[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻ ԱՅԼ ԿԱՐԳԻ ԼԱՎ ԳՅՈՒՂ

 

Ար­ցախ աշ­խար­հի հնա­գույն բնա­կա­վայ­րե­րից մեկն է Մար­տու­նու շր­ջա­նի Կոլ­խո­զա­շեն գյու­ղը։
Մեր ա­ռա­ջին կան­գա­ռը մայ­րու­ղուց դե­պի գյուղ տա­նող ճա­նա­պար­հին էր, որ­տեղ ըն­թա­նում էին հո­ղա­յին հար­թեց­ման և հե­նա­պա­տե­րի կա­ռուց­ման աշ­խա­տանք­ներ։ Դա նշա­նա­կում է, որ շու­տով Կոլ­խո­զա­շե­նը աս­ֆալ­տա­պատ ճա­նա­պարհ կու­նե­նա։

Գյու­ղը մայ­րու­ղուն կա­պող ճա­նա­պար­հա­հատ­վա­ծի շի­նաշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քին հա­տուկ ու­շադ­րու­թյամբ հետևող կոլ­խո­զա­շեն­ցի­ներն ա­սում են, որ գյու­ղի հա­մար այս ճա­նա­պար­հի աս­ֆալ­տա­պա­տու­մը կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի։ Տա­րեց մի մարդ մեզ հետ զրույ­ցում ա­սաց.
-Երբևէ գյու­ղը մայ­րու­ղուն կա­պող աս­ֆալ­տա­պատ ճա­նա­պարհ չենք ու­նե­ցել, հու­սով ենք՝ ըն­թա­ցիկ աշ­խա­տանք­նե­րը շուտ կա­վարտ­վեն, և մենք կու­նե­նանք գե­ղե­ցիկ ու բա­րե­կարգ ճա­նա­պարհ։ Եր­կար ենք սպա­սել այս ի­րա­դար­ձու­թյա­նը։


Ճա­նա­պար­հին, դեռ գյուղ չհա­սած, նկա­տե­ցինք, որ լավ մշակ­ված խա­ղո­ղայ­գում մար­դիկ են հա­վաք­ված։ Չմո­տե­նալ չէինք կա­րող։ Երբ ար­դեն տե­ղում էինք, պարզ­վեց, որ այն­տեղ հա­ճախ են այդ­պես հա­վաք­վում և հա­ցի սե­ղա­նի շուրջ զրույ­ցի բռն­վում, ինչ­պես ի­րենք են ա­սում՝ եր­բեմն էլ բա­նա­վի­ճում։
Այ­գում հան­դի­պե­ցինք կոլ­խո­զա­շեն­ցու, քեր­թե­ցու, մսմ­նե­ցու, կա­վա­հա­նե­ցու, սո­սե­ցու, մի խոս­քով՝ հարևա­նու­թյամբ գտն­վող գյու­ղի բնա­կիչ­ներ էին, ով­քեր մեծ ոգևո­րու­թյամբ զրու­ցում էին այս կամ այն ի­րա­դար­ձու­թյան մա­սին։
Շատ կո­լո­րի­տա­յին տե­սա­րան էր. գե­ղե­ցիկ խնամ­ված խա­ղո­ղայ­գի և աշ­խա­տա­վոր մար­դիկ։
Խոս­տա­ցանք խո­ղո­ղա­քա­ղի ժա­մա­նակ ան­պայ­ման հան­դի­պել։
Երբ ար­դեն գյու­ղում էինք, մեզ մո­տե­ցան փոք­րիկ կոլ­խո­զա­շեն­ցի­ներ, ով­քեր ֆուտ­բոլ էին խա­ղում, և հարց­րե­ցին։
-Տու­րիս­տը՞ք, ե­կա­լըք մեր շե­նին թան­գա­րա­նը տես­նա՞ք։
Փոք­րիկ­նե­րի հար­ցից հե­տո, բնա­կա­նա­բար, ա­ռա­ջինն ընտ­րե­ցինք Կոլ­խո­զա­շե­նի` Մի­քա­յել Պար­սե­ղո­վի ան­վան թան­գա­րա­նը։
Ի­րենց վե­հու­թյամբ մեր ըն­թաց­քը փո­խե­ցին թան­գա­րա­նի բա­կում ի­րար կող­քի կանգ­նեց­ված եր­կու հու­շար­ձան­նե­րը։
Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում և Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տում նա­հա­տակ­ված կոլ­խո­զա­շեն­ցի­նե­րի հի­շա­տակն հա­վեր­ժաց­նող հու­շար­ձան­նե­րը վա­ղուց ուխ­տա­տե­ղի են դար­ձել։


Մինչ մենք քար լռու­թյամբ կար­դում էինք Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի զո­հե­րի հի­շա­տակը հա­վեր­ժաց­նող հու­շա­կո­թո­ղի վրա գր­ված, ի­րենց կյան­քը հա­նուն հայ­րե­նի­քի զո­հա­բե­րած կոլ­խո­զա­շեն­ցի­նե­րի ա­նուն­նե­րը, աշ­խա­տա­կի­ցը բա­ցեց թան­գա­րա­նի դու­ռը։ Ին­չո՞ւ եմ ա­սում բա­ցեց, ո­րով­հետև մենք գյու­ղում էինք ի­րիկ­նա­մու­տին և աշ­խա­տան­քա­յին օրն ար­դեն ա­վարտ­ված էր։
Թան­գա­րանն, իս­կա­պես, բա­ցա­ռիկ հարս­տու­թյուն է, որ­տեղ ամ­բող­ջաց­ված են Խոր­հր­դա­յին Միու­թյան գե­նե­րալ Մի­քա­յել Պար­սե­ղո­վի ան­ցած կյան­քի ու­ղին ու գոր­ծու­նեու­թյու­նը։ Թան­գա­րա­նի 3 սրահ­նե­րից մեկն Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տին է նվիր­ված, իսկ մյու­սը՝ ծնն­դով կոլ­խո­զա­շեն­ցի, գրող, հրա­պա­րա­կա­խոս, Ար­ցա­խյան շարժ­ման ա­ռա­ջա­մար­տիկ, Մեծ Ար­ցախ­ցի Հրա­չյա Բեգ­լա­րյա­նին։
Թան­գա­րա­նի մա­սին հի­մա եր­կար չեմ գրե­լու, ո­րով­հետև այն ա­ռան­ձին հոդ­վա­ծի թե­մա է։
Երբ դուրս ե­կանք թան­գա­րա­նից, մեզ ու­ղեկ­ցե­ցին գյու­ղի դպ­րոց։ Դպ­րոց տա­նող ճա­նա­պար­հին մեզ ու­ղեկ­ցող կոլ­խո­զա­շեն­ցի­նե­րը պատ­մում էին գյու­ղի հա­րուստ պատ­մու­թյան մա­սին։ Ա­սում են՝ գյու­ղը մի քա­նի ան­գամ փո­խել է ա­նու­նը, և թվար­կած ա­նուն­նե­րից ինձ հա­մար ա­մե­նատ­պա­վո­րի­չը Քա­րա­մեջն էր։ Գյուղն, իս­կա­պես, քա­րե­րի մեջ է։
Մտ­քե­րով տար­ված` հա­սանք միջ­նա­կար­գի բակ։ Թեև հի­մա ար­ձա­կուրդ­ներ են, բայց դպ­րո­ցի բա­կում ե­ռու­զեռ էր։ Պարզ­վում է՝ գի­տեին, որ գյու­ղում, ի­րենց ա­սե­լով, Ստե­փա­նա­կեր­տից հյու­րեր կան։


Միջ­նա­կարգ դպ­րո­ցը կրում է Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի ա­նու­նը, ա­սում են՝ տա­րի­ներ ա­ռաջ՝ Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին, հենց ան­վա­նի բա­նաս­տեղծն է միջ­նոր­դել, որ­պես­զի Կոլ­խո­զա­շե­նում դպ­րոց կա­ռու­ցեն: Իսկ մինչ այդ կոլ­խո­զա­շեն­ցի­նե­րը հա­ճա­խում էին հարևան գյու­ղե­րի դպ­րոց­ներ։
Կոլ­խո­զա­շե­նում հան­դի­պե­ցինք նաև Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի որ­դուն՝ Գա­գիկ Բեգ­լա­րյա­նին: Գա­գի­կի ու­ղեկ­ցու­թյամբ ե­ղանք նաև Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի կա­ռու­ցած տա­նը, որն ար­դեն, կա­րե­լի է ա­սել, վե­րած­վել է տուն-թան­գա­րա­նի։ Կոլ­խո­զա­շե­նը հա­րուստ է նաև աղ­բյուր­նե­րով, հա­մայն­քի տա­րած­քում առ­կա է թվով 10 աղ­բյուր՝ «Սրա­բունց», «Կա­նունց», «Ախպ­րի ծոր», «Հռու­մեն», «Դոն­գո­մի», «Գա­րա­քի», «Ա­բունց», «Չա­ման», «Կե­տեն ար­տի» և «Պլպ­լան»։
Բա­ռե­րով հնա­րա­վոր չէ փո­խան­ցել, թե ինչ ակ­նա­ծան­քով են կոլ­խո­զա­շեն­ցի­ները պատ­մում ի­րենց գյու­ղի աղ­բյուր­նե­րի ու դրանց ջրե­րի յու­րա­հատ­կու­թյան մա­սին։
Հա­րուստ պատ­մու­թյուն ու­նի գյու­ղը, վկան՝ գյու­ղի վերևի հատ­վա­ծում գտն­վող Սբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցին։
Մենք Կոլ­խո­զա­շե­նից դուրս ե­կանք բա­վա­կա­նին ուշ, և դա էլ՝ մի կերպ։ Հյու­րա­սեր կոլ­խո­զա­շեն­ցի­նե­րը մեզ հա­մո­զում էին գի­շե­րել ի­րենց մոտ, որ ա­ռա­վո­տյան զգանք և վա­յե­լենք գյու­ղի մա­քուր օ­դը, գյու­ղա­կան նա­խա­ճա­շը։
Կոլ­խո­զա­շենն, ի­րոք, Ար­ցա­խի յու­րա­հա­տուկ համ ու հոտ ու­նե­ցող բնա­կա­վայ­րե­րից է, այն­տեղ մար­դուն հո­ղի հետ կա­պող շատ բան կա։ Լեռ­նե­ցի­ներ են, և սրա­նով ա­մեն ինչ աս­ված է։

Սեր­գեյ ՍԱ­ՖԱ­ՐՅԱՆ