ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽ (1988-1992)

 

«ՍԱ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է,
ՄԵՆՔ ԳՆԱԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԵՆՔ»

Հայկ.- Շար­ժու­մը պի­տի լի­ներ։ Ճիշտ ենք ա­րել, որ սկ­սել ենք քա­ղա­քա­կան պայ­քա­րը։
Վո­լո­դյա.- Սա մեր հայ­րե­նիքն է, մենք գնա­լու տեղ չու­նենք։ Ան­ջա­տու­մը ան­պայ­ման կլի­նի…
Ա­ղա­ջա­նյա­նը հի­շեց.
1989-ի վեր­ջե­րին էր։ Տն­տե­սա­կան հար­ցե­րով Վոլս­կու մոտ էր։
-Վո­լո­դյա, ան­ջա­տու­մը (բառն ար­տա­բե­րեց հա­յե­րեն) գր­պա­նումս է, իսկ միա­ցում (այս բա­ռը ևս հա­յե­րեն ա­սաց) չեմ խոս­տա­նում։- Ա­պա մո­տե­ցավ քար­տե­զին, ո­րի վրա նշագ­րում­ներ կա­յին.
- Զեյ­վա, Շե­ֆեգ, Թո­դան, Գյուր­զա­լար,- ձեզ պե՞տք են էս գյու­ղե­րը…
- Ոչ։- Ա­սաց Ա­ղա­ջա­նյա­նը ա­ռանց եր­կար մտա­ծե­լու։
- Ես էլ եմ էդ­պես կար­ծում։ Էս գյու­ղե­րը տա­լիս ենք Ադր­բե­ջա­նին, հայ­կա­կան գյու­ղե­րը միաց­նում Ղա­րա­բա­ղին։- Ա­պա ա­վե­լաց­րեց։-Ճիշտն ա­սած, ես Ղա­րա­բա­ղի հար­ցե­րով եմ այս­տեղ, բայց տե­ղում ու­սում­նա­սի­րել եմ, տե­սել եմ ձեր վի­ճա­կը, ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ նույն տա­րած­քում գո­յատևե­լը հնա­րա­վոր չէ։ Վս­տահ եմ, որ իմ տար­բե­րա­կը կըն­դուն­վի Մոսկ­վա­յում։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղից էլ ադր­բե­ջա­նա­կան գյու­ղե­րը կտանք Ադր­բե­ջա­նին…


-Իսկ Շու­շի՞ն…
-Շու­շին՝ ևս։ Ղա­րա­բա­ղի լի­դեր­նե­րից շա­տերն այս հար­ցում ինձ խան­գա­րում են։ Մի գլուխ՝ միա­ցում հա միա­ցում…
-Միայն թե սրան­ցից ան­ջատ­վենք, Ար­կա­դի Ի­վա­նո­վիչ, ի­հար­կե…-Հա­մա­ձայ­նեց Ա­ղա­ջա­նյա­նը։
Եր­կու բան­տար­կյալ՝ Վո­լո­դյան ու Հայ­կը, որ չգի­տեին, թե վաղ­վա օրն ի­րենց ինչ կբե­րի՝ մա՞հ, թե՞ կյանք, բայց Վոլս­կու հետ զրույցն են հի­շում ու քա­ղա­քա­կան խն­դիր քն­նար­կում։ Ո՞վ կպատ­կե­րաց­ներ, որ ա­զե­րի­նե­րը կգ­րա­վեին Շա­հու­մյա­նը, որ ի­րենք կցր­վեին աշ­խար­հի տար­բեր ան­կյուն­ներ, ու Վո­լո­դյա Ա­ղա­ջա­նյա­նը հե­ռու քաշ­ված քա­ղա­քա­կան կյան­քից՝ 1992-ի ամ­ռան տան­ջա­լի ու դա­ռը դեպ­քե­րի ան­հաս­կա­նա­լի ու ա­ռեղծ­վա­ծա­յին ըն­թաց­քից ու հետևան­քից, կմոր­մո­քա…
Իսկ մինչ այդ 1990-ի փետր­վա­րի 13-ն էր, և Շա­հու­մյա­նի կուսշ­րջ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղա­րը գտն­վում էր Բաք­վին մո­տիկ Մաշ­տա­ղա գյու­ղում, ժող­ճա­կա­տի լի­դեր Կու­լիև Թա­րի­խի գետ­նա­հար­կում։
Թուր­քը, որ տա­րի­նե­րով բանտ էր նս­տել և «օ­րեն­քով» գող էր, կա­լա­նա­վո­րին կան­չեց վերև.
-Նար­դի կխա­ղա՞ս։
-Կխա­ղամ։- Վո­լո­դյան զար­մա­ցած էր թուր­քի նոր­մալ վե­րա­բեր­մուն­քից, նույ­նիսկ թե­յի հրա­վի­րեց։
-Ին­չի՞ վրա խա­ղանք։
-Դու ա­ռա­ջար­կիր։ Չէ՞ որ ես ո­չինչ չու­նեմ։
-Ու­րեմն, դու կյանքդ ես դնում խա­ղի մեջ, ճի՞շտ հաս­կա­ցա։
-Ու­ժը քո կողմն է…
Վո­լո­դյան գի­տեր, որ քրեա­կան աշ­խարհն իր օ­րենք­ներն ու­նի, Աստ­ծուն օգ­նու­թյան կան­չեց ու սկս­վեց խա­ղը։
Թուր­քը ու­ժեղ խա­ղա­ցող էր, ու հա­յը սկզ­բում տա­նուլ էր տա­լիս։ Տեր Աստ­ված, սրա­նից էլ նեղ տե՞ղ, ին­չո՞ւ զա­ռը չես տա­լիս… Ու զա­ռը տվեց։ Խա­ղի հա­ջո­ղու­թյու­նը թեք­վեց կա­լա­նա­վո­րի կող­մը։ Թուր­քը թույլ խա­ղա­ցող չէր, ոչ էլ հայն էր ու­ժեղ։ Վո­լո­դյան հաս­կա­ցավ, որ ի­րենց ղե­կա­վա­րում է ինչ-որ վե­րերկ­րա­յին, գերբ­նա­կան մի ուժ…
Թուր­քը ցան­կա­ցած դեպ­քում կա­րող էր հա­յին սպա­նել՝ և՜ տար­վե­լու, և՜ հաղ­թե­լու դեպ­քում, ու ոչ ոք ո­չինչ չէր ի­մա­նա, բայց ա­սաց.
-Ես իմ աշ­խար­հի օ­րենք­նե­րով եմ շարժ­վում։ Խոս­տումս կպա­հեմ…
Վեր­ջին օ­րե­րին կա­լա­նա­վոր­նե­րին չէին ծե­ծում, և հույ­սը առ­կայ­ծում էր նրանց հո­գում։
Մի քա­նի օր անց Թա­րի­խը կա­լա­նա­վո­րին կան­չեց վերև։ Եր­կու ան­ծա­նոթ մարդ էին նս­տած։
-Ճա­նա­չո՞ւմ ես։ -Աղ­դա­մե­ցի Չին­գի­զը եղ­բոր` Կառ­լե­նի լու­սան­կա­րը ցույց տվեց.- Ձե­րոնք մե­րոն­ցից 50 հո­գու գե­րի են վերց­րել, նրանց թվում՝ կին, ե­րե­խա… Գրու­թյուն գրիր, որ հա­մոզ­վեն՝ ողջ ես…

* * *

Գան­ձակ տա­նե­լու ճա­նա­պար­հին վի­ճում էին՝ ոս­տի­կա­նա­տո՞ւն, թե՞ ժող­ճա­կա­տի գրա­սե­նյակ։

-Ոս­տի­կա­նու­թյան ա­վագ սպա՞… Եվ ին­չո՞ւ Գե­տա­շեն…-18 գե­րե­վար­ված­նե­րի մեջ էր նաև Վար­դա­նյան Սլա­վի­կը՝ գյու­ղի տե­ղա­մա­սա­յին ոս­տի­կա­նը։
-Հա­յաս­տա­նից ո՞վ է գա­լիս-գնում։ Գրո­հա­յին­նե­րի ա­նուն­նե­րը…
-Մենք ենք՝ մեր ժո­ղո­վուր­դը։ Ինք­ներս ենք մեզ պաշտ­պա­նում։
-Ի՞նչ զեն­քեր ու­նեք։
Ժող­ճա­կա­տի տղա­նե­րը ծե­ծում են։
Գե­րին գի­տակ­ցու­թյու­նը կորց­նում է։ Երբ աչ­քե­րը բա­ցեց ինչ-որ գետ­նա­հար­կում էր։ Մե՛կ գի­տակ­ցու­թյան էր գա­լիս, մե՛կ կորց­նում գի­տակ­ցու­թյու­նը։ Շպր­տում են դուրս՝ ձյան վրա, ու նո­րից՝ գետ­նա­հարկ, ու նո­րից՝ ծեծ, խոշ­տան­գում։
Ջրի ձայն լսե­լով, աչ­քե­րը բա­ցեց. գա­զօ­ջա­խի վրա թեյ­նի­կը թշ­շում էր։ Մի կերպ մար­մի­նը քարշ տվեց-մո­տեց­րեց, ձեռ­քը մեկ­նեց բռ­նակ­նե­րին՝ կպտ­տի ու… վերջ տան­ջանք­նե­րին։ Մի ձեռք նրան շպր­տեց գետ­նա­հար­կի ան­կյու­նը, և երբ նո­րից աչ­քե­րը բա­ցեց՝ մատ­նե­րը վառ­ված էին… Մարմ­նի վեր­քե­րը թա­րա­խա­կա­լած էին, շարժ­վել չէր կա­րո­ղա­նում։
Սե­ղա­նին թեյ ու հաց դրե­ցին և թուղ­թուգ­րիչ։
- Գրիր, որ քո կյան­քը կախ­ված է գե­րե­վար­ված ադր­բե­ջան­ցի ոս­տի­կան­նե­րի կյան­քից։
Փետր­վա­րի 5-ին Աղ­դա­մի ու Աս­կե­րա­նի սահ­մա­նագ­ծում Սլա­վի­կին փո­խա­նա­կե­ցին Շա­հու­մյա­նի կուսշ­րջ­կո­մի նախ­կին երկ­րորդ քար­տու­ղա­րի՝ Ջա­մա­լո­վի հետ։
Երևա­նի թիվ 2 հի­վան­դա­նո­ցում 40 օր բուժ­վե­լուց հե­տո 2-րդ կար­գի հաշ­ման­դամ Վար­դա­նյան Սլա­վի­կը վե­րա­դար­ձավ Շա­հու­մյան։ Ըն­կեր­նե­րի՝ Օ­հան­ջա­նյան Սևա­կի, Շե­լունց Հայ­կի, շատ-շա­տե­րի հետ հեր­թա­պա­հում էր Մա­նա­շի­դի, Բուզ­լու­խի պա­հա­կա­կե­տե­րում…

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ