Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Ար­ցա­խյան շար­ժու­մը նշա­նա­վոր­վել է ռազ­մա­քա­ղա­քա­կան մի շարք հաղ­թա­նակ­նե­րով, ո­րոն­ք մ­տել են հա­յոց բազ­մա­դա­րյան պատ­մու­թյան ար­դի փու­լի, հատ­կա­պես՝ հայ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի տա­րեգ­րու­թյան մեջ։ Կա­րե­ւոր ձեռք­բե­րու­մը ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի(ՊԲ) կազ­մա­վո­րումն էր։ Մի քա­նի փուլ ան­ցած այդ գոր­ծըն­թա­ցի ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն այն է, որ կա­մա­վո­րա­կան-աշ­խար­հա­զո­րա­յին ջո­կատ­նե­րի վե­րա­ճու­մը կա­նո­նա­վոր զո­րա­մա­սե­րի տե­ղի էր ու­նե­նում մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին զու­գա­հեռ, Ար­ցա­խի դեմ Ադր­բե­ջա­նի ձեռ­նար­կած ագ­րե­սիա­յի ծանր պայ­ման­նե­րում։ Ուս­տի, ռազ­մա­պաշտ­պա­նա­կան եւ բա­նա­կա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ստեղծ­ման խն­դիր­նե­րը հա­ճախ բխում էին հենց կյան­քի ու դա­ժան ի­րա­կա­նու­թյան պա­հանջ­նե­րից։ Ակն­հայտ է, որ կա­նո­նա­վոր ու մար­տու­նակ բա­նա­կի կազ­մա­վո­րու­մը թե­լադր­ված էր նյու­թա­կան ու մարդ­կա­յին ռե­սուրս­նե­րով գե­րակշ­ռող Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիա­յին ար­դյու­նա­վե­տո­րեն դի­մագ­րա­վե­լու եւ իր բնօր­րա­նում ար­ցա­խա­հա­յու­թյան ապ­րե­լու ի­րա­վուն­քը պաշտ­պա­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյամբ։
Մեր ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում հան­գել ենք այն եզ­րա­կա­ցու­թյա­նը, որ ՊԲ-ի ստեղծ­ման գոր­ծըն­թացն ու­նե­ցել է 4 փուլ։
Սկզբ­նա­կան փու­լում՝ 1988թ. փետր­վա­րի 22- 1992թ. փետր­վա­րի 24-ի ըն­թաց­քում ձե­ւա­վոր­վել են մի շարք կա­մա­վո­րա­կան ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կատ­ներ ու աշ­խար­հա­զո­րա­յին խմ­բեր, ո­րոնք սկ­սել են ձե­ւա­վոր­վել Աս­կե­րան ա­վա­նի վրա աղ­դամ­ցի­նե­րի հար­ձա­կու­մից ու սում­գա­յի­թյան ե­ղեռ­նա­գոր­ծու­թյու­նից ան­մի­ջա­պես հե­տո եւ, փաս­տո­րեն, պաշ­տո­նա­կան կար­գա­վի­ճակ են ստա­ցել 1992թ. փետր­վա­րի 24-ին՝ ԼՂՀ Գե­րա­գույն խոր­հր­դի (ԳԽ) հա­մա­պա­տաս­խան ո­րո­շու­մով։ Այդ ժա­մա­նակ ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կատ­նե­րի խն­դիրն էր ադր­բե­ջան­ցի­նե­րի հար­ձա­կում­նե­րից պաշտ­պա­նել խա­ղաղ բնա­կա­վայ­րե­րը։ Անհ­րա­ժեշ­տու­թյու­նից դրդ­ված տե­ղե­րում ստեղծ­վում էին աշ­խար­հա­զո­րա­յին խմ­բեր, ո­րոնց, ա­ռա­վել վտանգ­ված ի­րա­վի­ճակ­նե­րում, օգ­նու­թյան էին հաս­նում քա­ղաք­նե­րում կազ­մա­վոր­վող զին­ված խմ­բեր­ն ու ջո­կատ­նե­րը։ Կա­յին նաեւ հա­տուկ պատ­րաս­տու­թյուն ան­ցած կամ զին­վո­րա­կան փոր­ձա­ռու­թյուն ու­նե­ցող կա­մա­վոր­նե­րի մար­տու­նակ ջո­կատ­ներ, ո­րոնք գոր­ծում էին հիմ­նա­կա­նում Հյու­սի­սա­յին Ար­ցա­խում, Հադ­րու­թի սահ­մա­նա­մերձ գո­տում, Շու­շիի շր­ջա­նի հայ­կա­կան գյու­ղե­րում եւ այ­լուր։ Հարկ է նշել, որ ջո­կատ­նե­րի ստեղ­ծումն ու գոր­ծու­նեու­թյու­նը ի­րա­կա­նաց­վում էին ընդ­հա­տա­կում, ո­րով­հե­տեւ դրանք ԽՍՀՄ իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից դիտ­վում էին օ­րեն­քից դուրս, իսկ ՆԳՆ Ներ­քին զոր­քե­րին (ՆԶ) ի­րա­վունք էր վե­րա­պահ­ված ցրել դրանք՝ առգ­րա­վե­լով առ­կա զենքն ու զի­նամ­թեր­քը։
Ար­ցա­խի ինք­նա­պաշ­պա­նու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րի խն­դիր­նե­րը ո­րո­շա­կի փո­փո­խու­թյուն­ներ կ­րե­ցին ԼՂՀ տա­րած­քից ԽՍՀՄ ՆԳՆ ՆԶ-ի ստո­րա­բա­ժա­նում­նե­րի դուրս ­բե­րու­մից(1991 թ. դեկ­տեմ­բե­րի 26-ից) հե­տո։ Ար­ցախ գոր­ծուղ­ված Ա. Տեր-Թա­դե­ւո­սյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ նոր թափ ստա­ցավ ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի կազ­մա­վո­րու­մը։ 1991թ. հոկ­տեմ­բեր- 1992թ. փետր­վար ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում նվաճ­վե­ցին մի շարք ռազ­մա­կան հաղ­թա­նակ­ներ, ո­րոնք ամ­րապն­դե­ցին ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կատ­նե­րի դիր­քե­րը, նկա­տե­լիո­րեն հա­մալր­վեց նրանց սպա­ռա­զի­նու­թյու­նը, հրա­մա­նա­տա­րա­կան կազ­մը մար­տա­վա­րա­կան փորձ­ ձեռք բե­րեց, բարձ­րա­ցավ հայ ռազ­միկ­նե­րի մար­տա­կան ո­գին։ Դրանք գոր­ծոն­ներ էին, ո­րոնք ա­ռա­վե­լա­գույնս նպաս­տե­ցին ա­զա­տա­մար­տիկ­նե­րի մեջ սե­փա­կան ու­ժե­րի նկատ­մամբ վս­տա­հու­թյան ու հաղ­թե­լու վճ­ռա­կա­նու­թյան ձե­ւա­վոր­մա­նը, ո­րոնց շնոր­հիվ հա­ջող­վեց հա­մե­մա­տա­բար կարճ ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում՝ մին­չեւ 1992թ. մա­յի­սի 18 ճն­շել ԼՂՀ-ի տա­րած­քի թշ­նա­մա­կան բո­լոր կրա­կա­կե­տե­րը։

Մշ­տա­պես կա­տա­րե­լա­գործ­վում էր նաեւ ղե­կա­վար­ման հա­մա­կար­գը՝ կադ­րա­յին ու կա­ռուց­ված­քա­յին բա­րե­լա­վում­նե­րի մի­ջո­ցով։ Այս­պես, ԼՂՀ ԳԽ նա­խա­գա­հու­թյան 1992 թ. մար­տի 4-ի ո­րոշ­մամբ գն­դա­պետ Ա. Ի. Տեր-Թա­դե­ւո­սյա­նը նշա­նակ­վեց Ար­ցա­խի ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րի (Ի­ՊՈՒ) հրա­մա­նա­տար, ո­րի գոր­ծա­ռու­թա­յին պար­տա­կա­նու­թյուն­նե­րը 1990թ. սեպ­տեմ­բե­րի 10-ից, փաս­տո­րեն, կա­տա­րում էր Ա.Կա­րա­պե­տյա­նը։ Նույն օ­րը հաս­տատ­վեց նաեւ ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան խոր­հր­դի կազ­մը՝ ԼՂՀ ԳԽ-ի խոս­նակ Ա. Մկրտ­չյա­նի նա­խա­գա­հու­թյամբ։ Իսկ մար­տի 26-ին ԼՂՀ նա­խա­րար­նե­րի խոր­հր­դին ա­ռըն­թեր ստեղծ­վեց Պաշտ­պա­նու­թյան կո­մի­տե (ՊԿ), որն այ­նու­հե­տեւ վե­րան­վան­վեց Ինք­նա­պաշտ­պա­նու­թյան կո­մի­տե (ԻՊԿ), ո­րի նա­խա­գահ նշա­նակ­վեց Ս. Սարգ­սյա­նը։ Նո­րաս­տեղծ մար­մի­նը, ա­ռաջ­նորդ­վե­լով ԼՂՀ ԳԽ եւ Նա­խա­րար­նե­րի խոր­հր­դի ո­րո­շում­նե­րով ու կար­գադ­րու­թյուն­նե­րով, կազ­մա­կեր­պեց ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կատ­նե­րի միա­վոր­ման, բա­նա­կի նյու­թա­տեխ­նի­կա­կան բա­զա­յի ստեղծ­ման գոր­ծը, ձե­ւա­վո­րեց ու ղե­կա­վա­րեց Ի­ՊՈՒ վար­չու­թյան աշ­խա­տանք­նե­րը։
ՊԲ-ի կազ­մա­վոր­ման երկ­րորդ փու­լի (1992թ. փետր­վա­րի 24-օ­գոս­տո­սի 14) հիմ­նա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն այն էր, որ ա­վար­տին հասց­վեց ԼՂՀ-ի ներ­սում ա­զա­տագ­րա­կան մար­տե­րի շար­քը, պա­տե­րազ­մը «նա­հան­ջեց» հան­րա­պե­տու­թյան սահ­ման­նե­րից ան­դին, Ադր­բե­ջան-ԼՂՀ հա­կա­մար­տու­թյու­նը թե­ւա­կո­խեց ո­րա­կա­կան նոր փուլ։ Ա­մե­նան­շա­նա­կա­լի ի­րա­դար­ձու­թյու­նը Շու­շիի ա­զա­տագ­րումն էր մա­յի­սի 9-ին, որն առ այ­սօր նշ­վում է նաեւ որ­պես Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի օր։
ԼՂՀ ԻՊԿ նա­խա­գա­հի՝ «Պաշտ­պա­նա­կան շր­ջա­նա­յին լրա­կազ­մի ու­ժե­րի ու մի­ջոց­նե­րի կա­ռուց­ված­քի մա­սին» հրա­մա­նով, 1992թ. օ­գոս­տո­սի 14-ին ստեղծ­վե­ցին պաշտ­պա­նա­կան շր­ջան­ներ։ Միա­ժա­մա­նակ, առ­կա նյու­թա­կան ու ռազ­մա­կան հնա­րա­վո­րու­թյուն­ներն ա­ռա­վել ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծե­լու, իշ­խա­նու­թյան բո­լոր լծակ­նե­րը մեկ­տե­ղե­լու եւ ռազ­մա­ճա­կա­տում ար­մա­տա­կան բե­կում մտց­նե­լու նպա­տա­կով, 1992թ. օ­գոս­տո­սի 15-ին ստեղծ­վեց ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան պե­տա­կան կո­մի­տեն (ՊՊԿ)՝ Ռ. Քո­չա­րյա­նի նա­խա­գա­հու­թյամբ։ ՊԲ կազ­մա­վոր­ման եր­րորդ փու­լում (1992թ. օ­գոս­տո­սի 14-1993թ. նո­յեմ­բե­րի 10) նկա­տե­լի հա­ջո­ղու­թյուն­ներ են ձեռք բեր­վել ինչ­պես բա­նա­կա­շի­նու­թյան, այն­պես էլ հա­կա­ռա­կոր­դի կրա­կա­կե­տե­րի ու ռազ­մա­կան պլաց­դարմ­նե­րի վնա­սա­զերծ­ման աս­պա­րեզ­նե­րում։ Այս ա­մե­նը հիմք ծա­ռա­յեց 1993թ. նո­յեմ­բե­րի 10-ին, ԼՂՀ ՊՊԿ նա­խա­գահ Ռ. Քո­չա­րյա­նի հրա­մա­նով, Ի­ՊՈՒ-ի՝ ԼՂՀ ՊԲ-ի վե­րա­կազ­մա­վո­րումն ամ­րագ­րե­լու հա­մար։ ՊԲ հրա­մա­նա­տար նշա­նակ­վեց Ս. Բա­բա­յա­նը, ա­ռա­ջին տե­ղա­կալ՝ գե­նե­րալ Ք. Ի­վա­նյա­նը։
ՊԲ-ի կազ­մա­վոր­ման չոր­րորդ փու­լը մի յու­րօ­րի­նակ փոր­ձաշր­ջան էր թե՛ հրա­մա­նա­տա­րու­թյան եւ թե՛ զի­նանձ­նա­կազ­մի հա­մար։ Օ­մա­րի լեռ­նանց­քից մին­չեւ Ա­րաքս գե­տը ձգ­վող ռազ­մա­ճա­կա­տի ողջ Ադր­բե­ջա­նի լայ­նա­ծա­վալ հար­ձա­կում­նե­րին հա­մար­ժեք հա­կա­հար­ված տա­լը, հաս­տի­քակա­ռուց­ված­քա­յին ու կադ­րա­յին բա­րե­լա­վում­նե­րը հիմք դար­ձան 1994 թ. հուն­վա­րի 4-ին ՊԲ-ի կա­ռուց­ված­քը ԼՂՀ ՊՊԿ նա­խա­գա­հի կող­մից հաս­տա­տե­լու հա­մար, ին­չը, փաս­տո­րեն, նշա­նա­վո­րեց ՊԲ-ի կազ­մա­վոր­ման ա­վար­տը։
Այս­պի­սով, ՊԲ-ի ստեղ­ծու­մը կա­րե­ւոր նշա­նա­կու­թյուն ու­նե­ցավ հա­կա­ռա­կոր­դի ագ­րե­սիա­յի կա­սեց­ման եւ պե­տա­կան շի­նա­րա­րու­թյան աս­պա­րե­զում նվա­ճում­ներն ամ­րապն­դե­լու հա­մար։

Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
պատմական գիտությունների թեկնածու,
դոցենտ, պահեստազորի մայոր,
«Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար