[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ը ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԻ ՕՐՆ Է

 

«Ազատ Արցախ»-ի հարցերին պատասխանում է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտյոմ Հարությունյանը


-Պա­րոն Հա­րու­թյու­նյան, նախ՝ շնոր­հա­վո­րում ենք Ձեզ ոս­տի­կա­նու­թյան մաս­նա­գի­տա­կան օր­վա կա­պակ­ցու­թյամբ։
-Շնոր­հա­կա­լու­թյուն, շնոր­հա­վո­րան­քի և այս հար­ցազ­րույ­ցի հա­մար։ Կար­ծում եմ, սա ևս մի կարևոր հար­թակ է, ո­րով ա­վե­լի է ամ­րապ­նդ­վում ոս­տի­կա­նու­թյուն-հա­սա­րա­կու­թյուն կա­պը։
- Նա­խորդ տար­վա հա­մե­մատ, ըստ ոս­տի­կա­նու­թյան տվյալ­նե­րի, հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի ի՞նչ վի­ճա­կագ­րու­թյուն է գրանց­վել և ի՞նչ բնույ­թի։
-Նա­խորդ տա­րին ոս­տի­կա­նու­թյան բո­լոր ստո­րա­բա­ժա­նում­նե­րի հա­մար գեր­ծան­րա­բեռն­ված տա­րի էր։ Դա պայ­մա­նա­վոր­ված էր նրա­նով, որ պա­տե­րազ­մից հե­տո ա­ռա­ջին տա­րին էր, լի բազ­մա­թիվ դժ­վա­րու­թյուն­նե­րով։ Ձեռ­նարկ­ված օ­պե­րա­տիվ մի­ջո­ցա­ռում­նե­րի և բարձր պա­տաս­խա­նատ­վու­թյան շնոր­հիվ հաղ­թա­հա­րել ենք և այդ փոր­ձու­թյու­նը։ Ըն­թա­ցիկ տա­րում, չնա­յած սահ­մա­նա­յին հա­ճա­խա­կի լար­վա­ծու­թյուն­նե­րին, պար­բե­րա­բար տե­ղի ու­նե­ցող սրա­ցում­նե­րին, ոս­տի­կա­նու­թյունն ա­պա­հո­վել է բնակ­չու­թյան անվ­տան­գու­թյու­նը, ա­վե­լի ճիշտ, կա­տա­րել է իր լիա­զո­րու­թյու­նը։ Հան­րա­պե­տու­թյու­նում ար­ձա­նագր­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի շար­ժըն­թա­ցը նա­խորդ տար­վա հա­մե­մատ ո­րո­շա­կիո­րեն ա­ճել է, ո­րը հիմ­նա­կա­նում պայ­մա­նա­վոր­ված է ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյան բնա­գա­վա­ռում օ­րեն­սդ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րով և ըստ այդմ՝ մի շարք խախ­տում­ներ քրեո­րեն պատ­ժե­լի են դար­ձել։ Աճ է գրանց­վել նաև հա­մա­կարգ­չա­յին տեխ­նի­կա­յի մի­ջամ­տու­թյամբ կա­տար­ված խար­դա­խու­թյան, խա­բեու­թյամբ գույ­քի հափշ­տա­կու­թյան դեպ­քե­րով, ինչ­պես նաև հա­սա­րա­կա­կան կար­գի և բնակ­չու­թյան դեմ ուղղ­ված հան­ցա­տե­սակ­նե­րը, մաս­նա­վո­րա­պես, գե­րակ­շիռ թիվ են կազ­մում դի­տա­վո­րու­թյամբ ա­ռող­ջու­թյա­նը վնաս պատ­ճա­ռե­լու դեպ­քե­րը։ Հարկ է նշել, որ նվա­զել է ա­ռանձ­նա­պես ծանր, ծանր ու մի­ջին ծան­րու­թյան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի նկա­րա­գի­րը։ Սա, ըստ էու­թյան, Ար­ցա­խի ի­րա­վա­պահ կա­ռույց­նե­րի՝ այդ թվում և ոս­տի­կա­նու­թյան կող­մից տար­վող ա­մե­նօ­րյա աշ­խա­տան­քի ար­դյունք է։
-Ի՞նչ է ար­վում հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի կան­խար­գել­ման և այդ ցու­ցա­նիշ­նե­րը նվա­զեց­նե­լու ուղ­ղու­թյամբ։
-Քա­նի որ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի կան­խար­գել­ման հիմ­նա­կան գոր­ծի­քա­կազ­մը ի­րա­վա­խախ­տում­նե­րի կան­խու­մն է, այս ուղ­ղու­թյամբ ոս­տի­կա­նու­թյու­նը պրո­ֆի­լակ­տիկ–բա­ցատ­րա­կան աշ­խա­տանք է ի­րա­կա­նաց­նում հան­րու­թյան շր­ջա­նում, հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում, ինչ­պես նաև հա­ճա­խա­կի թո­ղարկ­վում են ի­րա­վա­խախ­տում­նե­րը կան­խար­գե­լող ու­սու­ցո­ղա­կան-սո­ցիա­լա­կան բնույ­թի տե­սա­հո­լո­վակ­ներ։ Այս են­թա­տեքս­տում ու­զում եմ հատ­կա­պես կարևո­րել պրո­ֆի­լակ­տիկ և օ­պե­րա­տիվ ստո­րա­բա­ժա­նում­նե­րի ծա­ռա­յող­նե­րի դե­րը, ո­րոնք կան­խար­գել­ման և բա­ցա­հայտ­ման նպա­տա­կով շուր­ջօ­րյա ծա­ռա­յու­թյուն են ի­րա­կա­նաց­նում։ Չեմ ու­զում խոսքս այն­պես ըն­կալ­վի, որ հա­մա­կար­գում որևէ թե­րու­թյուն չկա։ Բաց­թո­ղում­ներ ու թե­րա­ցում­ներ ևս ու­նենք, ո­րոնց վե­րաց­ման ուղ­ղու­թյամբ, ինչ­պես ՆԳ նա­խա­րա­րը, այն­պես էլ ես, մշ­տա­կան աշ­խա­տանք ենք ի­րա­կա­նաց­նում։
-Ըստ վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րի՝ հա­սա­րա­կա­կան կար­գի խախ­տում­նե­րի, այդ թվում նաև զեն­քի օգ­տա­գործ­ման ինչ­պի­սի՞ դեպ­քեր են ար­ձա­նագր­վել և թվերն ա­ճե՞լ են, թե՞ նվա­զել։
- Ընդ­հան­րա­պես պա­տե­րազմ­նե­րից հե­տո քա­ղա­քա­ցի­նե­րի մոտ ա­վե­լա­նում է զեն­քի առ­կա­յու­թյու­նը և դրանց գոր­ծադր­մամբ կա­տար­վող հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը։ Ո­րոշ դեպ­քե­րում թի­րա­խում հայ­տն­վում են նաև ոս­տի­կա­նու­թյան ծա­ռա­յող­նե­րը։ Դժ­բախ­տա­բար, այդ­պի­սի 2 դեպք ու­նենք։ Բնակ­չու­թյան հետ տար­վող մշ­տա­կան բա­ցատ­րա­կան աշ­խա­տանք­ներն ո­րո­շա­կի ար­դյունք են տա­լիս, շատ դեպ­քերում մեր հայ­րե­նա­կից­ներն ըմ­բռ­նու­մով են մո­տե­նում ոս­տի­կա­նու­թյան ծա­ռա­յո­ղի օ­րի­նա­կան պա­հան­ջին և ինք­նա­կամ հանձ­նում են ա­պօ­րի­նի պահ­վող ռազ­մամ­թեր­քը։ Դրա­նով մենք փոր­ձում ենք նվա­զեց­նել կամ բա­ցա­ռել զեն­քի կի­րառ­մամբ կա­տար­վող հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը։ Սա եր­կա­րատև գոր­ծըն­թաց է, ո­րը են­թադ­րում է հետևո­ղա­կան աշ­խա­տանք։
- Վեր­ջին շր­ջա­նում Ար­ցա­խում նկա­տե­լի են նաև սպա­նու­թյան, ինք­նաս­պա­նու­թյան ու ինք­նաս­պա­նու­թյան փոր­ձե­րի դեպ­քեր։ Ի՞նչ են ցույց տա­լիս փոր­ձաքն­նու­թյուն­նե­րը, ին­չո՞վ են պայ­մա­նա­վոր­ված դրանք։
-Ինք­նաս­պա­նու­թյունն ա­մե­նա­սար­սա­փե­լի, ինք­նա­քայ­քա­յիչ երևույթն է ամ­բողջ աշ­խար­հում, ո­րի դեպ­քերն Ար­ցա­խում գրանց­վել են և՛ նա­խորդ տա­րի­նե­րին, և՛ ըն­թա­ցիկ տա­րում։ Ընդ­հա­նուր առ­մամբ, չնա­յած նվա­զել են ինք­նաս­պա­նու­թյան և ինք­նաս­պա­նու­թյան փոր­ձի դեպ­քե­րը, սա­կայն, մեր հան­րու­թյան հա­մար դա ան­թույ­լատ­րե­լի երևույթ է։ Ինք­նաս­պա­նու­թյան փոր­ձե­րը հիմ­նա­կա­նում պայ­մա­նա­վոր­ված են կեն­ցա­ղա­յին ա­մե­նա­տար­բեր պատ­ճառ­նե­րով։ Պետք է նշեմ, որ վեր­ջին շր­ջա­նում ինք­նաս­պա­նու­թյան դր­դա­պատ­ճառ է հան­դի­սա­նում նաև խա­ղա­մո­լու­թյու­նը և դրա­նից մար­դու կախ­վա­ծու­թյու­նը։ Սա­կայն, վեր­լու­ծու­թյու­նը վկա­յում է, որ երևույ­թը մեր երկ­րում, բա­րե­բախ­տա­բար, «գլուխ չի բարձ­րաց­րել»։
-Չնա­յած ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյու­նը հա­ճախ է խս­տաց­ված ռե­ժի­մով ծա­ռա­յու­թյուն ի­րա­կա­նաց­նում, բայց պա­տա­հար­նե­րի թի­վը, կար­ծես, չի նվա­զում. ո՞րն է խն­դի­րը և ի՞նչ լու­ծում­ներ եք տես­նում։
- Ե­թե հա­ճա­խա­կի կազ­մա­կերպ­վող հա­տուկ մի­ջո­ցա­ռում­ներն ար­դյունք չտա­յին, ի­հար­կե, կհ­րա­ժար­վեինք նման մո­տե­ցու­մից։ 2022 թվա­կա­նի մա­յի­սից մեկ­նար­կած այդ մի­ջո­ցա­ռում­նե­րի ար­դյուն­քում հայտ­նա­բեր­վել են մի շարք ի­րա­վա­խախ­տում­ներ։ Սա ինչ-որ տեղ ուղ­ղիչ բնույթ է կրում, ո­րը քա­ղա­քա­ցի­նե­րին ա­վե­լի օ­րի­նա­պահ է դարձ­նում։ Ինչ վե­րա­բե­րում է պա­տա­հար­նե­րին, ի­հար­կե, վի­ճա­կագ­րու­թյու­նը լուրջ մտա­հո­գու­թյան տե­ղիք է տա­լիս։ Չնա­յած մայ­րա­քա­ղա­քում և միջ­շր­ջա­նա­յին բո­լոր ճա­նա­պար­հա­հատ­ված­նե­րում ճա­նա­պար­հա­պա­րե­կա­յին ծա­ռա­յու­թյունն ի­րա­կա­նաց­վում է բարձր մա­կար­դա­կով, միևնույն է, դեպ­քե­րը, կար­ծեք, ան­խու­սա­փե­լի են։ Անս­թափ վի­ճա­կում մե­քե­նա վա­րե­լուց, մինչև սահ­ման­ված ա­րա­գու­թյան գե­րա­զան­ցում, սա է հիմ­նա­կան վթար­նե­րի և դրանց հետևան­քով ու­ղեկց­վող դժ­բախտ դեպ­քե­րի պատ­ճա­ռը։ Որ­քան էլ մենք լու­ծում­ներ ա­ռա­ջար­կենք, զր­կենք վա­րոր­դա­կան ի­րա­վուն­քից, միևնույն է, մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը երթևե­կու­թյան մաս­նակ­ցինն է, ով պար­տա­վոր է մշ­տա­պես զգոն լի­նել, պահ­պա­նել երթևե­կու­թյան անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րը, խու­սա­փել տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րից։

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ