Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Հողի հետ խոսելու տարբերակ

Մասնագիտությամբ մանկավարժ Ծովինար Սառաջյանն աշխատում է Ասկերանի շրջանի Խանցք համայնքի միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար: Արցախյան երրորդ պատերազմից հետո երեք երեխաների մայր Ծովինարը որոշել է զբաղվել բանջարաբոստանային բույսերի մշակությամբ և ստացված բերքը իրացնել շուկայում:

- Առաջին հերթին նպատակը մեր երկրի գյուղատնտեսության զարգացմանը նպաստելն է և, գնահատելով  հետպատերազմյան ժամանակաշրջանը, ցանկացել եմ իմ բաժին ներդրումն ունենալ, թեկուզ միայն փոքր չափով,- ասում է Ծովինար Սառաջյանը:

Նրա խոսքով` զբաղվում են և՛ անասնապահությամբ, և՛ հողագործությամբ: Բանջարաբոստանային բույսերի մշակությունն ընդլայնելու համար էլ, ինչպես ինքն է նշում, ունի բավարար պայմաններ և՛ տարածքի, և՛ փորձի առումով:

«Ընտրել եմ կանաչեղենի մշակությունը, քանի որ  ունեմ երկար տարիների փորձ այս բնագավառում: Կանաչեղենի մշակումն ու իրացումը նաև շահավետ եմ համարում, քանի որ կարող ես զբաղվել կլոր տարին: Արտադրանքի իրացմանը  նպաստում է մեր գյուղի մոտ լինելը շրջկենտրոնին և մայրաքաղաք Ստեփանակերտին: Դրդապատճառներից մեկն էլ այն է, որ, քիչ ներդրում կատարելով, կարող եմ ունենալ բավականաչափ եկամուտ: Առաջին տարվա ընթացքում սերմերը ձեռք եմ բերել սեփական միջոցներով, իսկ հետո արդեն ստացած կանաչեղենից»,-պատմում է Ծովինարը`  համոզված լինելով, որ արդյունքը կարդարացնի սպասելիքները:

Գաղափարը ոչ միայն օրվա ապրուստ վաստակելու, այլև հոգեբանական տեսանկյունից ունի մի շարք առավելություններ: Այն օգնում է ավելի կապվել հողին, նրա հետ աշխատելուն, նվիրվել և սիրել այն: «Իմ օրինակով ես մոտիվացրել եմ շատերին՝ զարգացնելու իրենց ունեցած հմտությունները: Սրանով նաև ցանկացել եմ հասարակությանն ասել, որ պետք է անտեսենք ստեղծված դժվարությունները, կառչենք մեր հողին և ամուր պահենք արարելու և ապագան կառուցելու հաստատակամությունը»:

Նանիկ Աղասյան