Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԵՐԿԻՐԸ ՍԻՐԵԼՈՒ ՊԱՐԶ ԲԱՆԱՁԵՎ

Երկիրը սիրելու բանաձևը շատ պարզ է, երբ հիմքում նրան ծառայելն է։ Այդ ծառայությունը երբեմն կարելի է այնպիսի կետից սկսել, որտեղ, թվում է, անելիքը շատ չէ։ Սակայն կայացած իրողություն է, որ եթե առողջ և գործունյա հասարակության ընթացքը փոխկապակցված է երկրի խնդիրների լուծման հետ, ուրեմն բանաձևը լուծման ճանապարհին է։

Հենց այս սկզբունքով է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դասախոս, Արցախում սիրված երգչուհի Լիլիթ Ավանեսյանը կամավորական հետաքրքիր շարժում նախաձեռնել։
Լիլիթն իր ուսանողների հետ արդեն տևական ժամանակ է մայրաքաղաք Ստեփանակերտի նկուղներում կամավորության սկզբունքով մաքրման աշխատանքներ է կատարում։ Այս ամենի մասին զրուցեցինք նախաձեռնության հեղինակի հետ։
-Նախաձեռնության մտահղացումն ինչպե՞ս առաջացավ։
- Պատերազմից անմիջապես հետո կամավորական այսօրինակ աշխատանքներ իրականացնելու մտահղացում առաջացավ: Ընթացիկ տարում Ստեփանակերտի օրվա կապակցությամբ հայտարարված շաբաթօրյակից հետո ես առաջարկեցի իմ ուսանողներին, մեր թիմին, շարունակական դարձնել սկսված աշխատանքները։ Եվ այդ պահից մենք մեր ներուժի չափով սկսեցինք մաքրման աշխատանքներ իրականացնել Ստեփանակերտի բազմահարկերի նկուղներում։ Մինչ այդ էլ այսպիսի աշխատանքներ ենք իրականացրել Արցախի մի շարք սրբավայրերում։
Բավականին լավ արձագանքեցին երեխաները։ Մեր թիմում հիմա կամավորական աշխատանքներ են կատարում Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսանողներն ու քաղաքի Անդրեյ Սախարովի անվան 8-րդ դպրոցի աշխատասեր աշակերտուհիները։
Թիմով ենք աշխատում։ Շատ պարզ եղանակով։ Նախ տեղում հասկանում ենք ինչ ծավալի է, ապա որոշում աշխատանքի կազմակերպման ընթացքը։ Ես արդեն բացատրել եմ՝ ինչ է պետք անել, որ կարճ ժամանակում մեծ արդյունքի հասնենք, դրա համար էլ կամավորներն հիմա մի օրգանիզմի նման են աշխատում։ Այս գործում հաճելին ու օգտակարը համատեղվում են։ Ինչի համար մենք շատ ուրախ ենք։
-Լիլիթ, պատկան մարմիններից կա՞ն, արդյոք, աջակցողներ ձեր նախաձեռնությանը։
- Այո, նախաձեռնությունը սկսելուց առաջ ես դիմել եմ Ստեփանակերտի քաղաքապետարան, այժմ քաղաքապետարանն իր ենթակայության տակ գտնվող համապատասխան կազմակերպության միջոցով մեր թիմին ապահովում է մաքրությունն իրականացնելու համար անհրաժեշտ պարագաներով։
Մեր նախաձեռնությունը չի սահմանափակվելու միայն քաղաքի նկուղներում մաքրման աշխատանքներ իրականացնելով, կարծում եմ, Արցախի շատ պատմամշակութային վայրեր ևս ունեն մեր թիմի կարիքը։
Հայրենասիրություն, անշահախնդիր քրտնաջան աշխատանք, արարող, ստեղծող սերունդ. ահա այս սկզբունքը պետք է մեզ համար օրինաչափություն դառնա։
Իրականում շատ կուզենայի բոլորը հասկանան, որ Հայրենիքը միայն բառերով չեն սիրում և որ յուրաքանչյուրս պարտավոր ենք գոնե մաքուր պահել մեր փոքրիկ երկիրը։
Լիլիթն իսկապես լավ ու օգտակար գործ է նախաձեռնել և, որ ամենակարևորն է, մտահղացման հիմքում իր ժողովրդին, իր քաղաքին, հասարակությանը անշահախնդիր ծառայելն է։
Երանի՛ այն երկրին, որի երիտասարդները օրը սկսում և ավարտում են հող-հայրենիին օգտակար լինելու գաղափարով։

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ