Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՊԱՅՔԱՐԸ ԿՏԱ ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Հարցազրույց ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ

 - Պա­րոն Ներ­սի­սյան, գաղտ­նիք չէ, որ թմ­րա­մո­լու­թյու­նը և դրանց ա­պօ­րի­նի շր­ջա­նա­ռու­թյու­նը գեր­խն­դիր են դար­ձել աշ­խար­հի մեծ ու փոքր պե­տու­թյուն­նե­րի հա­մար: Ինչ­պի­սի՞ն է Ար­ցա­խում վի­ճա­կագ­րու­թյու­նը։

-Պա­տե­րազ­մը դա­ժան երևույթ է ոչ միայն այն պատ­ճա­ռով, որ մարդ­կա­յին կյան­քեր է խլում, ա­վե­րա­ծու­թյուն­ներ ա­ռա­ջաց­նում, այն նաև նպաս­տա­վոր պայ­ման­ներ է ստեղ­ծում տա­րա­տե­սակ հան­ցա­վոր երևույթ­նե­րի ձևա­վոր­ման ու զար­գաց­ման հա­մար: Այս ա­ռու­մով Ար­ցա­խին պա­տու­հա­սած 44-օ­րյա պա­տե­րազ­մը բա­ցա­ռու­թյուն չէր. ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի օ­րե­րին ար­ձա­նագր­վե­ցին գո­ղու­թյան, գույ­քի ոչն­չաց­ման կամ վնաս­ման բազ­մա­թիվ դեպ­քեր, իսկ հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նում սկ­սե­ցին ի­րենց զգաց­նել տալ այն­պի­սի հան­ցա­վոր երևույթ­ներ, ինչ­պի­սիք են զեն­քի ու զի­նամ­թեր­քի, թմ­րա­մի­ջոց­նե­րի ա­պօ­րի­նի շր­ջա­նա­ռու­թյան դեպ­քե­րը:
2021թ. Ար­ցա­խում ար­ձա­նագր­վել էր թմ­րա­մի­ջոց­նե­րի ա­պօ­րի­նի շր­ջա­նա­ռու­թյան 100 դեպք (2020թ.` 48), ո­րից 70-ը ոչ ի­րաց­ման նպա­տա­կով (2020թ.՝ 34-ը), իսկ 11-ը` ի­րաց­ման նպա­տակ հե­տապն­դող դեպ­քեր էին (2020թ.՝ 2-ը): Նույն տա­րում ար­ձա­նագր­վել էր շր­ջա­նա­ռու­թյունն ար­գել­ված՝ թմ­րա­մի­ջոց հան­դի­սա­ցող բույ­սե­րի ցան­ման կամ ա­ճեց­ման 18 դեպք (2020թ.` 6): Նշ­ված վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րը վկա­յում են, որ 2021թ. ցու­ցա­նիշ­ներն ա­վե­լի քան կրկ­նա­կի ան­գամ գե­րա­զան­ցել են նա­խորդ տար­վան։ Սա բա­ցատր­վում է հետևյալ կերպ. 44-օ­րյա պա­տե­րազ­մին ան­մի­ջա­պես հա­ջոր­դած տար­վան ի­րա­վա­պահ հա­մա­կար­գը հան­ցա­վո­րու­թյան դեմ պայ­քա­րի գոր­ծին դեռևս չէր հասց­րել ներգ­րա­վել իր ողջ նե­րու­ժը:
Թմ­րա­մի­ջոց­նե­րի ա­պօ­րի­նի շր­ջա­նա­ռու­թյան դեպ­քե­րի վե­րա­բե­րյալ վի­ճա­կագ­րա­կան նույն պատ­կե­րը շա­րու­նա­կում է պահ­պան­վել նաև 2022 թվա­կա­նի ըն­թաց­քում. ոս­տի­կա­նու­թյու­նը պար­բե­րա­բար բա­ցա­հայ­տում է տար­բեր՝ այդ թվում խո­շոր և ա­ռանձ­նա­պես խո­շոր չա­փե­րով թմ­րա­մի­ջոց­նե­րի ձեռք­բեր­ման, պահ­ման ու ի­րաց­ման դեպ­քեր: Պետք է ըն­դգ­ծել, որ այս խմ­բին պատ­կա­նող հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի թվի ա­ճը պայ­մա­նա­վոր­ված է նաև թմ­րա­մի­ջոց­նե­րի վա­ճառ­քի ե­ղա­նակ­նե­րի ար­դիա­կա­նաց­մամբ: 2021 թվա­կա­նից սկ­սած բա­ցա­հայտ­վել են մի շարք այն­պի­սի դեպ­քեր, երբ տվյալ պա­հին թմ­րա­մի­ջո­ցի ծագ­ման աղ­բյու­րը մնա­ցել էր ան­հայտ. դրանք այն դեպ­քերն են, երբ վա­ճառ­քը կա­տար­վել էր կա­պի ժա­մա­նա­կա­կից մի­ջոց­նե­րի օգ­տա­գործ­մամբ, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռել թմ­րա­մի­ջոցն ի­րաց­նո­ղին մնալ չբա­ցա­հայտ­ված, իսկ գու­մա­րի փո­խան­ցու­մը կա­տար­վել էր տեր­մի­նալ­նե­րի մի­ջո­ցով: Բա­րե­բախ­տա­բար, հա­յաս­տա­նյան մեր գոր­ծըն­կեր­նե­րը ո­րո­շա­կի հա­ջո­ղու­թյուն են գրան­ցել նման ե­ղա­նա­կով թմ­րա­մի­ջո­ցի ի­րաց­մամբ զբաղ­վող ան­ձանց բա­ցա­հայտ­ման գոր­ծում, ո­րը թույլ կտա նվա­զեց­նել դրանց ձեռք­բեր­ման հնա­րա­վո­րու­թյու­նը նաև Ար­ցա­խում:
- Ու­նե՞ք թմ­րա­մո­լու­թյան դեմ պայ­քա­րի հա­մա­կար­գա­յին ծրա­գիր: Մեկ գե­րա­տես­չու­թյան ու­ժե­րով թերևս հնա­րա­վոր չէ պայ­քար տա­նել…

- ԱՀ Նա­խա­գա­հի մոտ ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի ղե­կա­վար կազ­մի մաս­նակ­ցու­թյամբ տե­ղի ու­նե­ցած վեր­ջին խոր­հր­դակ­ցու­թյան ժա­մա­նակ քն­նարկ­ված թե­մա­նե­րից մեկն էլ նվիր­ված էր հենց այդ խնդ­րին: Ի­րա­կա­նում թմ­րա­մո­լու­թյու­նը հի­վան­դու­թյուն է, ո­րով տա­ռա­պող ան­ձը մեծ վտանգ է ներ­կա­յաց­նում ոչ միայն իր, այլև ուրիշների կյան­քի ու ա­ռող­ջու­թյան հա­մար: Հետևա­բար, նման ան­ձանց բու­ժե­լը պետք է լի­նի ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տում պե­տու­թյան գե­րա­կա խն­դիր­նե­րից մե­կը: Թեև Ար­ցա­խում գոր­ծող հո­գեթմ­րա­բա­նա­կան դիս­պան­սե­րի մաս­նա­գի­տա­կան և նյու­թա­տեխ­նի­կա­կան նե­րու­ժը թույլ է տա­լիս ի­րա­կա­նաց­նել թմ­րա­մո­լու­թյամբ տա­ռա­պող ան­ձանց բու­ժու­մը, այ­դու­հան­դերձ, շատ քիչ թիվ են կազ­մում այն ան­ձինք, ով­քեր կա­մա­վոր դի­մում են այդ բուժ­հաս­տա­տու­թյուն: Թմ­րա­մի­ջոց­նե­րի ա­պօ­րի­նի շր­ջա­նա­ռու­թյան դեպ­քե­րի կա­պակ­ցու­թյամբ հա­րուց­ված քրեա­կան գոր­ծե­րով նա­խաքն­նա­կան մարմ­նի կող­մից մշ­տա­պես նշա­նակ­վում են փոր­ձաքն­նու­թյուն­ներ, և ե­թե փոր­ձա­գե­տի կող­մից եզ­րա­կա­ցու­թյուն է տր­վում այն մա­սին, որ մե­ղադ­րյալն ու­նի նաև թմ­րա­մո­լու­թյու­նից հար­կա­դիր բուժ­ման կա­րիք, ա­պա նման դեպ­քե­րում դա­տա­րա­նի կող­մից պատ­ժի հետ հա­մա­տեղ նշա­նակ­վում է նաև բժշ­կա­կան բնույ­թի հար­կադ­րան­քի մի­ջոց: Ստաց­վում է, որ թմ­րա­մո­լու­թյու­նից բուժ­վե­լու հիմ­նա­կան ճա­նա­պար­հը հար­կա­դիր բու­ժումն է, ին­չը չի կա­րող բա­վա­րար հա­մար­վել… Պարզ է, որ պե­տու­թյան մի­ջոց­նե­րը չեն կա­րող բա­վա­րա­րել բո­լոր թմ­րա­մոլ­նե­րին բա­ցա­հայ­տե­լու և նրանց նկատ­մամբ հար­կա­դիր բու­ժում նշա­նա­կե­լու հա­մար: Դրա հա­մար անհ­րա­ժեշտ է ձևա­վո­րել այն­պի­սի մթ­նո­լորտ և հա­մընդ­հա­նուր բնույթ կրող ու ըն­դու­նե­լի այն­պի­սի մի­ջա­վայր, որ­տեղ թմ­րա­մո­լու­թյամբ տա­ռա­պող ան­ձի հա­մար բժշ­կի դի­մե­լը և բու­ժում ստա­նա­լը չի են­թարկ­վի տար­բեր մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի, չի ար­ժա­նա­նա բա­րո­յա­կան կամ այլ բնույ­թի քն­նա­դա­տու­թյուն­նե­րի:
Թմ­րա­մո­լու­թյան և թմ­րա­նյու­թե­րի ա­պօ­րի­նի շր­ջա­նա­ռու­թյան դեմ պայ­քա­րի տար­բեր ծրագ­րեր կան, սա­կայն դրանք անհ­րա­ժեշտ չա­փով փոխ­կա­պակց­ված չեն, այդ պատ­ճա­ռով ԱՀ Նա­խա­գա­հի կող­մից տր­վել էր հանձ­նա­րա­րա­կան՝ ա­ռա­ջի­կա­յում ձևա­վո­րե­լու և կա­ռա­վա­րու­թյան հաս­տատ­մա­նը ներ­կա­յաց­նե­լու հա­մա­պա­տաս­խան մի­ջո­ցա­ռում­նե­րի ծրա­գիրն ու այն ի­րա­գոր­ծե­լու ժա­մա­նա­կա­ցույ­ցը: Վս­տահ եմ՝ ծրա­գի­րը կյան­քի կո­չե­լու դեպ­քում ա­ռա­ջին իսկ տա­րում վի­ճա­կագ­րա­կան պատ­կե­րում կու­նե­նանք ակն­հայտ դրա­կան փո­փո­խու­թյուն­ներ:
- Իսկ այդ ծրագ­րում ո՞րն է ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան դե­րը՝ թմ­րա­մո­լու­թյան դեմ պայ­քա­րում:
- Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան ա­ռաջ­նա­յին դե­րը այդ հի­վան­դու­թյան բու­ժու­մը կազ­մա­կեր­պելն է՝ բուժ­հիմ­նարկ­նե­րի մի­ջո­ցով, սա­կայն թմ­րա­մո­լու­թյան դեմ պայ­քա­րի մի­ջո­ցա­ռում­նե­րի ծրա­գի­րը հաս­տատ­վե­լու դեպ­քում նա­խա­րա­րու­թյու­նը պետք է ներգ­րավ­վի նաև բա­ցատ­րա­կան ու քա­րոզ­չա­կան այդ մեծ աշ­խա­տան­քի կազ­մա­կերպ­մա­նը: Ի­րա­կա­նում այդ գոր­ծըն­թա­ցի ար­դյու­նա­վե­տու­թյունն ուղ­ղա­կիո­րեն խար­սխ­ված է բա­ցատ­րա­կան, պար­զա­բա­նա­կան աշ­խա­տանք­նե­րի վրա, և որ­քան մեծ լի­նի տե­ղե­կատ­վու­թյան հան­րա­յին ընդգրկվա­ծու­թյու­նը, այն­քան ա­վե­լի մեծ ար­դյունք կու­նե­նանք:
- Ըն­տա­նի­քի, դպ­րո­ցի դե­րը՝ թմ­րա­մո­լու­թյան դեմ պայ­քա­րի գոր­ծում. այս ա­ռու­մով, ար­դյոք, գո­յու­թյուն ու­նի՞ հա­մա­կարգ­ված պայ­քար…
- Կար­ծում եմ, կհա­մա­ձայ­նեք, ե­թե ա­սեմ, որ ար­ցախ­ցի­ներս պատ­րաստ ենք ա­մեն ին­չի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը դնել պե­տու­թյան վրա և ա­մեն մի բա­ցա­սա­կան երևույ­թի պա­տաս­խա­նը պա­հան­ջել պե­տու­թյու­նից: Ի­հար­կե, պե­տու­թյունն ու­նի բազ­մա­թիվ պար­տա­կա­նու­թյուն­ներ, սա­կայն սա չի նշա­նա­կում, որ պե­տու­թյա­նը պետք է թող­նել միայ­նակ՝ բո­լոր տե­սա­կի խն­դիր­նե­րի հետ. մեզ­նից յու­րա­քան­չյու­րը կա­րող է և պետք է իր մաս­նակ­ցու­թյունն ու­նե­նա հատ­կա­պես այն­պի­սի աշ­խա­տանք­նե­րում, ո­րոնց ար­դյուն­քի սպա­ռո­ղը ոչ թե անձն է, այլ հան­րու­թյու­նը, հան­րա­յին լայն շր­ջա­նա­կը: Թմ­րա­մո­լու­թյան դեմ պայ­քա­րը հենց նշածս դեպ­քե­րից է, և այս գոր­ծում ա­նե­լիք ու­նեն թե՛ ըն­տա­նիքն ու դպ­րո­ցը և թե՛ բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­ներն ու աշ­խա­տան­քա­յին կո­լեկ­տիվ­նե­րը: Կար­ծում եմ՝ մի­ջո­ցա­ռում­նե­րի ծրագ­րում նե­րառ­ված կլի­նեն փոխ­կա­պակց­ված և փոխլ­րաց­նող այն­պի­սի աշ­խա­տանք­ներ, ո­րոն­ցում ներգ­րավ­ված կլի­նեն թվար­կածս ո­լորտ­նե­րը:
- Պա­րոն Ներ­սի­սյան, այ­սօր­վա դրու­թյամբ որ­քա՞ն է Ար­ցա­խում գրանց­ված թմ­րա­մոլ­նե­րի թի­վը և քա­նի՞սն են կա­նայք: Ի դեպ՝ ՄԱԿ-ի փոր­ձա­գետ­նե­րը թմ­րա­մոլ կա­նանց թվի աճ են կան­խա­տե­սում…
- ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան «Հո­գեթմ­րա­բա­նա­կան դիս­պան­սեր» ՓԲԸ-ում հաշ­վառ­ված թմ­րա­մոլ­նե­րի թի­վը չի գե­րա­զան­ցում 10-ը, և նրանց թվում կին չկա: Կար­ծում եմ, այս վի­ճա­կագ­րու­թյու­նը ևս փաս­տում է, թե որ­քան անմ­խի­թար վի­ճակ ու­նենք այդ ա­ռու­մով և որ­քան մեծ է մեր ա­նե­լի­քը: Ես ա­մենևին նպա­տակ չու­նեմ վախ կամ մտա­հո­գու­թյուն ա­ռա­ջաց­նել, և բնա­վո­րու­թյամբ հակ­ված եմ ցան­կա­ցած երևույթ ըն­դու­նել այն­պես, ինչ­պես կա ի­րա­կա­նում և դրան հա­մար­ժեք աշ­խա­տանք կա­տա­րել: Թմ­րա­մի­ջոց­նե­րի ա­պօ­րի­նի շր­ջա­նա­ռու­թյան բա­ցա­հայտ­ված դեպ­քե­րը փաս­տում են, որ թմ­րա­մո­լու­թյան մա­կար­դա­կը բա­վա­կա­նին հե­ռու է հա­մա­պա­տաս­խան բուժ­հիմ­նար­կում ար­ձա­նագր­ված վի­ճա­կագ­րու­թյու­նից, ին­չը մեզ պար­տա­վո­րեց­նում է հա­մընդ­հա­նուր ջան­քե­րով վեր­հա­նել այդ հի­վան­դու­թյամբ տա­ռա­պող ան­ձանց և հաս­նել նրանց լիա­կա­տար բուժ­մա­նը: Այդ­պես մենք կու­նե­նանք ա­վե­լի ա­ռողջ հա­սա­րա­կու­թյուն, ո­րից շա­հում են բո­լո­րը՝ ա­ռանց բա­ցա­ռու­թյան:

Հարցազրույցը վարեց
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ