա­պա­զօ­րյա հա­ցի խն­դի­րը, ինչ­պես նաև՝ այլ կեն­ցա­ղա­յին խն­դիր­ներ։ Գյու­ղա­պե­տի հա­մոզ­մամբ՝ բնակ­չու­թյան 60-70 տո­կո­սը զբաղ­վում է այդ գոր­ծով։ Մինչ պա­տե­րազ­մը հա­մայն­քում 1500 մեղ­վա­փե­թակ կար, այ­սօր՝ 1000-ն է։ Իսկ մեղ­րի ո­րա­կի մա­սին խոսք լի­նել չի կա­րող, ա­սում է հա­մայն­քի ղե­կա­վա­րը՝ կար­ծես նե­ղա­ցած այդ առն­չու­թյամբ իմ հար­ցից։ «Հին շե­նի մեղրն ա­մե­նա­լավն ու ո­րա­կյալն է տա­րա­ծաշր­ջա­նում,- հպար­տու­թյամբ ա­սում է Ս. Սարգ­սյա­նը։ -Ընդ­հան­րա­պես, շու­կա­յում գին ո­րո­շո­ղը Բեր­դա­ձո­րի են­թաշր­ջա­նի մեղրն է։ Մեր մեղ­րի համ­բա­վը հա­սել է Եվ­րո­պա, ար­տա­սահ­ման­նե­րից էին գա­լիս ու տա­նում։ Մենք ապ­րե­լու մեր ձևը գտել ենք և ոչ ո­քից ոչ մի բան չենք պա­հան­ջում, մեր ապ­րուս­տից չենք դժ­գո­հում»։ Նրա հա­վաստ­մամբ՝ հա­մայն­քում մեղ­վա­բու­ծու­թյու­նը կա­րե­լի է ա­վե­լի զար­գաց­նել, քան­զի տե­ղան­քը նպաս­տա­վոր է, միայն թե…
«Միայն թե»-ն դր­սե­րում՝ հայ­րե­նի­քից դուրս՝ հայ­րե­նիք փնտ­րող­նե­րին է վե­րա­բե­րում… «Ախր մեր գյու­ղում ա­մեն ինչ կա բա­րե­կե­ցիկ ապ­րե­լու հա­մար, ին­չո՞ւ չեն վե­րա­դառ­նում»,- դառ­նա­ցած ա­սում է զրու­ցա­կիցս։ Իսկ անվ­տան­գու­թյո՞ւ­նը, գու­ցե դա է պատ­ճա­ռը՝ փոր­ձում եմ ինչ-որ տեղ «ար­դա­րաց­ման» ելք ո­րո­նել գյուղ վե­րա­դառ­նալ չցան­կա­ցող­նե­րի հա­մար։ «Բայց մեր ժա­մա­նակ­նե­րում անվ­տան­գու­թյան ա­ռու­մով այդ ո՞ր եր­կիրն է, որ ե­րաշ­խիք­ներ ու­նի… Փառք Աստ­ծո, ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը մեզ մոտ են՝ գյու­ղում»,- իս­կույն կան­խեց զրու­ցա­կիցս։
Ինչ­պես ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, այս ան­գամ էլ (44-օ­րյա պա­տե­րազ­մի օ­րե­րին) Հին շե­նի տղա­մար­դիկ բո­լո­րով կանգ­նել էին հայ­րե­նի գյու­ղի պաշտ­պա­նու­թյան դիր­քե­րում։ Խու­ճա­պի չեն մատն­վել ու մինչև վերջ պայ­քա­րել են, որ թուր­քը ոտք չդ­նի ի­րենց բնօր­րան։ Բա­րե­բախ­տա­բար, զոհ չեն ու­նե­ցել։
Ի դեպ, Ար­ցա­խյան գո­յա­մար­տի պատ­մու­թյան մեջ ա­ռանձ­նա­կի տեղ ու­նի Բեր­դա­ձո­րի ինք­նա­պաշտ­պա­նու­թյու­նը, ո­րը ղե­կա­վա­րում էր Հին շե­նի բնա­կիչ Առ­նո Մկրտ­չյա­նը։ Նրա ա­նունն է այ­սօր կրում գյու­ղի դպ­րո­ցը։
Ս. Սարգ­սյա­նը Հին շե­նի հա­մայն­քը ղե­կա­վա­րում է 2006 թվա­կա­նից։ Մաս­նակ­ցել է նաև 1990-ա­կան­նե­րին Ար­ցա­խի ա­զա­տագր­ման հա­մար մղ­ված մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, Քարվաճառի (Քել­բա­ջար), Կով­սա­կա­նի (Զան­գե­լան), Ո­րո­տա­նի (Կու­բաթ­լու), Մար­տա­կեր­տի ա­զա­տագր­մա­նը։ Բո­լոր պա­տե­րազմ­նե­րից հե­տո գյու­ղա­պետ-ա­զա­տա­մար­տի­կը միշտ էլ լծ­վել է հայ­րե­նի բնօր­րա­նի շե­նաց­ման գոր­ծին։
Խոս­տո­վա­նենք՝ մեր օ­րե­րում լա­վա­տես, ա­մեն ին­չից գոհ հա­մայն­քի ղե­կա­վա­րի հան­դի­պե­լը դժ­վար է։ Սամ­վել Սարգ­սյանն այդ ե­զա­կի­նե­րից է։ Մեր տա­րա­կու­սան­քին ու դրա­նից բխող հար­ցին՝ մի՞­թե հա­մայն­քը չու­նի լուրջ խն­դիր­ներ, նա ար­դեն ո­րե­րորդ ան­գամ պա­տաս­խա­նեց. «Չե՞ք հա­վա­տում։ Բայց մենք, ի­րոք, խն­դիր­ներ չու­նենք. գյու­ղը գա­զի­ֆի­կաց­ված է, է­լեկտ­րա­կան հո­սան­քը կա, շտա­պօգ­նու­թյան «ՈՒԱԶ» մակ­նի­շի մե­քե­նա էլ կա, եր­թու­ղա­յին ավ­տո­բուս էլ։ Աս­վա­ծը թող չըն­կալ­վի երկ­րի կա­ռա­վա­րու­թյա­նը գո­վա­բա­նե­լու կամ խն­դիր­նե­րի մա­սին բարձ­րա­ձայ­նե­լուց խու­սա­փե­լու ձև։ Պար­զա­պես յու­րա­քան­չյուր խն­դիր լու­ծում ենք տե­ղում, իսկ հարկ ե­ղած դեպ­քում այն ներ­կա­յաց­նում ենք իշ­խա­նու­թյուն­նե­րին։
Ա­մեն մի բնակ­չի խնդ­րին ու ա­ռա­ջար­կին ուն­կն­դիր ենք, փոր­ձում ենք լու­ծում տալ հա­մայն­քի ու­ժե­րով, միա­սին, հա­մախ­մբ­ված։ Գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում, հատ­կա­պես՝ ծայ­րա­մա­սա­յին, պետք է բո­լո­րը մի ըն­տա­նի­քի պես ապ­րեն, մե­կը մյու­սի հոգս ու ցա­վով տա­ռա­պեն։ Իսկ հա­մայն­քի ղե­կա­վա­րից այդ ա­ռու­մով շատ բան է կախ­ված...Ես ինձ մեր ժո­ղովր­դի ծա­ռան եմ հա­մա­րում, մեր գե­րեզ­ման­նե­րի պա­հա­կը, ու եր­բեք իմ հա­րա­զատ ծնն­դա­վայ­րից մեկ այլ տեղ գնա­լու նպա­տակ չու­նեմ։ Պի­տի ձգ­տենք մեր ար­մատ­նե­րը մայր հո­ղում խո­րաց­նել։ Կար­ծում եմ՝ միայն ես չեմ այդ­պես մտա­ծում… Հին շե­նում բո­լորն են այ­սօր այդ մտ­քին»։


Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ