Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԱՍՆԵՆՔ ՔԱՂԱՔԻ ՄԱՔՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔԵՐՈՎ

Օրերս տեղեկացանք, որ Ստեփանակերտի քաղաքապետարանին բարերար Գարիկ Ղազարյանի կողմից նվիրաբերվել է երեք միավոր հատուկ տեխնիկա: Քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ի նշան երախտագիտության, Գարիկ Ղազարյանին շնորհակալագիր է հանձնել՝ քաղաքային տնտեսության տեխնոպարկի արդիականացման գործում ունեցած ավանդի համար: Տեղեկացանք նաև, որ նվիրաբերված երեք միավոր տեխնիկան հատկացվել է «Սանմաքրում» ՀՕԱԿ-ին: Կազմակերպության տնօրեն Եղիշե Մանգասարյանի հետ զրուցեցինք ինչպես հիմնարկի կողմից ծավալված աշխատանքների, այնպես էլ խնդիրների շուրջ: 

Ըստ Ե. Մանգասարյանի՝ չինական արտադրության նոր տեխնիկան՝ փոքր տրակտոր, 10 տոննա տարողությամբ ինքնաթափ բեռնատար մեքենա, անիվային բեռնիչ, էականորեն կբարձրացնի աշխատանքների արդյունավետությունը՝ հատկապես ձնամաքրման գործում: «Մասնավորապես՝ քանի որ մայթերի ձնամաքրման համար չունեինք համապատասխան տեխնիկա, փոքր տրակտորը կօգտագործենք նաև այդ նպատակով, տարողունակ ինքնաթափ բեռնատարն էլ շատ անհրաժեշտ տեխնիկա է տարվա բոլոր եղանակներին, հատկապես, որ մեր ունեցածների տարողունակությունը 3 տոննայից չի անցնում»,- նշեց տնօրենը:

Կազմակերպության լիարժեք աշխատանքը կապված է նաև բաժանորդավճարներից, որի հավաքագրումը այնքան էլ հարթ չի ընթանում: Ըստ տնօրենի՝ խնդիրը միշտ առկա էր: Անցած տարի, երբ ստանձնել է «Սանմաքրում» ՀՕԱԿ-ի ղեկավարումը, հարցը սկսեց լուծել դատավարական կարգով: «Դա շատ դժվար լուծվող խնդիր է: Կազմակերպությունն ընդունել եմ 45 մլն դրամ պարտքով, 9 մլն դրամը դատավարությամբ հետ ենք բերել, բայց անելիք շատ կա: Եթե բաժանորդները պարտաճանաչ վճարեն պարտքերը, հնարավոր կլինի արդիականացնել ավտոպարկը, աղբարկղերը, արդյունքում կշահենք բոլորս»,- շեշտեց կազմակերպության ղեկավարը:

Հետաքրքրվեցինք նաև տեղահանվածների բաժանորդավճարների հարցի լուծմամբ, որը դեռևս հանգուցալուծված չէ: Տնօրենի տեղեկատվությամբ՝ 2023  թվականից տեղահանվածների բաժանորդավճարների հարցը կլուծի Կառավարությունը:

Քաղաքի մաքրությունը կապված է նաև աշխատակիցների անհրաժեշտ թվի հետ: Ե. Մանգասարյանի տեղեկատվությամբ՝ ունեն 40 հավաքարարի անհրաժեշտություն, հաստիքով սահմանված աշխատավարձն էլ կազմում է 85.000 դրամ, բայց ցանկացողներ չկան` այն դեպքում, երբ նրանք հնարավորություն ունեն աշխատել մի քանի տեղ և վաստակել ավելի մեծ գումար:

Տնօրենը, օգտվելով առիթից, կոչ արեց հարգել կազմակերպության աշխատանքը և կենցաղային իրերից ձերբազատվել կամ ուշ երեկոյան, կամ մինչև աղբահավաք մեքենայի ժամանումը: Այդ դեպքում այն կտարհանվի աղբի հետ մեկտեղ, ինչով քաղաքացին ևս կնպաստի քաղաքի մաքուր տեսքի պահպանմանը: Մեծ քանակով շինարարական կամ այլ տեսակի աղբի կուտակման դեպքում քաղաքացին կարող է դիմել կազմակերպության օգնությանը՝ զանգելով 1-33 թեժ գծին: «Սանմաքրում» ՀՕԱԿ-ն իրականացնում է նաև նման վճարովի ծառայություն. մի ամբողջ մեքենա աղբի դեպքում վարձավճարը կազմում է 10.000 դրամ, ավելի քիչ աղբի դեպքում գումարը համապատասխանաբար նվազում է:

Ե. Մանգասարյանը խոսեց նաև մի նախաձեռնության մասին, որն, ամենայն հավանականությամբ, կյանքի կկոչվի 2023թ.: Նախատեսվում է կառուցել ավտոլվացման հզոր կայան, ինչը թույլ կտա կազմակերպության ավտոպարկի մեքենաները պահել շատ ավելի մաքուր` չծախսելով դրա վրա շատ ժամանակ:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ