Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ինտելեկտուալ խաղ-մրցույթ է կազմակերպվել

 

 Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի դահլիճում անց է կացվել ինտելեկտուալ խաղ-մրցույթ։ Մասնակցում էին Ստեփանակերտում գործող քոլեջների ու համալսարանների ուսանողներ, ինչպես նաև դպրոցների ավագ դասարանների աշակերտներ։

«Ինտելեկտուալ խաղ-մրցույթ կազմակերպելու նպատակը մեկն է եղել բարձրացնել աշակերտների ինտելեկտուալ մակարդակը։ Նման միջոցառումները նաև յուրօրինակ ուղերձ են, որ Արցախը կա և ապրելու է՝ ի դեմս մեր փայլուն երիտասարդների»,- ասում է Ստեփանակերտի քաղաքապետարանի Մշակույթի երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Տաթևիկ Բալայանը, և հավելում, որ մասնակցող 12 թիմի համար նախատեսված են արժեքավոր գրքեր, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրածները կարժանանան պատվոգրերի և հուշանվերների։ Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից նման միջոցառումների կազմակերպումը ավանդական բնույթ էր կրում մինչև Արցախյան երրորդ պատերազմը, սակայն հետպատերազմյան ժամանակահատվածում ինտելեկտուալ խաղ-մրցույթ առաջին անգամ է կազմակերպվում ։ «Բարի ավանդույթի վերածված այս խաղ-մրցույթին և ուսանողները, և՛ աշակերտները միշտ բարձր արդյունքներ են գրանցել։ Այսօր՝ պատերազմից հետո առաջին անգամ, կազմակերպելով հերթական խաղ-մրցույթը, փորձել ենք նոր մեկնարկ տալ այս միջոցառմանը: Կփորձենք արդեն ավելի հաճախակի կազմակերպել, որպեսզի դպրոցում մեր աշակերտների ստացած գիտելիքներին հավելենք նորը»,- նշում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ ակումբի նախագահ Սերգեյ Մելքումյանը։ Ստեփանակերտի Պարարվեստի քոլեջի սան Դիանա Շամիրյանի համար ինտելեկտուալ խաղերը մեծ նշանակություն ունեն՝ սեփական կարողությունները բացահայտելու տեսանկյունից։ «Մեր թիմը ներկայացնում է պարարվեստի քոլեջը: Խաղին մասնակցելով, ցանկանում ենք նաև ինչպես բացահայտել մեր ընդհանուր գիտելիքներն այլ ոլորտների վերաբերյալ։ Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա մասնակցելու այս խաղ-մրցույթին»,-ասաց մասնակիցը։ Միջոցառմանը ներկա էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

Նանիկ Աղասյան