Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԲԵՐՁՈՐԻ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Արարատն ու Դիանան Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից են։ Ամուսիններով ատամնաբույժ են։ 2010 թվականից աշխատել են Բերձորի պետական ատամնաբուժարանում։ 2014-ին հիմնել են սեփական կլինիկան։

Հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նում ինչ-որ բան նա­խա­ձեռ­նե­լու կամ­քը կորս­ված էին հա­մա­րում։ Հա­մոզ­վե­ցին, սա­կայն, որ ցա­վը մեղ­մե­լու միակ տար­բե­րա­կը սի­րե­լի գործն է։
Եվ ե­րի­տա­սարդ ա­մու­սին­նե­րի կամ­քի ու նպա­տա­կաս­լա­ցու­թյան ար­դյուն­քում «Family Dent»-ն այ­սօր գոր­ծում է մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տում՝ Այ­վա­զովս­կի 11/12 հաս­ցեում։
-Սկզ­բում գոր­ծու­նեու­թյուն էինք ծա­վա­լում վար­ձա­կա­լած շեն­քում։ Ար­դեն մի քա­նի ա­միս է աշ­խա­տում ենք մեր ըն­տա­նե­կան կլի­նի­կա­յում,-ա­սում են։
Շի­նա­նյու­թե­րի տես­քով նրանց ա­ջակ­ցու­թյուն է տրա­մադ­րել կա­ռա­վա­րու­թյու­նը։ Անհ­րա­ժեշտ սար­քա­վո­րում­նե­րի մի մա­սը Բեր­ձո­րից են տե­ղա­փո­խել։ Ըն­թաց­քում նաև նո­րե­րը ձեռք բե­րել։ Դժ­վա­րու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րե­լու նրանց բա­նաձևը միաս­նա­կա­նու­թյունն է ու սե­րը, հա­մա­տեղ աշ­խա­տե­լու գաղտ­նի­քը՝ հա­մե­րաշ­խու­թյու­նը։
Դիա­նա­յի բնո­րոշ­մամբ՝ ըն­տա­նե­կան աշ­խա­տան­քը հե­տաքր­քիր է։ Ամ­բողջ օ­րը մի­մյանց լրաց­նե­լով աշ­խա­տում են։
-Եր­բեմն էլ /բա­ցա­ռիկ դեպ­քե­րում/ աշ­խա­տում ենք ի­րար չհան­դի­պել, մինչև կե­սօր Դիա­նան է աշ­խա­տում, կե­սօ­րից հե­տո էլ ես,-կա­տա­կում է Ա­րա­րա­տը։
Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան մի­ջամ­տու­թյամբ ե­րի­տա­սարդ ա­մու­սին­ներն աշ­խա­տում են նաև պետ­պատ­վե­րով։
Դժ­վա­րու­թյուն­նե­րից չեն ըն­կր­կում։
Նրանց հա­մոզ­մամբ՝ բո­լոր խն­դիր­ներն էլ հաղ­թա­հա­րե­լի են, կարևո­րը երկ­րի խա­ղա­ղու­թյունն ու անվ­տան­գու­թյունն է։
-Մի քիչ ա­վել, մի քիչ պա­կաս, ա­մեն ինչ կս­տեղ­ծենք ժա­մա­նա­կի ըն­թաց­քում,-ա­սում են մեր զրու­ցա­կից­նե­րը։ Ո­գեշ­նչ­վում են դստ­րիկ­նե­րով։
Ա­տամ­նա­բու­ժա­րա­նի սպա­սաս­րա­հում այ­ցե­լու­նե­րին հա­ճախ դի­մա­վո­րող ժպ­տա­դեմ աղջ­նա­կը՝ Նել­լին, բնավ էլ ա­տամ­նա­բույժ դառ­նա­լու մտադ­րու­թյուն չու­նի։ Հո­գում ու­րիշ ե­րա­զանք է փայ­փա­յում. լրագ­րող դառ­նա­լու ցան­կու­թյուն ու­նի։
Վեր­նա­շա­պի­կին դաջ­ված «Պընդ կաց»-ի խոր­հուր­դը Նել­լին այս­պես բա­ռա­վո­րեց.
-Ինչ­քան էլ Ար­ցա­խը շր­ջա­պատ­ված է թշ­նա­մի­նե­րով, ինձ հա­մար այն աշ­խար­հի ա­մե­նաա­պա­հով ու հան­գիստ ան­կյունն է, սահ­մա­նին կանգ­նած զին­վո­րը՝ իմ պա­հա­պան հրեշ­տա­կը։

Լուսինե ՇԱԴՅԱՆ