[ARM]     [RUS]     [ENG]

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽ (1988-1992)

ԶԵՆՔԸ ՀԱՆԵԼՈՒ ԺԱՄՆ Է ԹՇՆԱՄՈՒ ՀԵՏ ՆՈՒՅՆ ԼԵԶՎՈՎ ՊԻՏԻ ԽՈՍԵԼ

Կառ­լեն Ա­ղա­ջա­նյան։ Ծն­վել է 1938թ.՝ Շա­հու­մյան ա­վա­նում։ Ա­վար­տել է տե­ղի միջ­նա­կար­գը, հե­տա­գա­յում ԽՍՀՄ ՆԳՆ Ռոս­տո­վի ոս­տի­կա­նու­թյան բարձ­րա­գույն ու­սում­նա­րա­նը։ 1961-1977թթ. աշ­խա­տել է Շա­հու­մյա­նի շր­ջա­նում, տար­բեր պաշ­տոն­նե­րում, 1977-1998թթ.՝ ԼՂԻՄ և ԼՂՀ ոս­տի­կա­նու­թյան հա­մա­կար­գում։
1990թ., հուն­վա­րի 7։ Թուր­քե­րը, հու­ղար­կա­վո­րու­թյան գնա­ցող Շա­հու­մյա­նի պատ­վի­րա­կու­թյա­նը (21 հո­գի, այդ թվում շր­ջա­նի ղե­կա­վա­րու­թյա­նը) գե­րե­վա­րում են։ Լու­րը հաս­նում է Ար­ցախ։ Աս­կե­րա­նի ոս­տի­կա­նու­թյան շր­ջա­նա­յին բաժ­նի պե­տը՝ Կառ­լեն Ա­ղա­ջա­նյա­նը, զան­գում է վե­րա­դա­սին՝ ԼՂԻՄ ՆԳՎ պետ Թու­մա­նյա­նին, ձևա­կեր­պում հեր­թա­կան աշ­խա­տան­քա­յին ար­ձա­կուր­դը, պաշ­տո­նեա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը հանձ­նում տե­ղա­կա­լին՝ Գե­նա­դի Մար­տի­րո­սյա­նին ու մեկ­նում Շա­հու­մյան։
Շա­հու­մյա­նի կուսշ­րջ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղա­րը` Վո­լո­դյան, Կառ­լե­նի փոքր եղ­բայրն է, ում ինքն է պա­հել, մե­ծաց­րել, բարձ­րա­գույն կր­թու­թյան տվել, ու եղ­բոր նկատ­մամբ ծնո­ղա­կան գուր­գու­րանք ու հո­գա­տա­րու­թյուն է տա­ծել։ Հայ­րը Մեծ հայ­րե­նա­կա­նի հաշ­ման­դամ էր, մայ­րը՝ ծխա­խո­տա­գոր­ծու­հի, ով ա­ռող­ջա­կան լուրջ խն­դիր ու­ներ։
Կառ­լե­նը հուն­վա­րի 9-ին ե­րե­կո­յան, քրեա­կան հե­տա­խու­զու­թյան օ­պեր-լիա­զոր Հա­րու­թյու­նյան Ղա­րի­բի հետ, մտ­նում է շրջ­կո­մի շենք, որ­տեղ նրան դի­մա­վո­րում է կուսշ­րջ­կո­մի 3-րդ քար­տու­ղար Դա­նիե­լյան Էլ­մի­րան.
-Ինձ չլ­սեց, ա­ռա­ջար­կե­ցի՝ ես գնամ, ին­քը՝ մնա։ Ա­սաց՝ ան­հար­մար է, դու կնի­կար­մատ ես, ես պի­տի գնամ։ -Հուզ­ված պատ­մում է կի­նը։ -Շր­ջա­նում մթեր­քի պա­կաս կա, բեն­զին չկա, դի­զե­լա­յին վա­ռե­լա­նյութ չկա։ Գնա­ցել էին «Գե­րան» եր­կա­թու­ղա­յին կա­յա­րա­նից վա­ռե­լա­նյութ բե­րե­լու, թուր­քե­րը եր­կու մե­քե­նան վա­ռել են, վա­րորդ­նե­րը ծանր մարմ­նա­կան վնաս­վածք­ներ են ստա­ցել, շա­րա­սյու­նը մի կերպ խույս է տվել…
Մտա­ծեց, որ եղ­բայ­րը և հա­մա­խոհ­նե­րը քա­ղա­քա­կան կար­ճա­տե­սու­թյուն են ցու­ցա­բե­րել. ինչ­պե՞ս կա­րե­լի էր շր­ջա­նը թող­նել միայն մի կնոջ ու­սե­րին։
Լույ­սը բաց­վե­լուն պես ժո­ղո­վուր­դը ե­կավ, լց­վեց հրա­պա­րա­կը, ե­կան ա­վան­նե­րից ու գյու­ղե­րից, հա­վաք­վե­ցին շրջ­կո­մի շեն­քի ա­ռաջ։

Նա­յեց ու սիր­տը ճմլ­վեց. սա նման չէր Ստե­փա­նա­կեր­տում իր տե­սած հան­րա­հա­վաք­նե­րին, ո­րոնց մեջ հան­դի­սա­վո­րը, շքեր­թա­յի­նը շատ էր։ Նաև ներ­քին պինդ, կարծր, պա­հանջ­կոտ բան կար այդ փո­թոր­կոտ տա­րեր­քի մեջ՝ զսպ­ված, բայց պատ­րաստ ա­մեն վայր­կյան ճեղ­քե­լու, տա­րեր­քի տակ թող­նե­լու ա­մեն ինչ։ Այդ զանգ­վա­ծա­յին, հա­վաք, տա­րե­րա­յին ու­ժը ինչ-որ տեղ յու­րա­յին­նե­րին էլ էր վա­նում, օ­տար­նե­րին՝ վախ պատ­ճա­ռում։ Միլ­պե­տը այդ վա­խի, տագ­նա­պի ար­տա­հայ­տու­թյու­նը տե­սել էր կենտ­րո­նից՝ Մոսկ­վա­յից ժա­մա­նած բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի դեմ­քին։
Իր ծնն­դա­վայ­րը, իր Շա­հու­մյա­նը գլ­խատ­ված է։ Ան­զո­րու­թյան հպան­ցիկ զգա­ցու­մը ի­րե­նից հե­ռու վա­նեց և են­թարկ­վեց ու­ղե­ղի սթափ հրա­մա­նի. մար­դիկ սպա­սում են, ին­քը պի­տի մարդ­կանց սր­տապն­դող խոսք ա­սեր: Ժո­ղովր­դին կո­չեց հան­գս­տու­թյան ու զգո­նու­թյան և որ խու­ճա­պա­յին տրա­մադ­րու­թյունն ան­նե­րե­լի է։ Կարճ, հա­տու խոս­քից հե­տո Կառ­լե­նը գոր­ծի ան­ցավ։
…Խոր­հր­դակ­ցու­թյա­նը մաս­նակ­ցում էին շր­ջա­նում մնա­ցած պաշ­տո­նա­տար ան­ձինք, շարժ­ման ակ­տի­վիստ­ներ` 20-25 հո­գի։ Բո­լո­րին ին­քը ճա­նա­չում էր, բո­լորն ի­րեն ճա­նա­չում էին։ Այս­տեղ էին Բա­բա­յան Վա­լե­րին (խոր­հր­դա­յին բա­նա­կի սպա), Ղահ­րա­մա­նյան Վա­ղի­նա­կը (ա­վա­նա­յին խոր­հր­դի նա­խա­գահ), Չեր­քի­նյան Վո­լո­դյան (ոս­տի­կա­նու­թյան աշ­խա­տա­կից), Բա­բա­քյոխ­վյան Մի­շան (հանք­վար­չու­թյան պետ), Մեժ­լու­մյան Կա­րոն (գի­նու գոր­ծա­րա­նի տնօ­րեն), Բա­ղյան Վա­լե­րին (ժողկ­րթ­բաժ­վար)…Քն­նարկ­վեց շր­ջա­նում ի­րա­վի­ճա­կը, ո­րը շատ լուրջ էր։ Ղա­րա­բա­ղում զին­ված ընդ­հա­րում­ներ կա­յին, այս­տեղ էլ է նույ­նը սպաս­վում։ Պի­տի պատ­րաստ լի­նեն դի­մա­կա­յու­թյան։ Կառ­լե­նը փորձ ու­ներ, Աս­կե­րա­նում մաս­նակ­ցել էր զին­ված ընդ­հա­րում­նե­րին։ Շա­հու­մյա­նում աշ­խա­տե­լու տա­րի­նե­րից գի­տեր որ­սոր­դա­կան հրա­ցան­նե­րի մո­տա­վոր հաշ­վար­կը` 1000-1200 հատ։

-Զեն­քը հա­նե­լու ժա­մը ե­կել է, տղերք։ -Կառ­լենն ա­սաց ու բա­ցատ­րեց, որ թշ­նա­մու հետ նույն լեզ­վով պի­տի խո­սել, այ­սինքն՝ պա­տանդ վերց­նել։ Պատ­մա­կան փոր­ձը ցույց է տվել, որ թուր­քը ճա­նա­չում է միայն ու­ժի լե­զուն։ Ղա­րա­բա­ղում պա­տանդ վերց­նելն ու փո­խա­նա­կե­լը սո­վո­րա­կան էր դար­ձել։ Պա­տան­դա­ռու­թյան պլա­նը մշա­կե­լուց հե­տո հա­վաք­ված­նե­րը անց­նում են ընդ­հա­նուր պաշտ­պա­նու­թյան հար­ցե­րին։
-Կա­րա­չի­նար-Թա­լիշ ճա­նա­պար­հը կյան­քի ճա­նա­պարհ է, բո­լորդ դա լավ եք հաս­կա­նում։ -Ա­ղա­ջա­նյա­նը ա­ռա­ջար­կում է 3 պա­հա­կա­կե­տով պաշտ­պա­նել «կյան­քի ճա­նա­պար­հը»։ Մե­կը՝ Ին­ջա գե­տի մոտ, որ­տե­ղով հնա­րա­վոր է Կա­սում Իս­մայ­լո­վից հար­ձա­կում լի­նի, երկ­րոր­դը՝ Սա­րու­յալ կոչ­վող բար­ձուն­քում՝ թշ­նա­մու շար­ժը տես­նե­լու հա­մար, եր­րորդ պա­հա­կա­կե­տը՝ Ե­նի­քենդ հայ­կա­կան գյու­ղից 2կմ հե­ռա­վո­րու­թյամբ բարձր սա­րի վրա, դե­պի Թա­լիշ։
-Գո՞ւ­ցե ու­ժե­րը չց­րենք, եր­րորդ պա­հա­կա­կե­տի դեպ­քում ու­ժե­րը կիս­վում են։ -Լս­վեց մի ձայն։
-Թա­լիշ-Սո­նա­սա­րից-Կա­րա­չի­նար ճա­նա­պար­հը, որ 14կմ է, ե­թե թշ­նա­մին գրա­վի ու ա­կա­նա­պա­տի, Շա­հու­մյա­նը կհայ­տն­վի լրիվ մե­կու­սաց­ման մեջ։ -Ա­ղա­ջա­նյա­նի բա­ցատ­րու­թյու­նը հա­մո­զեց ներ­կա­նե­րին։
-Տե­ղե­կաց­րեք Վոլս­կուն, թե ինչ վի­ճա­կում ենք։ -Վե­հե­րոտ հն­չեց մի ձայն։
-Կտե­ղե­կաց­նեմ ուր որ պետք է, ան­հոգ մնա­ցեք։ Կարևո­րը ինք­նա­պաշտ­պա­նու­թյան գործն է։ Շր­ջա­նի սահ­ման­նե­րը մենք պի­տի պա­հենք։ Քիչ թե շատ ա­պա­հով բնակա­վայ­րե­րը պի­տի օգ­նեն սահ­մա­նա­յին գյու­ղե­րին։ -Կառ­լե­նը լրա­ցու­ցիչ կար­գադ­րու­թյուն­ներ ա­րեց պաշտ­պա­նու­թյու­նը ամ­րապն­դե­լու նպա­տա­կով. կոմ­սո­մոլ Չեր­քի­նյա­նին ու­ղար­կեց Բուզ­լուխ, Կա­րո Մեժ­լու­մյա­նին՝ Մա­նա­շիդ, Մի­շա Բա­բա­քյոխ­վյա­նին՝ Էր­քեջ, Սմ­բատ Գրի­գո­րյա­նին՝ Հայ Պա­րիս, Վա­լե­րի Բա­ղյա­նին՝ Կա­րա­չի­նար։

-Վե­րին շե­նը մեծ գյուղ է, զենք բռ­նող՝ 250 ե­րի­տա­սարդ։
-Կառ­լե­նին շա­րու­նա­կեց գյուղ­խոր­հր­դի նա­խա­գա­հը։
-Դուք պար­տա­վոր եք զի­նյալ­ներ տրա­մադ­րել Կա­րա­չի­նա­րին՝ դե­պի Թա­լիշ ու Հայ Պա­րիս։ 50 հո­գի էլ հատ­կաց­րեք Բուզ­լու­խին: Շա­հու­մյան կենտ­րո­նը 50-ա­կան հո­գի պի­տի տա Կա­րա­չի­նա­րին, Մա­նա­շի­դին, 30-ը՝ Հայ Պա­րի­սին։ Սահ­մա­նա­յին գյու­ղե­րի ե­րի­տա­սարդ­նե­րը թող մնան տե­ղում։
Կառ­լե­նը կար­գադ­րեց, որ ոս­տի­կա­նու­թյան մա­յոր Վլա­դի­միր Չեր­քի­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ պա­հես­տա­յին ջո­կա­տը մնա իր տրա­մադ­րու­թյան տակ, ո­րը կկա­տա­րի ՙշտա­պօգ­նու­թյան՚ դեր, կու­ղարկ­վի ա­մե­նա­թեժ կե­տեր։
Խոր­հր­դակ­ցու­թյու­նը տևեց մեկ ժամ։

* * *


Ա­ղա­ջա­նյա­նը նս­տած է ըն­դու­նա­րա­նում։ Ոս­տի­կա­նա­կան հա­մազ­գես­տով մե­կը մտավ։ Դեմ­քով ճա­նա­չում էր։ Չնա­յած մե­նակ էին ու լսող չկար, ե­րի­տա­սար­դը կռա­ցավ ու Ա­ղա­ջա­նյա­նի ա­կան­ջին խոր­հր­դա­վոր շշն­ջաց.
-Ոս­տի­կա­նու­թյան պա­հես­տում հրա­ցան­ներ կան, փամ­փուշտ­ներ էլ…,- ե­րի­տա­սար­դի աչ­քե­րը ար­տա­կարգ փայ­լում էին։
-Շնոր­հա­կա­լու­թյուն։ -Ար­ձա­գան­քը միայն այս մի բառն էր։
Ոնց որ սո­ված մար­դուն հաց մեկ­նես. ա­ռանց րո­պե կորց­նե­լու Կառ­լե­նը կան­չեց ֆիզ­կուլտ­կո­մի­տեի հրա­հանգ­չին՝ Ղևոն­դյան Սեր­գե­յին.
-Պա­հան­ջում ես պա­հես­տի բա­նա­լին։ Ե­թե չտան, կող­պե­քը կոտ­րում ես։ Զեն­քը բա­ժա­նում ես ե­րի­տա­սարդ­նե­րին, յու­րա­քան­չյու­րին` 100-ա­կան փամ­փուշտ ևս։ Կբա­ժա­նես ու ստո­րագ­րել կտաս։ Ցու­ցակ­նե­րը չմո­ռա­նաս։ Հաշ­վա­ռու­մը՝ քեզ մոտ։ Սեր­գե­յի հաշ­վով 60 հրա­ցան կար, շատ փամ­փուշտ։

 

* * *


Հա­ջորդ օ­րը Ա­ղա­ջա­նյա­նը Վա­լե­րի Բա­ղյա­նի հետ Թա­լիշ գնա­լու ճա­նա­պար­հին ի­ջան ա­ռա­ջին պա­հա­կա­կե­տում։ Բլին­դա­ժը նույ­նիսկ ծածկ­ված էր կղ­մինդ­րով, 10-12 տղա­ներ որ­սոր­դա­կան հրա­ցան­նե­րով հս­կում էին։
Թա­լի­շում կոլ­տն­տե­սու­թյան նա­խա­գա­հին խոր­հուրդ տվե­ցին Սո­նա­սա­րի վրա պա­հա­կա­կետ դնել և ու­ժեղ հս­կո­ղու­թյուն սահ­մա­նել։
Նույն օ­րը Ա­ղա­ջա­նյա­նը Մա­նա­շի­դում էր։ Տե­ղե­կու­թյուն էր ստա­ցել, որ սահ­մա­նա­կից, 3-4կմ հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող, Թո­դան ադր­բե­ջա­նա­կան գյու­ղում շարժ կա, մե­քե­նա­ներ են մտ­նում, դուրս գա­լիս։ Հե­տա­գա­յում պի­տի ի­մա­նա­յին, որ Գան­ձա­կի ժող­ճա­կա­տից էին, ռազ­մա­բա­զա էին ստեղ­ծում, պարզ է, հայ­կա­կան գյու­ղե­րը գրո­հե­լու հա­մար։
-Միայն մեկ էքս­կա­վա­տոր ու­նենք՝ «Բե­լո­ռուս»,-ա­սաց նա­խա­գահ Վեր­դյա­նը։
-Մեկն էլ Շա­հու­մյա­նից կգա, հար­կա­վոր է պաշտ­պա­նա­կան գի­ծը ամ­րաց­նել։ -Այն­տեղ, որ­տեղ վեր­ջա­նում են Մա­նա­շի­դի հո­ղե­րը, 300-400մ եր­կա­րու­թյամբ գի­ծը ստեղծ­վեց։ Մի քա­նի կի­լո­մետր հե­ռա­վո­րու­թյամբ փոր­վեց 2-րդ պաշտ­պա­նա­կան գի­ծը։

 

* * *


…Լու­սա­նում էր, երբ 5-6 հո­գի գրե­թե ներս խու­ժե­ցին։ Փայ­լող դեմ­քե­րից Կառ­լե­նը հաս­կա­ցավ, որ ա­ռա­ջադ­րան­քը կա­տար­ված է։
-43 հո­գի։ Կա­նայք ու ե­րե­խա­ներ էլ կան։ -Տղա­նե­րը ինչ­քան կա­րո­ղա­ցել ճա­նա­պարհ­նե­րից հա­վա­քել էին։ -Սա­րի­սու գյու­ղից հայտ­նի գո­ղի ըն­տա­նիք էլ կա, դու ճա­նա­չում ես, ի՞նչ ա­նենք։
Ա­ղա­ջա­նյա­նը կար­գադ­րեց տա­նել Խար­խա­փուտ, որ ժո­ղովր­դի աչ­քից հե­ռու՝ անվ­տանգ ու ա­պա­հով լի­նեն։


Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ