[ARM]     [RUS]     [ENG]

1992թ. ԱՇՆԱՆԱՅԻՆ ՌԱԶՄԱՐՇԱՎԻ ՄԻ ՔԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ստեղծված իրավիճակը թվում է անելանելի, սակայն մեր ժողովրդի փորձի ընդհանրացումը ցույց է տալիս, որ ինքնակազմակերպվելու և վճռական կամք դրսևորելու դեպքում հնարավոր է հաղթահարել անգամ ամենածանր փորձությունը։ Մեր ժողովրդի բազմադարյան պատմությունը նման օրինակներ շատ ունի, որոնք թվարկելու անհրաժեշտություն չկա։ Բավական է հիշել 1992թ. աշնանը Արցախում ստեղծված  ծանր իրավիճակը և դրանից դուրս գալու հաջողված անհետաձգելի միջոցառումները, որպեսզի նյութ ունենանք այդ նախադեպը վերստին կիրառելու հնարավորությունների շուրջ ազգովի խորհելու համար։

(Սկիզբը՝ ԱԱ թիվ 30, 31, 33, 34)

1992թ. ա­մա­ռա­յին ռազ­մար­շա­վի ժա­մա­նա­կա­վոր ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րից հա­մա­պա­տաս­խան հետևու­թյուն­ներ կա­տա­րե­լով, մի շարք մի­ջո­ցա­ռում­ներ են ձեռ­նարկ­վել պե­տա­կան իշ­խա­նու­թյան ու կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի, ինչ­պես նաև ինք­նա­պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գի և հրա­մա­նա­տա­րու­թյան կենտ­րո­նաց­ման, ու­ժե­րի ու մի­ջոց­նե­րի հա­մախ­մբ­ման ուղ­ղու­թյամբ, ին­չը տվել է իր դրա­կան ար­դյունք­նե­րը։ Ի­ՊՈՒ նոր կազ­մա­կեր­պա­կան-հաս­տի­քա­յին կա­ռուց­ված­քի անց­նե­լուց, այ­սինքն՝ բա­նա­կա­յին են­թա­կա­ռույց­նե­րի, պաշտ­պա­նա­կան շր­ջան­նե­րի ձևա­վոր­ման աշ­խա­տանք­ներ ձեռ­նար­կե­լուց հե­տո, հնա­րա­վո­րու­թյուն է ստեղծ­վել դի­մագ­րա­վե­լու հա­կա­ռա­կոր­դի աշ­նա­նա­յին լայնա­ծա­վալ հար­ձա­կում­նե­րին, հա­մառ պաշտ­պա­նա­կան մար­տե­րում հյու­ծե­լու նրա ու­ժե­րը, և դրա­նով նա­խադ­րյալ­ներ ստեղ­ծե­լու բռ­նա­զավթ­ված բնա­կա­վայ­րե­րի ա­զա­տագր­ման, ԼՂՀ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման հա­մար։ 1992թ. աշ­նա­նա­յին ռազ­մար­շա­վը դար­ձել է նա­խոր­դած ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում կարևոր ձեռ­նար­կում­նե­րի յու­րօ­րի­նակ փոր­ձաքն­նու­թյուն։
Ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րի կազ­մա­կեր­պա­կան-հաս­տի­քա­յին կա­ռուց­ված­քի բա­րե­փո­խու­մից հե­տո՝ սեպ­տեմ­բե­րի 4-ին ի­րա­կա­նաց­վել է ռազ­մա­կան ա­ռա­ջին գոր­ծո­ղու­թյու­նը Աս­կե­րա­նի շր­ջա­նի դեռևս 1992թ. հու­նի­սի 12-ին բռ­նա­զավթ­ված մի շարք բնա­կա­վայ­րե­րի ու հարևան Մար­տու­նու շր­ջա­նի միջև սեպ­ված Աբ­դալ և Գյու­լաբ­լու (Վազ­գե­նա­շեն) գյու­ղախմ­բի թշ­նա­մա­կան կրա­կա­կե­տե­րը վնա­սա­զեր­ծե­լու նպա­տա­կով։ Այդ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյան հա­ջող ել­քը լու­ծել է մի շարք խն­դիր­ներ. վնա­սա­զերծ­վել են ԼՂՀ սահ­մա­նա­մերձ թշ­նա­մա­կան կրա­կա­կե­տե­րը, ա­զա­տագր­վել են Աս­կե­րա­նի շր­ջա­նի գյու­ղե­րը, թշ­նա­մուց առգ­րավ­ված ռազ­մա­վա­րի հաշ­վին լրաց­վել է Ի­ՊՈՒ զի­նա­նո­ցը, վե­րահս­կո­ղու­թյան տակ են առն­վել մար­տա­վա­րա­կան կարևոր նշա­նա­կու­թյան բար­ձունք­ներ ու ամ­րապ­նդ­վել են Ի­ՊՈՒ ստո­րա­բա­ժա­նում­նե­րի դիր­քե­րը, իսկ թշ­նա­մին վեր­ջա­պես զգա­ցել է Ար­ցա­խի պաշտ­պան­նե­րի վե­րա­կան­գն­վող ու­ժը։ Այն բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան լից­քեր է հա­ղոր­դել մի շարք ձա­խո­ղում­նե­րից հու­սալք­ված­նե­րին, ամ­րապն­դել է հա­վա­տը սե­փա­կան ու­ժե­րի նկատ­մամբ։ Սեպ­տեմ­բե­րի 4-ի ռազ­մա­գոր­ծո­ղու­թյու­նը, հատ­կա­պես Աբ­դա­լի և Գյու­լաբ­լուի վնա­սա­զեր­ծու­մը, ադր­բե­ջա­նա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը գրա­վել է Մար­տու­նու շր­ջա­նի վրա։ Հա­կա­ռա­կոր­դը զգա­ցել է, որ այս գո­տում ուժ կա և ա­պար­դյուն փոր­ձել է այդ տե­ղա­մա­սով Ի­ՊՈՒ պաշտ­պա­նա­կան բնագ­ծի ճեղ­քում կա­տա­րել։ Սեպ­տեմ­բե­րի 5-ին հա­կա­ռա­կոր­դը գրոհ է ձեռ­նար­կել Աբ­դա­լի և Գյու­լաբ­լուի ռազ­մա­կան հե­նա­կե­տե­րը գրա­վե­լու մտադ­րու­թյամբ։ Հայ­կա­կան դիր­քե­րը հր­թի­ռա­կոծ­վել են ռազ­մա­կան 5 ուղ­ղա­թիռ­նե­րից։ Թշ­նա­մին մար­տի է հա­նել 16 միա­վոր զրա­հա­տեխ­նի­կա։ Ա­նընդ­հատ գոր­ծել է հրե­տա­նին։ Մար­տու­նու ՊՇ հրա­մա­նա­տար Մոն­թե Մել­քո­նյա­նի (Ա­վո), գն­դա­պետ Հ. Հա­րո­յա­նի, Աս­կե­րա­նի ՊՇ հրա­մա­նա­տար Վ. Բա­լա­սա­նյա­նի հրա­մա­նա­տա­րու­թյամբ հայ մար­տիկ­նե­րը իս­կա­կան ջարդ են տվել նա­խա­հար­ձակ թշ­նա­մուն։ Հատ­կա­պես տպա­վո­րիչ էին կա­նո­նա­վոր ստո­րա­բա­ժա­նում­նե­րի մեջ հա­մախ­մբ­ված հայ ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ու կա­մա­վո­րա­կան­նե­րի ան­հա­տա­կան խի­զա­խու­թյունն ու զանգ­վա­ծա­յին հե­րո­սու­թյուն­նե­րը, ո­րոնք ան­վի­ճե­լի ա­ռա­վե­լու­թյուն էին տա­լիս սպա­ռա­զի­նու­թյամբ, ռազ­մա­կան տեխ­նի­կա­յով ու կեն­դա­նի ու­ժով գե­րակշ­ռու­թյուն ու­նե­ցող հա­կա­ռա­կոր­դի նկատ­մամբ։ Զրա­հա­տեխ­նի­կա­յի հար­վա­ծա­յին ու­ժի շնոր­հիվ ադր­բե­ջան­ցի­նե­րին հա­ջող­վել էր հաս­նել մինչև Վա­րա­զա­բուն, սա­կայն հայ մար­տիկ­ներն ըն­դա­մե­նը եր­կու ժա­մում ստի­պել են նրանց դի­մել փա­խուս­տի՝ մար­տա­դաշ­տում թող­նե­լով տան­կեր (շար­քից հան­վել ու առգ­րավ­վել է 9 միա­վոր, այդ թվում՝ 6 տանկ, 2 ՀՄՄ, 1 տան­կա­յին քար­շակ), զենք ու զի­նամ­թերք, տաս­նյակ դիակ­ներ։ Սեպ­տեմ­բե­րի 6-ի կե­սօ­րին հա­կա­ռա­կոր­դը հար­ձակ­վել է Ճար­տա­րի ու Մաճ­կա­լա­շե­նի ուղ­ղու­թյուն­նե­րով՝ միա­ժա­մա­նակ կա­տա­ղի հր­թի­ռահ­րե­տա­կո­ծու­թյան են­թար­կե­լով Գյու­լաբ­լուի հայ­կա­կան պաշտ­պա­նա­կան դիր­քե­րը։ Հայ մար­տիկ­նե­րը հետ են մղել թշ­նա­մու բո­լոր գրոհ­ներն ու ան­սա­սան են մնա­ցել ի­րենց դիր­քե­րում։ Մաճ­կա­լա­շե­նի ու Ճար­տա­րի մա­տույց­նե­րում թող­նե­լով 30 դիակ և ռազ­մա­կան տեխ­նի­կա՝ թշ­նա­մին ստիպ­ված նա­հան­ջել է։ Սեպ­տեմ­բե­րի 7-ին Ֆի­զու­լու (Վա­րան­դա) շր­ջա­նի Ներ­քին Դի­վա­նա­լար գյու­ղում տե­ղա­բաշխ­ված հա­կա­ռա­կոր­դը հրե­տա­նա­յին նա­խա­պատ­րաս­տու­թյու­նից հե­տո նոր հար­ձա­կում է ձեռ­նար­կել Մաճ­կա­լա­շեն, Սոս և Ճար­տար գյու­ղե­րի ուղ­ղու­թյամբ՝ մար­տա­դաշտ նե­տե­լով 8 միա­վոր զրա­հա­տեխ­նի­կա և մի քա­նի հա­րյուր զին­վոր։ Ա­ռա­ջա­նա­լով Մաճ­կա­լա­շե­նի տե­ղա­մա­սում՝ թշ­նա­մին մխրճ­վել է հայ­կա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րի պաշտ­պա­նու­թյան խոր­քը և գրա­վել կարևոր բար­ձունք­նե­րից մե­կը։ Վե­րախմ­բա­վո­րե­լով ու­ժե­րը, Ի­ՊՈՒ մար­տիկ­նե­րը կա­սեց­րել են հա­կա­ռա­կոր­դի ա­ռաջ­խա­ղա­ցու­մը և ա­պա, կո­րուստ­ներ պատ­ճա­ռե­լով, ստի­պել նրան հետ քաշ­վել։

ԼՂՀ Ինք­նա­պաշտ­պա­նու­թյան կո­մի­տեի նա­խա­գա­հին հաս­ցեագր­ված մար­տա­կան զե­կու­ցագ­րում, ո­րը ստո­րագ­րել էին գն­դա­պետ Հ. Հա­րո­յանն ու Մար­տու­նու ՊՇ հրա­մա­նա­տար Մ. Մել­քո­նյա­նը, մաս­նա­վո­րա­պես կար­դում ենք. «Մար­տա­կան խն­դի­րը լիո­վին կա­տար­ված է։ Մար­տե­րի ըն­թաց­քում հա­կա­ռա­կոր­դից առգ­րավ­վել է 2 տանկ, 3 թն­դա­նոթ, մեծ քա­նա­կու­թյամբ զի­նամ­թերք (ավ­տո­մատ­նե­րի, գն­դա­ցիր­նե­րի փամ­փուշտ, տան­կի արկ)։ Ոչն­չաց­վել են մոտ 50 հետևա­կա­յին, եր­կու տանկ, մեկ զրա­հա­մե­քե­նա։ Մեր կող­մից տեխ­նի­կա­յի կո­րուստ­ներ չեն ե­ղել, մեկ ա­զա­տա­մար­տիկ զոհ­վել է, 14-ը՝ վի­րա­վոր­վել։ Մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ա­րիու­թյամբ աչ­քի ըն­կած սպա­նե­րին ու զին­վոր­նե­րին ներ­կա­յաց­նում եմ պարգևատր­ման։ Մար­տի ժա­մա­նակ տան­կեր են ոչն­չաց­րել կա­պի­տան Սեր­գեյ Լիտ­վի­նո­վը, կա­պի­տան Ա­լեք­սանդր Կո­շե­լը։ Մաճ­կա­լա­շե­նի վրա կա­տար­ված հար­ձակ­ման ժա­մա­նակ (սեպ­տեմ­բե­րի 6-7-ին) Մաճ­կա­լա­շե­նի և Սո­սի հրամա­նա­տար­նե­րը՝ Ար­մեն Մել­քու­մյա­նը և Մով­սես Պետ­րո­սյա­նը, ինչ­պես նաև Մաճ­կա­լա­շե­նի գու­մար­տա­կի ան­դամ­ներն ընդ­հան­րա­պես, քա­ջա­բար և հե­րո­սա­բար կռ­վե­ցին»։ Սեպ­տեմ­բե­րի 17-ին ադր­բե­ջան­ցի ագ­րե­սոր­նե­րի մի մեծ խմ­բա­վո­րում, 8 միա­վոր տան­կե­րի ու զրա­հա­մե­քե­նա­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ, Մար­զիլ­լուի ռազ­մա­կան հե­նա­կե­տից հար­ձակ­ման է ան­ցել Բեր­դա­շեն գյու­ղի ուղ­ղու­թյամբ։ Ե­րեք ժամ տևած մար­տից հե­տո թշ­նա­մին հետ է շպրտ­վել՝ մար­տա­դաշ­տում թող­նե­լով 2 տանկ և 30 զին­վոր։ Ձա­խող­ված թշ­նա­մին ան­զոր կա­տա­ղու­թյամբ հրե­տա­կո­ծել է Նոր­շեն, Ա­շան, Կար­միր շու­կա և Ճար­տար գյու­ղե­րը։
Այ­դու­հան­դերձ, ադր­բե­ջա­նա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան գլ­խա­վոր նպա­տա­կա­կե­տը Լա­չի­նի մի­ջանցքն էր։ Ձգ­տե­լով փա­կել այն, նա հույս ու­ներ կտ­րել ԼՂՀ Ի­ՊՈՒ-ի թի­կուն­քը և Մար­տա­կեր­տի ու Մար­տու­նու օ­պե­րա­տիվ ուղ­ղու­թյուն­նե­րով դուրս գալ Ստե­փա­նա­կեր­տի վրա։ Սա­կայն Լա­չի­նի մի­ջանց­քը պաշտ­պա­նող հայ­կա­կան կազ­մա­վո­րում­ներն անն­կուն դի­մադ­րու­թյամբ պաշտ­պա­նել են ռազ­մա­վա­րա­կան մայ­րու­ղին։
Փո­փո­խա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րով ըն­թա­ցած մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի բնույ­թից, ծա­վա­լից ու սաստ­կու­թյու­նից դա­տե­լով, կա­րե­լի է միան­շա­նա­կո­րեն պն­դել, որ, այս­պես կոչ­ված, Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան ղե­կա­վա­րու­թյան ձեռ­նար­կած լայ­նա­ծա­վալ նա­խա­հար­ձակ­մա­նը հնա­րա­վոր է ե­ղել դի­մա­կա­յե­լու մի­միայն օ­գոս­տո­սի 14-ին կազ­մա­վոր­ման նոր փուլ թևա­կո­խած ԼՂՀ Ի­ՊՈՒ-ի, բա­նա­կա­յին են­թա­կա­ռույց­նե­րի ու ծա­ռա­յու­թյուն­նե­րի ձևա­վոր­ման, կենտ­րո­նաց­ված հրա­մա­նա­տա­րու­թյան ու շտաբ­նե­րի հա­մա­կարգ­ված աշ­խա­տան­քի, ինչ­պես նաև հայ զին­վոր­նե­րի հա­մընդ­հա­նուր հե­րո­սու­թյան ու տո­կու­նու­թյան, հայ­րե­նի հո­ղը պաշտ­պա­նե­լու վճ­ռա­կա­նու­թյան շնոր­հիվ։ Սա­կայն, քա­նի դեռ բա­նա­կի կազ­մա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը նոր էր թափ առ­նում, ա­պա դրա ար­դյունք­նե­րը շո­շա­փե­լիո­րեն տե­սա­նե­լի և ըն­կա­լե­լի էին միայն մի քա­նի ա­միս անց, երբ հա­մառ պաշտ­պա­նա­կան մար­տե­րում հյու­ծե­լով թվա­պես ու տեխ­նի­կա­պես, սպա­ռա­զի­նու­թյամբ ու նյու­թա­կան ռե­սուրս­նե­րով մի քա­նի ան­գամ գե­րակշ­ռող թշ­նա­մա­կան ու­ժե­րը, Ի­ՊՈՒ հրա­մա­նա­տա­րու­թյու­նը հող է նա­խա­պատ­րաս­տել հա­ջորդ տար­վա փետր­վա­րի 5-ի հա­կա­հար­ձակ­ման և հա­կա­ռա­կոր­դի մար­տա­կեր­տյան, լա­չին-քել­բա­ջա­րյան խմ­բա­վո­րում­նե­րը ջախ­ջա­խե­լու հա­մար։

 ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,
պահեստազորի մայոր,
«Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար