Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄԵԿԸ՝ ՊԱՅՔԱՐԻ ՌԱՀՎԻՐԱՆԵՐԻՑ...

 

Կան մարդիկ, որոնց ողջ գիտակցական կյանքը պայքար է... Պայքար հանուն Հայի, Ազգի, Երկրի։ 88-ից այս կողմ Արցախը Շարժման առաջնորդների պակաս չունեցավ, ու նրանց շարքում էր Արկադի Մանուչարովը։

Ծն­վել է 1931թ. սեպ­տեմ­բե­րի 22-ին Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում։ 1949թ. ա­վար­տել է Ստե­փա­նա­կեր­տի հ. 3 միջ­նա­կարգ դպ­րո­ցը։ 1950-1955թթ. սո­վո­րել է Մոսկ­վա­յի Կույ­բիշևի ան­վան ին­ժե­նե­րա­շի­նա­րա­րա­կան ինս­տի­տու­տում։ 1955-1958թթ. Չե­լյա­բինս­կի շր­ջա­նի Զլա­տոուստ քա­ղա­քում աշ­խա­տել է որ­պես ԽՍՀՄ պաշտ­պա­նա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան աշխ­ղեկ, տե­ղա­մա­սի պետ, ա­պա՝ քա­ղա­քա­ցիա­կան շի­նա­րա­րու­թյան գծով ձեռ­նար­կու­թյան գլ­խա­վոր ին­ժե­ներ, իսկ 1958-1962թթ. Ստե­փա­նա­կեր­տի ար­դյու­նա­բե­րա­քա­ղա­քա­ցիա­կան շր­ջա­նա­յին շի­նա­րա­րու­թյան գլ­խա­վոր ին­ժե­ներ, 1962-1966թթ՝. նույն շի­նա­րա­րա­կան գե­րա­տես­չու­թյան պետ։ ԼՂԻՄ-ի ար­դյու­նա­բե­րա­կան շի­նա­րա­րու­թյան հիմ­նա­դիրն է։
1966թ. ա­ռա­ջին­նե­րից էր, որ հրա­պա­րա­կա­յին խո­սեց ղա­րա­բա­ղյան հիմ­նա­հար­ցի մա­սին։ Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ ԿԿ կենտ­կո­մի ո­րոշ­մամբ ազ­գա­յին շարժ­ման 5 ղե­կա­վար­նե­րի թվում հե­ռաց­վել է կու­սակ­ցու­թյան շար­քե­րից և վտար­վել Ար­ցա­խից։
Հայ­կա­կան ԽՍՀ ղե­կա­վա­րու­թյան հրա­վե­րով ըն­տա­նի­քով բնա­կու­թյուն է հաս­տա­տել Երևա­նում։ Մինչ 1972թ. ե­ղել է շի­նա­րա­րա­կան վար­չու­թյան գլ­խա­վոր ին­ժե­ներ, ա­պա՝ պետ։ Նույն թվա­կա­նին աշ­խա­տել է որ­պես տրես­տի գլ­խա­վոր ին­ժե­ներ, 1973-1977թթ՝. շի­նա­րա­րա­կան տրես­տի կա­ռա­վա­րիչ։ 1977թ. օ­գոս­տո­սին ըն­տա­նի­քով վե­րա­դար­ձել է Ստե­փա­նա­կերտ և նշա­նակ­վել շի­նա­նյու­թե­րի գոր­ծա­րա­նի տնօ­րեն։ Նրա ղե­կա­վա­րու­թյան տա­սը տար­վա ըն­թաց­քում աշ­խա­տան­քի ար­տադ­րո­ղա­կա­նու­թյու­նը բարձ­րա­ցել է 9 ան­գամ, իսկ ար­տադ­րու­թյու­նը՝ 24 ան­գամ։ 1982թ. ճա­նաչ­վել է ԽՍՀՄ լա­վա­գույն ղե­կա­վար-ար­տադ­րու­թյան ո­լոր­տի մաս­նա­գետ։
1978-1987թթ. գոր­ծա­րա­նը ճա­նաչ­վել է ճյու­ղա­յին հա­մա­միու­թե­նա­կան սոցմ­րց­ման հաղ­թող։
1988թ. ազ­գա­յին զար­թոն­քի ա­ռա­ջին իսկ օ­րե­րից գլ­խա­վո­րել է Ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շար­ժու­մը։ Մար­տի 1-ին ըն­տր­վել է «Կռունկ» կո­մի­տեի ղե­կա­վար, նույն ամ­սին՝ ԼՂԻՄ տնօ­րեն­նե­րի խոր­հր­դի նա­խա­գահ։ Ապ­րի­լի 15-ին ՌԽՖՍՀ կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վար Վ. Վո­րոտ­նի­կովն ըն­դու­նել է նրա գլ­խա­վո­րած՝ Ղա­րա­բա­ղի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պատ­վի­րա­կու­թյա­նը։
1988թ. նո­յեմ­բե­րին ակ­տիվ քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյան հա­մար որ­պես ազ­գա­յին շարժ­ման ղե­կա­վար կա­լա­նա­վոր­վել է և շուրջ 18 ա­միս մնա­ցել նախ Շու­շիի, ա­պա Մոսկ­վա­յի «Բու­տիր­կա» կա­լա­նա­վայ­րե­րում։ Հա­մա­կիր­նե­րի, քա­ղա­քա­գետ­նե­րի և ի­րա­վա­պաշտ­պան­ներ Ա. Սա­խա­րո­վի ու Գ. Ստա­րա­վոյ­տո­վա­յի, ինչ­պես նաև իր ա­ռաջ­նոր­դին ա­զա­տել պա­հան­ջող հայ ազ­գի շնոր­հիվ նա ճա­նաչ­վել է քաղ­բան­տար­կյալ։ Գտն­վե­լով մոս­կո­վյան կա­լա­նա­վայ­րում՝ եր­կու ան­գամ ըն­տր­վել է Հայ­կա­կան ԽՍՀ Գե­րա­գույն խոր­հր­դի ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր, ինչն ան­նա­խա­դեպ էր հա­մաշ­խար­հա­յին պրակ­տի­կա­յում։
1990թ. Եվ­րա­խոր­հր­դա­րա­նը ո­րո­շում է կա­յաց­րել Ա. Մա­նու­չա­րո­վին ա­զա­տե­լու պա­հան­ջով։ Նույն տար­վա մա­յի­սի 29-ին նա ա­զատ­վել է կա­լան­քից։ Ա. Մա­նու­չա­րո­վին քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կե­լը մեկ նպա­տակ ու­ներ՝ կա­սեց­նել նրա՝ որ­պես Ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման ղե­կա­վա­րի քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյու­նը։ Հե­տա­գա­յում բո­լոր մե­ղադ­րանք­նե­րը հան­վել են։
1991թ. սեպ­տեմ­բե­րի 22-ին Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան նա­խա­գահ Բ. Ել­ցի­նի և Ղա­զախս­տա­նի նա­խա­գահ Ն. Նա­զար­բաևի Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ պատ­մա­կան այ­ցի ըն­թաց­քում ար­ցա­խա­հա­յու­թյան կող­մից խոս­քի ի­րա­վունք է վե­րա­պահ­վել Ա. Մա­նու­չա­րո­վին։
1991թ. դեկ­տեմ­բե­րին կո­մի­տեի ջան­քե­րով հա­ջող­վել է անց­կաց­նել հան­րաք­վե և խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ։ Նույն տար­վա դեկ­տեմ­բե­րի 28-ին Ստե­փա­նա­կեր­տի թիվ 18 ընտ­րա­տա­րած­քից ըն­տր­վել է ա­ռա­ջին գու­մար­ման Գե­րա­գույն խոր­հր­դի պատ­գա­մա­վոր։
1996թ. քա­ղա­քա­կան դր­դա­պատ­ճառ­նե­րով Մա­նու­չա­րո­վը ստիպ­ված էր լքել ԼՂՀ-ն, հե­տո նաև՝ Հա­յաս­տա­նը։ Կյան­քի վեր­ջին տա­րի­նե­րին բնակ­վում էր Մոսկ­վա­յում։ Վախ­ճան­վել է 2008թ. հուն­վա­րի 4-ին։

Շի­նա­րա­րու­թյան ո­լոր­տում բեղմ­նա­վոր աշ­խա­տան­քի հա­մար պարգևատր­վել է Աշ­խա­տան­քա­յին Կար­միր դրո­շի շքան­շա­նով։ Ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել է երկ­րա­շար­ժից ա­վեր­ված Տաշ­քեն­դի վե­րա­կան­գն­մա­նը, ին­չի հա­մար պարգևատր­վել է ՙՏաշ­քեն­դի շի­նա­րար՚ մե­դա­լով։ Շի­նա­նյու­թե­րի ար­դյու­նա­բե­րու­թյան բնա­գա­վա­ռում մեծ հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­մար ներ­կա­յաց­վել է ԽՍՀՄ բարձ­րա­գույն պարգևի՝ Լե­նի­նի շքան­շա­նի և սո­ցա­լիս­տա­կան աշ­խա­տան­քի հե­րո­սի կոչ­ման, սա­կայն ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ-ն ո­րո­շել է պարգևատ­րել Ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյան շքան­շա­նով։ Ա. Մա­նու­չա­րո­վը շուրջ 32 գյու­տի հե­ղի­նակ է։ Ու­նի ԽՍՀՄ վաս­տա­կա­վոր գյու­տա­րար-ռա­ցիո­նա­լի­զա­տո­րի կո­չում։ Ստե­փա­նա­կեր­տի և Երևա­նի պատ­վա­վոր քա­ղա­քա­ցի է։
Պարգևատր­վել է «Մես­րոպ Մաշ­տոց»/2002թ./ և «Գրի­գոր Լու­սա­վո­րիչ» /2018/շքան­շան­նե­րով։

Ա. Մա­նու­չա­րո­վի մա­սին դս­տեր՝ Ռու­զան­նա Մա­նու­չա­րո­վա­յի հու­շե­րը ներ­վա­թե­լե­րից հյուս­ված տո­ղեր են, ո­րոնք մի նոր կող­մից են բա­ցա­հայ­տում ար­ժա­նա­վոր հոր՝ մա­քա­ռում­նե­րով լի ճա­նա­պար­հը.
- 1990թ. մա­յի­սի 29... Եր­կար տա­րի­ներ են ան­ցել, բայց ա­մեն ինչ հի­շում եմ... մե­կու­կես տար­վա սպա­սում­ներ, վա­խեր, ան­հան­գս­տու­թյուն հա­րա­զատ մար­դու՝ հորս կյան­քի հա­մար... պայ­քա­րի մե­կու­կես տա­րի... Ձեր­բա­կալ­ման ժամ­կե­տի ա­վար­տից հե­տո նրան բան­տում պա­հե­լու ի­րա­վա­կան հիմ­քեր այլևս չկա­յին... Ա­զա­տազ­րկ­ման ժամ­կե­տի փո­փո­խու­թյուն՝ 9 ամ­սից մինչև մե­կու­կես տա­րի... ա­զա­տազ­րկ­ման ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Հա­յաս­տա­նի Գե­րա­գույն խոր­հր­դի պատ­գա­մա­վոր ըն­տր­վե­լը (մի­ջազ­գա­յին պրակ­տի­կա­յում նա­խա­դե­պը չու­նե­ցող երևույթ)... բազ­մա­թիվ քն­նիչ­նե­րի՝ շին­ծու քրեա­կան գոր­ծին մաս­նակ­ցե­լուց հրա­ժար­վե­լը, Բրեստ քա­ղա­քի դա­տա­րա­նի և Բե­լա­ռու­սա­կան ԽՍՀ գե­րա­գույն դա­տա­րա­նի հա­մար­ձակ վճիռ­նե­րը... լա­վա­գույն փաս­տա­բան Յու­րի Շմիդ­տի ներգ­րավ­վա­ծու­թյու­նը... Ա. Սա­խա­րո­վի և Գա­լի­նա Ստա­րա­վոյ­տո­վա­յի՝ ա­ռա­ջին իսկ օ­րից նրա կող­քին լի­նե­լը... և ողջ հայ ազ­գը՝ այն ժա­մա­նակ միաս­նա­կան, բռուն­ցք­ված...

Հորս քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան կան­չե­լը միայն մեկ նպա­տակ էր հե­տապն­դում՝ կան­խել նրա քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյու­նը՝ որ­պես Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի ազ­գա­յին շարժ­ման ղե­կա­վար... Մոսկ­վա թռ­չե­լիս ինք­նա­թի­ռը լի էր ուղևոր­նե­րով... բո­լո­րը տո­նում էին ու­րա­խա­լի լու­րը... դա բո­լո­րի հաղ­թա­նակն էր... իսկ ես պար­զա­պես ե­րա­զում էի գր­կել հորս... այն­քան եր­կար էինք սպա­սում այդ օր­վան...
Մա­յի­սի 29-ին լրա­ցավ մե­կու­կես տա­րին... , բայց ԽՍՀՄ դա­տա­խա­զու­թյու­նը լռում էր։ Ինչ ա­սես, որ չէր սպաս­վում՝ օ­րեն­սդ­րու­թյան մեջ փո­փո­խու­թյուն­նե­րի ա­ռու­մով... «Բու­տիր­կա­յի» բան­տա­պե­տի ա­ռա­ջին զանգն ուղղ­ված էր Գա­լի­նա Ստա­րա­վոյ­տո­վա­յին՝ շնոր­հա­վո­րում եմ Ձեզ, պատ­րաս­տում եմ փաս­տաթղ­թե­րը, տա­րեք ձեր Մա­նու­չա­րո­վի­ն։ Գա­լի­նա Վա­սիլևնան խնդ­րեց մի քիչ պա­հել նրան, քա­նի որ ին­քը նիս­տից ու­շա­նում էր։ Բան­տա­պե­տը թե՝ նա այն­քան եր­կար է սպա­սել այդ օր­վան, ա­մեն մի վայր­կյա­նը հա­վեր­ժու­թյուն է նրա հա­մար, չեմ կա­րող այլևս պա­հել նրան այս­տեղ... Լյուդ­մի­լան՝ Գա­լի­նա Վա­սիլևնա­յի օգ­նա­կա­նը, պատ­գա­մա­վոր­նե­րի մի մեծ խմ­բի հետ ուղևոր­վե­ցին ՙԲու­տիր­կա՚։ Բե­նիա­մին Ա­ռուս­տա­մյա­նը հի­շում է՝ ժա­մեր անց Մա­նեժ­նա­յա հրա­պա­րա­կում բազ­մա­հա­զա­րա­նոց հան­րա­հա­վաք էր։ Մի քա­նի ե­լույթ­նե­րից հե­տո խոս­քը փո­խան­ցե­ցին Գա­լի­նա Ստա­րա­վոյ­տո­վա­յին։ Խո­սե­լով միջ­տա­րա­ծաշր­ջա­նա­յին խմ­բի դիր­քո­րոշ­ման և ղա­րա­բա­ղյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին՝ նա հայ­տա­րա­րեց, որ հա­վա­քին ներ­կա է այ­սօր՝ մա­յի­սի 29-ին ա­զատ ար­ձակ­ված Ար­կա­դի Մա­նու­չա­րո­վը՝ Ղա­րա­բա­ղյան շարժ­ման ա­ռաջ­նորդ­նե­րից մե­կը։ Ու­րա­խու­թյան զգա­ցու­մը հա­մա­կեց ինձ. ա­ռա­վո­տյան բան­տի պա­տե­րի մոտ բո­ղո­քի ակ­ցիա­յին էի մաս­նակ­ցում, իսկ ե­րե­կո­յան նա ա­զա­տու­թյան մեջ է՝ կանգ­նած Մա­նեժ­նա­յա հրա­պա­րա­կում որ­պես ամ­բիոն ծա­ռա­յող բեռ­նա­տա­րի թափ­քին։ Ի­հար­կե, հաս­կա­նում էի, որ մեր բո­ղո­քի ակ­ցիան չէ, որ վճ­ռո­րոշ դեր խա­ղաց նրա ա­զատ ար­ձակ­ման գոր­ծում, բայց դա այն­քան հա­ճե­լի զու­գա­դի­պու­թյուն էր։ Հիաց­մունքս ա­վե­լի մեծ էր, երբ տե­սա Գա­լի­նա Ստա­րա­վոյ­տո­վա­յի հետ Մա­նու­չա­րո­վի ըն­կե­րա­կան գր­կա­խառ­նու­թյու­նը։ Մա­նու­չա­րո­վը պատ­մեց ա­զա­տազ­րկ­ման օ­րե­րի, իր ա­զա­տու­թյան հա­մար հա­մա­խոհ­նե­րի պայ­քա­րի, Ղա­րա­բա­ղյան շարժ­ման մա­սին։ Որ­պես­զի ա­զա­տու­թյան մեջ հայ­տն­ված Մա­նու­չա­րովն ի­մա­նար, որ հայ­րե­նա­կից­ներն իր կող­քին կանգ­նած են (ան­գամ ե­թե ես միակ հայն էի այն­տեղ), կողքս կանգ­նած ռուս տղա­նե­րին խնդ­րե­ցի «Մի-ա-ցու­մ» վան­կար­կել։ Նրանք հո­ժա­րու­թյամբ կա­տա­րե­ցին խնդ­րանքս։ Որ­քան հա­ճե­լի էր, երբ վայր­կյան­ներ անց ար­դեն ողջ հրա­պա­րակն էր «Միա­ցու­մ» վան­կար­կու­մ։
Ստա­րա­վոյ­տո­վան՝ որ­պես հա­րա­զատի ըն­դու­նե­լով հորս՝ նրան իր անձ­նա­կան հո­գա­ծու­թյան տակ ա­ռավ. տե­ղա­վո­րեց հյու­րա­նո­ցում, որ­տեղ պատ­գա­մա­վո­րա­կան կոր­պուսն էր։ Հայրս պատ­մում է՝ բու­ֆե­տում նա գնեց ա­մե­նանր­բա­համ, ա­մե­նա­հա­մեղ ու­տե­լիքն ու հա­մո­զում էր, որ մի բան ու­տեմ, բայց ես այդ պա­հին ի վի­ճա­կի չէի որևէ բան ու­տե­լու, պառ­կե­ցի և իս­կույն նն­ջե­ցի. դռան հետևում կու­տակ­վում էր տե­ղա­կան և ար­տա­սահ­մա­նյան լրագ­րող­նե­րի հոծ բազ­մու­թյու­նը... Ստա­րա­վոյ­տո­վան ար­գե­լել էր նրանց ան­հան­գս­տաց­նել ինձ. դռան ա­ռաջ պա­հակ էր կանգ­նեց­րե­լ։ Մենք ճա­նա­պար­հին էինք՝ մեր ըն­տա­նի­քը և բո­լոր նրանք, ով­քեր ըն­տա­նիք էին դար­ձել մեզ հա­մար այն ծանր օ­րե­րին՝ տղա­նե­րը Չա­րեն­ցա­վա­նից, Երևա­նից... Ես տեղ հա­սա մա­յի­սի 30-ի ա­ռա­վո­տյան։ Հյու­րա­նո­ցի մի­ջանց­քը լի էր մարդ­կան­ցով՝ լրագ­րող­ներ, հե­ռուս­տա­տե­սու­թյուն... ինձ ու­ղեկ­ցե­ցին Գա­լի­նա Վա­սիլևնա­յի հյու­րա­նո­ցա­յին հա­մա­րը... Ինքս ինձ ստի­պում էի ու­ժեղ լի­նել, զգաց­մունք­նե­րիս ա­զա­տու­թյուն չտալ, բայց հորս հետ գր­կա­խառն­վե­լով, սկ­սե­ցի լաց լի­նել. «Հայ­րի՛կ, այն­քան եմ կա­րո­տել, այն­քան շատ բան ու­նեմ քեզ պատ­մե­լու...»։ Նրա ա­ռա­ջին ցան­կու­թյու­նը ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նելն էր իր ի­րա­վա­պաշտ­պան Անդ­րեյ Սա­խա­րո­վին... նա մեկ­նեց Վոստ­րյա­կովս­կու գե­րեզ­մա­նոց։ Հյու­րա­նո­ցում մեծ կե­րու­խում էր կազ­մա­կերպ­վել՝ պատ­գա­մա­վոր­նե­րի, ի­րա­վա­պաշտ­պան­նե­րի, բազ­մա­թիվ դես­պա­նու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։ Վեր­ջին­նե­րիս կող­մից ակ­նարկ­ներ, հրա­վեր­ներ ե­ղան հան­գս­տա­նա­լու, բուժ­վե­լու, ցան­կու­թյան դեպ­քում՝ նաև բնա­կու­թյուն հաս­տա­տե­լու, բայց հայրս ար­դեն կա­տա­րել էր իր ընտ­րու­թյու­նը՝ տուն մեկ­նել... Հա­կա­ռակ բո­լոր ար­գելք­նե­րի (հորս գոր­ծը ա­վե­լի ուշ փա­կե­ցին), նա կա­տա­րել էր իր ընտ­րու­թյու­նը, բայց չգի­տեր, որ այդ մե­կու­կես տար­վա ըն­թաց­քում շատ բան էր փոխ­վել, քա­ղա­քա­կան դեմ­քերն էին փոխ­վել, ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը, ար­ժեք­նե­րը...

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ