Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՄՈՆԹԵՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 65 ՏԱՐԵԿԱՆ

 

«Խաղաղություն պիտի ըլլա, միայն մեր հաղթանակով, անկարելի է խաղաղություն ` առանց մեր հաղթանակի»։ 65 տարի առաջ ` նոյեմբերի 25-ին է ծնվել Արցախյան ազատամարտի խորհրդանիշերից դարձած, մեր նորագույն պատմության լեգենդար զորահրամանատար, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս, Մարտունու ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Մոնթե Չարլզի Մելքոնյանը։ Հեռավոր ԱՄՆ-ում ծնված Մոնթեն պիտի գար Արցախ, պիտի գար ու դառնար իր հայրենիքի արցախյան հատվածի պաշտպանը, պիտի գար ու այլևս դառնար Արցախինը... 1989թ.-ին Ֆրանսիական բանտից ազատվելուց հետո, 1991-ին Մոնթե եկավ Հայաստան։ Յոթ ամիս գիտությունների ակադեմիայում աշխատելուց հետո, պապերի վրեժով ու երբեմնի Հայոց աշխարհի փառքը ետ բերելու գաղափարը սրտում, նա շտապեց Արցախ, այնտեղ, որտեղ սրբագրվում էր Հայոց պատմությունը։ Արցախ գալուն պես Մոնթեն մկրտվեց Ավո անունով, որ ընդամենը 1-2 տարի հետո պիտի համաժողովրդական ճանաչում վայելեր։ Ավո ...անուն , որ ամբողջացնում է արցախցու ազգային ինքնագիտակցությունը: Անուն , որում խտացած են մեր պայքարելու կամքն ու վճռականությունը։ 1992թ.-ին Մոնթե Մելքոնյանը նշանակվելով Արցախի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, դառնում է մարտունեցիների սիրելի ու անփոխարինելի հրամանատարը։ Այդ տարիներից ի վեր Մարտունին Մոնթեացված է, և պատահական չէ, որ մարտունեցիներն իրենց քաղաքը կոչում են նաև Մոնթեաբերդ։ Լեգենդար զորահրամանատարն իր պայքարի ուղին անցել է որպես գաղափարի զինվոր, անցել է այնպես, որ դարերն անգամ անզոր են լինելու ծածկելու այն։ Մոնթեն հավաքական կերպար էր, ազնվության, ճշմարտության , հայրենապաշտության։ Մարտունոեցիներն մի այսպիսի խոսք ունեն. Ասում են` մարդ պետք է մի քիչ Ավո լինի։ Եվ այս պարզ ձևակերպման մեջ ամբողջանում է մեծ հայորդու մարդկային դիմագիծը։ Ոչ ոք Մարտունիում անցյալով չի խոսում Մոնթեի մասին, նա միշտ ներկա է, ամենուր, ամեն ժամ։ Մեծից փոքր, բոլորը Մարտունիում մի պահ զգաստանում , ապա խոնարհվում են , երբ անցնում են Մարտունու Հաղթանակի հրապարակում կանգնեցված նրա հուշարձանի կողքով։ Թվում է նրա հայացքում մեզնից յուրաքանչյուրի երեկն է, այսօրը և վաղը։ Նրա մահից արդեն 3 տասնամյակ է անցել: Մարտունեցիները շարունակում են իրենց որդիներին կոչել Ավո, Մոնթե: Ամեն տարի Մարտունիում, Մոնթե Մելքոնյանին ծննդյան օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունենում, և այս տարի էլ բացառություն չէր։ Քաղաքի Արթուր Աղասյանի անունը կրող Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ցերեկույթ նվիրված Ավոյի ծննդյան 65-ամյակին։ Սերունդների համար Մոնթեի մասին խոսելը, լսելը և նրա հերոսական, ազնվագույն կերպարին և օրինակին հետևելը պիտի առաքելություն դառնա, որովհետև Մոնթեն մեզնից յուրաքանչյուրն է, Մոնթեն մեր ինքնությունն է։ Շնորհավո'ր ծնունդդ Հերոս։

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ