Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՔՆՆԱՆՅՈՒԹ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ...

Հիրավի, լրատվամիջոցը միայն օպերատիվ իրազեկման միջոց ու աղբյուր չէ, այն գաղափարական ու գաղափարաբանական մի մեծ դարբնոց է, լայն բացված ճակատ, որտեղ յուրաքանչյուրին հասու է ոչ միայն կառավարման համակարգի գործունեությունը, այլև հասարակայնության լայն խավերի դեմքն ու դիմագիծը, նրա կենսակերպն ու մտածումները։
Թերթը «Պասկալի գոտի» է ոչ միայն իշխանությունների, այլև հասարակայնության բոլոր խավերի մեջքին։ Թերթը երկկողմ անքակտելի կապ է «պատվիրատու-սպառող» հարաբերություններում։

Գրե­թե մեկ դար ար­ցախ­ցի­նե­րի խո­սա­փո­ղը հան­դի­սա­ցող «Խոր­հր­դա­յին Ղա­րա­բաղ»-ի է­ջե­րից հայտ­նի են դեպ­քեր, երբ թեր­թում տպագր­ված քն­նա­դա­տա­կան հոդ­ված­նե­րը քն­նա­նյութ են հան­դի­սա­ցել ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի կող­մից և ոչ միայն...1987թ. Նվարդ Սո­ղո­մո­նյա­նի «Ծնն­դա­տան եր­կուն­քի ցա­վե­րը» լույս տես­նե­լուն պես մարզ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Բ. Կևոր­կո­վը, ով սո­վո­րու­թյուն ու­ներ աշ­խա­տան­քա­յին օ­րը սկ­սել «Սո­վե­տա­կան Ղա­րա­բաղ» պաշ­տո­նա­թեր­թի ըն­թեր­ցա­նու­թյամբ, ա­ռա­վո­տյան շտա­պում է ծնն­դա­տուն` տե­ղում ան­ձամբ պար­զե­լու հոդ­վա­ծում մատ­նանշ­ված փաս­տե­րի իս­կու­թյու­նը։ Թե­րա­ցող­նե­րը, բնա­կա­նա­բար, ստա­ցել են ի­րենց ար­ժա­նի պա­տի­ժը։
Լրագ­րող Գե­ղամ Բաղ­դա­սա­րյա­նի «Քնած գե­ղեց­կու­հին» հոդ­վա­ծում տեղ գտած փաս­տե­րի հի­ման վրա, նույն կևոր­կո­վյան տա­րի­նե­րին աշ­խա­տան­քից ա­զատ­վել է Ճար­տա­րի կոլ­տն­տե­սու­թյան նա­խա­գահ Լ. Մա­յի­լյա­նը։ Իսկ Սիր­վարդ Մար­գա­րյա­նի «Պա­հանջ­վում է ժո­ղովր­դա­վա­րու­թյուն» հրա­պա­րակ­ման մեջ բեր­ված փաս­տե­րը հիմք են հան­դի­սա­ցել, որ Մար­տու­նու շրջ­դա­տա­խա­զու­թյու­նը քրեա­կան գործ հա­րու­ցի նույն շր­ջա­նի Հա­ղոր­տի գյու­ղի գյու­ղա­պետ Է­դիկ Ա­վա­նե­սյա­նի հան­դեպ։ Նման «մի­ջա­դե­պեր» շատ են ե­ղել, բո­լո­րին մեկ առ մեկ անդ­րա­դառ­նալ հնա­րա­վոր չէ, այս­տեղ ի՞նչն է կարևոր ու հատ­կան­շա­կան, այն «որ լրատ­վա­մի­ջո­ցի «ձեռ­քը» մշ­տա­պես կյան­քի զար­կե­րա­կին է ե­ղել, և ո­չինչ ու ոչ ոք նրա սուր աչ­քից չի վրի­պել...իսկ այդ ա­մենն ար­վում էր սր­տա­ցա­վու­թյամբ, ռել­սե­րից դուրս ե­կած, սայ­թա­քած կյան­քի ըն­թաց­քը բնա­կա­նոն հուն վե­րա­դարձ­նե­լու, ա­մեն խո­տո­րում ու խա­թա­րում բա­րո­յա­կան դաշտ վե­րա­դարձ­նե­լու ակն­կա­լու­թյամբ։ «Հաղ­թա­նակ, որ պա­տիվ չի բե­րում» վեր­տա­ռու­թյամբ հոդ­վա­ծը տպագր­վել է 1964թ. ապ­րի­լի 26-ի հա­մա­րում, որն անդ­րա­դարձ է մեկ տա­րի ա­ռաջ տպագր­ված նյու­թի և խո­սուն վկա­յու­թյունն է թերթ-հա­սա­րա­կու­թյուն ան­քակ­տե­լի կա­պի։

***
«Հաղ­թա­նակ, որ պա­տիվ չի բե­րում». Այս­պես է վեր­նագր­ված «Սո­վե­տա­կան Ղա­րա­բաղ»-ի ան­ցյալ տար­վա հոկ­տեմ­բե­րի 13-ի թ. 242-ում տպագր­ված հոդ­ված­նե­րից մե­կը։ Այդ առ­թիվ վեր­ջերս տե­ղի ու­նե­ցավ դա­տա­կան նիստ՝ Հադ­րու­թի ժող­դա­տա­վոր Մ. Խա­չա­նյա­նի նա­խա­գա­հու­թյամբ։ Ժող­դա­տա­րա­նը Սե­րյո­ժա Ղահ­րա­մա­նյա­նին տվեց ար­ժա­նի պա­տիժ, նրան դա­տա­պար­տեց 6 ամս­վա պար­տա­դիր աշ­խա­տան­քի՝ յու­րա­քան­չյուր աշ­խա­տա­վար­ձի 20 տո­կո­սի բռ­նա­գան­ձու­մով։
... Սե­րյո­ժա Ղահ­րա­մա­նյա­նը Մար­տու­նու ա­նաս­նա­բու­ժա­կան-բակ­տե­րիո­լո­գիա­կան լա­բո­րա­տո­րիա­յի վա­րիչն է։ Նա եր­կար ժա­մա­նակ մի­տում­նա­վոր կեր­պով հա­լա­ծել է իր ղե­կա­վա­րած հիմ­նար­կի հա­վա­քա­րա­րու­հի-սա­նի­տար­կա Հե­ղու­շա Հայ­րա­պե­տյա­նին` նրա նկատ­մամբ թույլ տա­լով կա­մա­յա­կա­նու­թյուն­ներ։
Իսկ ո՞րն է ե­ղել Հե­ղու­շա­յի մեղ­քը։ Այն, որ նա իբրև ժա­մա­նա­կին չի լվա­ցել լա­բո­րա­տո­րիա­յի խա­լաթ­նե­րը, քա­նի որ օ­ճառ չեն տվել, կար­գին չի վա­ռել վա­ռա­րան­նե­րը /ո՞վ էր նրան վա­ռե­լա­փայտ տվո­ղը/ և այս տի­պի այլ ման­րուք­ներ։
Բազ­միցս Սե­րյո­ժա Ղահ­րա­մա­նյա­նը այդ­պի­սի ման­րուք­նե­րի հա­մար վի­րա­վո­րել, կոպ­տել է Հե­ղու­շա­յին։ Դեռ ա­վե­լին. նա հա­ճախ հրա­ժար­վել է Հե­ղու­շա­յին տալ գոր­ծուղ­ման փո­ղը։ Նույ­նիսկ մի ան­գամ էլ մո­լուց­քի մեջ պատ­ռել է Հե­ղու­շա­յի գոր­ծուղ­ման թուղ­թը և իր գր­պա­նից, որ­պես մու­րաց­կա­նի, նրան շպր­տել մեկ ռուբ­լի։
Ոչ միայն այդ։ Ս. Ղահ­րա­մա­նյանն այն աս­տի­ճա­նի է հա­սել, որ Հե­ղու­շա­յի դեմ ֆի­զի­կա­կան ու­ժի է դի­մել, եր­կա­թե ի­րեր շպր­տել նրա վրա, նրան ծե­ծել, ան­վա­յել ար­տա­հայ­տու­թյուն­ներ թույլ տվել նրա հաս­ցեին։ Պա­տա­հել է, որ Հե­ղու­շան լվացք ա­նե­լիս կամ հա­տա­կը ավ­լե­լիս իր հա­մար ցած­րա­ձայն եր­գել է։ Սե­րյո­ժան դա էլ է հա­մա­րել կարգ ու կա­նո­նի խախ­տում, ան­պար­կեշ­տու­թյուն, անհ­նա­զան­դու­թյուն, դրա հա­մար էլ է աջ ու ձախ կոպ­տել, լա­ցաց­րել նրան։
Հե­ղու­շա Հայ­րա­պե­տյա­նը Սե­րյո­ժա­յի՝ բարձ­րա­գույն կր­թու­թյամբ այդ մար­դու, կո­մու­նիս­տի և հիմ­նար­կի ղե­կա­վա­րի ա­նօ­րեն գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ու կա­մա­յա­կա­նու­թյուն­նե­րի մա­սին շատ ան­գամ է բո­ղո­քել հա­մա­պա­տաս­խան մարդ­կանց ու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին, սա­կայն դրա­նից ո­չինչ չի շա­հել։ Հիմ­նար­կի աշ­խա­տան­քա­յին վե­ճե­րի հանձ­նա­ժո­ղո­վը 2 ան­գամ քն­նար­կել է Հե­ղու­շա­յի հար­ցը։ Հե­տա­գա­յում ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րը կեղծ­վել են ա­ռան­ձին շա­հագր­գռ­ված մարդ­կանց կող­մից և դրան­ցում «տե­ղա­փո­խել» բա­ռը դարձ­վել է «աշ­խա­տան­քից ա­զա­տել»։
Ո՜չ, ըն­կեր Ղահ­րա­մա­նյան, դուք չա­րա­չար սխալ­վել եք։ Չէ՞ որ Հե­ղու­շան էլ ձեզ նման մարդ է, ու­նի ինք­նա­սի­րու­թյան և ար­ժա­նա­պատ­վու­թյան զգա­ցում, աշ­խա­տե­լու ի­րա­վունք։ Ի՞նչ ա­նենք, թե նա ցածր պաշ­տոն է զբա­ղեց­նում ձեր ղե­կա­վա­րած հիմ­նար­կում։ Դա ի­րա­վու՞նք է տա­լիս ձեզ նրա հետ վար­վել այն­պես, ինչ­պես ինք­ներդ եք ու­զում։ Ա­յո՛, դրա­նով դուք չա­րա­շա­հել եք ձեր պաշ­տո­նեա­կան դիր­քը, ինչ­պես ա­սում են, կա­տա­րել պաշ­տո­նեա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն։ Էլ ու՞ր մնաց քո պար­տիա­կան խիղ­ճը։ Ա՞յդ է ձեր հո­գա­տա­րու­թյու­նը շար­քա­յին մի այն­պի­սի աշ­խա­տո­ղի նկատ­մամբ, որ զրկ­ված է ծնող­նե­րից, օգ­նու­թյան և կա­րեկ­ցան­քի խիստ կա­րիք է զգում։ Մի՞­թե այդ­պես պետք է հաս­կա­նալ մար­դա­սի­րու­թյուն և ըն­կե­րա­սի­րու­թյուն ա­սած բա­նե­րը։
Դուք պար­տա­վոր էիք և պետք է հոգ տա­նեիք նրան դաս­տիա­րա­կե­լու համար, ինչ­պես պա­հան­ջում է մեր պար­տիան։ Մինչ­դեռ, ընդ­հա­կա­ռա­կը, բռ­նել եք նրան հա­լա­ծե­լու և հե­տապն­դե­լու ա­րա­տա­վոր ճա­նա­պար­հը, որ հա­տուկ չէ ազ­նիվ մար­դուն։ Եվ, ինչ­քան էլ ցա­վա­լի լի­նի, ա­վա՜ղ, ձեր վատ օ­րի­նա­կին հետևել են նաև կո­լեկ­տի­վի ո­րոշ ան­դամ­ներ /Թ. Ա­թա­յան, Ա. Դա­նիե­լյան, Ա. Խա­չատ­րյան, Ի. Քո­չա­րյան/։
Միան­գա­մայն ճիշտ է վար­վել մար­զա­յին դա­տա­խա­զու­թյու­նը, որ կա­մա­յա­կա­նու­թյուն­նե­րի սի­րա­հար Սե­րյո­ժա Ղահ­րա­մա­նյա­նի նկատ­մամբ ստեղ­ծել է քրեա­կան գործ և ար­դա­րա­դա­տու­թյան ա­ռաջ կանգ­նեց­րել նրան։ Հե­ղու­շան այժմ միան­գա­մայն ար­դա­րա­ցի կեր­պով վե­րա­կան­գն­ված է իր նախ­կին աշ­խա­տան­քում և վատ չի կա­տա­րում իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րը։ Դա վկա­յում է այն մա­սին, որ չա­փա­զանց սխալ է ե­ղել, երբ Մար­տու­նու ժող­դա­տա­վոր ընկ. Բ. Տեր-Գաս­պա­րյա­նը և մարզ­դա­տա­րա­նը, ա­ռանց խո­րա­մուխ լի­նե­լու գոր­ծի էու­թյան մեջ, հաս­տա­տել են Հե­ղու­շա­յին աշ­խա­տան­քից ա­զա­տե­լու մա­սին Սե­րյո­ժա Ղահ­րա­մա­նյա­նի քմա­հաճ հրա­մա­նը։
Ար­դա­րու­թյու­նը եր­բեք չի կոր­չի։ Եվ թող Սե­րյո­ժա Ղահ­րա­մա­նյա­նը լավ ի­մա­նա, որ նա, ով հան­դգ­նի խախ­տել սո­վե­տա­կան օ­րի­նա­կա­նու­թյու­նը, ան­շուշտ, իր ար­ժա­նի պատիժը կստանա:

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ