Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՈՒՄ ՌԱԶՄԱՐՎԵՍՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՂ­ԴԱ­ՄԻ Ա­ԶԱ­ՏԱԳՐ­ՄԱՆ ՆՇԱ­ՆԱ­ԿՈՒ­ԹՅԱՆ ՄԱ­ՍԻՆ

 

Ար­ցա­խում ռազ­մար­վես­տի զար­գաց­ման գոր­ծում նշա­նա­կա­լի է Աղ­դա­մի օ­պե­րա­ցիա­յի նշա­նա­կու­թյու­նը։

Հայտ­նի է, որ ժա­մա­նա­կա­կից Ակ­նա­յի տա­րած­քը, ընդ­հուպ մինչև XVIII դա­րի երկ­րորդ կե­սը, անբ­նակ էր։ Ճա­նա­պար­հորդ Ի. Սե­գալն Աղ­դամ քա­ղա­քի հիմ­նադ­րու­մը թվագ­րում է XVIII դա­րի երկ­րորդ կե­սին և կա­պում է Ղա­րա­բա­ղի խա­նու­թյան գո­յու­թյան հետ։ Հիմք ըն­դու­նե­լով մահ­մե­դա­կան բնակ­չու­թյան պատ­մու­թյուն­նե­րը՝ նա նշել է, որ այդ տա­րած­քը ե­ղել է Փա­նահ խա­նի սի­րե­լի որ­սա­վայ­րը և հա­րուստ է ե­ղել վայ­րի կեն­դա­նի­նե­րով։ Իբր, նույն խա­նը իր ժա­մա­նա­կա­վոր կե­ցու­թյան հա­մար քա­րե տուն է կա­ռու­ցել, իսկ նրա մոտ, որ­սի կա­րիք­նե­րի հա­մար՝ փոքր հյու­ղակ, ո­րը ներկ­վել է կրաջ­րով։ Դրա­նից էլ տե­ղան­քը իբր կոչ­վել է աղ-դամ (սպի­տակ հյու­ղակ)։ Սա­կայն այս պար­զու­նակ հո­րին­ված­քը, ինչ­պես Ար­ցա­խի մյուս բնա­կա­վայ­րե­րի ա­նուն­նե­րի խե­ղա­թյուր­ման պա­րա­գա­յում, որևէ հա­վատ չի ներ­շն­չում։ Տա­րած­քը բնա­կեց­նե­լու հա­մար Փա­նահ խա­նը Ղա­րա­դա­ղից իր մոտ ծա­ռա­յու­թյան է հրա­վի­րել մի քա­նի ըն­տա­նիք­նե­րի՝ հար­կադ­րե­լով զբաղ­վել հո­ղա­գոր­ծու­թյամբ ու ա­նաս­նա­պա­հու­թյամբ։ Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում Աղ­դամն ըն­դար­ձակ­վեց Պարս­կաս­տա­նից նո­րա­նոր եկ­վոր­նե­րի հաշ­վին՝ վե­րած­վե­լով խո­շոր գյու­ղի՝ բա­ժան­ված մեծ տա­րա­ծու­թյան վրա ի­րա­րից հե­ռու գյու­ղակ­նե­րի։ Դա, թերևս, վե­րա­բե­րում է 1805 թ., երբ Աղ­դամն ար­դեն հի­շա­տակ­վում է որ­պես «մեծ գյու­ղ»։
Նույն Սե­գա­լի վկա­յու­թյամբ՝ Աղ­դա­մի հռ­չա­կա­վոր շու­կան, որ­տեղ մեծ դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նեին շու­շե­ցի վա­ճա­ռա­կան­ներն ու ար­հես­տա­վոր­նե­րը, գու­յու­թյուն ու­ներ 1867 թվա­կա­նից։


1886թ. Աղ­դա­մի բնակ­չու­թյու­նը կազ­մել է 99 տուն (458 շունչ), իսկ 1914-ին՝ 260 շունչ։ Խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյան օ­րոք Աղ­դա­մը՝ որ­պես հա­մա­նուն շր­ջա­նի կենտ­րոն, վե­րած­վել է քա­ղա­քա­տիպ ա­վա­նի (1930 թվա­կա­նից)։
Հու­շար­ձա­նա­գետ Սամ­վել Կա­րա­պե­տյա­նը նշել է, որ 1980-ա­կան թվա­կան­նե­րին քա­ղա­քի կենտ­րո­նա­կան մա­սում՝ մար­զա­դաշ­տի հարևա­նու­թյամբ, տե­ղի իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից հիմ­նադր­վել է թան­գա­րան, որ­տեղ շր­ջա­նի պատ­մա­կան վայ­րե­րից հա­վաք­վել են ա­մե­նա­տար­բեր հնու­թյուն­ներ և, մե­ծա­մա­սամբ, հայ բնակ­չու­թյան գոր­ծու­նեու­թյան և ստեղ­ծած մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի նմուշ­ներ։ Այդ թվում հու­շար­ձա­նա­գե­տը հատ­կան­շել է Վան­քա­սա­րի ե­կե­ղե­ցուց բեր­ված գե­ղե­ցիկ սպի­տակ խաչ­քա­րը, ո­րի գո­յու­թյան մա­սին վկա­յել է Սար­գիս ար­քե­պիս­կո­պոս Ջա­լա­լյան­ցը։
XX դա­րում Աղ­դա­մը հա­ճա­խա­կի էր դառ­նում հա­կա­հայ­կա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ու բռ­նա­րարք­նե­րի կենտ­րոն։ Իսկ 1918-20 և 1988-1993թթ. վե­րած­վել էր Ար­ցա­խի դեմ ագ­րե­սիա­յի բա­ցա­հայտ կենտ­րո­նի։


Ար­դեն ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք հատ­կան­շե­լու, որ Աղ­դա­մի կրա­կա­կե­տե­րի ճն­շումն անհ­րա­ժեշտ էր մեր ժո­ղովր­դի պատ­մա­կան հի­շո­ղու­թյան, ա­պա և Ար­ցա­խի ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րի (Ի­ՊՈՒ) ռազ­մա­վա­րա­կան ու օ­պե­րա­տիվ-մար­տա­վա­րա­կան խն­դիր­նե­րի թե­լադ­րան­քով։
Հի­րա­վի, Աղ­դամն Ար­ցա­խի դեմ հա­կա­ռա­կոր­դի ռազ­մա­կան գլ­խա­վոր ու ա­մե­նավ­տան­գա­վոր պլաց­դարմն էր, որ­տե­ղից մշ­տա­կան սպառ­նա­լի­քի տակ էին պահ­վում ԼՂՀ-ի արևե­լյան եզ­րե­րը, սահ­մա­նա­մերձ բնա­կա­վայ­րե­րը, այդ թվում՝ Աս­կե­րա­նը, ինչ­պես նաև մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տը։ Ադր­բե­ջան­ցի ռազ­մա­վար­նե­րը (ստ­րա­տե­գոս­նե­րը) Աղ­դա­մը հա­մա­րել են Ստե­փա­նա­կերտ ներ­խու­ժե­լու ա­մե­նա­կարճ ճա­նա­պար­հը։ Պա­տա­հա­կան չէ, որ Ար­ցա­խի դեմ ա­ռա­ջին բա­ցա­հայտ ագ­րե­սիվ գոր­ծո­ղու­թյու­նը 1988թ. փետր­վա­րի 22-ին ձեռ­նարկ­վել է հենց Աղ­դա­մից՝ Աս­կե­րա­նի վրա բազ­մա­հա­զա­րա­նոց ամ­բո­խի հար­ձա­կում­նե­րով։ Իսկ դրա­նից յոթ տաս­նա­մյակ ա­ռաջ՝ 1918թ. սեպ­տեմ­բե­րին, Աղ­դա­մից, տե­ղի մահ­մե­դա­կան­նե­րի ան­կա­նոն զին­ված կազ­մա­վո­րում­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ, թուր­քա­կան բա­նա­կը ներ­խու­ժել է Ար­ցախ և առանձնա­հա­տուկ բար­բա­րո­սու­թյամբ ա­վե­րել Խա­չե­նի ու Վա­րան­դա­յի շր­ջան­նե­րի սահ­մա­նա­մերձ բնա­կա­վայ­րե­րը, ա­պա նաև՝ մտ­ել Շու­շի քա­ղա­քը։ Իսկ 1920թ. մարտ-ապ­րիլ ա­միս­նե­րին մու­սա­վա­թա­կան Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րը և զին­ված խառ­նամ­բո­խը հենց Աղ­դա­մից Աս­կե­րա­նի վրա­յով ներ­խու­ժե­ցին Ար­ցախ՝ երկ­րա­մա­սի նկատ­մամբ Ադր­բե­ջա­նի գե­րիշ­խա­նու­թյու­նը հաս­տա­տե­լու նպա­տա­կով։ 20-րդ դա­րի 60-ա­կան թվա­կան­նե­րի հայտ­նի դեպ­քե­րի ժա­մա­նակ ևս աղ­դամ­ցի­նե­րը փոր­ձե­ցին «պատ­ժե­լ» հա­յե­րին... Ինչ­պես հայտ­նի է՝ խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյան տա­րի­նե­րին Աղ­դա­մը եր­բեք բաց չի թո­ղել հա­կա­հայ­կա­կա­նու­թյամբ ու ագ­րե­սի­վու­թյամբ ա­ռանձ­նա­նա­լու ա­ռի­թը։


1991թ. վեր­ջե­րին և 1992թ. ամ­բողջ ըն­թաց­քում ադր­բե­ջա­նա­կան զին­ված կազ­մա­վո­րում­ներն Աղ­դա­մից բազ­միցս փոր­ձե­ցին ճեղ­քել ԼՂՀ ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րի արևե­լյան բնագ­ծե­րը, բայց ա­մեն ան­գամ հետ շպրտ­վե­ցին՝ ան­գամ ժա­մա­նա­կա­վոր հա­ջո­ղու­թյուն­նե­րից հե­տո։ Հնա­րա­վոր չէ ա­ռանց սոս­կու­մի հի­շել Աղ­դա­մում տե­ղա­կայ­ված կրա­կա­կե­տե­րից ԼՂՀ խա­ղաղ բնա­կա­վայ­րե­րի և Ստե­փա­նա­կեր­տի վրա բար­բա­րո­սա­կան հր­թի­ռա­կո­ծու­թյուն­նե­րը։ Թվում էր՝ Աղ­դա­մի թշ­նա­մա­կան ռազ­մա­հե­նա­դաշ­տի պատ­ճա­ռով ստեղծ­ված դժոխ­քին վերջ չկա, սա­կայն Ար­ցա­խի ան­ձն­վեր պաշտ­պան­նե­րը գնա­ցին շա­տե­րին ան­նա­խա­դեպ թվա­ցող հա­մար­ձակ քայ­լի՝ վնա­սա­զեր­ծե­ցին Աղ­դա­մի կրա­կա­կե­տե­րը և ռազ­մա­կան հե­նա­կե­տը։

(Շարունակելի)

Մհեր Հարությունյան

«Կա­ճառ» գի­տա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար, պ. գ. թ. , դո­ցենտ

Լու­սան­կար­նե­րը՝
Վա­լե­րի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ