Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՐՑԱԽՈՒՄ ՌԱԶՄԱՐՎԵՍՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՂ­ԴԱ­ՄԻ Ա­ԶԱ­ՏԱԳՐ­ՄԱՆ ՆՇԱ­ՆԱ­ԿՈՒ­ԹՅԱՆ ՄԱ­ՍԻՆ

(Սկիզբը՝ «ԱԱ» թիվ 27)

Նոր ծա­վալ­ներ ու չա­փեր ըն­դու­նող, ինչ­պես նաև ար­դիա­կան զի­նա­տե­սակ­նե­րի կի­րառ­մամբ ըն­թա­ցող պա­տե­րազ­մի տրա­մա­բա­նու­թյու­նը գա­լիս էր փաս­տե­լու, որ Ադր­բե­ջա­նի տեն­դա­գին նա­խա­պատ­րաս­տու­թյուն­նե­րը, սպա­ռա­զի­նու­թյան ու կեն­դա­նի ու­ժի բազ­մա­պատ­կու­մը նպա­տա­կաուղղ­ված էին ԼՂՀ-ի դեմ լայ­նա­ծա­վալ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վերս­կս­մա­նը, հետևա­բար` անհ­րա­ժեշտ էր հա­կա­ռա­կոր­դին նա­խօ­րոք զր­կել այն­պի­սի կարևոր ռազ­մա­վա­րա­կան հե­նա­դաշ­տից, ինչ­պի­սին Աղ­դամն էր, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձե­ռեր գո­նե Աս­կե­րան-Ստե­փա­նա­կերտ ուղ­ղու­թյու­նում սահ­մա­նա­փա­կե­լու ադր­բե­ջան­ցի­նե­րի դիր­քա­յին ա­ռա­վե­լու­թյու­նը, ի դերև հա­նե­լու ա­մե­նա­կարճ ճա­նա­պար­հով հան­րա­պե­տու­թյան մայ­րա­քա­ղաք հաս­նե­լու հա­կա­ռա­կոր­դի հույ­սե­րը։ Ի­ՊՈՒ ռազ­մա­վա­րա­կան և օ­պե­րա­տիվ-մար­տա­վա­րա­կան խն­դիր­նե­րը թե­լադ­րում էին ի­րա­կա­նաց­նել Աղ­դա­մի հե­նա­դաշ­տի վնա­սա­զեր­ծու­մը, ին­չը կա­րող էր վճ­ռա­կան բե­կում մտց­նել Ադր­բե­ջա­նի սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մում։
Բնա­կա­նա­բար, լավ հաս­կա­նա­լով այդ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան կարևո­րու­թյու­նը, Ինք­նա­պաշտ­պա­նու­թյան կո­մի­տեն (ԻՊԿ) լուրջ նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­րեց ինչ­պես կազ­մա­կեր­պա­հաս­տի­քա­յին բա­րե­լա­վում­նե­րի, այն­պես էլ զոր­քե­րի խմ­բա­վոր­ման ու լրա­հա­մալր­ման, սպա­ռա­զին­ման ու նպաս­տա­վոր բնագ­ծե­րի տի­րե­լու ա­ռում­նե­րով։
1993թ. հու­լի­սի 4-ին սկս­ված ռազ­մա­կան օ­պե­րա­ցիան պսակ­վեց հա­ջո­ղու­թյամբ և հու­լի­սի 23-ին Աղ­դամն ան­ցավ ԼՂՀ Ի­ՊՈՒ-ի վե­րահս­կո­ղու­թյան տակ՝ շնոր­հիվ հա­րա­վից Մար­տու­նու ՊՇ-ի, հա­րավ-արևմուտ­քից Աս­կե­րա­նի ՊՇ-ի և հյու­սիս-արևմուտ­քից Կենտ­րո­նա­կան պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի, ինչ­պես նաև այլ ստո­րա­բա­ժա­նում­նե­րի հա­մա­ձայ­նեց­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րի։ Ար­դյուն­քում վե­րա­ցավ Ստե­փա­նա­կեր­տի գլ­խին դա­մոկ­լյան սրի պես կախ­ված մա­հա­ցու վտան­գը, մայ­րա­քա­ղա­քի ու շր­ջա­կա գյու­ղե­րի բնա­կիչ­ներն, ի վեր­ջո, ա­զատ շունչ քա­շե­ցին։ Հա­կա­ռա­կոր­դին հասց­վեց ռազ­մա­կան ու բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ծանր հար­ված։
Աղ­դա­մը հա­ղոր­դակ­ցու­թյան ու­ղի­նե­րի կարևոր հան­գույց էր, ո­րից հա­կա­ռա­կոր­դին զր­կե­լը կաթ­վա­ծա­հար ա­րեց ոչ միայն ԼՂՀ արևե­լյան, այլև հա­րա­վա­յին սահ­ման­նե­րի եր­կայն­քով կենտ­րո­նաց­ված խմ­բա­վո­րում­նե­րի նա­խա­հար­ձակ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը և նրանց թի­կուն­քա­յին ա­պա­հո­վու­մը։ Պա­տա­հա­կան չէր, որ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը վեր­ջա­պես տե­ղի տվեց և դի­մեց ԼՂՀ ղե­կա­վա­րու­թյա­նը՝ կրա­կի դա­դա­րեց­ման խնդ­րան­քով, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն տվեց շշ­մե­ցու­ցիչ հար­վա­ծից ու խայ­տա­ռակ պար­տու­թյու­նից ուշ­քի գալ և լու­ծել Աղ­դա­մի հե­նա­դաշ­տի կորս­տին ան­խու­սա­փե­լիո­րեն հետևած բազ­մա­թիվ հիմ­նախն­դիր­ներ։ Ար­ցա­խի ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րը տի­րե­ցին նպաս­տա­վոր բնագ­ծե­րի ու ռազ­մա­վա­րա­կան ա­ռու­մով շա­հա­վետ դիր­քե­րի՝ ստեղ­ծե­լով ԼՂՀ-ի շուրջ, մա­նա­վանդ՝ նրա կենտ­րո­նի հա­մար, կեն­սա­կա­նո­րեն անհ­րա­ժեշտ անվ­տան­գու­թյան գո­տի։ Միով բա­նիվ, Աղ­դա­մի ա­զա­տագ­րու­մը, ո­րով խոր­տակ­վեց Ադր­բե­ջա­նի բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ամ­րո­ցը, պատ­մա­կան անհ­րա­ժեշ­տու­թյուն էր և թե­լադր­ված էր Ի­ՊՈՒ-ի ռազ­մա­վա­րա­կան ու օ­պե­րա­տիվ-մար­տա­վա­րա­կան խն­դիր­նե­րից։ Ար­ցա­խի ազ­գաբ­նակ­չու­թյու­նը Շու­շիից հե­տո, թերևս, մեկ էլ Աղ­դա­մի պա­րա­գա­յում այ­լընտ­րանք չու­ներ, բա­ցի ագ­րե­սիա­յի այդ մշ­տա­կան աղ­բյու­րը վե­րաց­նե­լուց։

Աղ­դա­մի ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան ժա­մա­նակ Ի­ՊՈՒ ստո­րա­բա­ժա­նում­նե­րի ու զո­րա­տե­սակ­նե­րի հրա­մա­նա­տար­նե­րի մաս­նա­գի­տա­կան ա­ճի և զոր­քե­րի ղե­կա­վար­ման ու մար­տա­վա­րու­թյան կա­տա­րե­լա­գործ­ման փաս­տը նշ­վել է նաև հրա­մա­նա­տա­րու­թյան կող­մից։ Ինչ­պես Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի հրա­մա­նա­տա­րի՝ ՙ1993թ. հու­լիս-օ­գոս­տոս ա­միս­նե­րին Ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րի մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րի մա­սին՚ հրա­մա­նում է ար­ձա­նագր­ված՝ Աղ­դա­մի ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան նա­խա­պատ­րաստ­ման ու անց­կաց­ման գոր­ծում մեծ ա­վանդ ու­նե­ցան Աս­կե­րա­նի, Մար­տու­նու և Կենտ­րո­նա­կան ՊՇ-նե­րի, ինչ­պես նաև կենտ­րո­նա­կան են­թա­կա­յու­թյան հրե­տա­նա­վոր­նե­րը, ո­րոնք գոր­ծե­ցին հմ­տո­րեն ու գրա­գետ՝ դրա­նով իսկ նպաս­տե­լով հա­ջո­ղու­թյա­նը։ Մշ­տա­պես զգա­լով ռազ­մամ­թեր­քի պա­կաս՝ հրե­տա­նա­վոր­նե­րը կա­րո­ղա­ցան հաս­նել ա­ռա­վե­լա­գույ­նին, շնոր­հիվ ճշգ­րիտ հասց­ված կրա­կա­յին հար­ված­նե­րի և առ­կա մի­ջոց­նե­րի ար­դյու­նա­վետ օգ­տա­գործ­ման։ Հրա­մա­նա­տար­նե­րի և շտաբ­նե­րի կազ­մա­կեր­պչա­կան մեծ աշ­խա­տան­քի, մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի փոր­ձի կու­տակ­ման, մար­տիկ­նե­րի զանգ­վա­ծա­յին հե­րո­սու­թյան և ան­ձն­վի­րու­թյան շնոր­հիվ Աղ­դա­մի ռազ­մա­գոր­ծո­ղու­թյու­նը հա­ջող­վեց անց­կաց­նել նվա­զա­գույն կարճ ժամ­կե­տում և ռազ­մա­ճա­կա­տի այս հատ­վա­ծում ա­վար­տել հա­կա­ռա­կոր­դի լրիվ ջախ­ջա­խու­մը։
Աղ­դա­մի ռազ­մա­գոր­ծո­ղու­թյու­նը ոգևո­րիչ ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցավ Ար­ցա­խի Ի­ՊՈՒ մար­տիկ­նե­րի վրա՝ բարձ­րաց­նե­լով նրանց մար­տա­կան ո­գին և ամ­րապն­դե­լով հա­վա­տը սե­փա­կան ու­ժե­րի նկատ­մամբ։ Հրա­մա­նա­տար­նե­րը ձեռք բե­րե­ցին մար­տա­վա­րա­կան հմ­տու­թյուն­ներ և զոր­քե­րը ղե­կա­վա­րե­լու փորձ։ Հա­կա­ռա­կոր­դից առգ­րավ­ված մե­ծա­քա­նակ սպա­ռա­զի­նու­թյու­նը և տեխ­նի­կան նշա­նա­կա­լիո­րեն հա­մալ­րե­ցին Ի­ՊՈՒ զի­նա­նո­ցը։ Այս ա­մե­նը, ե­թե հա­վե­լենք նաև Աղ­դա­մի վնա­սա­զեր­ծու­մից ու ներ­քա­ղա­քա­կան հեր­թա­կան լար­վա­ծու­թյու­նից հե­տո Ադր­բե­ջա­նին թե­կուզ և կար­ճատև հրա­դա­դա­րի պար­տադ­րու­մը, բնա­կա­նա­բար, բա­րեն­պաստ պայ­ման­ներ ստեղ­ծե­ցին ան­հե­տաձ­գե­լի քայ­լեր ձեռ­նար­կե­լու զոր­քե­րի մար­տու­նա­կու­թյան, կար­գա­պա­հու­թյան և, ի­հար­կե, նոր վե­րահս­կո­ղու­թյան տակ առն­ված բնագ­ծե­րում ամ­րապ­նդ­վե­լու ուղ­ղու­թյամբ։
Մաս­նա­վո­րա­պես, ինչ­պես նշ­ված է վե­րո­հի­շյալ հրա­մա­նում, հու­լիս-օ­գոս­տո­սյան մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րում, ընդ­հա­նուր առ­մամբ, բո­լոր ծա­ռա­յու­թյուն­ներն ու զո­րա­տե­սակ­նե­րը հան­դես բե­րե­ցին բա­վա­կա­նին բարձր մա­կար­դակ։ Նկա­տե­լի էր շտաբ­նե­րում աշ­խա­տան­քի ո­ճի ու մե­թոդ­նե­րի կա­տա­րե­լա­գործ­ման մի­տում, շտա­բա­յին­նե­րի բարձր պա­տաս­խա­նատ­վու­թյուն և ի­րենց մաս­նա­գի­տու­թյան մեջ հմ­տա­նա­լու ձգ­տում։ Մեծ ա­ռա­ջըն­թաց է նկատ­վել մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­ռա­վել հիմ­նա­վոր նա­խա­պատ­րաստ­ման ու պլա­նա­վոր­ման ուղ­ղու­թյամբ։
Այս­պի­սով, Աղ­դա­մի ռազ­մա­հե­նա­դաշ­տի վնա­սա­զեր­ծու­մն ու­նե­ցավ ոչ միայն ռազ­մա­քա­ղա­քա­կան կարևոր նշա­նա­կու­թյուն, այլև դրա­կա­նո­րեն ազ­դեց Ար­ցա­խում ռազ­մա­կան շի­նա­րա­րու­թյան գոր­ծըն­թա­ցի վրա՝ նպաս­տե­լով ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րը ժա­մա­նա­կա­կից բա­նա­կա­յին կա­ռուց­ված­քի փո­խա­կեր­պե­լուն, ին­չը կան­խո­րո­շեց 1993-1994 թթ. ձմե­ռա­յին ռազ­մար­շա­վի ծանր պաշտ­պա­նա­կան մար­տե­րի, ա­պա և ՊԲ հա­կա­հար­ձա­կո­ղա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­ջո­ղու­թյու­նը։

Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Կա­ճառ» գի­տա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար, պ. գ. թ., դո­ցենտ

Լու­սան­կար­նե­րը՝
Վա­լե­րի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ