Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

«ՀԱ­ԿԱՍՐ­ՃԱ­ՐԱՆ ՎԻԱՋ­ՋԻՈ». ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐ

Վերջերս Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հայտարարված «Նորարարական բիզնես գաղափարներ» դրամաշնորհային մրցույթում հաղթող է ճանաչվել Գոհար Բաբայանը՝ «Հակասրճարան Վիաջջիո» նախագծով։

«Գա­ղա­փա­րը նո­րա­րա­րա­կան է, ան­նա­խա­դեպ՝ Ար­ցա­խի հա­մար։ Ստեղծ­վում է մի վայր, որ­տեղ ան­հա­տը ա­ռանց ժա­մա­նա­կա­յին սահ­մա­նա­փակ­ման կա­րող է ստեղ­ծա­գոր­ծել, աշ­խա­տել՝ սուրճ, թեյ, քաղց­րա­վե­նիք ճա­շա­կե­լով»,-ա­սում է հե­ղի­նա­կը։ Ձևա­չա­փը կի­րառ­վում է տար­բեր եր­կր­նե­րում՝ օգ­նե­լով նո­րաս­տեղծ բիզ­նես­նե­րին, թի­մե­րին, ու­սա­նող­նե­րին և այլ մարդ­կանց՝ տրա­մադ­րե­լով տա­րածք միա­ժա­մա­նակ սր­ճա­րա­նում գտն­վե­լու և աշ­խա­տե­լու հա­մար։
Ա­ռա­ջին հա­յաց­քից սո­վո­րա­կան սր­ճա­րան թվա­ցող վայրն ըն­դուն­ված է ան­վա­նել հա­կասր­ճա­րան /антикафе/։ Հա­մա­ձայն բիզ­նես գա­ղա­փա­րի՝ այն կդառ­նա հար­մար վայր, որ­տեղ հնա­րա­վոր կլի­նի այ­ցե­լել ժա­մավ­ճա­րով, հան­դի­պում­ներ, գործ­նա­կան քն­նար­կում­ներ ու­նե­նալ, անց­կաց­նել հա­մա­տեղ ժո­ղով­ներ, կոն­ֆե­րանս­ներ։ Տա­րած­քում հար­մար կլի­նի կազ­մա­կեր­պել նաև տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­ներ՝ ֆո­րում­ներ, կի­նո­դի­տում­ներ և այլն։
«Հա­կասր­ճա­րա­նի գա­ղա­փարն Ար­ցա­խում, հատ­կա­պես ե­րի­տա­սարդ­նե­րի շր­ջա­նում, ստեղ­ծա­գործ աշ­խու­ժու­թյուն ա­ռա­ջաց­նելն ու խթա­նելն է, ինչ­պես նաև հան­գիստ և կո­լո­րի­տա­յին վայր ստեղ­ծե­լը ստար­տա­փե­րի, գոր­ծա­րար­նե­րի, ստեղ­ծա­գործ ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար, որ­տեղ հար­մար կլի­նի այ­ցե­լել ինչ­պես ա­ռան­ձին, այն­պես էլ խմ­բով, աշ­խա­տել՝ հա­ճե­լին ու օգ­տա­կա­րը հա­մա­տե­ղե­լով»,-ա­սում է հե­ղի­նա­կը։
Նրա դի­տարկ­մամբ՝ բիզ­նես գա­ղա­փա­րի ի­րա­գոր­ծու­մը հա­կասր­ճա­րա­նի պո­տեն­ցիալ հա­ճա­խորդ­նե­րի՝ ստար­տա­փե­րի, գոր­ծա­րար­նե­րի, ու­սա­նող­նե­րի ու ըն­կե­րա­կան խմ­բե­րի հա­մար մի շարք խն­դիր­ներ կլու­ծի։
«Մաս­նա­վոր­պես, ստար­տա­փե­րը կհա­վաք­վեն ի­րենց գա­ղա­փար­նե­րը քն­նար­կե­լու և աշ­խա­տե­լու հա­մար, ու­սա­նող­նե­րը թի­մա­յին աշ­խա­տանք­ներ կկա­տա­րեն, գր­քա­սեր­ներն անվ­ճար գրա­դա­րա­նից կօգտ­վեն, գոր­ծա­րար­նե­րը հան­դի­պում­ներ, ժո­ղով­ներ ու կոն­ֆե­րանս­ներ կանց­կաց­նեն, իսկ ըն­կե­րա­կան խմ­բե­րը սե­ղա­նի տար­բեր խա­ղեր, ինչ­պես նաև մի­ջո­ցա­ռում­ներ ու կի­նո­դի­տում­ներ կկազ­մա­կեր­պեն»,-ա­սում է։
Գո­հա­րը մի­ջազ­գա­յին տն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի և գոր­ծա­րար կա­ռա­վար­ման մաս­նա­գետ է։ Աշ­խա­տում է երևա­նյան ըն­կե­րու­թյու­նում՝ որ­պես վա­ճառ­քի և մար­քե­թին­գի բաժ­նի ղե­կա­վար։ Սե­փա­կան բիզ­նես ու­նե­նա­լու մա­սին միշտ է մտա­ծել։
«Տար­բեր գա­ղա­փար­ներ ու­նեի։ Երբ կար­դա­ցի հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րո­շե­ցի մաս­նակ­ցել մր­ցույ­թին՝ Ստե­փա­նա­կեր­տում հա­կասր­ճա­րան բա­ցե­լու մտահ­ղաց­մամբ»,-ա­սում է մեր զրու­ցա­կի­ցը։ Ար­ցա­խում նման ձևա­չա­փով գոր­ծու­նեու­թյուն չկա և ող­ջու­նե­լի կլի­նի, ե­թե այն ի­րա­գործ­վի։
Դրա­մաշ­նոր­հա­յին ծրագ­րի ընդ­հա­նուր բյու­ջեն կազ­մում է 400 հա­զար դրամ։ Բիզ­նես գա­ղա­փա­րի ի­րա­գործ­ման մա­սով քն­նար­կում­ներն ըն­թաց­քում են։

Լուսինե ՇԱԴՅԱՆ