Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՐՑԱԽԸ, ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋՍ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Սոցիալական ձեռներեց, գործարար ու հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ «Արցախ տեղափոխվելու դժվարին որոշում է կայացրել»։
Այս որոշումը ո՛չ Արցախում, ո՛չ էլ Հայաստանում, միանշանակ, չի կայացվել, բայց վերջին օրերին շարունակում է քննարկման հիմնական թեման լինել թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։

Գոր­ծըն­կեր­նե­րիցս մե­կը, ով հա­մոզ­ված է, որ ար­ցա­խյան խնդ­րի լա­վա­գույն լու­ծումն այն­տեղ ապ­րե­լու մեջ է, սա­կայն ան­ձամբ Ար­ցա­խում չի ե­ղել եւ չի էլ պատ­րաստ­վում գնալ ու այն­տեղ ապ­րել։ Ար­դա­րա­նա­լու հա­մար, գու­ցե, ինքն ա­սում է, որ այդ քայլն ա­ռա­ջին հեր­թին պետք է ա­նեն Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի նախ­կին բարձ­րաս­տի­ճան ղե­կա­վար­նե­րը, պաշ­տո­նյա­նե­րը, գոր­ծա­րար­նե­րը, ին­չու ոչ, նաեւ Հա­յաս­տա­նից դուրս բնակ­վող ու քա­ղա­քա­կան կամ հա­սա­րա­կա­կան մեծ ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցող հա­յե­րը։
Նրա կար­ծի­քով՝ բո­լոր նրանք, ով­քեր այս չա­փո­րո­շիչ­նե­րին չեն հա­մա­պա­տաս­խա­նում, Ար­ցախ տե­ղա­փոխ­վե­լու ո­րոշ­մամբ դառ­նում են այն­տեղ բնակ­վող­նե­րից հեր­թա­կանն ու ոչ ա­վե­լին։ Գոր­ծըն­կերս էլ իր «սահ­մա­նած» չա­փո­րո­շիչ­նե­րին չի հա­մա­պա­տաս­խա­նում եւ հեր­թա­կա­նը չլի­նե­լու հա­մար Ար­ցախ չի տե­ղա­փոխ­վում։
Չէ, գոր­ծըն­կերս բարձր պաշ­տոն չի զբա­ղեց­րել, գոր­ծա­րա­րու­թյամբ չի զբաղ­վել եւ Հա­յաս­տա­նից դուրս էլ ազ­դե­ցու­թյուն չի ու­նե­ցել։
Պատ­մում եմ գոր­ծըն­կե­րոջս մա­սին, ո­րով­հե­տեւ վեր­ջին օ­րե­րին հենց նրա հետ էի խո­սում Ռու­բեն Վար­դա­նյա­նի՝ Ար­ցախ տե­ղա­փոխ­վե­լու ո­րոշ­ման մա­սին։ Հարց­րի՝ նա հա­մա­պա­տաս­խա­նո՞ւմ է այս չա­փո­րո­շիչ­նե­րին. գոր­ծըն­կերս պա­տաս­խա­նեց՝ ա­յո, բայց Տնջ­րի ծա­ռի տակ կանգ­նած հայ­տա­րա­րու­թյուն ա­նե­լը քիչ է։ Պետք են գոր­ծո­ղու­թյուն­ներ, ո­րոնք կօգ­նեն ա­վե­լի ո­րո­շա­կի դարձ­նել ա­պա­գան։
Կամ, կա­րե­լի է ա­սել, որ հայ­տա­րա­րու­թյու­նը պետք է դի­տար­կել միայն որ­պես ա­ռա­ջին քայլ։ Տես­նենք՝ ինչ է հե­տե­ւե­լու սրան։ Այս ա­մե­նի մեջ, ի­հար­կե, դեռ կա ա­նո­րո­շու­թյուն։
Իսկ ա­նո­րո­շու­թյունն Ար­ցա­խում այ­սօր ա­մե­նա­մեծ խն­դիրն է։ Եվ լք­ված ու մո­ռաց­ված լի­նե­լու զգա­ցո­ղու­թյու­նը, որն այն­քան խո­րա­ցել է հատ­կա­պես պա­տե­րազ­մից հե­տո։ Այս վեր­ջին եր­կու տա­րում Ար­ցա­խում տե­ղի են ու­նե­ցել լայ­նա­մասշ­տաբ մի­ջո­ցա­ռում­ներ, մշա­կու­թա­յին ի­րա­դար­ձու­թյուն­ներ։ Այս ա­մե­նից բա­ցի, Ար­ցախ են այ­ցե­լել բազ­մա­թիվ հայտ­նի­ներ, քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ ու պաշ­տո­նյա­ներ։ Նրան­ցից ո­մանք Ար­ցա­խում ան­գամ զբա­ղեց­րել են պաշ­տոն­ներ, բայց ո­րոշ ժա­մա­նակ անց լքել ի­րենց զբա­ղեց­րած ա­թոռ­ներն ու վե­րա­դար­ձել այն­տեղ, որ­տե­ղից գնա­ցել էին Ար­ցախ։ Որ­պես կա­նոն՝ Ե­րե­ւան։
Ա­յո, Ռու­բեն Վար­դա­նյանն ա­ռա­ջի­նը չէ, ով ո­րո­շել է տե­ղա­փոխ­վել Ար­ցախ, բայց ա­ռա­ջինն է, ո­րի ո­րո­շու­մը թո­ղել է հո­գե­բա­նա­կան մեծ ազ­դե­ցու­թյուն. ար­ցախ­ցի­նե­րից շա­տերն ա­սում են՝ դե, ե­թե ինքն ա ո­րո­շալ կյա, ու­րեմն վի­ճա­կը էդ­քան էլ փիս չի…
Հո­գե­բա­նա­կան դրա­կան ազ­դե­ցու­թյու­նը, սա­կայն, չի նվա­զեց­րել այս ո­րոշ­ման հետ կապ­ված հար­ցե­րի թի­վը, ո­րոնց պա­տաս­խան­նե­րը ո՛չ Ար­ցա­խում եւ ո՛չ էլ Հա­յաս­տա­նում դեռ հս­տակ չեն։ Սա­կայն վս­տահ եմ՝ Ռու­բեն Վար­դա­նյա­նը դրանք գի­տի։
Ի՞նչ է ա­նե­լու նա Ար­ցա­խում. զբաղ­վե­լո՞ւ է քա­ղա­քա­կա­նու­թյամբ, թե՞ գոր­ծա­րա­րու­թյամբ, ո­րե­ւէ պաշ­տո՞ն է զբա­ղեց­նե­լու, աշ­խա­տա­տե­ղե՞ր է ստեղ­ծե­լու, թե՞ տար­վա մեջ Ար­ցա­խում լի­նե­լու է մի քա­նի ան­գամ ըն­դա­մե­նը... սրանք հար­ցեր են, ո­րոնց պա­տաս­խան­նե­րը միայն ժա­մա­նա­կը ցույց կտա։
Իսկ ինչ էլ որ ժա­մա­նա­կը ցույց չտա, Ար­ցա­խում վս­տահ են, որ տե­ղա­փոխ­վե­լու ո­րո­շում կա­յաց­նելն ա­մե­նադժ­վա­րը չէ, ա­մե­նադժ­վարն Ար­ցա­խում, իս­կա­պես, ապ­րելն է...
Ես 2020 թվա­կա­նի հայ-ադր­բե­ջա­նա­կան պա­տե­րազ­մից ա­ռաջ էի կա­յաց­րել դժ­վար ո­րո­շում ու տե­ղա­փոխ­վել Ար­ցախ՝ ղե­կա­վա­րե­լու հան­րա­յին ռա­դիոն։ Բայց ես գի­տեի, թե որ օր­վա­նից է սկս­վե­լու իմ աշ­խա­տան­քը եւ երբ է այն ա­վարտ­վե­լու։
Ու միայն Ստե­փա­նա­կեր­տում ապ­րե­լով հաս­կա­ցա, որ ո­րո­շում կա­յաց­նե­լը գու­ցե կա­րե­ւոր է, բայց այն ա­մե­նադժ­վա­րը չէ։ Ար­ցախ­ցի­ներն այս հար­ցում ճիշտ են. կա­րե­ւո­րը` կա­յաց­րած ո­րոշ­մամբ հա­սա­րակ ար­ցախ­ցի­նե­րի կյան­քում փո­փո­խու­թյուն ու դրա­կան տե­ղա­շարժ բե­րելն է։
Ինքս չգի­տեմ՝ իմ ո­րո­շու­մը բե­րե՞լ է փո­փո­խու­թյուն ու դրա­կան տե­ղա­շարժ ար­ցախ­ցի­նե­րի կյան­քում, թե՞ ես Ար­ցա­խում բնակ­վող­նե­րից հեր­թա­կանն եմ ե­ղել, ինչ­պես չգի­տեմ, թե ինչ կբե­րի իր հետ սո­ցիա­լա­կան ձեռ­նե­րեց, գոր­ծա­րար ու հան­րա­յին գոր­ծիչ Ռու­բեն Վար­դա­նյա­նի կա­յաց­րած դժ­վա­րին ո­րո­շու­մը։
Միայն գի­տեմ, որ գոր­ծըն­կերս էլ չգի­տի։

Անի ՄԻՆԱՍՅԱՆ