Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Տեղի է ունեցել Քերթի հիմնանորոգված դպրոցի վերաբացումը

 

Արցախի Մարտունու շրջանի Քերթ համայնքում այսօր ` նոյեմբերի 25-ին, տեղի է ունեցել Կոմիտաս Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի վերաբացման արարողությունը։ Կրթօջախը կապիտալ վերանորոգվել է, որն իրականացվել է «Մոնթե –Ավո» հիմնադրամի, ռուսաստանաբնակ բարերար Աշոտ Ջիվանյանի մեկենասությամբ։ Բարերար Ջիվանյանի այս նախաձեռնությունն առաջինը չէ ինչպես Քերթում, այնպես էլ Մարտունու շրջանում։ Նրա անմիջական նախաձեռնությամբ Արցախի Մարտունու շրջանի մի շարք բնակավայրերում կառուցվել, վերակառուցվել ու բարեկարգվել են կրթամշակութային հաստատություններ, սպորտդահլիճներ, խաղահրապարակներ։ Սալապատվել են բազմաթիվ համայնքների փողոցներ։ ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ներկաները ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակն հավերժացնող կոթողին։ Խորհրդարանի խոսնակին, բարերար Աշոտ Ջիվանյանին և հյուրերին դպրոցի բակում դիմավորել են աղ ու հացով: Միջոցառման մեկնարկը տրվել է Արցախի պետական օրհներգով, որից հետո միջոցառման մասնակիցներին է ներկայացվել Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնանքի խոսքը։ Օրվա կապակցությամբ ելույթ է ունեցել ԱՀ նյութական վնասների կոմիտեի նախագահ, Մոնթե Մելքոնյանի զինակից ընկեր Վահրամ Ղահրամանյանը, ով համառոտ ներկայացրել է հերոս հրամանատարի անցած ուղին։ Իր խոսքում Վահրամ Ղահրամանյանն ասել է.

-Մոնթեն հզոր հրամանատար էր, մարդ-խորհրդանիշ։ Ես շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա առթիվ, ուրախ եմ, որ մեր սիրելի հրամանատարի ծննդյան օրն է վերաբացվում Քերթի դպրոցը։ Այո, մենք դպրոցներ կառուցելով պետք է ստեղծենք և ունենանք գիտության իշխանություն։ Քերթի Կոմիտաս Հակոբյանի անունը կրող դպրոցի տնօրեն Ստելա Ղուլյանն իր խոսքում ասաց.

-Մեծ է Աշոտ Ջիվանյանի ավանդը Քերթի ու քերթեցիների կյանքում։ Մենք երախտապարտ ենք բարերարին մեզ Նոր տարվա շեմին այսպիսի մեծ անակնկալ անելու համար։ Այսօրինակ նախաձեռնությունները ուժ, հավատ են ներշնչում մեզ, և մենք ավելի ամուր ենք կառչում այս հողին։ Ելույթով հանդես է եկել նաև Քերթի Կոմիտաս Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի նախադպրոցական բաժանմունքի վարիչ Անուշ Քամալյանը։ «Վարպետի մուրճի ձայները մեզ ուժ տվեցին, ապրելու ուժ։ Աշոտ Ջիվանյանի նախաձեռնություններով կյանքի կոչվեցին այնպիսի ծրագրեր, որոնք մեր համագյուղացիների համար տարիների երազանք էին»։ Բարերար Աշոտ Ջիվանյանն իր խոսքը սկսել է Մոնթե Մելքոնյանի ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորանքով.

- Շնորհավո՛ր ծնունդդ, հերոս հրամանատար, դու ինձ համար եղել ու կմնաս որպես անփոխարինելի հրամանատար, հերոս։ Ուրախ և հպարտ եմ, որ եղել եմ քո զինվորը։ Մենք այսօր պարտավոր ենք անել հնարավոր ամեն բան, որպեսզի ապրի Մոնթեի ու մեր հերոսների արյան գնով պահված հայրենիքը։ Արցախցին երբեք ծնկի չի գալու, մեր հույսի նավը երբեք չի խորտակվելու։ Մենք ապրել ու ապրելու ենք մեր պապերի հայրենիքում։ Կրթական համակարգում իմ ներդրումները շարունակական բնույթ են կրելու, որովհետև այդտեղ է մեր հաջողության գրավականը։ Բարերարն իր ելույթն ավարտեց մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի «Իմ սուրբ հայրենիք» ստեղծագործությամբ։ Բացման հանդիսավոր միջոցառումն ուղեկցվել է «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթի կատարումներով։

 

Սերգեյ Սաֆարյան