Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԻՄ, ՔՈ ՈՒ ՄԵՐ ՀՌ­ՉԱ­ԿԱ­ԳԻ­ՐԸ...

 

«Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը...»։


/ Գարեգին ՆԺԴԵՀ/
Մտ­քե­րիս տո­ղա­տա­կե­րին խո­հերս այ­լա­զան փնտ­րում են Հա­յոց Մե­ծե­րի մտ­քի ըն­թաց­քը՝ որ­պես փր­կա­րար մի­ջոց ու բա­լա­սան.«Ներ­կա օ­րե­րում այլ ինչ սև քնար, սուր է հար­կա­վոր կտ­րի­ճի ձեռ­քին... /Մ.Ն./»։ Փր­կու­թյու­նը լեռ­նե­րում է՝ ձե­նում են ռազ­մա­գետ­նե­րը, քա­ղա­քա­գետ­նե­րը զգու­շաց­նում մեր դռ­նե­րը ծե­ծող վտան­գի մա­սին, իսկ աշ­խար­հի կեն­սա­փի­լի­սո­փա­յու­թյունն ու­սած պոե­տի շուր­թե­րով տո­ղը շշն­ջում է. «Լե­ռան գա­գա­թին օրն ուշ է մթ­նում...»։
Ըն­դա­մե­նը ե­րեկ մենք «Խա­ղա­ղու­թյուն» պար­տադ­րող էինք, այ­սօր, ցա­վա­լիո­րեն, այն ա­ղեր­սո­ղի դե­րում ենք... «Ին­չու՞»-ներն ա­նար­գել սո­ղոս­կում են ու­ղեղդ, սիրտդ, օ­ձա­գա­լար փա­թաթ­վում են ոտ­քե­րիդ ու քեզ տա­պա­լել են փոր­ձում՝ ի­րա­րա­մերժ զգա­ցո­ղու­թյուն­նե­րով։
...Փոր­ձում ես մե­ղա­վո­րին ա­ռա­ջին հեր­թին ինքդ քո մեջ փնտ­րել. որ­տե՞ղ եմ սխալ­վել կամ թույլ տվել, որ սխալ­վեն... Դու, որ գի­տեիր Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի յու­րա­քան­չյուր քա­րութ­փի տե­ղը, քո զին­վո­րա­կան կոշտ սա­պոգ­նե­րով «շո­շա­փել» էիր սահ­մա­նագ­ծի լայնքն ու խոր­քը ու ա­մեն ան­գամ ի­ջել դիր­քե­րից՝ քա­ղա­քից տա­րած ան­կու­մա­յին տրա­մադ­րու­թյուն­ներդ քա­րու­քա­րա­փին բաշ­խած, ներս ու դր­սից աս­պա­զին­ված հաղ­թա­նակ կեր­տող­նե­րի հա­վատք-հա­վա­տամ­քից, հի­մա՝ եր­կատ­վում ես։ Հի­մա մեկ-մեկ մտա­ծում եմ, թե գո՞ւ­ցե ինքս եմ ցան­կա­լին ի­րա­կա­նի տեղ ըն­դու­նել։ Բայց ոչ, հա­զար ան­գամ ոչ, ես ի­րա­կա­նում տե­սել-վա­վե­րագ­րել եմ այն, ին­չի մա­սին սե­րունդ­ներ են ե­րա­զել։ Ես տե­սել եմ վայր­կյան­նե­րի մեջ հե­րո­սա­նա­լու վճիռդ ու սեղ­մել եմ քո՝ հաղ­թող զին­վո­րիդ պող­պա­տից կոշ­տա­ցած ձեռ­քը, լսել, ար­ձա­նագ­րել ու տա­րեգ­րել եմ քո ՙժլատ՚ ու կես­բե­րան աս­ված խոս­քե­րը... Ես տե­սել եմ քեզ այն պա­հին, երբ ապ­րել-մեռ­նե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը 50/50 էր, և դու, բնա­կա­նա­բար, ան­կեղծ էիր՝ ինչ­պես եր­բեք։ Ամ­ռան տապ ու խա­շո­ցին դու զենք-զի­նամ­թեր­քով ՙհան­դեր­ձա­վոր­ված՚ տք­նում էիր զո­րա­վար­ժա­րա­նում՝ ան­տր­տունջ ու լռե­լյայն հոգ­սի հակն ա­ռած, որ վաղն ա­ռաջ­նագ­ծում ա­զե­րուն հան­դի­պե­լիս ցույց տաս իր ու քո տար­բե­րու­թյու­նը։ Ցա­վոք, զր­կանք­ներդ փո­շիա­ցան, ցա­վոք, հաղ­թա­նակ­ներդ պար­տու­թյուն­նե­րով շղարշ­վե­ցին /հու­սանք՝ ժա­մա­նա­կա­վոր/, բայց հո­գե­կերտ­ված­քիդ հաղ­թել չկա­րո­ղա­ցան... Դու չես պարտ­վել, քո հաղ­թա­նակ­նե­րը կո­ղոպ­տել են, ու սպա­սում ես պա­տեհ աստ­ղին ու ժա­մին, որ ի­րա­գոր­ծես փա­փագդ, որ ա­ռա­քե­լու­թյունդ ա­վար­տին հասց­նես ու հռ­չա­կես-հռ­չա­կագ­րես, ա­վար­տուն ու ամ­բող­ջա­կան դարձ­նես Հռ­չա­կա­գիրդ։
1991թ. սեպ­տեմ­բե­րի 2-ին, երբ հռ­չա­կում էինք Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նը, քաջ գի­տակ­ցում էինք, որ հեշտ չի լի­նե­լու... Հեշտ չի լի­նե­լու ա­ռա­վել ևս մեզ հա­մար, որ փոքր, շատ փոքր ՙԱ­ծու՚ էինք՝ շր­ջա­փակ­ված ու շր­ջա­պատ­ված ան­կուշտ ու ո­խե­րիմ ՙբա­րե­կամ­նե­րով՚... Ու մենք կա­մա­վոր ընտ­րե­ցինք մեր սր­տի ու մտ­քի ճա­նա­պար­հը, և որ­քան շատ ու թանկ կո­րուստ­ներ ենք ու­նե­նում, որ­քան նոս­րա­նում են շար­քե­րը մեր, այն­քան ոտք­ներս պինդ ենք դնում հո­ղին, այն­քան ա­մուր ենք կառ­չում մեր ար­մատ­նե­րից՝ ցա­վե­լով կորց­րած մա­սունք­նե­րի հա­մար... Հաս­տատ մի օր գնա­լու ենք այդ մա­սունք­նե­րի հետևից, մենք չլի­նենք էլ, գնա­ցո­ղը-գնա­լու է, Մերը դարձ­նե­լու ենք Մերը, այ­լա­պես այս արևի տակ ապ­րե­լու ի­րա­վունքն ենք կորց­նե­լու... Պար­զա­պես անհ­նա­րին է, որ մենք ապ­րենք ա­ռանց մեզ, անհ­նա­րին է հաշտ­վել այն ի­րո­ղու­թյա­նը, ո­րի հետ ան­հաշտ էինք էն գլ­խից... Մի օր գտ­նե­լու ենք կորց­րա­ծը հետ բե­րե­լու ճա­նա­պար­հը, նրանց օգ­նու­թյամբ, ա­ջակ­ցու­թյամբ ու հա­մախ­մբ­մամբ, ո­րոնք գի­տեն կո­րուստ­նե­րի հան­գր­վա­նա­տե­ղին, և ո­րոնք ար­դեն սխալ­նե­րից դա­ռը դա­սեր են քա­ղել, հետևու­թյուն են ա­րել և պատ­րաստ­վում են սխալ ճամ­փան ճշ­տով հա­տե­լու. ՙԱ­սենք՝ սխալ ով չի ա­րել, ով է կյանքն իր ան­թեք տա­րել, միայն թե ճիշտ ժա­մա­նա­կին սխալ ճամ­փան ճշ­տով հա­տել կա­րե­նա­յին՚ /Մ. Մ./։
Մենք-Դուք-Նրանք, ո­վքեր գի­տեն ճա­նա­պար­հա­յին քար­տե­զը Ան­կա­խու­թյան վերջ­նա­հան­գր­վա­նի, և ո­վքեր ա­մեն օր այն նա­խագ­ծում են ի­րենց սր­տում ու մտ­քում՝ վաղն ի­րա­գոր­ծե­լու մտադ­րու­թյամբ, ան­կաս­կած, ի­րա­գոր­ծե­լու են։
Չկան հա­վեր­ժա­կան հաղ­թա­նակ­ներ ու պար­տու­թյուն­ներ /հաղ­թող­ներ ու պարտ­վող­ներ/, կան հա­վեր­ժա­կան պայ­քա­րի մար­տիկ­ներ, ո­րոնց հա­մար պա­պե­րի Եր­կի­րը պա­հել-պահ­պա­նե­լը ար­ժա­նա­պատ­վու­թյան փոր­ձաշր­ջան ու փոր­ձա­քար է... Աստ­ված Հա­յին այդ շնորհ-մե­նաշ­նորհն է տվել ի վե­րուստ, Հա­յի /Հա­յոց Ա­ռա­քյալ սեր­մը/ չի կա­րող փուչ ու դա­տարկ լի­նել, չի կա­րող, և վերջ... Իսկ վեր­ջը բե­րե­լու ենք մենք՝ ինք­ներս, մեր սե­րունդն է բե­րե­լու... Բե­րե­լու ենք՝ մեր բաց վեր­քին ինք­ներս աղ ցա­նե­լով ու արթ­նու­թյան կո­չե­լով։ Մենք մեր հաղ­թա­նակ­նե­րով ենք սր­բե­լու հայ մոր ար­ցունք­ներն ու այդ հաղ­թա­նակ­նե­րի դափ­նի­նե­րով զար­դա­րե­լու ենք նրանց ճա­կա­տը՝ մեր իսկ ձեռ­քով հա­նե­լով նրանց սև գլ­խա­շո­րը, ո­րոնք նրանց սեղմ­ված Ցա­վի դար­ձե­րեսն են՝ մարդ­կու­թյան մե­ռած խղ­ճի հան­դեպ մոր հա­վեր­ժա­կան սգի խոր­հր­դա­նիշ-ար­ձա­գան­քը։
Ես-Մենք-Դուք դառ­նա­լու ենք Ան­կա­խու­թյան Զան­գի լեզ­վակ-կոչ­նակ-կոչ­նա­կա­կի­ր։ Մենք ոչ թե ճա­նա­պարհ ենք բա­ցե­լու՝ քար ու մա­ցա­ռից ա­զա­տել-մաք­րե­լով 88-ին ընտ­րած մեր ճա­նա­պար­հը, այլև ինք­ներս ենք ճա­նա­պարհ դառ­նա­լու՝ Ան­կա­խու­թյան Ճա­նա­պարհ, այն եր­բեք և ոչ ո­քի չզի­ջե­լու մեր կամք ու վճ­ռի Հռ­չա­կագ­րով...

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ