[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅԺՄ, ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ԿԱ

 

Արցախի ՄԻՊ-ն ամփոփել է Եվրոպա կատարած այցի արդյունքները

2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա աղետալի պատերազմը, Արցախի սահմաններին Ադրբեջանի պարբերաբար կրկնվող նախահարձակ գործողությունները, ՀՀ  պետական սահմանների նկատմամբ  ռազմական ագրեսիան, ինչպես նաև այդ պետության  կողմից շարունակաբար տարվող և ավելի ուժգնացող հայատյացության պետական քաղաքականությունը նոր մատահրավերներ են առաջացրել մարդու իրավունքների պաշտպանության համար։ 

ԱՀ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Գե­ղամ Ստե­փա­նյա­նը մեզ հետ ու­նե­ցած զրույ­ցում խոս­տո­վա­նել է, որ մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու, ի­րենց ձայ­նը լսե­լի դարձ­նե­լու հար­ցում պա­տե­րազ­մից հե­տո դժ­վա­րու­թյուն­ներ ու խո­չըն­դոտ­ներ կան, ո­րոնք հաղ­թա­հա­րելն ի­րենց կող­մից մեծ ջան­քեր, մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կող­մից՝ կոնկ­րետ ա­ջակ­ցու­թյուն են պա­հան­ջում։ Եվ այս­տեղ խոս­քը ոչ միայն պա­տե­րազ­մի ըն­թաց­քում, դրա­նից ա­ռաջ ու հե­տո Ար­ցա­խում ու Հա­յաս­տա­նում ադր­բե­ջա­նա­կան զին­ված ու­ժե­րի կող­մից մար­դու ի­րա­վունք­նե­րի խախ­տում­նե­րի, այդ թվում՝ պա­տե­րազ­մա­կան հան­ցանք­նե­րի ու տար­բեր դա­ժա­նու­թյուն­նե­րի մա­սին փաս­տերն աշ­խար­հին տե­սա­նե­լի դարձ­նե­լու մա­սին է։ Աշ­խար­հում ըն­թա­ցող գլո­բալ ռազ­մա­կան բա­խում­նե­րի պայ­ման­նե­րում Ար­ցա­խի ձայ­նը խլա­ցել է, հարևան պե­տու­թյան հա­մար պայ­ման­ներն ա­ռա­վել քան նպաս­տա­վոր են, ու Ադր­բե­ջա­նը ան­թա­քույց շա­րու­նա­կում է Ար­ցա­խը հա­յա­թա­փե­լու, էթ­նիկ զտում ի­րա­կա­նաց­նե­լու քա­ղա­քա­կա­նու­թյուն, ին­չը նրան հա­ջող­վել է բռ­նա­զավթ­ված տա­րածք­նե­րում։ Նա չի թաքց­նում նաև հար­մար պա­հի Ար­ցա­խի մնա­ցած մա­սում այն շա­րու­նա­կե­լու հս­տակ ծրա­գի­րը։ Պա­տե­րազ­մից հե­տո, օգ­տա­գոր­ծե­լով ՀՀ ՄԻՊ, ինչ­պես նաև ի­րա­վա­պաշտ­պան տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի օգ­նու­թյամբ ձեռք բեր­ված ցան­կա­ցած հնա­րա­վո­րու­թյուն, ԱՀ ՄԻՊ-ը աշ­խար­հին ներ­կա­յաց­նում է ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը։ Սեպ­տեմ­բե­րին Գե­ղամ Ստե­փա­նյա­նը Եվ­րո­պա­կան խոր­հր­դա­րա­նում կազ­մա­կերպ­ված կարևոր խոր­հր­դա­ժո­ղո­վի էր մաս­նակ­ցել՝ նվիր­ված մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյանն ու 2020թ. Ար­ցա­խյան պա­տե­րազ­մին։ Ար­ցա­խի մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նին հրա­վի­րել էր Եվ­րո­պա­յի Հայ դա­տի հանձ­նախմ­բի գրա­սե­նյա­կը, իսկ Եվ­րո­պա­կան խոր­հր­դա­րա­նի EPP խմ­բակ­ցու­թյու­նը հան­դես էր ե­կել որ­պես հա­մա­կազ­մա­կեր­պիչ։ Գ. Ստե­փա­նյա­նը, ՀՀ-ից Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նում հայ ռազ­մա­գե­րի­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ Սի­րա­նուշ Սա­հա­կյա­նը բազ­մա­թիվ ման­րա­մաս­ներ են ներ­կա­յաց­րել պա­տե­րազ­մի ըն­թաց­քում և հե­տո Ադր­բե­ջա­նի կող­մից ի­րա­կա­նաց­ված ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի և մար­դու ի­րա­վունք­նե­րի ա­մե­նա­կո­պիտ խախ­տում­նե­րի վե­րա­բե­րյալ, հատ­կան­շել, որ կա­տա­րած հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար Ադր­բե­ջա­նը պա­տաս­խա­նատ­վու­թյան չի են­թարկ­վել, որ ան­պատ­ժե­լիու­թյու­նը Ադր­բե­ջա­նի կող­մից Ար­ցա­խի ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րի նոր ու շա­րու­նա­կա­կան խախ­տում­ներ է ծնում։ Մի­ջազ­գա­յին շատ կա­ռույց­ներ այժմ զգու­շա­վո­րու­թյամբ են խո­սում Ար­ցա­խի հիմ­նախ­նդ­րի մա­սին, խու­սա­փում պաշ­տո­նա­կան շփում ու­նե­նալ Ար­ցա­խի մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի հետ. սա է ի­րա­կա­նո­ւթյու­նը, ո­րի դեմ ՄԻՊ-ն ա­մեն հնա­րա­վոր մի­ջո­ցով փոր­ձում է պայ­քա­րել։ Եվ­րո­պա­կան հան­դի­պում­նե­րի ա­ռիթն օգ­տա­գոր­ծե­լով՝ Գ. Ստե­փա­նյա­նը հայ­տա­րա­րել է, որ մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի, ի­րա­վա­պաշտ­պան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ներգ­րավ­վա­ծու­թյունն ու ներ­կա­յու­թյունն այս պա­հին չա­փա­զանց կարևոր է Ար­ցա­խի հա­մար, մեկ ան­գամ ևս հի­շեց­րել, որ 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո ան­ցել է եր­կու տա­րի, սա­կայն հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման միակ ման­դատն ու­նե­ցող կա­ռույ­ցի՝ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը չեն այ­ցե­լել Ար­ցախ, ինչն ա­նըն­դու­նե­լի է։ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը ցի­նի­կա­բար շա­րու­նա­կում է պն­դել, որ Ղա­րա­բա­ղյան խն­դի­րը կար­գա­վոր­ված է և ին­քը թո­շա­կի է ու­ղար­կել Մինս­կի խմ­բին. «Իմ ար­տա­հայ­տած դիր­քո­րո­շումն այն էր, որ նման պա­սի­վու­թյամբ ԵԱՀԿ Մինս­կի խում­բը կա­նաչ լույս է վա­ռում Ադր­բե­ջա­նի նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հա­մար։ Հա­մա­նա­խա­գա­հու­թյան ներ­սում առ­կա հա­կա­սու­թյուն­ներն ու ան­հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րը ես որ­պես ար­դա­րա­ցում եմ ո­րա­կում։ Ե­թե կա խա­ղա­ղու­թյան հաս­նե­լու ցան­կու­թյուն և նպա­տակ, ա­պա ի՞նչն է խան­գա­րում ա­ռան­ձին այ­ցեր կազ­մա­կեր­պել»,-հա­մոզ­ված է մեր զրու­ցա­կի­ցը։ Ա­ռիթն օգ­տա­գոր­ծե­լով՝ Գ. Ստե­փա­նյա­նը տար­բեր քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի և դի­վա­նա­գետ­նե­րի հետ նաև Բրյու­սե­լում ու Փա­րի­զում է հան­դի­պում­ներ ու­նե­ցել։ Ըստ ՄԻՊ-ի` դրանք խոր­հր­դա­պա­հա­կան կար­գի հան­դի­պում­ներ էին, սա­կայն այդ շփում­նե­րից ստա­ցած տպա­վո­րու­թյուն­նե­րից ևս կարևոր մի քա­նի շեշ­տադ­րում­ներ է ա­ռանձ­նաց­րել. «Առ­հա­սա­րակ, իմ գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում նման խոր­հր­դա­ժո­ղով­նե­րում ու հան­դի­պում­նե­րում եր­բեմն թվում էր, որ բարձ­րա­ձայն­վող հար­ցե­րը, ներ­կա­յաց­վող զե­կույց­ներն ու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, որ­պես կա­նոն, ան­պա­տաս­խան են մնում և տեղ չեն հաս­նում։ Պետք է ա­սել, որ վեր­ջին հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ իմ կող­մից հն­չեց­ված հս­տակ հար­ցե­րի, ինչ­պես նաև հա­ջոր­դող մտ­քե­րի փո­խա­նա­կու­թյան ար­դյուն­քում ես այն հա­մոզ­մունքն ու­նեմ, որ մեր ձայ­նը լս­վում և ըն­կալ­վում է եվ­րո­պա­կան մա­կար­դա­կի տար­բեր քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի կող­մից։ Հատ­կա­պես նրանք, ով­քեր քա­ջա­տե­ղյակ են Ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի պատ­մու­թյա­նը, ու­շա­դիր հետևում են Ար­ցա­խի և նրա շուրջն առ­կա զար­գա­ցում­նե­րին, շատ լավ տե­ղե­կաց­ված են նաև, թե որն է Ադր­բե­ջա­նի կող­մից տար­վող քա­ղա­քա­կա­նու­թյան էու­թյու­նը և նպա­տա­կը։ Ինձ ուղղ­ված հար­ցե­րից ես ան­գամ տպա­վո­րու­թյուն եմ ստա­ցել, որ նրան­ցից շա­տե­րը տե­ղյակ են նաև Ար­ցա­խի ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րին»։
Գ. Ստե­փա­նյա­նը նաև հատ­կան­շեց, որ եվ­րո­պա­կան վեր­ջին այ­ցի ըն­թաց­քում նրա հա­մար հատ­կա­պես կարևոր էր ճշ­տել Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի, ընդ­հան­րա­պես, ար­ցախ­ցի­նե­րի ա­պա­գա­յի հար­ցե­րով եվ­րո­պա­կան շր­ջա­նակ­նե­րում ծա­վա­լուն քն­նար­կում­ներ կա՞ն, թե՞ ոչ։ «Ես ինձ հա­մար դրա­կան պա­տաս­խան եմ ար­ձա­նագ­րել. որ­քան էլ տար­բեր հար­թակ­նե­րում, մա­մու­լի հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րում «Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ» եզ­րույ­թը բա­ցա­կա­յում է, այ­նուա­մե­նայ­նիվ, նաև քն­նար­կում­նե­րի նման հար­թակ­նե­րում հաս­ցեա­կա­նո­րեն դր­վում է Ար­ցա­խի ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րի, ի­րա­վունք­նե­րի ու նաև կար­գա­վի­ճա­կի հար­ցը»։
Այդ հա­մա­տեքս­տում պաշտ­պա­նը ևս մեկ ան­գամ հի­շեց­րեց ԵՄ հա­տուկ ներ­կա­յա­ցուց­չի «Ա­զա­տու­թյուն» ՌԿ-ին տված հար­ցազ­րույ­ցը, որ­տեղ նա հս­տա­կո­րեն այն հա­մոզ­մունքն է հայտ­նել, որ Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կը չի կա­րող ո­րոշ­վել ա­ռանց ար­ցախ­ցի­նե­րի կամ­քը հաշ­վի առ­նե­լու։ Այս դիր­քո­րո­շու­մը վե­րա­հաս­տատ­վել է ՄԻՊ-ի եվ­րո­պա­կան բո­լոր հան­դի­պում­նե­րի ըն­թաց­քում։ Ըստ Գ. Ստե­փա­նյա­նի` այ­ցից ստա­ցած տպա­վո­րու­թյուն­նե­րը թարմ, ինչ­պես ա­սում են, ա­ռա­ջին ձեռ­քից ստա­ցած հու­սադ­րող նո­րու­թյուն­ներ են և ա­ռիթ` ընդ­լայ­նե­լու Ար­ցա­խի մար­դու ի­րա­վունք­նե­րի գրա­սե­նյա­կի կա­պերն ու ցան­կա­ցած ի­րա­վի­ճա­կում ա­վե­լի օ­պե­րա­տիվ քայ­լեր ձեռ­նար­կե­լու հա­մար։

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ