Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՆՈՐԱՀԱՅՏ ՓԱՍՏԵՐ ՄԵԼԻՔ-ՓԱՇԱՅԱՆՆԵՐԻ ՏՈՀՄԱԿԱՆ ԴԱՄԲԱՐԱՆԻՑ. Ի՞ՆՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

Հարցազրույց Արցախի «Պատմական միջավայրերի պահպանության պետական ծառայություն»
ՊՈԱԿ-ի ղեկավար Արմինե Հայրապետյանի հետ

-Տի­կին Հայ­րա­պե­տյան, վեր­ջին մեկ տար­վա ըն­թաց­քում ո՞ր հնա­վայ­րե­րում և ի՞նչ պե­ղում­ներ են կա­տար­վել։
-Նախ­քան պա­տե­րազ­մը մենք պե­ղում­ներ ենք ի­րա­կա­նաց­րել Տիգ­րա­նա­կեր­տում, Ա­զո­խի քա­րան­ձա­վում, Ղու­զէ քա­րան­ձա­վում, Կար­կառ հնա­վայ­րում և մի շարք այլ տա­րածք­նե­րում։ Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մից հե­տո այս տա­րի ա­ռա­ջին ան­գամ հնա­գի­տա­կան պե­ղում­ներ ենք ի­րա­կա­նաց­րել Մար­տու­նու շր­ջա­նի Ծո­վա­տեղ գյու­ղի Կար­միր ե­կե­ղե­ցու տա­րած­քում։ Պա­տե­րազ­մից հե­տո որևէ պե­ղում չէր ի­րա­կա­նաց­վել։ Կար­միր ե­կե­ղե­ցու պե­ղում­նե­րը պլա­նա­յին չէին։ Այն վտանգ­ված հու­շար­ձան­նե­րի պեղ­ման ծրագ­րով ի­րա­կա­նաց­վեց։ Ծո­վա­տե­ղի Կար­միր ե­կե­ղե­ցին ա­վեր­ված էր և կապ­վում է Մե­լիք-Փա­շա­յան­նե­րի այդ­տեղ գտն­վող տոհ­մա­կան դամ­բա­րա­նա­տան հետ։ Քա­նի որ Ար­ցա­խի մե­լի­քա­կան տնե­րի պատ­մու­թյան մեջ ա­մե­նա­քիչ ու­սում­նա­սիր­վա­ծը, ա­մե­նա­սուղ տե­ղե­կու­թյուն­նե­րը վե­րա­բե­րում են Մե­լիք-Փա­շա­յան­նե­րի տոհ­մին, ո­րո­շե­ցինք ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ կա­տա­րել հենց այս վայ­րում։ Պե­ղում­նե­րի ար­դյուն­քում բաց­վել է ե­կե­ղե­ցու ամ­բող­ջա­կան հա­տա­կա­գի­ծը։ Այն աղ­բյուր­նե­րում հի­շա­տակ­վում է որ­պես կի­սա­գետ­նա­փոր։ Սա­կայն Մե­լիք-Փա­շա­յան­նե­րի տոհ­մա­կան դամ­բա­րա­նա­տու­նը, ինչ­պես բնու­թագ­րում է Մա­կար Բար­խու­դա­րյա­նը, որ­պես այդ­պի­սին, չենք հայտ­նա­բե­րել։ Կաս­կած­ներ ու­նենք, որ ե­կե­ղե­ցու հետ մեկ­տեղ ա­վեր­վել է նաև ստոր­գետ­նյա մա­տու­ռը։ Մենք այս տա­րած­քում ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը դեռ շա­րու­նա­կե­լու ենք և, ե­թե կա­րիք լի­նի, նո­րից պե­ղում­ներ կի­րա­կա­նաց­վեն։
-Հայտ­նա­բեր­ված գտա­ծո­ներն, ար­դյոք, պահ­պան­ման լիար­ժեք պայ­ման­ներ ու­նե՞ն։ Այս ա­ռու­մով ի՞նչ խն­դիր­ներ ու­նեք։
-Պե­ղում­նե­րի ըն­թաց­քում հայտ­նա­բեր­վել են բազ­մա­թիվ խա­չա­բե­կոր­ներ, ո­րոնք թո­ղել ենք Կար­միր ե­կե­ղե­ցու տա­րած­քում։ Հայտ­նա­բեր­վել է նաև ուշ միջ­նա­դա­րյան խե­ցե­ղեն։ Այժմ դրանք գտն­վում են Ար­ցա­խի «Պատ­մա­կան մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյան պե­տա­կան ծա­ռա­յու­թյուն» ՊՈԱԿ-ում և գրանց­ման փու­լում են։ Ինչ վե­րա­բե­րում է պահ­պա­նու­թյա­նը, ա­պա դրա հա­մար հա­մա­պա­տաս­խան որևէ պայ­ման չու­նենք։ Ար­դեն մի քա­նի տա­րի է, ինչ ՊՈԱԿ-ն իր ֆոն­դի նյու­թե­րի հա­մար հա­մա­պա­տաս­խան տա­րածք չու­նի, քա­նի որ մենք այդ նյու­թե­րը տե­ղա­վո­րում էինք Շու­շիում՝ Մշա­կույ­թի վար­չու­թյան շեն­քում։ Այժմ չու­նենք հա­մա­պա­տաս­խան տա­րածք։ Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, ի­հար­կե, Շու­շիում պահ­վող գտա­ծո­նե­րը հնա­րա­վոր ե­ղավ ժա­մա­նա­կին տար­հա­նել։ Այժմ դրանք պահ­վում են գրա­սե­նյա­կում։
-Այս տա­րի ի՞նչ պե­ղում­ներ են նա­խա­տես­վում ի­րա­կա­նաց­նել։ Ի՞նչ ակն­կա­լիք­ներ կան։
-Հնա­րա­վոր է՝ մոտ օ­րերս մե­կօ­րյա պեղ­ման-ու­սում­նա­սիր­ման աշ­խա­տանք­ներ ու­նե­նանք Պա­տա­րա­յում, որ­տեղ շի­նաշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նակ, ըստ մեր նախ­նա­կան եզ­րա­կա­ցու­թյան, վաղ քրիս­տո­նեա­կան գե­րեզ­ման­ներ են հայտնաբերվել։ Ի­հար­կե, ու­սում­նա­սի­րու­թյուն­ներն ա­վե­լի սպա­ռիչ պա­տաս­խան կտան։ Այլ տե­ղե­րում պե­ղում­ներ դեռ նա­խա­տես­ված չեն։
- Նա­խորդ տար­վա ա­մե­նաար­ժե­քա­վոր գտա­ծո­նե­րը ո­րո՞նք են։
-Նա­խորդ տա­րի բա­վա­կա­նին ծա­վա­լուն դաշ­տա­յին աշ­խա­տանք­ներ ենք ի­րա­կա­նաց­րել։ Ու­նենք ար­դեն 200-ից ա­վե­լի նո­րա­հայտ հու­շար­ձան­ներ, մա­տուռ­ներ, խաչ­քա­րեր, ար­ձա­նա­գիր քա­րեր, ո­րոնք գրանց­ված չէին։ Նա­խորդ տա­րին բա­վա­կա­նա­չափ ար­գա­սա­բեր էր՝ նո­րա­հայտ խաչ­քա­րե­րի և ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րի ա­ռու­մով։ Այժմ ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րը վեր­ծան­ման փու­լում են։ Ցան­կու­թյուն կա գր­քույկ տպագ­րե­լու՝ նա­խորդ տար­վա և այս տար­վա նո­րա­հայտ հու­շար­ձան­նե­րի մա­սին՝ փո­րագ­րու­թյուն­նե­րով և նկար­նե­րով։
-Տի­կին Հայ­րա­պե­տյան, Ար­ցա­խում հնա­րա­վո՞ր է կազ­մա­կեր­պել այդ գտա­ծո­նե­րի ցու­ցադ­րու­թյուն։
-Գտա­ծո­նե­րի ցու­ցադ­րու­թյուն դեռևս նա­խա­տես­ված չէ։

Նանիկ ԱՂԱՍՅԱՆ