Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

«ԹՈՒՄՈՅԻ» ԳԱՂԱՓԱՐԱԿԻՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Ստեփանակերտի «Թումո» կենտրոնում Արցախյան երրորդ պատերազմից հետո ևս հաճախ են դասընթացներ կազմակերպվում Երևանից հրավիրված մասնագետների ներգրավմամբ: Զրուցեցինք ֆիլմերի ստեղծման դասընթացավար Սաթենիկ Գասպարյանի հետ, ով վերջերս աշխատել է Մարտակերտի «Թումո» տուփի ուսանողների հետ:
Սաթենիկի տեղեկատվությամբ` Երևանի «Թումո» կենտրոնում ընթացիկ տարվա ամռանը գործում էր «Ուրիշ հուլիսե ծրագիրը, որի շրջանակներում դասընթացավարները մեկնում էին աշխատելու Հայաստանի տարբեր քաղաքներում գործող «Թումո» տուփերի սովորողների հետ:
Ինքը նախընտրել է Մարտակերտը: «Թումո» տուփերում աշխատում են մարզիչներ, որոնք ուղղորդում են ուսանողներին ինքնուսուցման փուլում: Սաթենիկը Մարտակերտում անցկացրել է ֆիլմերի երկշաբաթյա աշխատարան՝ ծանոթացնելով ուսանողներին կինոարվեստի ընդհանուր ուղղություններին:
«Սկսնակ վիճակից մի փոքր առաջխաղացում ունեցանք, 2-3-րոպեանոց ֆիլմեր նկարահանեցին երեխաները: Իմ նպատակն էր, որ իրենց առօրյան ֆիլմերի միջոցով ներկայացնեին, ինչը, ընդհանրապես, օգնում է ինքնաճանաչմանը: Գործընթացը պատանիներին հնարավորություն տվեց, կարծես, կողքից նայել իրենց առօրյային, հետաքրքրություններին: Շատ հետաքրքիր էր ֆիլմերի դիտումից հետո տեսնել պատանիների արձագանքը, ինչը թույլ է տալիս կռահել նրանց հետաքրքրվածության խորությունը, կատարելագործվելու ցանկությունը, թեմայի զարգացման մտահղացումները: Այդ ֆիլմերի միջոցով բացահայտեցի Մարտակերտի հետաքրքիր, գեղեցիկ և տեսարժան վայրերը, իսկ ուսանողները`իրենց հետաքրքրությունների շրջանակը, ինչը հենց դասընթացավարների առջև դրված խնդիրն էր»,- շեշտեց Սաթենիկը:
Նա նշեց, որ անհատական նկարահանումներից զատ, որոնք կատարվում էին հեռախոսներով, նկարահանվեց նաև մեկ խմբակային ֆիլմ տեսախցիկով, ինչը հետաքրքրությունը առաջացրեց աշխատելու նաև տեսախցիկով:
Այս օրերին Արցախի շրջաններում և Ստեփանակերտում ֆիլմերի ստեղծման ոլորտն ընտրած բոլոր այն թումոյականները, որոնք բարեհաջող անցել են 1-ին և 2-րդ փուլերը, կատարելով համապատասխան վարժանքները, ինչպես նաև մասնակցելով և բարեհաջող անցելով ֆիլմերի ստեղծման դասընթացների 1-ին փուլը, մասնակցել են դասընթացների 2-րդ փուլին, որի դասընթացավարը Սաթենիկն էր: Այս փուլում լավ արդյունք ցուցաբերած ուսանողները կմասնակցեն 3-րդ մակարդակի դասընթացներին:
Սաթենիկի խոսքով, սկզբնական փուլում պատահում են կաշկանդված պատանիներ, որոնց հետ հատուկ աշխատանք է տարվում, ինչի շնորհիվ նրանք ձերբազատվում են կաշկանդվածությունից, դառնում ինքնուրույն, ինչը «Թումոյի» սկզբունքներից է: Այստեղ սովորելով, ուսանողը բավականաչափ գիտելիք է ձեռքբերում նախընտրած ոլորտի վերաբերյալ, ինչը նպաստում է մասնագիտական կողմնորոշմանը:
Այդ ճանապարհով է անցել նաև Սաթենիկը: Շնորհիվ «Թումոյի» դասընթացների, պարզել է ֆիլմերի նկարահանման իր նախասիրությունը, ակտիվ մասնակցել է աշխատարանների, տարբեր նախագծերի, մեծ փորձառություն ձեռք բերել և հասկացել, որ կինոն այն ոլորտն է, որտեղ տեսնում է իր ապագան: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային-ռեժիսորական բաժինը:
«Ուսման ընթացքում հասկացել եմ, թե ինչքան եմ կապված «Թումոյի» հետ, որի գաղափարակիրն եմ այժմ, և 2-րդ կուրսից սկսեցի աշխատել` սկզբից որպես ուսուցանող մարզիչ, ինստիտուտը ավարտելուց հետո` ֆիլմերի ստեղծման դասընթացավար»,- ասաց Սաթենիկը:
Սաթենիկն իր դիպլոմային աշխատանքի թեմա էր ընտրել հետպատերազմյան Արցախում ապրող, արարող, հողին կառչած երիտասարդներին ու ընտանեկան արժեհամակարգի կարևորումը:
«Շատ եմ ազդվել վերջին պատերազմի հետևանքներից, և եկել այն եզրակացության, որ դիպլոմային ֆիլմի թեման պետք է պատմի իր արմատներին կառչած արցախցիների ավանդական լավագույն արժեքների կրողների մասին: Դիպլոմային աշխատանքը պաշտպանելուց հետո հասկացել եմ, որ թեման զարգացնելու կարիք ունի, որի ուղղությամբ էլ շարունակում ենք աշխատել»,- նշեց Սաթենիկը:


Էմմա ԲԱԼԱՅԱՆ