Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՂԱՐԱԲԱՂՑԻՆ

Մի առիթով Բայրոնն ասել է. «Ցանկացած ժողովուրդ իր լինելիության ամուր արմատների համար նախ պետք է պարտավորություն զգա այն մարդկանց առաջ, ովքեր իրենց անցած ճանապարհը ողողել են սեփական երկրի պատմությանը։ Մարդ-հայրենիքների շնորհիվ են հարատևում ազգերը։ Չկա ավելի պատվաբեր երևույթ, քան զգալ, տեսնել մարդկանց, ովքեր իրենց ողջ գիտակցական կյանքը նվիրել են սեփական ժողովրդի վաղվա օրվան»։

Բայ­րո­նի այս նկա­րագ­րու­թյու­նը ամ­բող­ջաց­նում է մեծ մտա­վո­րա­կան Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի կեր­պա­րը։ Կեր­պար, ո­րի մարդ­կա­յին ողջ էու­թյու­նը Ար­ցախ էր, նա Ար­ցա­խի Ղա­րա­բաղ­ցին էր։
Օ­րերս Մար­տու­նու շր­ջա­նի Կոլ­խո­զա­շեն հա­մայն­քում էինք, որ­տեղ պա­տիվ ու­նե­ցանք այ­ցե­լե­լու գրող, հրա­պա­րա­կա­խոս, լրագ­րող Ար­ցա­խի, Հա­յաս­տա­նի և ԽՍՀՄ գրող­նե­րի միու­թյուն­նե­րի ան­դամ, ԼՂՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի կա­ռու­ցած տու­նը։
Զգա­ցա­ծի ու պատ­կե­րաց­րա­ծի բախ­ման մեջ մո­լոր­վել էինք, երբ նրա կա­ռու­ցած տան բա­կում, ղա­րա­բաղ­ցուն բնո­րոշ հա­տուկ ջեր­մու­թյամբ մեզ դի­մա­վո­րեց բա­նաս­տեղծ-մտա­վո­րա­կա­նի որ­դին` Գա­գի­կը։
Մեր այ­ցի բուն նպա­տա­կին էինք պատ­րաստ­վում անդ­րա­դառ­նալ, երբ Գա­գիկն ա­սաց, որ ա­վան­դույթ­նե­րը խախ­տե­լու ի­րա­վունք չու­նենք… նախ սե­ղան պի­տի նս­տենք։
Ընդ­դի­մա­նա­լու ոչ մի հնա­րա­վո­րու­թյուն չթող­նե­լով` Գա­գի­կը մեզ հրա­վի­րեց տան բա­կում պատ­րաստ­ված սե­ղա­նի շուրջը։ Այդ ըն­թաց­քում ես հասց­րե­ցի նկա­տել, թե ինչ­պես է Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի այ­րին` տի­կին Վա­րյան, ոգևո­րու­թյամբ վեր­ջին շտ­կում­ներն ա­նում սե­ղա­նին։
Ա­սում է` այս օ­ջախ մտ­նողն ի­րա­վունք չու­նի ա­ռանց հաց կտ­րե­լու հե­ռա­նալ։
- Հրա­չյա Բեգ­լա­րյա­նը չա­փա­զանց հյու­րա­սեր մարդ էր։ Ա­մեն ան­գամ, երբ որևէ մե­կը գա­լիս էր նրա­նից հար­ցազ­րույց վերց­նե­լու, նախ հյու­րա­սի­րում էր։ Հրա­չի­կին ճա­նա­չող­նե­րը գի­տեն, թե նա որ­քան հյու­րա­սեր մարդ էր,-ա­սաց տի­կին Վա­րյան։
Երևի այս­քան չէի անդ­րա­դառ­նա Բեգ­լա­րյան­նե­րի օ­ջա­խի հյու­րա­սի­րու­թյա­նը, ե­թե սե­ղա­նին չն­կա­տեի հա­տուկ շշալց­ված օ­ղին, ո­րի վրա­յի գրու­թյու­նը գրա­վեց բո­լո­րի ու­շադ­րու­թյու­նը։
«Թթի օ­ղի. պատ­րաստ­ված է Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի կա­ռու­ցած տան բա­կում, թա­գա­վոր և ար­քա մարդ­կանց հա­մա­ր»։
Մի ակն­թար­թում բո­լորս կար­դա­ցինք ու զգա­ցի, որ ան­թա­քույց ժպիտն ու­ղեկ­ցում է մե­զա­նից յու­րա­քան­չյու­րին…
Այդ օ­րը Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի գյու­ղա­կան տա­նը հա­վաք­վել էին նաև բա­նաս­տեղ­ծի ազ­գա­կան­նե­րը, ով­քեր ի­րա­րից խոսք վերց­նե­լով փոր­ձում էին ա­ռա­վե­լա­գույնս պատ­մել ու ներ­կա­յաց­նել բա­նաս­տեղծ Բեգ­լա­րյա­նին։
Ազ­գա­կան­նե­րից մեկն ա­սաց.
-Մեր շե­նին խոր­հր­դա­նիշն ա, մը­ծան կու­ճիր լոխ ճի­նան­չումն ու­րան։ Ին­քը օ­րիշ մար­դա ի­լալ։
Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի որ­դին մեզ ու­ղեկ­ցեց նաև բա­նաս­տեղ­ծի աշ­խա­տա­սե­նյակ-գրա­դա­րան։ Չգի­տեմ, ես հի­մա բա­ռե­րով չեմ կա­րող բա­ցատ­րել, բայց այն, որ այդ փոք­րիկ գրա­դա­րանն ամ­բող­ջաց­նում էր մեծ Ղա­րա­բաղ­ցուն, դրա­նում կաս­կած չկա։
-Հայրս թա­գա­վոր մարդ էր, իս­կա­կան Ղա­րա­բաղ­ցի։ Նա իր ողջ էու­թյամբ նվիր­ված էր երկ­րին, ժո­ղովր­դին։ Չի ե­ղել մի օր, որ հայրս չապ­րեր Ար­ցա­խի ա­ռօ­րյա­յով, նրա հա­մար Ար­ցախն ա­մեն ինչ էր։ Խեն­թա­նա­լու չափ սի­րում էր իր հող-հայ­րե­նին։ Պա­տա­հա­կան չէ, որ հորս ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում ա­մե­նուր մեր հայ­րե­նիքն է, Ար­ցախն է, իր ծնն­դա­վայր Կոլ­խո­զա­շենն է։ Ես հպարտ ու եր­ջա­նիկ եմ, որ Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի որ­դին եմ, չկա ա­վե­լի վեհ զգա­ցո­ղու­թյուն, քան զգալ ու տես­նել, թե որ­քան շատ է քո ժո­ղո­վուր­դը սի­րում ծնո­ղիդ… հայրս ժո­ղովր­դա­կան մարդ էր, նրան բո­լո­րը սի­րում էին և սի­րում են,-մեզ հետ զրույ­ցում ա­սած Գա­գի­կը։
Գա­գի­կի յու­րա­քան­չյուր ար­տա­բե­րած նա­խա­դա­սու­թյան մեջ ան­թա­քույց երևում էր հո­րը` բա­նաս­տեղծ Բեգ­լա­րյա­նին պաշ­տե­լու ան­չա­փե­լիու­թյու­նը։
Տի­կին Վա­րյա­յի հետ էլ զրուցե­ցինք, բա­վա­կա­նին ան­կեղծ ստաց­վեց մեր զրույ­ցը, հատ­կա­պես, երբ տի­կին Վա­րյան սկ­սեց պատ­մել իր և Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի ա­ռա­ջին հան­դիպ­ման ու ա­մուս­նու­թյան մա­սին.
- Չնա­յած մենք նույն գյու­ղից էինք, բայց ես չէի ճա­նա­չում նրան, քա­նի որ մեր տա­րի­քա­յին տար­բե­րու­թյու­նը մեծ էր։ Մի ան­գամ Ստե­փա­նա­կերտ էի գնա­ցել հայ­րի­կիս հետ, այն­տեղ տե­սավ ինձ, ու հե­տո ի­մա­ցա, որ այդ պա­հից Հրա­չիկն ա­սաց, որ այս աղջ­կան պի­տի ու­զեմ։ Եվ այդ­պես էլ ա­րեց (ժպ­տում է)։
Օ­ջա­խի լավ հայր ու ա­մու­սին էր Հրա­չյա Բեգ­լա­րյա­նը։ Ես եր­ջա­նիկ մարդ եմ, որ նա է ե­ղել իմ կյան­քի ըն­կե­րը։
Որ­պես վեր­ջա­բան պետք է կոչ ա­նեմ բո­լո­րիդ գո­նե մի ան­գամ գնալ ու տես­նել Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի գյու­ղի տուն-թան­գա­րա­նը, այն­տեղ ա­մեն ան­կյու­նում մենք ենք… այն­տեղ Ղա­րա­բաղ­ցին է։

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ