Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԿՅԱՆՔԵՐ՝ ՀԵՏԱԴԱՐՁ ՇՐՋԱՊՏՈՒՅՏՈՒՄ

 

Ուղիղ երկու տարի առաջ Լարիսա Ստեփանյանի Տող-Կարմիր շուկա-Սարգսաշեն-Ակնաղբյուր պատերազմական տխուր ճամփորդությունն ավարտվել է Ստեփանակերտում։

2020թ. նո­յեմ­բե­րի 23-ին Տո­ղի բնա­կիչ­նե­րից վեր­ջինն է հե­ռա­ցել գյու­ղից ու մինչև այժմ ապ­րում է մայ­րա­քա­ղա­քի կենտ­րո­նա­կան հատ­վա­ծում՝ Վազ­գեն Սարգ­սյան փո­ղո­ցում գտն­վող հինգ­հար­կա­նի շեն­քի կի­սան­կու­ղա­յին հար­կի կի­սա­մութ սե­նյակ­նե­րից մե­կում։ Առ­նետ­նե­րից ա­զատ­վե­լու հա­մար կատ­վի ձա­գուկ էր գտել, ըն­տե­լաց­րել, այժմ հիմ­նա­կան զրու­ցա­կի­ցը Մկո ա­նու­նով ար­դեն մե­ծա­ցած այդ կա­տուն է։ Մեկ նեղ­լիկ սե­նյակ ու քայ­լա­չափ նա­խա­սե­նյակ, մի կերպ փակ­վող պա­տու­հան, սե­նյա­կի սառն ու ծանր օ­դը հա­զիվ կոտ­րող, սե­փա­կան մի­ջոց­նե­րով գն­ված մեկ տա­քա­ցու­ցիչ, խո­նա­վու­թյու­նից սևա­ցած ա­ռաս­տաղ ու նվա­զա­գույն կեն­ցաղն ա­պա­հո­վե­լու հա­մար եր­կու տար­վա մեջ այս­տե­ղից-այն­տե­ղից ձեռք­բեր­ված ու սե­նյա­կում մեկ քայլ ա­զատ տեղ չթո­ղած կահ-կա­րա­սի. այդ­պի­սին է Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մում որ­դուն ու եղ­բո­րը կորց­րած Լա­րի­սա­յի ապ­րե­լա­կեր­պը։ Լիո­վին դա­տարկ­ված ու ար­դեն գրավ­ված գյու­ղից դուրս գա­լը, գյու­ղից գյուղ տե­ղա­փոխ­վելն ու ամ­բողջ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ան­ծա­նոթ շեն­քե­րի նկուղ­նե­րում պատս­պար­վե­լու ու Ստե­փա­նա­կեր­տից հե­ռու չգ­նա­լու ո­րո­շումն ան­խախտ է պա­հել օր ա­ռաջ հա­րա­զատ գյուղ վե­րա­դա­ռա­նա­լու հույ­սը, որն այ­սօր էլ չի մա­րել։
Նրա հետ նույն տա­րած­քում՝ մի­ջանց­քի ա­ջու­ձախ կող­մե­րում, ապ­րում ու մեկ ընդ­հա­նուր սան­հան­գույ­ցից օգտ­վում է ևս ե­րեք ըն­տա­նիք, չոր­րոր­դը վեր­ջերս է այլ տուն տե­ղա­փոխ­վել։ Մար­տու­նու շր­ջա­նի Ջի­վա­նի ու Թա­ղա­վարդ, Հադ­րու­թի շր­ջա­նի Տող ու Թա­ղոտ գյու­ղե­րում էին ապ­րում նրանք։ Չորս ըն­տա­նիք­նե­րի զբա­ղեց­րած «բնակ­տա­րած­քը» մաս­նա­վոր սե­փա­կա­նու­թյուն է, նախ­կի­նում այն ծա­ռա­յում էր որ­պես ՆԳՆ պո­լիկ­լի­նի­կա­յի բա­ժան­մունք։ Տա­րած­քը գա­զա­ֆի­կաց­ված չէ, տաք ջուր միայն եր­կար մի­ջանց­քի ծայ­րի ընդ­հա­նուր լո­գա­րա­նում կա­րե­լի է գտ­նել։ Քա­նի որ սե­նյակ­նե­րը շատ են փոքր, ե­րե­խա­նե­րով ըն­տա­նիք­նե­րին նաև որ­պես խո­հա­նոց ծա­ռա­յող մեկ՝ ա­վե­լի փոքր սե­նյակ են հատ­կաց­րել։ Ըստ կեն­վոր­նե­րի՝ նախ­կի­նում պե­տու­թյունն էր տա­րած­քի սե­փա­կա­նա­տի­րո­ջը վճա­րում, հա­վա­նա­բար այն որ­պես հյու­րա­տուն էր գրանց­ված, հե­տո, երբ տե­ղա­հան­ված­նե­րի հա­մար սկ­սել է գոր­ծել 40 հա­զար­նե­րի ծրա­գի­րը, տան­տի­րոջ ա­ռա­ջար­կու­թյամբ ա­մեն ան­ձի հա­մար ամ­սա­կան 30 հա­զար դրամ են սկ­սել վճա­րել։
Տա­րեց ա­մու­սին­ներ Մել­սիկ և Ա­նա­հիտ Աս­տո­յան­նե­րը վրա­ցա­հա­յեր են, 1999թ. Ջի­վա­նիում էին վե­րա­հաս­տատ­վել, տուն կա­ռու­ցել, մեծ ըն­տա­նիք դար­ձել, եր­կու որ­դի և եր­կու դուստր են մե­ծաց­րել։ Որ­դի­նե­րից մե­կը տե­ղա­փոխ­վել էր ՌԴ, պա­տե­րազ­մի ըն­թաց­քում, տի­կին Ան­նա­յի պատ­մե­լով, շատ էր ու­զում հաս­նել հայ­րե­նիք, սա­կայն հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով չի հա­ջող­վել։ Ա­մու­սի­նը տաս տա­րի ա­ռաջ է ա­ռա­ջին ին­սուլ­տը տա­րել, սա­կայն գյու­ղում ինք­նու­րույն քայ­լում էր, ան­գամ թեթև աշ­խա­տանք­ներ էր ա­նում։ Պա­տե­րազ­մի օ­րե­րին երկ­րորդ կաթ­վա­ծը գա­մեց ան­կող­նուն։ Ին­քը՝ տի­կին Ա­նա­հի­տը, վեր­ջերս է ող­նա­շա­րի վի­րա­հա­տու­թյուն տա­րել։ Ար­դեն դժ­վա­րու­թյամբ է քայ­լում, եր­կար կանգ­նել չի կա­րո­ղա­նում։ Սո­ցիա­լա­կան զար­գաց­ման և միգ­րա­ցիա­յի նա­խա­րա­րու­թյուն մի քա­նի ան­գամ գնա­լուց հե­տո սայ­լակ են ստա­ցել, սա­կայն Մել­սիկ պա­պի վի­ճակն ար­դեն գրե­թե թույլ չի տա­լիս այն օգ­տա­գոր­ծել, պե­տու­թյան օգ­նու­թյու­նը սրա­նով ա­վարտ­վել է։ Կար­միր խա­չի օգ­նու­թյամբ էլ լվաց­քի մե­քե­նա են գնել։ Ստե­փա­նա­կեր­տում ապ­րող դուստրն է հի­վանդ ծնող­նե­րի միակ խնա­մա­կալն ու օգ­նո­ղը։ Թվում է, պե­տու­թյու­նը պետք է հաշ­ման­դամ դար­ձած տե­ղա­հան­վա­ծի խնա­մո­ղին նաև վճա­րի, սա­կայն ո՞ւր է թե. այս­տեղ խո­նավ սե­նյա­կում ան­կող­նուն գամ­ված տե­ղա­հան­վածն է մո­ռա­ցու­թյան մատն­ված։
Սկզ­բում շատ էին դի­մում տե­ղա­հան­ված­նե­րի հար­ցե­րով զբաղ­վող բո­լոր կա­ռույց­նե­րին։ Մի տեղ հու­սադ­րում էին, մի տեղ կո­պիտ մատ­նա­ցույց ա­նում ա­վե­լի կա­րի­քա­վոր­նե­րին։ Հա­մա­կերպ­վել ու այդ­պես ապ­րում են։ Ապ­րում են Գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյու­նից մի քա­նի քայլ վերև, այն կա­ռույ­ցից, ո­րը Տե­ղա­հան­ված­նե­րի հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղով էր ստեղ­ծել ու լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յու­թյամբ ստու­գում­ներ էր կազ­մա­կեր­պել մայ­րա­քա­ղա­քի՝ տե­ղա­հան­ված­ներ պա­հող այլ հյու­րա­նոց­նե­րում ու հյու­րատ­նե­րում։ Մի քա­նի քայ­լի վրա է նաև ՄԻՊ գրա­սե­նյա­կը։ Կեն­վոր­նե­րի խոս­քով, օ­րերս գրա­սե­նյա­կի եր­կու աշ­խա­տա­կից, թերևս աշ­խա­տան­քից տուն գնա­լիս, մտել են ի­րենց մոտ, ծա­նո­թա­ցել ի­րենց խն­դիր­նե­րին, ցա­վել, որ նման պայ­ման­նե­րում են ապ­րում, խոս­տա­ցել հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րին դի­մել։
Թա­ղա­վար­դից տե­ղա­հան­ված Ար­մի­նե Համ­զո­յա­նը ա­մուս­նու և ե­րեք ե­րե­խա­նե­րի հետ հա­մե­մա­տա­բար մեծ սե­նյակն են զբա­ղեց­նում, ո­րը և՛ նն­ջա­րան է, և՛ խո­հա­նոց, և՛ հյու­րա­սե­նյակ։

Ե­րե­խա­նե­րից մե­կը զար­գաց­ման ու ա­ճի հետ կապ­ված խն­դիր­ներ ու­նի, պար­բե­րա­բար Երևան՝ հե­տա­զոտ­ման են տա­նում։ Ըն­տա­նի­քը զրկ­ված է 40-հա­զա­րա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րից, քա­նի որ Թա­ղա­վար­դի մեր հս­կո­ղու­թյան տակ մնա­ցած տա­րած­քում տուն ու­նեն և փախս­տա­կան չեն հա­մար­վում։
Նել­սո­նի խոս­քով՝ ի­րենց տու­նը հա­մա­րյա հա­րյուր տա­րե­կան պա­պա­կան տուն է, բա­ցի այդ, հրե­տա­կոծ­վել ու պի­տա­նի չէ բնա­կու­թյան հա­մար, իսկ վե­րա­նո­րո­գումն ու­շա­նում է։ Վե­րա­նո­րո­գու­մից հե­տո էլ հա­մոզ­ված չէ, որ կվե­րա­դառ­նա։ Շի­նա­րա­րու­թյու­նում է աշ­խա­տում, փայտ է բե­րում մոտ ան­տառ­նե­րից ու վա­ճա­ռում, մի կերպ 120 հա­զար դրամ կազ­մող տան վարձն է տա­լիս, սնն­դի հոգ­սը հո­գում։ Հադ­րու­թի Թա­ղո­տից տե­ղա­հան­ված Ան­նա Սարգ­սյա­նը եր­կու ե­րե­խա­նե­րի հետ ևս սե­նյակ­նե­րից մե­կում է ապ­րում, փոք­րը դեռ եր­կու տա­րե­կան չկա, սե­փա­կան մի­ջոց­նե­րով լվաց­քի մե­քե­նա է ձեռք­բե­րել, պե­տու­թյան տվա­ծը փոք­րիկ սառ­նա­րանն ու ծա­լո­վի մեկ մահ­ճա­կալն է։ Ե­րի­տա­սարդ կի­նը դժ­գոհ է սե­նյակ­նե­րի հա­մար ըստ շն­չի վճա­րե­լուց, պե­տու­թյան տված գու­մա­րը միայն դրան է հե­րի­քում։ Եր­բեմն շեն­քի բնա­կիչ­ներն են օգ­նում հա­գուս­տով ու սնն­դով, եր­բեմն որևէ բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյան օգ­նու­թյան մա­սին է պա­տա­հա­բար տե­ղե­կա­նում ու խնդ­րում, որ ի­րեն էլ օգ­նեն։
Պա­տե­րազ­մից հե­տո տե­ղա­հան­ված­նե­րի հոս­քը Ստե­փա­նա­կեր­տում բնա­կա­րա­նա­յին խն­դիրն ա­նա­սե­լի սրաց­րել է, սա փաստ է, ո­րը շատ ենք սի­րում կրկ­նել բո­լորս։ Շատ ենք սի­րում նաև կրկ­նել, որ պա­տե­րազ­մից հե­տո բո­լո­րով ենք հայ­տն­վել ցա­վի, կորս­տի, զր­կան­քի, կեն­ցա­ղա­յին ան­հար­մա­րու­թյուն­նե­րի չա­վարտ­վող ի­րա­կա­նու­թյան մեջ։ Երբ այդ ա­մե­նը լիու­լի ճա­շա­կած տե­ղա­հան­ված­ներն են սկ­սում բո­ղո­քել հյու­րատ­նե­րի պայ­ման­նե­րից, տան­տե­րե­րի նշա­նա­կած վար­ձավ­ճար­նե­րից, միշտ ու­շա­ցող ու ան­բա­վա­րար ա­ջակ­ցու­թյու­նից, նեղ­սր­տում ենք, սկ­սում մե­ղադ­րել նրանց ան­հար­կի պա­հանջ­կո­տու­թյան, թու­նոտ պահ­ված­քի, հա­րա­զատ ե­զեր­քը կորց­նե­լու մեջ անխ­տիր բո­լո­րին՝ միայն ոչ ի­րենց մե­ղադ­րե­լու մեջ։
Վ. Սարգ­սյան 11 հաս­ցեում ար­դեն ա­վե­լի քան եր­կու տա­րի պատս­պար­ված այս ըն­տա­նիք­նե­րի հյու­րըն­կալ բա­րու­թյու­նը, հա­վա­տով սպա­սումն ու ճա­կա­տագ­րի շա­րու­նակ­վող հար­ված­նե­րի հան­դեպ համ­բե­րու­թյու­նը, ո­րոնք ոչ մի կերպ չեն տե­ղա­վոր­վում այդ բնակ­տա­րած­քի մռայլ սյուր­ռեա­լիս­տա­կան պատ­կեր­նե­րի կող­քին, ա­մա­չեց­նող են։
Հետ­պա­տե­րազ­մյան տա­րի­նե­րի ըն­թաց­քում բազ­մա­թիվ տե­ղա­հան­ված­նե­րի սր­տա­ռուչ ու ցա­վա­լի պատ­մու­թյուն­ներ շատ էի լսել, սա­կայն տո­ղե­ցի տի­կին Լա­րի­սա­յի պատ­մա­ծի կս­կի­ծը մի կողմ է հրում ա­մեն ինչ՝ հա­րա­զատ ե­զեր­քի կորս­տի անձ­նա­կան ցավ, կսկ­ծաց­նող հի­շո­ղու­թյուն­նե­րը։ Երբ գոր­ծի էր գցել տաս­նա­մյակ­նե­րի հնու­թյուն ու­նե­ցող իր մե­քե­նան (շր­ջա­նում գրե­թե միակ կին վա­րորդն էր) ու դուրս էր գա­լիս գյու­ղից, վեր­ջին շն­չա­վոր­նե­րը, ո­րոնց տե­սավ հա­րա­զատ գյու­ղում, գյու­ղա­մի­ջում, փոս­տի մոտ խմբ­ված թշ­նա­մու զին­վոր­ներն էին, դրոշ էլ կար ձեռք­նե­րին։ Աչ­քե­րին չէր հա­վա­տում, վախ էլ չէր զգում, միայն, ղե­կը թո­ղած, ակ­նա­պիշ նրանց էր նա­յում։ Չկանգ­նեց­րին (հե­տո ի­մա­ցավ, որ նույն օ­րը եր­կու տա­րեց տղա­մար­դու դա­ժա­նա­բար սպա­նել էին գյու­ղում), հա­կա­ռա­կը՝ ա­սել են քշի գնա, բա­ջի։ Ու հե­տո, ամ­բողջ ճա­նա­պար­հին մտա­ծում էր, որ աչ­քին են երևա­ցել... Հե­տո, երբ ուշքն ու միտ­քը հե­տա­դարձ շր­ջապ­տույտ­նե­րի մեջ ար­դեն չէին են­թարկ­վում, մտա­ծում էր, ին­չո՞ւ դուրս ե­կավ տնից...

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ