Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽ (1988-1992) ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

 

1989 թվական։ Հուլիսի 23-24։ Մոսկվայի ԽՍՀՄ Գերագույն խորհրդից հանձնաժողով է գալիս Ստեփանակերտ Ղարաբաղի հիմնախնդիրն ուսումնասիրելու։ Այս մասին Շարժման ակտիվիստ, հետագայում ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լևոն Մելիք Շահնազարյանն էր տեղեկացրել շահումյանցիներին։

Շրջ­գործ­կո­մի նա­խա­գահ Ա­ղա­ջա­նյա­նը մտավ կուսշ­րջ­կո­մի քար­տու­ղար Ռու­դոլֆ Միր­զոևի կա­բի­նե­տը։
Ա­ղա­ջա­նյան.- Շա­հու­մյա­նից պատ­վի­րա­կու­թյուն պի­տի գնա, բարձ­րաց­նենք մեր հար­ցը…
Միր­զոև.- Տե­ղյակ եմ, բայց հանձ­նա­ժո­ղո­վը մեր հար­ցե­րով չի զբաղ­վե­լու։
Ա­ղա­ջա­նյան.- Դի­մենք, որ զբաղ­վեն։- Վո­լո­դյա­յի հա­մար պարզ դար­ձավ, որ Բա­քուն ար­դեն «հրա­հան­գա­վո­րել» է իր դրա­ծո­յին: -Պարզ է՝ չդի­մենք, չեն զբաղ­վե­լու, ճիշտն այն կլի­նի, որ եր­կուսս՝ շր­ջա­նի եր­կու ղե­կա­վար­նե­րը, գնանք, ներ­կա­յաց­նենք ի­րա­վի­ճա­կը, ժո­ղովր­դի ցան­կու­թյու­նը։
Միր­զոև.- Ա­ռանց Ադր­բե­ջա­նի կենտ­կո­մի` ի­րա­վունք չու­նեմ։
Ա­ղա­ջա­նյան.-Այդ դեպ­քում պատ­վի­րա­կու­թյուն կազ­մենք, կու­սակ­ցա­կան, կո­մե­րի­տա­կան, արհ­միու­թե­նա­կան աշ­խա­տող­նե­րից, ով­քեր կներ­կա­յաց­նեն շր­ջա­նը…
Միր­զոև.- Օ­րի­նակ, ո՞ւմ…- Ա­ղա­ջա­նյա­նը հաս­կա­ցավ, որ սա ու­զում է ի­մա­նալ՝ ով ում կողմ­նա­կիցն է։- Ի­զուր եք ժո­ղովր­դին ի­րար դեմ լա­րում, եր­կու ազ­գին թշ­նա­մաց­նում…
Ա­ղա­ջա­նյան.- Կուսշ­րջ­կո­մի ա­պա­րա­տից մե­կը պի­տի լի­նի, բաժ­նի վա­րիչ­նե­րից որևէ մե­կը…
Միր­զոև.- Թույլ չեմ տա­լիս։- Ա­ռա­ջին քար­տու­ղա­րի ձայ­նը կո­պիտ ե­րանգ­ներ ըն­դու­նեց։
Ա­ղա­ջա­նյան.- Այդ դեպ­քում կվերց­նեմ իմ աշ­խա­տող­նե­րից, գործ­կո­մից…
Միր­զոևը ա­ռե­րես հա­մա­ձայն­ում է, քա­նի որ գի­տեր, չթող­նի էլ, գնա­լու են, էլ ի՞նչ ի­մաստ ու­նի վի­ճե­լու ու հա­կա­ռակ­վե­լու։
Հա­ջորդ օ­րը պատ­վի­րա­կու­թյու­նը, ո­րի կազ­մում են՝ Բա­ղյան Վա­լե­րին («Կո­մու­նիստ» թեր­թի սե­փա­կան թղ­թա­կից), Պետ­րո­սյան Բա­հա­թու­րը (շր­ջա­նա­յին թեր­թի խմ­բա­գիր), Ոս­կա­նյան Էմ­ման (Ադր­բե­ջա­նի Գե­րա­գույն խոր­հր­դի պատ­գա­մա­վոր, կթ­վո­րու­հի) Մար­տա­կեր­տում են, կուսշ­րջ­կո­մի դահ­լի­ճում։
Մոսկ­վա­յից ե­կած­նե­րը ե­լույթ­ներ են ու­նե­նում, բա­ցատ­րում, որ ի­րենք ե­կել են ոչ թե հար­ցը լու­ծե­լու, այլ՝ ու­սում­նա­սի­րե­լու։ Ե­լույթ է ու­նե­նում Մար­տա­կեր­տի ղե­կա­վա­րը՝ Վա­հան Գաբ­րիե­լյա­նը, ներ­կա­յաց­նում Ար­ցա­խյան հիմ­նախն­դի­րը, ժո­ղովր­դի պա­հան­ջը։ Ե­լույթ են ու­նե­նում Մար­տա­կեր­տի ակ­տի­վիստ­նե­րից, ներ­կա­յաց­նում ժո­ղովր­դի պա­հան­ջը՝ վե­րա­միա­վոր­վել Մայր Հա­յաս­տա­նին։ Շա­հու­մյա­նի պատ­վի­րա­կու­թյու­նից ե­լույթ են ու­նե­նում Պետ­րո­սյան Բա­հա­թու­րը, Բա­ղյան Վա­լե­րին, նրանց խն­դի­րը, նրանց պա­հան­ջը՝ վե­րա­միա­վո­րում։
Շա­հու­մյա­նից ե­կած պատ­վի­րա­կու­թյու­նը պա­հան­ջում է, որ ի­րենց ա­ռան­ձին լսեն։
Ա­ղա­ջա­նյա­նը հանձ­նա­ժո­ղո­վին ներ­կա­յաց­նում է պատ­մա­կան ակ­նարկ շր­ջա­նի մա­սին և շր­ջա­նի խն­դիր­նե­րը…
Ե­մե­լյա­նով (ա­կա­դե­մի­կոս).- Իսկ դուք պաշ­տո­նա­պես ո՞ւմ եք դի­մել այդ հար­ցով, ձեր պրոբ­լեմ­նե­րով…
Ա­ղա­ջա­նյա­նը հաս­կա­ցավ, որ ի­րենք ու­շա­ցել են, որ ե­կած­ներն ի­րենց հար­ցը ոչ մի տեղ չեն ներ­կա­յաց­նե­լու, պար­զա­պես հար­ցեր էին տա­լիս շր­ջա­նին ծա­նո­թա­նա­լու նպա­տա­կով։

* * *


1989 թվա­կան։ Հու­լի­սի 24։ Շա­հու­մյան։ Շրջ­կենտ­րոն։
-Նըս-տա-շըր-ջան։
-Նըս-տա-շըր-ջան։
Ժո­ղո­վուր­դը նս­տաշր­ջան է պա­հան­ջում։
-Վեր­ջը վատ է լի­նե­լու։ -Միր­զոևը փոր­ձում է խան­գա­րել։
-Մոսկ­վա­յից ե­կած ներ­կա­յա­ցու­ցի­չը ա­սում է՝ ե­թե պաշ­տո­նա­կան դի­մում չկա, ու­րեմն մեր հար­ցը չեն լսե­լու… -Ա­ղա­ջա­նյա­նը հա­կա­դար­ձում է.
-Իբր Ղա­րա­բա­ղի ո­րո­շու­մը որ կա, լսե­ցի՞ն։- Հեգ­նում է Միր­զոևը։
Ա­ղա­ջա­նյա­նը շեն­քից դուրս ե­կավ, նա­յեց ծո­վա­ցած ժո­ղովր­դին ու հպար­տու­թյուն զգաց։ Գի­շեր­վա մեջ հասց­րել էին կար­գա­խոս­նե­րը գրել. «Միա­ցում»։ «Մեր հույ­սը Ղա­րա­բաղն է», «Վե­րա­կանգ­նել պատ­մա­կան ճշ­մար­տու­թյու­նը» և այլն։
Օ­րը մթ­նել էր։ Մար­դիկ չեն ցր­վում։ Շեն­քը շր­ջա­պա­տած՝ նս­տաշր­ջան են պա­հան­ջում։
Ա­ղա­ջա­նյա­նը մտավ շենք, Միր­զոևի կա­բի­նե­տը.
-Ժո­ղո­վուր­դը պա­հան­ջում է…
Կուսշ­րջ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղա­րը այ­լայլ­ված էր։
Հու­լի­սի 26։ Ժա­մը 11.00։ Նս­տաշր­ջա­նը սկ­սում է իր աշ­խա­տան­քը։
Պատ­մա­կան ո­րո­շումն ըն­դուն­ված է.

Ժողովրդական դեպուտատների Շահումյանի շրջանային խորհրդի արտահերթ նստաշրջանի Որոշումը

Հաշվի առ­նե­լով շր­ջա­նի բնակ­չու­թյան հայ­կա­կան մա­սի միա­հա­մուռ ցան­կու­թյու­նը և ել­նե­լով նրանց բազ­մա­թիվ դի­մում­նե­րից ու պա­հանջ­նե­րից, ժո­ղովր­դա­կան դե­պու­տատ­նե­րի շր­ջա­նա­յին խոր­հր­դի նս­տաշր­ջա­նը ձայ­նե­րի գե­րակշ­ռող մե­ծա­մաս­նու­թյամբ (կողմ 55, ձեռն­պահ 8) ո­րո­շեց.
Միջ­նոր­դել Ադր. ԽՍՀ Գե­րա­գույն խոր­հր­դի առջև քն­նար­կե­լու «Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ Շա­հու­մյա­նի շր­ջա­նը Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ինք­նա­վար Մար­զի կազ­մի մեջ մտց­նե­լու» հար­ցը։
Խնդ­րել ԽՍՀՄ Գե­րա­գույն խոր­հր­դին վե­րահս­կո­ղու­թյան տակ վերց­նել սույն ո­րոշ­ման կա­տա­րու­մը։
Ել­նե­լով ա­ռան­ձին ղե­կա­վար աշ­խա­տող­նե­րի՝ մարդ­կանց անվ­տան­գու­թյու­նը չե­րաշ­խա­վո­րե­լու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից, խնդ­րան­քով դի­մել ԽՍՀՄ Գե­րա­գույն խոր­հր­դին պաշտ­պա­նու­թյան տակ վերց­նե­լու շր­ջա­նի բնակ­չու­թյա­նը։

Ժողովրդական դեպուտատների Շահումյանի շրջխորհրդի նախագահ Վ. Աղաջանյան
26 հուլիսի, 1989թ. ավան Շահումյան

 

* * *

 

1989 թվա­կան։ Հու­լիս։ Շա­հու­մյան։ Շրջ­կենտ­րոն։ Հրա­պա­րակ։
Եր­րորդ օրն է՝ ժո­ղո­վուր­դը՝ տղա­մարդ, կին, ե­րե­խա, մեծ, փոքր կանգ­նած է։ Տղա­մար­դիկ թիկն տված ցա­մա­քած առ­վի հու­նի մեջ պահ­պան­ված զո­վու­թյունն են վա­յե­լում, մի մա­սը ծա­ռե­րի ստ­վե­րում սպա­սում է։
Ե­կել են շր­ջա­նի գյու­ղե­րից՝ հու­սա­վառ­ված, ներ­քին հոգևոր լույ­սից պայ­ծա­ռա­ցած։
Պար­զել են կար­գա­խոս­նե­րը. «Ժո­ղովր­դի կամ­քը օ­րենք է»։ «Կեց­ցե՜ ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյու­նը»։ «Մենք կողմ­նա­կից ենք վե­րա­կա­ռուց­ման, ժո­ղովր­դա­վա­րու­թյան»։ «Հա­վերժ ռուս ժո­ղովր­դի հետ ենք»։ «Չենք լքի մեր պա­պե­րի գե­րեզ­ման­նե­րը»։ «Շա­հու­մյա­նը պատ­մա­կան Ար­ցա­խի մի մասն է»։ «Հի­շենք Սա­սու­նը, Զեյ­թու­նը»։
Ամ­բո­խը ստեպ-ստեպ բռուն­ցք­նե­րը պար­զում վերև ու գո­ռում է.

-Պլե-նում։
-Պլե-նում։
-Ա­զա­տել Միր­զոևին։
Ե­լույթ են ու­նե­նում Շա­խյան Ղևոն­դը, Ներ­սի­սյան Սար­գի­սը, Ա­վա­նյան Է­դի­կը։ Ա­վա­նե­սյան Սոկ­րա­տը, որ Խար­խա­փու­տից ե­կել հա­սել էր հրա­պա­րակ, ամ­բո­խը ճեղ­քեց, մո­տե­ցավ խո­սա­փո­ղին.
-Պա­հան­ջում ենք՝ վերևում լսեն ժո­ղովր­դի խոս­քը։ Ա­զա­տել Միր­զոևին։
-Նշա­նա­կել Ա­ղա­ջա­նյա­նին։- Գո­ռում է ամ­բո­խը։
Շրջ­կո­մի շեն­քում են Ադր­բե­ջա­նի կոմ­կու­սի կենտ­կո­մից, ՊԱԿ-ից (Վա­գիֆ Հու­սեյ­նո­վը, Սիա­վուշ Վե­լի­մա­մե­դո­վը)՝ ի­րենց պա­հա­կախմ­բով, ՆԳՆ զո­րախմ­բով, որ­պես­զի կան­խեն պլե­նու­մը։
-Շր­ջա­նի խա­ղաղ կյան­քը ա­ռանց այդ էլ խան­գար­ված է։ Ե­թե ղե­կա­վար ըն­տր­վես, կր­քե­րը կշի­կա­նան։ - Ա­ղա­ջա­նյա­նին դի­մեց Վե­լի­մա­մե­դո­վը։- Կող­քի ադր­բե­ջա­նա­կան շր­ջան­նե­րում ան­հան­գիստ են…
Հան­կարծ ամ­բո­խը ա­լիք­վեց. թուր­քե­րը հար­ձակ­վել են…ինչ-որ մե­կը սադ­րել էր, որ­պես­զի մար­դիկ ցր­վեին։
Ջա­հել­նե­րը տա­քա­ցած լց­վում են մե­քե­նա­նե­րը շարժ­վում դե­պի Կա­րա­չի­նար։ Ո­րը որ­սոր­դա­կան հրա­ցա­նով, ո­րը ե­ղա­նով, ո­րը դա­տար­կա­ձեռն…
Ա­ղա­ջա­նյա­նը ոս­տի­կան­նե­րի հետ Խար­խա­փուտ գյու­ղի մոտ հաս­նում-կանգ­նեց­նում է ամ­բո­խին։
-Ա­ղա­ջա­նյան, մեր ճա­նա­պար­հին մի՜ կանգ­նիր։ Օգ­նու­թյան ենք գնում։ Կռ­վենք, ցույց տանք, որ…
Իսկ Ա­ղա­ջա­նյա­նը հաս­կա­ցել էր՝ սադ­րան­քը մի նպա­տակ էր հե­տապն­դում. որ ընդ­հա­րում լի­նի, որ­պես­զի ադր­բե­ջա­նա­կան ներ­քին գոր­ծե­րի ոս­տի­կան­նե­րը կա­րո­ղա­նան կրա­կել ու ճն­շել ժո­ղովր­դի ձայ­նը։
Իսկ Կա­րա­չի­նա­րում և ա­զե­րի­նե­րով բնա­կեց­ված Շե­ֆե­գում խա­ղա­ղու­թյուն էր տի­րում։
Ամ­բո­խը հետ է դառ­նում։
Ժո­ղովր­դից ըն­տր­ված ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը՝ Ռա­ֆիկ Խի­դի­րյա­նը, Սար­գիս Ներ­սի­սյա­նը, Մով­սես Դա­նիե­լյա­նը (թվով 10 հո­գի) մտ­նում են Բաք­վից ե­կած պաշ­տո­նյա­նե­րի մոտ.
-Ե­թե պլե­նու­մը չկա­յա­նա, հետևանք­նե­րի հա­մար մենք պա­տաս­խա­նա­տու չենք։
…Շա­հու­մյա­նի կուսշ­րջ­կո­մի պլե­նումն ա­վարտ­վել էր։ Միր­զոևն ա­զատ­ված էր աշ­խա­տան­քից։ Հա­կո­բյան Մի­քա­յե­լը (ին­ժե­ներ) դուրս ե­կավ շեն­քից։ Քար լռու­թյուն տի­րեց.
-Ա­ռա­ջին ան­գամ ժո­ղո­վուրդն ընտ­րեց իր ղե­կա­վա­րին…
Ամ­բո­խը չս­պա­սեց, որ ղե­կա­վա­րի ա­նուն-ազ­գա­նու­նը հն­չի։ Գո­ռում ու ծա­փա­հա­րում էր։ Իսկ Շա­քար մո­րա­քույ­րը վա­ռած մո­մե­րով շր­ջա­նա­կած հա­ցը ձեռ­քին պտտ­վեց նո­րըն­տիր ղե­կա­վա­րի շուրջը։
-Ժո­ղովր­դի կամ­քը հնա­րա­վոր չէ կոտ­րել։ Մենք պի­տի հոգ տա­նենք ժո­ղովր­դին, որ ժո­ղո­վուր­դը հո­ղը պա­հի։-Իր ե­լույթն այս­պես սկ­սեց շր­ջա­նի նո­րըն­տիր ղե­կա­վա­րը՝ Վլա­դի­միր Ա­ղա­ջա­նյա­նը։ - Շա­հու­մյան­ցին քաջ ու հպարտ է։ Բարձր պա­հենք մեր պա­պե­րի թո­ղած ա­նունն ու պա­տի­վը։ Այ­սօր­վա­նից ես ցած եմ դնում կու­սակ­ցա­կան տոմսս, քա­նի որ մեր ազ­գա­յին շար­ժու­մը հա­կա­սում է կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյան շա­հե­րին։ Շր­ջա­նը փոքր է, ե­թե կու­սակ­ցու­թյուն­նե­րի բա­ժան­վենք, պա­ռակ­տում կլի­նի։ Մենք մեծ ճա­նա­պար­հի վրա ենք։ Միաս­նու­թյուն, եր­կա­թե կար­գա­պա­հու­թյուն, բարձր գի­տակ­ցա­կա­նու­թյուն։
Շր­ջա­նի նո­րըն­տիր ղե­կա­վա­րը, նաև ժա­մա­նակ­ներ անց, հա­վա­տա­րիմ մնաց իր դա­վա­նած սկզ­բուն­քին՝ մեր­ժե­լով և՛ Հա­յոց հա­մազ­գա­յին շարժ­մա­նը, և՛ «Դաշ­նակ­ցու­թյանն» ան­դա­մագր­վե­լու ա­ռա­ջարկ­նե­րը։

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ