Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ ԵՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Հարցազրույց Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Օհանյանի հետ

 -Վեր­ջին շր­ջա­նում Հան­րա­պե­տու­թյու­նում ա­ճել է տրանս­պոր­տա­յին փոխադրամի­ջոց­նե­րի թի­վը։ Այդ հան­գա­ման­քը ի՞նչ բա­ժին է կազ­մում պա­տա­հար­նե­րի, երթևե­կու­թյան կա­նոն­նե­րի խախտ­ման ցու­ցա­նիշ­նե­րում։

-Հետ­պա­տե­րազ­մյան ժա­մա­նա­կաշր­ջա­նում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում երթևե­կու­թյու­նը դար­ձել է գեր­ծան­րա­բեռն­ված, հատ­կա­պես մայ­րա­քա­ղա­քում, ին­չը պայ­մա­նա­վոր­ված է 2020թ. պա­տե­րազ­մի հետևան­քով տե­ղա­հան­ված մեր հայ­րե­նա­կից­նե­րի Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում բնա­կու­թյուն հաս­տա­տե­լու հետ։ Ա­ճել է ոչ միայն տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի, այլ նաև վար­չա­կան ի­րա­վա­խախ­տում­նե­րի թի­վը։ Նշեմ, որ 2022թ. ա­ռա­ջին ե­ռամ­սյա­կի ըն­թաց­քում հան­րա­պե­տու­թյուն է ներ­մուծ­վել՝ 646, իսկ 2021թ. ա­ռա­ջին ե­ռամ­սյա­կում՝ 1332 տրանս­պոր­տա­յին մի­ջոց։

-Ըն­թա­ցիկ տա­րում Հան­րա­պե­տու­թյու­նում քա­նի՞ ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին պա­տա­հար է գրանց­վել։ Նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ ի՞նչ է ցույց տա­լիս վի­ճա­կագ­րու­թյու­նը:

-Ըն­թա­ցիկ տա­րում ի հայտ է բեր­վել ճա­նա­պար­հա­յին երթևե­կու­թյան կա­նոն­նե­րի խախտ­ման 11 հա­զար 598, իսկ 2021թ. նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում գրանց­վել է 8 հազ. 711 դեպք։ Ինչ­պես տես­նում եք՝ ու­նենք վար­չա­կան ի­րա­վա­խախ­տում­նե­րի մեծ աճ։ Ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին պա­տա­հար­նե­րի վի­ճա­կագ­րու­թյու­նը ցույց է տա­լիս, որ 2021թ. 5 ա­միս­նե­րի ըն­թաց­քում մահ­վան ել­քով և մարմ­նա­կան վնաս­ված­քով գրանց­վել է 39 ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին պա­տա­հար, ո­րի հետևան­քով մահացել է 8 և մարմնական վնասվածք ստացել 40 քա­ղա­քա­ցի։ Ըն­թա­ցիկ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում գրանց­վել է 28 ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին պա­տա­հար, ո­րի ար­դյուն­քում 38 քա­ղա­քա­ցի ստա­ցել է տար­բեր աս­տի­ճա­նի մարմ­նա­կան վնաս­վածք։ Հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րում տե­ղի ու­նե­ցած պա­տա­հար­նե­րը և դրանց հետևան­քով կրած վնաս­նե­րը ե­թե հա­մե­մա­տենք նա­խորդ տար­վա վի­ճա­կագ­րու­թյան հետ, կա­րող ենք ա­սել, որ 2022թ. ու­նենք նվա­զում և՛ ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին պա­տա­հա­րա­նե­րի, և՛ մահացածնե­րի ու մարմնական վնասվածք ստացածների քա­նա­կով։ Նյու­թա­կան վնա­սով ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին պա­տա­հար­նե­րի վի­ճա­կագ­րու­թյու­նը հետևյալն է. 2021թ. 5 ա­միս­նե­րի ըն­թաց­քում գրանց­վել է 404 նյու­թա­կան վնա­սով ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին պա­տա­հար, իսկ 2022թ. նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ՝405։

-Ի՞նչ մի­ջոց­ներ են ձեռ­նարկ­վում նման դեպ­քե­րը նվա­զա­գույ­նի հասց­նե­լու հա­մար։

- Ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյան յու­րա­քան­չյուր օր­վա ծա­ռա­յու­թյու­նը միտ­ված է ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին պա­տա­հար­նե­րի կան­խար­գել­մա­նը, վար­չա­կան ի­րա­վա­խախ­տում­նե­րի նա­խա­կանխ­մանն ու բա­ցա­հայտ­մա­նը։ Յուր­աքա­նչյուր օր, յու­րա­քան­չյուր ժա­մա­նա­կաշր­ջան, կար­ծես, իր պա­հանջ­ներն է դնում ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյան ա­ռաջ՝ կա­տա­րե­լով ժա­մա­նա­կին հա­մա­հունչ կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­ներ։ Հաշ­վի առ­նե­լով վեր­ջին շր­ջա­նում հրա­զե­նի գոր­ծադր­մամբ կա­տար­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի և ի­րա­վա­խախ­տում­նե­րի թվի ա­ճը, ինչ­պես նաև քա­ղա­քա­ցի­նե­րի սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վունք­նե­րը, հա­սա­րա­կա­կան կարգն ու անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով, վեր­ջերս ԱՀ Նա­խա­գա­հի կող­մից Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նիս­տում տր­ված հանձ­նա­րա­րու­թյուն­նե­րով, ՆԳ նա­խա­րա­րի կար­գադ­րու­թյուն­նե­րով և ԱՀ ոս­տի­կա­նու­թյան պե­տի հրա­մա­նով, Հան­րա­պե­տու­թյան ամ­բողջ տա­րած­քում կազ­մա­կերպ­վել և ի­րա­կա­նաց­վել են հա­տուկ մի­ջո­ցա­ռում­ներ։ Մա­յի­սի 17-ից մինչև հու­նի­սի 17-ն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ի­րա­կա­նաց­ված հա­տուկ մի­ջո­ցա­ռում­նե­րին ընդգրկված էին Ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյան, տա­րած­քա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րի ծա­ռա­յող­ներ ու ԱՀ ԱԱԾ աշ­խա­տա­կից­ներ։

-Ամ­փոփ­վե՞լ են ար­դյունք­նե­րը։ Հան­րա­պե­տու­թյու­նում շա­րու­նակ­վե­լո՞ւ են հա­տուկ մի­ջո­ցա­ռում­նե­րը։

-Ի­րա­կա­նաց­ված հա­տուկ մի­ջո­ցա­ռում­ներն ի­րենց դրա­կան ազ­դե­ցու­թյունն ու­նե­ցան ինչ­պես ճա­նա­պար­հա­յին երթևե­կու­թյան ո­լոր­տում հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի բա­ցա­հայտ­ման, այն­պես էլ վար­չա­կան ի­րա­վա­խախ­տում­նե­րի նա­խա­կանխ­ման ուղ­ղու­թյամբ։ Ոս­տի­կա­նու­թյան պե­տի հրա­մա­նով օ­րերս ի­րա­կանց­վել է խս­տաց­ված ռե­ժի­մով ծա­ռա­յու­թյուն, ա­ռա­ջի­կա­յում նման մի­ջո­ցա­ռում կկազ­մա­կերպ­վի նաև շր­ջան­նե­րում։ Մա­յի­սի 17-ից մեկ ա­միս ժամ­կե­տով ԱՀ-ում ի­րա­կա­նաց­ված հա­տուկ մի­ջո­ցա­ռում­նե­րի ըն­թաց­քում ի հայտ են բեր­վել ճա­նա­պար­հա­յին երթևե­կու­թյան կա­նոն­նե­րի խախտ­ման 899 դեպք. անս­թափ վի­ճա­կում տրանս­պոր­տա­յին մի­ջոց վա­րե­լու 76 դեպք, տրանս­պոր­տա­յին մի­ջոց վա­րե­լու ի­րա­վունք չու­նե­ցող ան­ձանց կող­մից տրանս­պոր­տա­յին մի­ջոց­ներ վա­րե­լու 129 դեպք, կեղծ­ված հաշ­վառ­ման հա­մա­րա­նիշ­նե­րով տրանս­պոր­տա­յին մի­ջոց­ներ վա­րե­լու 1 դեպք, այլ խախ­տում­նե­րի՝ 693 դեպք։ Ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյան հա­տուկ պահ­պան­վող տա­րածք­ներ են տե­ղա­փոխ­վել 157 տրանս­պոր­տա­յին մի­ջոց։ Հայտ­նա­բեր­ված դեպ­քե­րի հա­մա­պա­տաս­խան ի­րա­վա­կան ըն­թաց­քա­վոր­մամբ պարզ­վել է, որ ի­րա­վա­խախ­տում­նե­րից 83-ի ա­րար­քում առ­կա է հան­ցա­կազմ՝ նա­խա­տես­ված ԼՂՀ քրեա­կան օ­րենս­գր­քով։

-Ծանր հետևանք­նե­րով վթար­նե­րը տե­ղի են ու­նե­նում հատ­կա­պես մայ­րու­ղի­նե­րում։ Ին­չո՞վ է դա պայ­մա­նա­վոր­ված։ Ի՞նչ մի­ջո­ցա­ռում­ներ են ձեռ­նարկ­վում։

-Ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին պա­տա­հար­նե­րի ա­ռա­ջաց­ման պատ­ճառ­ներ են հան­դի­սա­նում ոչ միայն կո­պիտ խախ­տում­ները, այլ նաև՝ նվազ նշա­նա­կու­թյան ի­րա­վա­խա­խա­տում­նե­րը։ Հիմ­նա­կա­նում ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին պա­տա­հար­ներն ա­ռա­ջա­նում են հար­թա­վայ­րա­յին ա­վե­լի ա­րա­գըն­թաց ճա­նա­պար­հա­հատ­ված­նե­րում։ Դրանք բա­ցա­ռե­լու հա­մար ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյան ա­ռա­ջար­կով քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան հետ հա­մա­տեղ հան­րա­պե­տու­թյան ո­րոշ ճա­նա­պար­հա­հատ­ված­նե­րում, օ­րի­նակ՝ Ստե­փա­նա­կերտ-Աս­կե­րան ա­րա­գըն­թաց ճա­նա­պար­հա­հատ­վա­ծում, նա­խա­տես­վել և ի­րա­գործ­վել է երթևե­կու­թյան ա­րա­գու­թյան սահ­մա­նա­փա­կում։ Ա­րա­գու­թյան սահ­մա­նա­փա­կու­մը նա­խա­տես­վել է նաև Ստե­փա­նա­կերտ-Այ­գես­տան –Վանք ճա­նա­պար­հա­հատ­վա­ծում։

-Վեր­ջին շր­ջա­նում հա­ճա­խա­կի ենք ա­կա­նա­տես լի­նում հե­տիոտ­նե­րի վրաեր­թե­րի։ Այս ուղ­ղու­թյումբ ի՞նչ մի­ջո­ցա­ռում­ներ են ի­րա­կա­նաց­վում։

-Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին պա­տա­հար­նե­րի մեծ թիվ են կազ­մում հե­տիոտ­նե­րի վրաերթ բնու­թագր­մամբ։ 2022թ. 5 ա­միս­նե­րին գրանց­վել է հե­տիոտ­նի վրաեր­թի բնու­թագր­ման 7 ճա­նա­պար­հատ­րասն­պոր­տա­յին պա­տա­հար, ո­րոնց հետևան­քով 7 քա­ղա­քա­ցի ստա­ցել են տար­բեր աս­տի­ճա­նի մարմ­նա­կան վնաս­վածք­ներ։ Դրանք նվա­զա­գույ­նի հասց­նե­լու կամ բա­ցա­ռե­լու ուղ­ղու­թյամբ ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյան, Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի և ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան հա­մա­տեղ ու­ժե­րով կազ­մա­կերպ­վել են հե­տա­զո­տու­թյուն­ներ և ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյու­նը հան­դես է ե­կել իր ա­ռա­ջար­կու­թյամբ՝ մայ­րա­քա­ղա­քի վթա­րավ­տանգ հատ­ված­նե­րում, ա­րա­գըն­թաց ճա­նա­պար­հահատ­ված­նե­րում տե­ղադ­րե­լու ար­հես­տա­կան ան­հար­թու­թյուն­ներ։ Այս պա­հի դրու­թյամբ մայ­րա­քա­ղա­քի փո­ղոց­նե­րի մեծ մա­սում կա­տար­վել են այդ աշ­խա­տանք­նե­րը, մինչև տա­րե­վերջ կա­վարտ­վեն նա­խա­տես­ված բո­լոր աշ­խա­տան­քնե­րը։ Հե­տիոտ­նե­րի վրաեր­թե­րը բա­ցա­ռե­լու հա­մար, ինչ­պես ու­սում­նա­կան տար­վա ըն­թաց­քում, այն­պես էլ հան­գս­տյան օ­րե­րին, ոչ միայն ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյան, այլ նաև Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի վար­չու­թյան և ոս­տի­կա­նու­թյան տար­բեր ստո­րա­բա­ժա­նում­նե­րի ծա­ռա­յող­նե­րի հետ հա­մա­տեղ, կազ­մա­կերպ­վում է ու­ժե­ղաց­ված ծա­ռա­յու­թյուն։

-Վեր­ջերս մայ­րա­քա­ղա­քի փո­ղոց­նե­րում 200 տե­սախ­ցիկ է տե­ղադր­վել։ Երթևե­կու­թյան կա­նոն­նե­րի խախ­տման դեպ­քում տե­սախ­ցիկ­նե­րով ար­ձա­նագ­րու­թյուն կազմ­վո՞ւմ է, վար­չա­կան տույժ նշա­նակ­վո՞ւմ է։

-Մայ­րա­քա­ղա­քում տե­ղադր­ված տե­սախ­ցիկ­նե­րի օգ­նու­թյամբ ար­ձա­նագր­վում են ճա­նա­պար­հա­յին երթևե­կու­թյան բնա­գա­վա­ռում վա­րորդ­նե­րի թույլ տված ի­րա­վա­խախ­տում­նե­րը, ինչ­պես նաև հա­սա­րա­կա­կան կար­գը։ Ի­րա­վա­խախտ­ման դեպ­քում հա­մա­պատաս­խան ըն­թաց­քա­վոր­մամբ վա­րոր­դը են­թարկ­վում է վար­չա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան։ 2022թ. ա­ռա­ջին ե­ռամ­սյա­կի ըն­թաց­քում Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­յին վար­չու­թյան տե­սա­դի­տարկ­ման խմ­բի կող­մից ստա­ցել ենք ճա­նա­պար­հա­յին երթևե­կու­թյան կա­նոն­նե­րի խախտ­ման 214 հա­ղոր­դում։ Ի­րա­վա­խախ­տում թույլ տված վա­րորդ­նե­րի նկատ­մամբ կա­յաց­վել է ո­րո­շում՝ վար­չա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կե­լու վե­րա­բե­րյալ։

 

Ա­նի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ