Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

«ՈՍԿԵ ԱՇՈՒՆ». ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ԽԵՐԽԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

 

Մարտունու շրջանի Խերխան համայնքում տեղի է ունեցել «Ոսկե աշուն» խորագրով միջոցառում, որը նվիրված էր աշնանն ու բերքահավաքի աշխատանքներին: Այն կազմակերպել էր Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը: Ներկա էր նաև շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը: Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի ՄԵՀ բաժնի վարիչ Անի Խաչատրյանը բացման իր խոսքում մասնավորապես նշել է. «Հայրենասիրությունն արտահայտելու լավագույն դրսևորումը հայրենիքում ապրելն ու այն շենացնելն է: Չնայած այն բոլոր արհավիրքներին, որոնց միջով անցել է մեր ժողովուրդը, այսօր մենք շարունակում ենք ապրել ու արարել սեփական հողում»: Հարատև խաղաղության բարեմաղթանքով ներկաներին ողջունել է համայնքի ղեկավար Գրիշա Կարապետյանը: Կարմիր շուկա, Թաղավարդ-Կալեր, Մաճկալաշեն, Կավահան, Մսմնա, Գիշի, Մուշկապատ, Քերթ, Քարահունջ, Կոլխոզաշեն, Հերհեր, Խերխան, Ծովատեղ, Կաղարծի համայնքներն իրենց ունեցած բերք ու բարիքով՝ գաթայով, հայկական ավանդական ժենգյալով հացով, փախլավայով և ղափամայով, խաշիլով, մրգերի ու բանջարեղենների բոլոր տեսակներով ծածկել էին սեղանները։ Իրենց տաղավարները ներկայացնելու ընթացքում համայնքների ներկայացուցիչները հանդես են եկել նաև երգ ու պարով, փոքրիկ բեմադրություններով։ Միջոցառմանը մասնակցել է Մարտունու Արթուր Աղասյանի անվան մշակույթի պալատի «Քնար» համույթը։ Գեղեցիկ պարերով հանդես է եկել Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի Մաճկալաշենի «Մունք» ազգագրական պարի խումբը։ Այդ ամենի մեջ գյուղացու անխոնջ, արդար ու տքնաջան աշխատանքի արդյունքն էր, ով, օր ու գիշեր մաքառելով, քարի հետ կռիվս տալով, շարունակում է ստեղծել բերք ու բարիք՝ շենացնելով Արցախ աշխարհը։

Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ