Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Թբլղու. Գողտրիկ անկյուն լեռների մեջ

 

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թբլղու համայնքի բնակչության թիվը վերջին 6-7 տարիների ընթացքում գրեթե  անփոփոխ էր: Այն տատանվում էր 135-140-ի միջև:

Արցախյան երրորդ պատերազմից հետո գյուղում հաստատվել է 4 տեղահանված ընտանիք՝ 22 շնչով: Այսօր բնակչության ընդհանուր թիվը կազմում է 162,- ասում է համայնքապետ Էդիկ Մարկոսյանը:

Համայնքապետի խոսքով՝ գյուղում առկա տներից այսօր բնակելի են ընդամենը 36-ը: Ունենք տուն, որտեղ  երկու, անգամ երեք ընտանիքով են բնակվում:

Համայնքում գործում են  բուժկետը, մշակույթի տունը, գրադարանը, հանդիսությունների սրահը: Բոլորն էլ վերանորոգման կարիք ունեն:

-Այս շենքերը կառուցվել են դեռ 1996-97թթ., որոնց վիճակը կարելի է գնահատել վթարային: Անձրևի, սելավի ժամանակ ամբողջությամբ  լցվում են  ջրերով, իսկ պատերի ծեփը խոնավությունից թափվում է: Համայնքապետարանի շենքը նույնպես վերանորոգման կարիք ունի: Գյուղի դպրոցը աշակերտ չունենալու պատճառով  չի գործում: Թբղլուի դպրոցականները հաճախում են հարևան՝ Քոլատակի միջնակարգ դպրոց,- նշում է համայնքապետը:

Քանի որ առկա խնդիրները միայն մեկն ու երկուսը չեն, Էդիկ Մարկոսյանն առանձնացնում է առաջնայինները. 

Գյուղը գազաֆիկացված չէ: Աղբյուրները պարբերաբար ցամաքում են: Խմելու ջուրը ստանում են միակ աղբյուրից, որը հաճախակի է  ցամաքում: Խնդիրը լուծելու համար դիմել են Մարտակերտի շրջվարչակազմին, որպեսզի օգտվեն Քոլատակի Նոր թաղամասի ջրի ակունքից, անգամ առաջարկել են ջրի համար տեղադրել հաշվիչ, սակայն դեռ դրական պատասխան չենք ստացել: Համայնքի էլեկտրամատակարարման սյուները  մեծամասամբ փայտից են և ամբողջությամբ փտած, ինչի պատճառով, հատկապես ձմռանը վթարներ շատ են լինում:

-Սյուները փոխելու համար մի քանի անգամ դիմել ենք շրջվարչակազմին, հերթագրվել և սպասում ենք պատասխանի: Ներհամայնքային ճանապարհը քարքարոտ է, տեղ-տեղ նաև նեղ ճանապարհ ունենք, որոնք անանցանելի են մեքենաների համար: Խնդրի լուծման համար հարևան գյուղերի հետ գրանցվել էինք, սակայն չափագրումներ բոլոր գյուղերում արվել են, բացի Թբլղուից: Նախատեսել ենք կրկին դիմել շրջվարչակազմին,-ասում է Է. Մարկոսյանը և հավելում նաև, որ Թբլղուից դեպի Ստեփանակերտ հանրային տրանսպորտ չի գործում:  Մայրաքաղաք հասնելու համար օգտվում են հարևան գյուղերի տրանսպորտից:

Գյուղացիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, մասնավորապես, խոզաբուծությունը. «Քանի որ համայնքի տարածքն այդքան էլ մեծ չէ, մեզ համար ավելի հեշտ է զբաղվել խոզաբուծությամբ: Տուն չկա, որ չզբաղվի»,- ասում է Էդ. Մարկոսյանը և հավելում, որ պատրաստվում են աշնանացանի, որի տակ կներառեն 75 հեկտարից ավելի հողատարածք:

Նանիկ Աղասյան