Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

«ՀՊԱՐՏ ԵՄ ԻՄ ԾՆՆ­ԴԱ­ՎԱՅ­ՐՈՎ, ՆՐԱ ՍՐ­ԲԱ­ՏԵ­ՂԻ­ՆԵ­ՐՈՎ...»

 

Մինչ Արցախյան առաջին պատերազմն, Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղի բնակչության թիվը հասնում էր 200-ի։ Կյանքը եռում էր բոլոր առումներով, երեկոյան ժամերին գյուղական ակումբը լեփ-լեցուն էր երիտասարդներով, որոնց աշխույժ զրույցներն ու ծիծաղը մինչև երկինք էր թնդում… Փոխվել են ժամանակները։ Արցախյան երեք պատերազմները խլել են երիտասարդների մեծ մասի կյանքը, մի մասն էլ բարեկեցիկ կյանքի փնտրտուքով թողել է  գյուղը և բնակություն հաստատել տարբեր վայրերում, լավագույն դեպքում՝ Ստեփանակերտում… 

Ան­շուշտ, կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րը մեծ նշա­նա­կու­թյուն ու­նեն մար­դու հա­մար. ա­ռայ­սօր Սար­դա­րա­շե­նը գա­զի­ֆի­կաց­ված չէ, տրանս­պորտ չկա և որ ա­մե­նա­կարևորն է՝ ա­ռաջ­նագ­ծա­մերձ է… Այ­սօր­վա դրու­թյամբ 70 բնա­կիչ ու­նի գյու­ղը, մե­ծա­մա­սամբ՝ տա­րեց­ներ։ Ու­թա­մյա դպ­րո­ցը 5 ա­շա­կերտ ու­նի՝ հիմ­նա­կա­նում մեկ ըն­տա­նի­քից։
Գյու­ղի ա­մե­նա­տա­րեց մար­դը մա­թե­մա­տի­կա­յի ու­սու­ցիչ Հրա­չիկ Սի­մո­նյանն է, ում ծնն­դյան 90-ա­մյա­կը լրա­ցավ սույն թվա­կա­նի օ­գոս­տո­սի 5-ին։ Կնոջ՝ Ֆե­նյա­յի հետ միա­սին ապ­րում են հայ­րե­նի գյու­ղում ու, չնա­յած տա­րի­քի հետ կապ­ված ա­ռող­ջա­կան խն­դիր­նե­րին, ու­րիշ ոչ մի տեղ գնալ չեն ու­զում։ Որ­դին՝ Հայ­կը, որ բնակ­վում է Նո­րա­գյու­ղում, հա­ճախ է այ­ցե­լում ծնող­նե­րին, և ա­մեն ան­գամ հոր­դո­րում, փոր­ձում է նրանց տա­նել իր տուն՝ միա­սին բնակ­վե­լու, բայց հայ­րը մնում է անդ­րդ­վե­լի։ «Ես ու­րիշ տեղ չեմ ու­զում գնալ, մեր գյու­ղից ու մեր տնից հե­ռու չեմ կա­րող ապ­րել...»,- հա­կա­դար­ձում է նա և հա­վե­լում, որ իր հայ­րե­նի գյու­ղի օդն ու ջուրն ան­մա­հա­կան են, ի­րենք այս­տեղ դեռ եր­կար պի­տի ապ­րեն։ Ի­րա­կա­նում, հա­րա­զատ գյու­ղից չհե­ռա­նա­լու պատ­ճառ­նե­րը շատ են. թող­նել գյու­ղը, ըստ վաս­տա­կա­շատ ման­կա­վար­ժի, կն­շա­նա­կի ան­հար­գա­լից վե­րա­բեր­մունք՝ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում նա­հա­տակ­ված եր­կու տաս­նյակ սար­դա­րա­շեն­ցի քա­ջոր­դի­նե­րի հի­շա­տա­կի հան­դեպ, ո­րոն­ցից մեկն էլ իր եղ­բայրն է՝ Ռո­մա Սի­մո­նյա­նը։ Նրանք բո­լորն էլ իր սա­ներն են ե­ղել, իսկ դա նշա­նա­կում է, որ ին­քը նույն­պես ներդ­րում ու­նի հայ­րե­նի­քի նվի­րյալ­ներ դաս­տիա­րա­կե­լու գոր­ծում։ Սր­տի խոր­քում, սա­կայն, ա­նա­սե­լի ցավ կա, և այդ ցավն ա­մե­նից շատ ծե­րա­ցած ու մայ­րա­մուտ ապ­րող գյու­ղի հա­մար է։ «Գյու­ղա­մի­ջում կա­ռուց­ված հու­շա­հա­մա­լի­րը չպետք է ան­տեր թող­նել,- ա­սում է Հ. Սի­մո­նյա­նը և շա­րու­նա­կում,- ա­մեն ան­գամ մեծ ցավ եմ ապ­րում նա­յե­լով Կայ­ծե­րի կի­սատ թո­ղած նո­րա­կա­ռույց տա­նը։ Ինչ­պի­սի՜ ե­րա­զանք­ներ ու­ներ նա...»։ Կայ­ծեր Շահ­բա­զյա­նը Սար­դա­րա­շե­նի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կա­տի հրա­մա­նա­տարն էր, «Մար­տա­կան խաչ» 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նի աս­պետ, ում քա­ջա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին Ար­ցա­խում շա­տե­րը գի­տեն։ Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մում են զոհ­վել Կայ­ծերն ու իր եղ­բայր Արծ­վիկ Շահ­բա­զյա­նը։
Կես­դա­րյա ման­կա­վար­ժա­կան գոր­ծու­նեու­թյուն է ի­րա­կա­նաց­րել Հրա­չիկ Սի­մո­նյա­նը, ո­րից 20-ը՝ որ­պես Սար­դա­րա­շե­նի դպ­րո­ցի տնօ­րեն։ Կո­չու­մով ման­կա­վար­ժի ան­վի­ճար­կե­լի օ­րի­նակ է։ Նրա կր­թած ու դաս­տիա­րա­կած հա­րյու­րա­վոր սա­ներ հայ­րե­նի­քի քա­ջերն են, ռազ­միկ­ներ, նվի­րյալ­ներ՝ բո­լոր ո­լորտ­նե­րում։ Բազ­միցս ար­ժա­նա­ցել է պատ­վոգ­րե­րի, շնոր­հա­կա­լագ­րե­րի, ՙԼա­վա­գույն ու­սու­ցիչ՚ կոչ­մա­նը, սա­կայն եր­բեք չի կարևո­րել կո­չում­ներն ու պարգևնե­րը, քան­զի նրա հա­մար ա­մե­նա­բարձր կո­չումն իր սա­նե­րի սերն ու հար­գանքն է ե­ղել։ «Լավ ու­սու­ցիչ լի­նե­լու հա­մար հար­կա­վոր է սի­րել այն ա­ռար­կան, ո­րը դա­սա­վան­դում ես»,- սա է վաս­տա­կա­շատ ու­սուց­չի՝ փոր­ձով ամ­րագր­ված տե­սա­կե­տը։
Եվ քա­նի որ ինքս էլ ե­ղել եմ ըն­կեր Սի­մո­նյա­նի ա­շա­կեր­տը, կա­րող եմ փաս­տել, որ նա սի­րում էր (և Է՛) իր ա­ռար­կան՝ մա­թե­մա­տի­կան։ Մա­թե­մա­տի­կան նպաս­տում է ե­րե­խա­նե­րի մտա­ծո­ղու­թյան, հի­շո­ղու­թյան, ու­շադ­րու­թյան, ստեղ­ծա­գոր­ծա­կան երևա­կա­յու­թյան զար­գաց­մա­նը՝ սի­րում էր կրկ­նել փոր­ձա­ռու ու­սու­ցի­չը։ Իմ սերն­դա­կից­նե­րի հա­մար նա ման­կա­վար­ժի բարձր չա­փա­նիշ է։ Ման­կա­վարժ բառն, ի­րոք, այն­քան բարձր է հն­չում, որ պար­զա­պես պետք է կա­րո­ղա­նալ մնալ այդ բար­ձուն­քի վրա։ Զրու­ցակ­ցիս հա­մար կո­չու­մը նախևա­ռաջ հպար­տու­թյուն է, մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյուն՝ ա­պա­գա քա­ղա­քա­ցու, հա­րա­զատ ժո­ղովր­դի առջև։ «Ու­սու­ցիչն ի­րա­վունք չու­նի հան­գիստ քնել, ե­թե իր ա­շա­կերտն այդ օ­րը դա­սը լավ չի յու­րաց­րել կամ թե­րա­ցել է։ Միայն դա­սը մա­տու­ցե­լու հա­մար չէ, որ նա ման­կա­վարժ պետք է կոչ­վի, նա պետք է լի­նի միա­ժա­մա­նակ և՛ դաս­տիա­րա­կու­թյան, և՛ բա­րո­յա­կան ար­ժեք­նե­րի գի­տա­կից հա­մադ­րո­ղը»,- ա­սում է Հ. Սի­մո­նյա­նը։
Հի­րա­վի, նա պա­հանջ­կոտ և ան­հան­գիստ բնա­վո­րու­թյան տեր ու­սու­ցիչ է։ Հի­շում եմ. երբ թույլ սո­վո­րող ա­շա­կեր­տից դաս էր հարց­նում, և վեր­ջինս չէր կա­րո­ղա­նում պա­տաս­խա­նել, բար­կա­ցած ա­սում էր. «Քո գոր­ծը դաս սո­վո­րելն է։ Ես ու­սու­ցիչ եմ, բայց ա­մեն ի­րի­կուն կրկ­նում եմ հա­ջորդ օ­րը ձեզ մա­տուց­վե­լիք նյու­թը՝ չնա­յած դրա կա­րի­քը չու­նեմ… Իսկ երբ ձեզ­նից մե­կը չի սո­վո­րում դա­սը, չի կա­րո­ղա­նում պա­տաս­խա­նել՝ ես ինձ կար­ծես մե­ղա­վոր եմ զգում, ամ­բողջ գի­շեր քունս չի տա­նում…»։
Վաս­տա­կա­շատ ման­կա­վար­ժը խոր ցավ է ապ­րում հան­րակր­թու­թյան ար­դի վի­ճա­կի, հա­մա­կար­գում տե­ղի ու­նե­ցող ո­րոշ փո­փո­խու­թյուն­նե­րի հա­մար։ Ա­սում է՝ ո­լոր­տի շատ բա­րի ա­վան­դույթ­ներ մո­ռաց­վե­ցին, ո­րոնց թվում նաև ման­կա­վար­ժի վա­յե­լած եր­բեմ­նի հե­ղի­նա­կու­թյու­նը, նրա հա­սա­րա­կա­կան դիր­քը։ Փոխ­վել են հա­սա­րա­կու­թյան պատ­կե­րա­ցում­նե­րը դպ­րո­ցի և ու­սուց­չի մա­սին։ Ճիշտ է, ու­սուց­չի աշ­խա­տանքն էլ է դժ­վա­րա­ցել՝ պայ­մա­նա­վոր­ված տեխ­նի­կա­կան, գի­տամ­շա­կու­թա­յին զար­գա­ցում­նե­րով, սո­ցիա­լա­կան դաշ­տի ան­հս­տա­կու­թյամբ և այլն։ Բայցևայն­պես՝ ու­սուց­չի ա­ռա­քե­լու­թյու­նը ե­ղել և մնում է գի­տե­լիք տա­լը, լավ մարդ դաս­տիա­րա­կե­լը։ Տխ­րում է՝ լսե­լով, որ ներ­կա­յում մա­թե­մա­տի­կա և ֆի­զի­կա ա­ռար­կա­նե­րը գրե­թե չեն հե­տաք­րք­րում ա­շա­կերտ­նե­րին, բու­հե­րում նշ­ված բա­ժին­նե­րում թա­փուր տե­ղե­րը շատ են, դի­մորդ­ներ չկան… Ա­սում է՝ մա­թե­մա­տի­կան մեծ դեր ու­նի մեր կյան­քում, և ա­մենևին էլ կապ չու­նի, որ շա­տե­րը չեն սի­րում ա­ռար­կան։
Կար­ծում եմ՝ նրան ճա­նա­չող­նե­րից շա­տե­րը կհա­մա­ձայ­նեն ինձ հետ, ե­թե ա­սեմ, որ Հ. Սի­մո­նյա­նը բա­ցա­ռիկ ան­հա­տա­կա­նու­թյուն է՝ իր ազն­վու­թյան ու սկզ­բուն­քայ­նու­թյան ա­ռու­մով։ Ի ծնե ան­հաշտ է մար­դու այն տե­սա­կի հետ, ո­րի բնու­թագ­րա­կան ո­րակ­ներն են ան­տար­բե­րու­թյունն ու ան­պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, ծու­լու­թյունն ու քծ­նան­քը, ստա­խո­սու­թյունն ու շո­ղո­քոր­թու­թյու­նը… Իր ուղ­ղամ­տու­թյամբ ու պար­զու­թյամբ, ան­մի­ջա­կա­նու­թյամբ ու սր­տա­մո­տու­թյամբ և սթափ մտա­ծե­լա­կեր­պով, էու­թյու­նից բխող լա­վա­տե­սու­թյամբ ու բա­րու­թյամբ լց­ված լույ­սով նա վա­յե­լել ու վա­յե­լում է հա­սա­րա­կու­թյան սերն ու հար­գան­քը։
Մեր այն հար­ցին, թե գո՞հ է, ար­դյոք, իր ապ­րած կյան­քից, ա­րած-թո­ղա­ծից՝ վաս­տա­կա­շատ ու­սու­ցի­չը պա­տաս­խա­նեց. «Հի­շո՞ւմ եք, թե ինչ է ա­սել նոր­վե­գա­ցի դրա­մա­տուրգ Հեն­րիկ Իբ­սե­նը. «Այն, ինչ չկա­րո­ղա­ցաք ա­նել, նե­րե­լի է, չու­զե­ցիք ա­նել՝ ան­նե­րե­լի է»: Ես հա­րուստ եմ իմ կեն­սագ­րու­թյամբ, հպարտ եմ իմ ծնն­դա­վայ­րով, նրա սր­բա­տե­ղի­նե­րով… Թե՛ մաս­նա­գի­տու­թյան շր­ջա­նակ­նե­րում և թե՛ հա­սա­րա­կա­կան կյան­քում ձգ­տել եմ ա­նել ա­մեն հնա­րա­վո­րը՝ նպաս­տե­լու իմ հա­րա­զատ երկ­րա­մա­սի, իմ հայ­րեն­քի զար­գաց­մա­նը։ Մինչ այ­սօր իմ նախ­կին ա­շա­կերտ­նե­րը՝ ան­կախ տա­րի­քից, այ­ցե­լում են ինձ, պատ­մում ի­րենց գոր­ծե­րից, հոգ­սե­րից, դա­սեր, խոր­հուրդ­ներ հարց­նում… Դա ինձ հա­մար մեծ պա­տիվ է… Ես կար­ծում եմ՝ ա­մե­նադժ­վար մաս­նա­գի­տու­թյու­նը մարդ լի­նելն է։ Եվ ինչ­քան էլ եր­կար ապ­րի մար­դը, բնու­թյան օ­րենքն ա­մեա­զո­րեղն է… Ա­մենաեր­կար ապ­րած մարդն էլ իր կյան­քի վեր­ջում, պար­սիկ բա­նաս­տեղծ Սաա­դիի նման, ափ­սո­սան­քով ա­սում է. «Ծն­վում ենք ա­կա­մա, ապ­րում ենք զար­մա­ցած, մեռ­նում՝ կա­րո­տով»… Ե­րա­զում եմ, որ մեր Հա­յոց հի­նա­վուրց երկ­րում վերջ տր­վի գաղ­թա­կա­նու­թյա­նը, որ մար­դիկ կա­րո­ղա­նան տի­րա­բար քայ­լել ի­րենց հող դար­ձած պա­պե­րի հո­ղի վրա, շե­նաց­նեն այդ հո­ղը և ա­պա­հո­վեն սե­րունդ­նե­րի անվ­տանգ ծաղ­կումն ու բար­գա­վա­ճու­մը…»։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ