Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Անմահ զոհերի հիշատակին. Ստեփանակերտում խաչերթ է կազմակերպվել

 

Սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան երրորդ պատերազմի երկրորդ տարելիցին, Ստեփանակերտում խաչերթ է կազմակերպվել: Մինչ խաչերթն  ամբողջ Հանրապետությունում հայտարարվել է Լռության րոպե՝ ի հիշատակ պատերազմում անմահացած հերոսամարտիկների:

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու մոտ հավաքվածներին դիմելով,  ՀԱԵ  Արցախի թեմի փոխառաջնորդ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը նշել է, որ  ամեն օրը պետք է լինի ուխտի օր, պետք է մտածել, որ յուրաքանչյուրն անելիք և մեծագույն պարտք ունի: 

«Երկու տարի է՝ չենք համակերպվում, և դա ճիշտ է: Հավատքից, սիրուց բխած այդ ընդվզումի ոգին ամեն օր պիտի առաջնորդի: Մենք պիտի պատրաստակամ լինենք հետասյու ավելի մաքառելու և պայծառացնելու մեր երկիրը ոչ թե խոսքով, այլ գործով: Ամեն օր պիտի մտածենք, որ հայրենիքը յուրաքանչյուրիս կարիքն ունի: Պիտի գործով վառ պահենք մեր սուրբ նախնյաց և 44-օրյա պատերազմում նահատակված մեր քույրերի և եղբայրների հիշատակը: Աստված թող լույսերի մեջ պահի նրանց հոգիները: Աստված թող իմաստնության և միասնության ոգի տա մեր ժողովրդին և աշխարհասփյուռ համայն հայությանը  կրկին ոտքի կանգնելու, համախմբվելու և նորանոր հաղթանակներ կերտելու, հայոց երկիրը զորացնելու համար»: Սուրբ Հակոբ եկեղեցու բակից խաչերթով դեպի Ստեփանակերտի Զինվորական պանթեոն են շարժվել հազարավոր քաղաքացիներ: Երթն  առաջնորդում էին Արցախի Հանրապետության դրոշն ու Անմահների գունդը,  ուսանողներն  ու ավագ դպրոցականները գլխավերևում էին պահել պատերազմում նահատակված հերոսների մեծադիր լուսանկարները:

ԱՀ ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ զոհերի հիշատակը ոգեկոչելը խորհրդանշում է, որ  պայքարն ավարտված չէ:

Խաչերթին են միացել նաև  ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանը, գործադիր և օրենսդիր մարմինների, հոգևոր և ռազմական ոլորտի ներկայացուցիչներ: 

Տաթևիկ Աղաջանյան