Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

«Խաղաղության ադրբեջանական ընկալումները». Կայացել է Հովիկ Ավանեսովի մամլո ասուլիսը

Հուլիսի 8-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում կայացել է Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի մամլո ասուլիսը՝ «Խաղաղության ադրբեջանական ընկալումները» թեմայով։

Բանախոսի հավաստմամբ՝ պատահական չէր ընտրված թեման, քանի որ վերջին ժամանակներս, պետական մակարդակով, բավականին ակտիվացել են խաղաղության դարաշրջան բացելու մասին խոսակցությունները։

«Մենք նպատակ ենք հետապնդում ներկայացնել, թե ինչ տեսլական ունի Ադրբեջանը վաղվա խաղաղության մասին։  1918 թվականին աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեց արհեստական Ադրբեջան կազմավորումը։ Այդ ժամանակահատվածից սկսած հակահայկականությունը, ցեղասպան քաղաքականությունը և տարածաշրջանի պատմության յուրացումը և ոչնչացումը դրված էր այդ պետության հիմքում»,- նշել է Հովիկ Ավանեսովը։

Հ. Ավանեսովը ներկայացրեց հիմնական նպատակը՝ հստակ փաստերի միջոցով ապացուցել, որ Ադրբեջանը երբեք խաղաղության օրակարգ չի ունեցել։

«Այսօր էլ Ադրբեջանը մանկապարտեզից մինչև ուսումնական հաստատություններ  պետական մակարդակով իրականացնում է հայատյաց քաղաքականություն։ Այդ են վկայում Սաֆարովի հերոսի կոչումը Գուրգեն Մարգարյանին կացնահարելուց հետո, դասագրքերում նկարները, որտեղ փոքրիկ աղջիկն սպանում է հային։ Հայատյացության վառ վկան է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում բացված «Հաղթանակի պուրակ»-ը, 2020 թվականի հոկտեմբերի 8-ի Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումը։ Սրանք փաստեր են, որ խոսում են Ադրբեջանի ձեռագրի մասին»,-ասել է Հ. Ավանեսովը։

Կովկասագիտության կենտրոնի ղեկավարը ներկայացրել է նաև կենտրոնի կողմից իրականացված ուսումնասիրությունները։ Պարզվել է, որ Ադրբեջանի կրթական ոլորտի ծրագրերում ներառված են միջոցառումներ, որտեղ տեղադրված է «Հայերի ցեղասպանություն» խաղը։ Հ. Ավանեսովը նշեց, որ այդ խաղը տարածված էր 1950-60-ական թվականներին։ Խաղի ժամանակ պատրաստում են տիկնիկներ և երեխաներին սովորեցնում սպանել։

«Ադրբեջանում երեխաների դաստիարակությունը լուրջ խնդիր է և հետագայում ստեղծելու է վտանգավոր իրավիճակներ։ ՀՀ-ի և ԱՀ-ի ՄԻՊ-երը բազմիցս դրա մասին ահազանգել են նաև մինչ պատերազմը։ Այս խնդրին անդրադարձել է նաև ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի հետազոտական թիմը՝ հոդվածների եզրահանգումներում ցույց տալով  անվտանգային միջոցառումների անհրաժեշտությունը»,- ասել է Հովիկ Ավանեսովը,  հավելելով, որ խաղաղության դարաշրջան բացելով՝ նման հարևան-պետության հետ բացարձակ անվտանգություն չի սպասվում։

 

Նանիկ ԱՂԱՍՅԱՆ