Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՆՎԻՐԻՐ ԿՅԱՆՔ ԱՐՑԱԽԻՆ

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 Մինչև 2020 թվականի պատերազմը Ասկերանի շրջանի Վերին և Ներքին Սզնեք համայնքների հետ կապեր էին ստեղծել կիպրահայ բարերարներ, որոնք ցանկանում էին օգնել ու ոտքի կանգնեցնել արցախյան այդ գյուղերին: Այցելելով Սզնեք՝ նրանք միանգամից սիրահարվել են գյուղի աննկարագրելի բնությանն ու մարդկանց: Վերին Սզնեքի համայնքի ղեկավար Ալբերտ Մարգարյանին նրանք խոստացել են այդ անտառների մեջ մի զարմանահրաշ միջավայր կառուցել, որը կգրավեր նաև օտարների ուշադրությունը:

Սակայն 2020 թվականի պատերազմը կիսատ թողեց այդ մտահղացումը…

Ինչպես պատմում է Ալբերտ Մարգարյանը, պատերազմի ողջ ընթացքում  Կիպրոսից անընդհատ զանգեր էր ստանում: 44 օր շարունակ կիպրահայ մեր բարեկամներն ապրում էին Արցախի ցավով. շատ էին կապվել արցախցիների ու Սզնեքի հետ:

Պատերազմի ավարտից անմիջապես հետո բարերարներն արդեն նոր մտահղացում ունեին: Եվ նրանց շնորհիվ կյանքի կոչվեց §Նվիրիր կյանք Արցախին¦ ծրագիրը: Կապ հաստատելով համայնքի ղեկավարի հետ՝ նրանք հետաքրքրվում էին գյուղի կյանքով և ամենակարևորը համարում բնակչության թվի աճը: 

Սկսվեց իրականացվել բարեգործական նոր ծրագիր, որն Արցախում համակարգում է Վարդուհի Մարգարյանը: 

Ծրագիրը մեկնարկեց Սզնեքում, ապա այլ բնակավայրերում ևս: Ուսումնասիրելուց հետո ընտրված յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիքի տրամադրվեց 500 եվրո, իսկ ծնվող ամեն մի առաջնեկ երեխայի համար՝ 1000: 

Ինչպես տեղեկացնում է ծրագրի համակարգողը, հաշվի են առնվում 2020 թվականի պատերազմին մասնակցությունը, սոցիալական վիճակը, և զույգը պետք է անպայման Արցախից լինի: Մինչև այսօր ծրագրից օգտվել է ինչպես Սզնեքի, այնպես էլ Հադրութի շրջանի, Ավետարանոցի, Թաղավարդի համայնքների 16 ընտանիք: Նորաստեղծ ընտանիքներում ծնված 8 երեխայի համար արդեն տրամադրվել է 1000-ական եվրո: Վերջին նորածինը առաջնագծամերձ Սզնեք համայնքից է՝ Արման Պետրոսյանը: Ծրագրի շահառու զույգերից 8-ը նույնպես Սզնեքից են:

 

Հ.Գ.

Բարեգործների խնդրանքով նրանց անունները չեն հրապարակվում: