Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՌԱՆՑ ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՏԵՂԾՎՈՒՄ...

 

«Ազատ Արցախ» թերթն իր մեկդարյա գործունեության ընթացքում մշտապես իր անդավաճան ընթերցողները, թղթակիցներն ու բաժանորդներն է ունեցել... Այդ շարքում է նաև բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱՀ գիտության վաստակավոր գործիչ, բանաստեղծ Սոկրատ Խանյանը, որը շուրջ ութ տասնամյակ հանդիսանում է Մայր թերթի անդավաճան թղթակիցը, բաժանորդն ու ընթերցողը։ Հանրապետական թերթը՝ պրոֆեսորի դիտանկյունից. ունկնդրենք նրան ու ամենքս ունենանք  Մայր թերթի մեր տեսլականը...

- Ժո­ղո­վուրդ­նե­րի պատ­մու­թյան մեջ, սերն­դե­սե­րունդ, ան­ցյա­լը որ­պես պատ­մու­թյուն ներ­կա­յաց­նե­լու ա­ռու­մով մա­մու­լի դե­րը ան­չափ կարևոր է։ Ողջ կյան­քում «Խոր­հր­դա­յին Ղա­րա­բաղ» /«Ա­զատ Ար­ցախ»/ թեր­թը ե­ղել է իմ ան­դա­վա­ճան ու­ղե­կի­ցը, ես էլ հա­մես­տու­թյուն չա­նեմ՝ նրա ու­ղե­կիցն էի դեռևս պա­տա­նե­կան-դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րից, երբ սո­վո­րում էի Հադ­րու­թի շր­ջա­նի հայ­րե­նի Ակ­նաղ­բյուր /Աղ­բու­լաղ/ գյու­ղի միջ­նա­կարգ դպ­րո­ցում։ Այ­սօր­վա պես հի­շում եմ՝ մեր դպ­րո­ցի կուս­կազ­մա­կեր­պու­թյան քար­տու­ղա­րը /մի շատ կար­դա­ցած ու գրա­գետ անձ­նա­վո­րու­թյուն/ տնե­տուն էր գնում, բո­լո­րին ստի­պում-հոր­դո­րում, որ «Կո­մու­նիստ» ու «Սո­վե­տա­կան Ղա­րա­բաղ» թեր­թե­րին բա­ժա­նոր­դագր­վեն... Ամ­բողջ գյուղն այդ եր­կու թերթե­րը պար­տա­դիր ստա­նում էր։ Մեր ըն­տա­նի­քում թերթ, գիրք ըն­թեր­ցե­լը հար­գի էր։ Դեպ­քե­րից ա­ռաջ ընկ­նե­լով ա­սեմ, որ ես 15 տա­րի աշ­խա­տել եմ «Կո­մու­նիստ» թեր­թում՝ որ­պես բաժ­նի վա­րիչ։ Այդ տա­րի­նե­րին «Կո­մու­նիստ» թեր­թը 150 հա­զար տի­րաժ ու­ներ, իսկ կար ժա­մա­նակ, երբ «Սո­վե­տա­կան Ղա­րա­բա­ղը» 100 հա­զար տպա­քա­նա­կով էր լույս տես­նում։ Ես ամ­բողջ կյան­քում «Սո­վե­տա­կան Ղա­րա­բաղ»-ի մշ­տա­կան ըն­թեր­ցողն եմ ե­ղել, ու ոչ միայն ըն­թեր­ցել եմ, այլև մաս­նա­կիցն եմ ե­ղել նրա ստեղծ­մա­նը... Դեռևս դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րից բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ էի ու­ղար­կում։ 7-րդ դա­սա­րա­նում էի սո­վո­րում, երբ տպագր­վեց ա­ռա­ջին բա­նաս­տեղ­ծու­թյունս։ Այդ տա­րի­նե­րին թեր­թի գլուխ կանգ­նած էր Բագ­րատ Ու­լու­բա­բյա­նը, քիչ է ա­սել, թե ոգևոր­վե­ցի, թևեր ա­ռա, ու այս­պես սկս­վեց թեր­թի հետ իմ մեծ բա­րե­կա­մու­թյու­նը։ Ա­ռա­ջին խոր­հր­դա­տու ու­սու­ցիչ­ներս ե­ղել են հենց Բագ­րատ Ու­լու­բա­բյանն ու Բոգ­դան Ջա­նյա­նը։ Թեր­թը ոչ միայն ըն­թեր­ցա­նու­թյան գոր­ծոն էր, այլև մե­ծա­պես նպաս­տել է իմ ստեղ­ծա­գոր­ծա­կան ա­ճին։ Երբ այ­սօր, այս պատ­կա­ռե­լի տա­րի­քում հետ եմ նա­յում, մեկ առ մեկ հի­շում եմ այն բո­լոր ե­րախ­տա­վոր­նե­րին, ո­րոնք հան­րա­պե­տու­թյան /այն տա­րի­նե­րին մար­զի/ գլ­խա­վոր թեր­թին դեմք ու դի­մա­գիծ են հա­ղոր­դել, շունչ ու ո­գի նե­րար­կել... Կր­կին պի­տի հի­շեմ Բագ­րատ Ու­լու­բա­բյա­նին ու Բոգ­դան Ջա­նյա­նին, հրա­շա­լի ա­ռա­կա­գիր Իս­րա­յել Պետ­րո­սյա­նին /Իս­պետ/, Ար­տա­շես Գաս­պա­րյա­նին, թեր­թը նվի­րյալ խմ­բա­գիր­ներ է ու­նե­ցել, ո­րոնց հետ մշ­տա­կան շփ­ման մեջ եմ ե­ղել... Հով­հան­նես Ար­զու­մա­նյանն իր ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում էր պա­հում ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րին, տպագ­րում ու ճա­նա­պարհ տա­լիս նրանց, Ե­ղի­շե Սարգ­սյա­նը՝ հրա­շա­լի ղա­րա­բաղ­ցի, մար­դա­մոտ, գոր­ծի էու­թյու­նը հաս­կա­ցող, Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նը՝ նրա օ­րոք թեր­թի նշա­ձո­ղը, պի­տի ա­սենք, ա­մե­նա­բարձրն էր, նա նաև տա­ղան­դա­վոր ար­ձա­կա­գիր էր, մեզ միշտ հոր­դո­րում էր ակ­տիվ լի­նել, ու չմո­ռա­նանք ա­սել, որ մեծ ու­շադ­րու­թյուն էր դարձ­նում նյու­թե­րի ո­րա­կին։ Մեր Կո­մի­տա­սը /Դա­նիե­լյան/, ով իմ ու­սա­նողն է ե­ղել, եր­բեք չմո­ռա­ցավ, որ իր ու­սու­ցիչն եմ ե­ղել, ես նրան որ­դուս պես էի վե­րա­բեր­վում... Ա­ռանց չա­փա­զան­ցու­թյան թեր­թի խմ­բագ­րու­թյունն ինձ հա­մար մշ­տա­պես ե­ղել է հա­րա­զատ ըն­տա­նիք։ Մարդ­կա­յին ե­րախ­տա­գի­տու­թյան զգա­ցու­մը եր­բեք չպետք է մթագ­նի, միշտ պետք է ե­րախ­տա­գի­տու­թյամբ հի­շել այն օ­ջա­խը, ո­րը քեզ թևեր է տվել, նպաս­տել է քո հո­գեմ­տա­վոր զար­գաց­մա­նը։ Իմ կա­պը Մայր թեր­թի հետ եր­բեք չի կտր­վել, նույ­նիսկ, երբ ապ­րել ու աշ­խա­տել եմ Բաք­վում։ Ես շատ ու շատ հան­դես­նե­րում, հայտ­նի պար­բե­րա­կան­նե­րում եմ տպագր­վել տա­րի­ներ շա­րու­նակ, սա­կայն ու­րիշ էր ինձ հա­մար իմ Ղա­րա­բա­ղի թեր­թը... Այն իմ հա­րա­զատն է, ինչ­պես հայ­րե­նի Ակ­նաղ­բյուրս, ինչ­պես իմ Խա­չի պա­պը, Մեծ Հայ­րե­նա­կա­նում զոհ­ված, բա­նաս­տեղծ Սու­րեն եղ­բայրս, իմ կրտ­սեր, պատ­մա­բան Ար­տա­շես եղ­բայրս, ով եր­կար տա­րի­ներ Է­դիլ­լու, Բլու­թան գյու­ղե­րում դպ­րո­ցի տնօ­րեն է ե­ղել... ա­հա այդ­չափ հա­րա­զատ է ինձ հա­մար մեր հան­րա­պե­տա­կան թեր­թը։ Տա­րի­ներ շա­րու­նակ, երբ ապ­րում էի Ղա­րա­բա­ղից հե­ռու, թեր­թի մի­ջո­ցով էր կա­պը հայ­րե­նի­քիս հետ, նրա է­ջե­րից էի տե­ղե­կա­նում, թե ինչ է կա­տար­վում իմ գյու­ղում ու շր­ջա­նում, ին­չով և ինչ­պես է ապ­րում իմ երկ­րի ժո­ղո­վուր­դը։ Այ­սօր էլ թեր­թը ին­ֆոր­մա­ցիա­յի մեծ աղ­բյուր է և շատ տե­ղե­կու­թյուն­ներ ինձ հա­մար քա­ղում եմ նրա է­ջե­րից, հետևում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին ու զար­գաց­ման ըն­թաց­քին։ «Ա­զատ Ար­ցախ»-ը մեզ հա­մար ոչ միայն մա­մուլ է, մեր ապ­րում­նե­րը՝ հա­րա­զատ Ար­ցա­խի հետ կա­պող հզոր գոր­ծոն­նե­րից մեկն է, այն հիմ­նա­կան մի­ջոց­նե­րից մե­կը, ո­րը տե­ղե­կատ­վու­թյան անս­պառ աղ­բյուր է հան­դի­սա­նում մեզ՝ ըն­թեր­ցող­նե­րիս հա­մար։ Մայր թեր­թը հա­նա­պա­զօ­րյա հա­ցի պես է ինձ հա­մար, ա­ռանց ո­րի իմ կյան­քից մի շատ կարևոր բան պա­կաս կլի­ներ, կրկ­նեմ ա­սածս՝ ամ­բողջ կյան­քում բա­ժա­նորդ եմ ե­ղել, նույ­նիսկ այն տա­րի­նե­րին, երբ թեր­թում էի աշ­խա­տում, և այդ­պես շուրջ 80 տա­րի։ Իմ անձ­նա­կան ար­խի­վում տար­բեր տա­րի­նե­րի նրա բազ­մա­թիվ հա­մար­ներ պա­հում եմ և այն ինձ հա­մար կարևոր տե­ղե­կատ­վու­թյան աղ­բյուր է հան­դի­սա­նում և ոչ մեկ ան­գամ։
Ես շատ եմ կարևո­րում թեր­թի կա­պը հատ­կա­պես հե­ռա­վոր գյու­ղե­րի հետ, ցան­կա­լի է, որ մեր լրագ­րող­նե­րը հա­ճախ լի­նեն տե­ղե­րում և ճշ­մար­տա­ցի լու­սա­բա­նեն հե­ռա­վոր, հա­ճախ էլ մո­ռաց­ված գյու­ղե­րի կյան­քը։ Ես դա շատ եմ կարևո­րում, ո­րով­հետև թեր­թը ոչ միայն մտո­րում­նե­րի ա­ռու­մով է կարևոր, այլև թեր­թը այն հա­յե­լին է, ո­րը ա­պա­գա սե­րունդ­նե­րին ներ­կա­յաց­նում է եր­կի­րը, ներ­կա­յաց­նում է սե­րունդ­նե­րի կա­տա­րած գոր­ծը, նրա ձեռ­քը միշտ կյան­քի զար­կե­րա­կին է ու այդ­պես էլ պի­տի լի­նի։ Այ­սօր էլ Մայր թեր­թը լուրջ աշ­խա­տանք է կա­տա­րում։ Ա­մե­նայն ու­շադ­րու­թյամբ հետևում եմ թեր­թի ո­րա­կին, ու գոհ եմ։ Միայն մի բան կցան­կա­նա­յի, որ տե­ղա­կան հե­ղի­նակ­նե­րը շատ լի­նեին ու տե­ղե­րից ո­րա­կյալ, սր­տա­ցավ ու բարձր կար­գի վեր­լու­ծա­կան նյու­թեր ու­ղար­կեին։ Ինչ­քան ստո­րագ­րու­թյուն­նե­րը շատ են, մտա­ծում­նե­րը, մա­տուց­ման ձևե­րը՝ տար­բեր, այն­քան թերթն ա­վե­լի հե­տաքր­քիր ու կար­դաց­վող է։ Հու­սանք՝ դա էլ կլի­նի, յու­րա­քան­չյուր գյուղ ու քա­ղաք պի­տի լի­նի թեր­թի տե­սա­դաշ­տում։ Այն կար­ծի­քին եմ, որ պի­տի մե­կընդ­միշտ ա­կանջ­նե­րիս օղ ա­նենք ու փաս­տենք, որ ա­ռանց տպա­գիր մա­մու­լի պատ­մու­թյուն չի ստեղծ­վում։

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ