Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԿԱՐԳ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՆԱՀԱՏԱԿՎԱԾՆԵՐԻ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ստեփանակերտի հուշահամալիրում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանի ձեռամբ կատարվել է Արցախյան երրորդ պատերազմին նվիրված «Լուսո խորան» հուշակոթողի օրհնության և 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հոգեհանգստյան կարգ:

Արցախի թեմի փոխառաջնորդի խոսքով՝ Սեպտեմբերի 27-ը հայ մարդու համար ուխտի նորոգման օր է: «Հազարավոր տղաներ հայոց երկրի պաշտպանության զոհասեղանին դրեցին իրենց աստվածապարգև կյանքը: Այն բոլոր ծրագրերը, որ նահատակներն իրենց սրտում տարել են դեպի հավերժություն, պետք է  ուղենշեն մեզանից  յուրաքանչյուրի կյանքի ճանապարհը՝ ոչ թե խոսքով, այլ գործով: Մեր տղաների հոգիներն այս հանգստավայրում են, և մեր հոգու հայացքն ուղղված առ Աստված՝ պետք է մտածենք, որ ամեն օր պիտի գործենք ու ոչինչ չխնայենք հայրենիքն օր առաջ ավելի պայծառ, հզոր ու շենացած տեսնելու համար: Այսօր կրկնակի, քառակի պետք է աշխատենք, ու երբեք ոչ շտապենք, ոչ էլ ուշանանք: Աստված, տեսնելով մեր հոգևոր դարձը, օրհնելով կօրհնի մեր ազգին ու ժողովրդին»:

«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ասրյանի համոզմամբ՝ օրվա խորհուրդը հանուն  նահատակված հերոսամարտիկների պիտի համախմբումն ու վերարժևորումը լինի: «Տղաները կենաց-մահու կռիվ են տվել հանուն մեկ գաղափարի՝ ազատ Արցախ ունենալու: 90-ականներին հազարավոր հայորդիների կյանքի գնով կերտել ենք հաղթանակ, սակայն, ցավոք, չենք կարողացել ճիշտ օգտագործել հաղթանակի պտուղները, և ունեցանք 2020 թվականը»: Ըստ որդեկորույս ծնողի՝ հիմա յուրաքանչյուրից է կախված Արցախում արժանավայել ապրելու իրավունք վաստակելը:

Նա կոչ արեց հանուն բոլոր պատերազմներում անմահացած մեր հերոսամարտիկների համախմբվել, մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները, հայացքները և օգտագործել  ներուժը հանուն հայրենիքի հզորացման:

Զավակ կորցնելու ցավը կրկնակի ապրած Միքայել Հաջյանի համար Սեպտեմբերի 27-ը հերոս զավակների համար հպարտության ու գաղափարների, կենսակերպի վերարժևորման օր է. «Մեր պատկերացումներում ու աչքերի առաջ մշտապես հառնած են մեր զավակները, Արցախյան պատերազմներում կորուսյալ, թե պատերազմից ողջ վերադարձած բոլոր տղաները: Մի կողմ  թողնելով կենցաղ, կյանք, սեր, ընտանիք՝ ի զեն են ելել՝ ի պաշտպանություն հող հայրենիի: Յուրաքանչյուր ավագ սերունդ բեռ է թողել իր ժառանգների ուսերին: Իմ սերունդը նույնպես չկարողացավ այդ բեռը թոթափել իր և ժողովրդի ուսերից»:

ԱրՊՀ  Մարտական պատրաստության ակումբի ղեկավար Յուրա Մարգարյանը չի կասկածում, որ սուգը հավերժ է, երբ պայքար չկա. «Եկեք պայքարենք, ինքնակազմակերպվենք, միաբանվենք մեկ միասնական գաղափարի շուրջ, ազգով մարտնչենք, մեր հերոսների կիսատ գործը պատվով շարունակենք»:

Ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ:

 

 

 

 

Լուսինե ՇԱԴՅԱՆ

Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի