Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՆ ԲԱՑՈՒՄ

 

Նոյեմբերի 26-ին Ստեփանակերտում տեղի ունեցած «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» գիտագործնական համաժողովին, որն աչքի ընկավ մասնակիցների կողմից արված առաջարկություններով, մասնակցում էր նաև դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, որի ներկայացած «Արցախյան հիմնախնդիրը և Մերձավոր Արևելքը արդի աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո» զեկուցումը ուշագրավ դրույթներ է պարունակում արցախյան հիմնախնդրի լուծման հնարավորությունների առումով: Ներկայացնում ենք դրանք:

ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ըստ Ռ. Կա­րա­պե­տյա­նի, քաջ գի­տակ­ցե­լով, թե մենք ինչ ի­րա­վի­ճա­կում ենք հայ­տն­վել այս վեր­ջին պա­տե­րազ­մից հե­տո, պետք է տաս­նա­պատ­կենք մեր ջան­քե­րը և փոր­ձենք նաև ոչ սո­վո­րա­կան լու­ծում­ներ գտ­նել, մի­գու­ցե հնա­րա­վո­րու­թյուն­ներ փնտ­րե­լու հա­մար նա­յենք նաև այն ուղ­ղու­թյամբ, ո­րոնց ոչ բա­վա­րար ու­շադ­րու­թյուն ենք դարձ­րել: Նրա կար­ծի­քով, այդ­պի­սի մի հնա­րա­վո­րու­թյուն է Մեր­ձա­վոր Արևել­քը, ա­վե­լի կոնկ­րետ՝ Մեծ Մեր­ձա­վոր կամ Նոր Մեր­ձա­վոր Արևելքը, այն տա­րա­ծաշր­ջա­նը, ո­րի մասն ենք նաև մենք: «ԽՍՀՄ փլու­զու­մից և 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո Թուր­քիա­յի դե­րի և ռազ­մա­կան ներ­կա­յու­թյան փաս­տը տա­րա­ծաշր­ջա­նում և նաև՝ նրա կող­մից ան­նա­խա­դեպ տն­տե­սա­կան կլա­նու­մը հարևան Վրաս­տա­նի պա­րա­գա­յում և Բաք­վի վրա վե­րահս­կո­ղու­թյան լիա­կա­տար հաս­տա­տու­մը տար­բեր նա­խագ­ծե­րի ի­րա­կա­նաց­ման մի­ջո­ցով, ստեղ­ծել են մի այն­պի­սի ի­րա­վի­ճակ, որ ազ­դա­րա­րել է Նոր Մեր­ձա­վոր Արևել­քի մի նոր հան­գր­վա­նի սկիզ­բը»,-նկա­տել տվեց բա­նա­խո­սը: Նա թվար­կում է այն բա­րեն­պաստ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, որ կա­րող ենք ու­նե­նալ Մեր­ձա­վոր Արևել­քի հետ մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը զար­գաց­նե­լու դեպ­քում: Նրա խոս­քով՝ Մեր­ձա­վոր Արևել­քը մեր ան­մի­ջա­կան անվ­տան­գա­յին մի­ջա­վայրն է, ո­րը պատ­մու­թյան ըն­թաց­քում ուղ­ղա­կի և ա­նուղ­ղա­կի ազ­դել է Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի բնա­կա­նոն կեն­սա­գոր­ծու­նեու­թյան ա­պա­հով­ման և զար­գաց­ման վրա, ո­րին, ցա­վոք, Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյու­նից հե­տո բա­վա­րար ու­շադ­րու­թյուն չի դարձ­վել: Այ­սօր­վա ան­կան­խա­տե­սե­լի աշ­խար­հին տար­բեր ո­րա­կում­ներ են տր­վում՝ քվան­տա­յին կամ ա­նար­խիկ, ին­չը հս­տա­կո­րեն ուր­վագծ­վում է Մեր­ձա­վոր Արևել­քում, որ­տեղ տե­սա­նե­լի է 4 հս­տակ բևեռ: Ռ. Կա­րա­պե­տյանը դա կո­չում է քա­ռա­կու­սի, ո­րում Թուր­քիան է, Ի­րա­նը, Իս­րա­յե­լը և ա­րա­բա­կան աշ­խար­հը: Նշում է դրան­ցից եր­կու­սի՝ Ի­րա­նի և ա­րա­բա­կան աշ­խար­հի հետ մեր աշ­խա­տե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը և պար­զա­բա­նում է, թե մենք ինչ կա­րող ենք ա­նել այս նոր ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում: Ա­րա­բա­կան աշ­խար­հի հիմ­նա­կան դե­րա­կա­տար­ներն են՝ Սաու­դյան Ա­րա­բիան, Ա­րա­բա­կան Միա­ցյալ Է­մի­րու­թյուն­նե­րը և տա­րա­ծաշր­ջա­նա­յին «ծան­րաքա­շ» Ե­գիպ­տո­սը: Նրա դի­տարկ­մամբ՝ Մեծ Մեր­ձա­վոր Արևել­քում այդ քա­ռա­կու­սու մեջ պետք է նաև հաշ­վի առ­նել Ի­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում Ա­րա­բա­կան Միա­ցյալ Է­մի­րու­թյուն­նե­րի և Սաու­դյան Ա­րա­բիա­յի, ինչ­պես նաև Ե­գիպ­տո­սի խն­դիր­նե­րը Ի­րա­նի հետ: Ան­շուշտ, սա էլ է մեր քա­ղա­քա­կա­նու­թյան վրա ո­րո­շա­կի սահ­մա­նա­փա­կում­ներ դնում: Այ­սու­հան­դերձ, Թուր­քիա­յի ա­ճող ագ­րե­սիվ, ծա­վա­լա­պաշ­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը բախ­վում է Ի­րա­նի և Պար­սից ծո­ցի եր­կր­նե­րի տա­րաշր­ջա­նա­յին և աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րի հետ: Ռ. Կա­րա­պե­տյանն ար­ձա­նագ­րում է դրա ար­դյուն­քում վեր­ջին տա­րի­նե­րին Ե­գիպ­տո­սի կող­մից ու­շադ­րու­թյու­նը Հա­յաս­տա­նի նկատ­մամբ:

ՀՄՏՈՐԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՌԿԱ ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ռ. Կա­րա­պե­տյա­նը ու­շադ­րու­թյուն է հրա­վի­րում կրո­նա­կան գոր­ծո­նի վրա՝ նշե­լով, որ ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րում Ադր­բե­ջա­նը միշտ փոր­ձել է շա­հար­կել իս­լա­մա­կան գոր­ծո­նը դի­վա­նա­գի­տա­կան տար­բեր հար­թակ­նե­րում: Այս­պես, 1993-ին ներգ­րա­վե­լով աղ­վան մո­ջա­հեդ­նե­րին, 2020թ.՝ սի­րիա­կան վարձ­կան­նե­րին: Այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում բազ­մա­կողմ հար­թակ­նե­րում Բաք­վին հիմ­նա­կա­նում հա­ջող­վել է ա­պա­հո­վել իս­լա­մա­կան պե­տու­թյուն­նե­րի ա­ջակ­ցու­թյունն ար­ցա­խյան հար­ցում: Սա­կայն երկ­կողմ հար­թա­կում այլ է ի­րա­վի­ճա­կը: Ե­թե Թուր­քիա­յի դի­վա­նա­գի­տա­կան ա­ջակ­ցու­թյամբ Ադր­բե­ջա­նին հա­ջող­վել է խո­չըն­դո­տել տա­րա­ծաշր­ջա­նա­յին ա­մե­նա­կարևոր եր­կր­նե­րից մե­կի՝ Սաու­դյան Ա­րա­բիա­յի դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տատ­մա­նը Հա­յաս­տա­նի հետ, ա­պա մյուս ա­րա­բա­կան եր­կր­նե­րի հետ Հա­յաս­տա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը զար­գա­ցում ապ­րե­ցին: Այ­սու­հան­դերձ, թեև հա­մա­ձայ­նե­լով այն հիմ­նադ­րույ­թի հետ, որ ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյու­նը կրո­նա­կան հիմք չու­նի, ար­ցա­խյան հար­ցում նրանք այ­սօր էլ շա­րու­նա­կում են պահ­պա­նել ո­րո­շա­կի դրա­կան չե­զո­քու­թյուն: Սա­կայն այլ խն­դիր է հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում Ե­գիպ­տո­սի, Սաու­դյան Ա­րա­բիա­յի, Է­մի­րու­թյուն­նե­րի կամ Իս­րա­յե­լի մո­տե­ցում­ներն ու դիր­քո­րո­շում­նե­րը: Եվ այս­տեղ է, որ նրանք հս­տակ տա­րան­ջա­տում են մտց­նում Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի միջև: «Թեև ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի լուծ­ման ուղ­ղու­թյամբ մեր ակն­կա­լիք­նե­րը ա­րա­բա­կան աշ­խար­հից սահ­մա­նա­փակ են, այ­նուա­մե­նայ­նիվ, հաշ­վի առ­նե­լով Թուր­քիա­յի դե­րի մե­ծա­ցու­մը տա­րա­ծաշր­ջա­նում, և հատ­կա­պես Ի­րա­նի վճ­ռա­կան կեց­ված­քը աշ­խար­հա­քա­ղա­քա­կան սր­վող պայ­ման­նե­րում, հայ­կա­կան կող­մին հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձեռ­վում ա­րա­բա­կան եր­կր­նե­րին ա­ռա­վել ակ­տիվ ներգ­րա­վե­լու Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում որ­պես հա­վա­սա­րակշ­ռող և կա­յու­նաց­նող ուժ թուրք-ադր­բե­ջա­նա­կան և Ի­րա­նի միջև»,-պար­զա­բա­նում է դի­վա­նա­գե­տը՝ ըն­դգ­ծե­լով, որ գլո­բալ և տա­րա­ծաշր­ջա­նա­յին զար­գա­ցում­նե­րը և դա­շինք­նե­րի նոր վե­րա­նայ­ման ի­րո­ղու­թյուն­նե­րը հե­ռան­կար­ներ են բա­ցում, պայ­մա­նով, որ կա­րո­ղա­նանք հմ­տո­րեն օգ­տա­գոր­ծել տա­րա­ծաշր­ջա­նա­յին խա­ղա­ցող­նե­րի միջև առ­կա բազ­մաբ­նույթ հա­կա­սու­թյուն­նե­րը, գտ­նել հա­մա­տեղ ընդ­հա­նուր շա­հե­րը՝ վա­րե­լով նուրբ ոս­կեր­չա­կան դի­վա­նա­գի­տու­թյուն:

Ռ. Կա­րա­պե­տյա­նը թվար­կում է այն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, թե ինչ կա­րող է և պետք է ա­նի հայ­կա­կան կող­մը այս պայ­ման­նե­րում Ար­ցա­խի հիմ­նախ­նդ­րի ուղ­ղու­թյամբ իր տա­րա­ծաշր­ջա­նա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ, մաս­նա­վո­րա­պես՝ ա­րա­բա­կան աշ­խար­հի հետ: Նա հա­մար մեկ խն­դիր է հա­մա­րում Սաու­դյան Ա­րա­բիա­յի հետ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տա­տու­մը. «Մենք չենք կա­րող կոտ­րել Ար­ցա­խի հար­ցում իս­լա­մա­կան հա­մե­րաշ­խու­թյան գոր­ծո­նը ա­ռանց Սաու­դյան Ա­րա­բիա­յի հետ գործ­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տատ­ման՝ հաշ­վի առ­նե­լով իս­լա­մա­կան և ա­րա­բա­կան աշ­խար­հում այդ երկ­րի ազ­դե­ցու­թյունն ու կշի­ռը»: Նա հի­շեց­նում է ան­ցյալ տա­րի Սաու­դյան Ա­րա­բիա՝ ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նի պատ­մա­կան այ­ցի մա­սին, ո­րին նաև ինքն է մաս­նակ­ցել, հայ­կա­կան պատ­վի­րա­կու­թյան նկատ­մամբ ցու­ցա­բեր­ված բա­ցա­ռիկ բարձր ըն­դու­նե­լու­թյու­նը, որ­տեղ հն­չեց­ված ու­ղերձ­նե­րը վկա­յում էին Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը զար­գաց­նե­լու նրանց լուրջ տրա­մադր­վա­ծու­թյան մա­սին: Բա­նա­խոսն ան­հաս­կա­նա­լի է հա­մա­րում, թե ին­չու են Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը, մաս­նա­վո­րա­պես, ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նը, հա­պա­ղում և մեջ­բե­րում է Ա­լիևի՝ այս նո­յեմ­բե­րի 8-ին Շու­շիում ա­րած հայ­տա­րա­րու­թյու­նը, թե իբր մզ­կիթ­ներ ոչն­չաց­նող Հա­յաս­տա­նը չի կա­րող ըն­կե­րու­թյուն ա­նել մու­սուլ­մա­նա­կան եր­կր­նե­րի հետ, որ Հա­յաս­տա­նը ագ­րե­սիվ քա­ղա­քա­կա­նու­թյուն է վա­րում ոչ միայն ի­րենց, այլև ողջ իս­լա­մա­կան աշ­խար­հի դեմ: Ռ. Կա­րա­պե­տյա­նի մեկ­նա­բան­մամբ՝ սրա հաս­ցեա­տե­րը հիմ­նա­կա­նում Ի­րանն էր, սա­կայն այն նաև ուղղ­ված էր ա­րա­բա­կան աշ­խար­հին, ու հատ­կա­պես՝ Սաու­դյան Ա­րա­բիա­յին, քա­նի որ Բա­քուն քաջ գի­տակ­ցում է այն վտան­գը, ո­րը կա­րող է ներ­կա­յաց­նել Հա­յաս­տա­նի մեր­ձե­ցու­մը այդ երկ­րի հետ: Բա­նա­խո­սի դի­տարկ­մամբ` Ադր­բե­ջա­նը ջանք չի խնա­յում տա­պա­լե­լու դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տատ­ման սկս­ված գոր­ծըն­թա­ցը՝ վեր­ջին մեկ տար­վա մեջ ար­դեն 3 բարձ­րաս­տի­ճան պատ­վի­րա­կու­թյուն ու­ղար­կե­լով և ըն­դու­նե­լով նա­խա­րա­րի և նա­խա­գա­հի մա­կար­դակ­նե­րով:
Ռ. Կա­րա­պե­տյա­նը հի­շեց­նում է նաև ար­ցա­խյան վեր­ջին պա­տե­րազ­մի ա­մե­նա­թեժ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Սաու­դյան Ա­րա­բիա­յի կող­մից ար­գե­լանք դնե­լը թուր­քա­կան ապ­րանք­նե­րի ներ­մուծ­ման վրա՝ այն ժա­մա­նակ, երբ լուռ էր մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը:

ԿԱՐԵՎՈՐ Է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Ար­ցա­խյան հար­ցում Ծո­ցի եր­կր­նե­րը ներգ­րա­վե­լու հա­մար Ռ. Կա­րա­պե­տյա­նը մատ­նա­շում է մշա­կու­թա­յին կա­պե­րի ստեղծ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, ին­չի հա­մար կա բա­ցա­ռիկ պատ­մա­կան փորձ: Բե­րում է մի քա­նի օ­րի­նակ­ներ, այդ թվում` Ե­գիպ­տո­սի պե­տա­կա­նու­թյան կա­յաց­ման գոր­ծում հա­յե­րի հս­կա­յա­կան ներդ­րու­մը կամ էլ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ժա­մա­նակ ա­րա­բա­կան վեր­նա­խա­վե­րի վե­րա­բեր­մուն­քը: Իսկ ան­ցյալ տա­րի ՀՀ նա­խա­գահ Ա. Սարգ­սյա­նի հետ Հոր­դա­նան կա­տա­րած այ­ցի ժա­մա­նակ, այդ երկ­րի թա­գա­վորն ա­ռա­ջար­կեց իր օգ­նու­թյու­նը և նվի­րատ­վու­թյու­նը Դա­դի­վան­քին՝ որ­պես ոչ միայն հայկական, այլև հա­մաշ­խար­հա­յին հոգևոր ժա­ռան­գու­թյան կո­թո­ղի: Այս ա­մե­նի նկա­տառ­մամբ՝ դի­վա­նա­գե­տը հն­չեց­րեց Ար­ցա­խում հայ-ա­րա­բա­կան հոգևոր մշա­կու­թա­յին կենտ­րոն ստեղ­ծե­լու գա­ղա­փա­րը՝ Է­մի­րու­թյուն­նե­րի կամ Սաու­դյան Ա­րա­բիա­յի ներգ­րավ­մամբ, և մի­ջո­ցա­ռում­ներ ի­րա­կա­նաց­նել՝ նվիր­ված հայ-ա­րա­բա­կան պատ­մամ­շա­կու­թա­յին առն­չու­թյուն­նե­րին, կազ­մա­կեր­պել սե­մի­նար­ներ, հա­մա­ժո­ղով­ներ, ցու­ցա­հան­դես­ներ: Ըստ նրա՝ հայ-ա­րա­բա­կան առն­չու­թյուն­նե­րի բա­ցա­ռիկ պատ­մա­կան փորձն ու բա­զում է­ջե­րը պետք է օգ­տա­գոր­ծենք հմ­տո­րեն և հաս­ցեա­կան: Ա­րա­բա­կան նման ներգ­րա­վու­մը հոդս կցն­դեց­նի ադր­բե­ջա­նա­կան բո­լոր փոր­ձե­րը կրո­նա­կան գոր­ծո­նը շա­հար­կե­լու և կկա­սեց­նի հայ­կա­կան մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան ոչն­չա­ցու­մը: «Մենք պետք է բարձ­րաց­նենք ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի վե­րա­բե­րյալ ա­րա­բա­կան եր­կր­նե­րում հան­րա­յին ի­րա­զեկ­վա­ծու­թյան մա­կար­դա­կը: Հետևո­ղա­կան քա­րոզ­չա­կան ու դի­վա­նա­գի­տա­կան աշ­խա­տանք­նե­րի շնոր­հիվ, վս­տահ եմ, ար­ցա­խյան հար­ցը ներ­կա­յաց­նե­լով որ­պես Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան շա­րու­նա­կու­թյուն և ան­բա­ժա­նե­լի մաս, շեշ­տե­լով վեր­ջին պա­տե­րազ­մում Թուր­քիա­յի դե­րա­կա­տա­րու­թյու­նը և ան­վե­րա­պահ ա­ջակ­ցու­թյու­նը Ադր­բե­ջա­նին` մենք պետք է փոր­ձենք փո­խել Ար­ցա­խի հար­ցում ա­րա­բա­կան եր­կր­նե­րի դիր­քո­րո­շու­մը»:

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ

Գիտ­նա­կա­նը կարևոր է հա­մա­րում նաև ա­րա­բա­կան երկ­րնե­րում հա­յա­գի­տա­կան նոր կենտ­րոն­նե­րի և հա­մալ­սա­րա­նա­կան ամ­բիոն­նե­րի ստեղ­ծու­մը, ին­չին մեր կող­մից պետք է ա­մե­նայն ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բեր­վի` հատ­կա­պես այ­սօր, երբ Մեր­ձա­վոր Արևել­քում տես­նում ենք հայ հա­մայ­նք­նե­րի ակն­հայտ քայ­քա­յումն ու թու­լա­ցու­մը: Նպա­տա­կա­հար­մար է գտ­նում ա­րա­բա­կան եր­կր­նե­րում հայ­կա­կան հա­մայն­քա­յին կա­ռույց­նե­րի հետ հա­մա­տեղ նա­խա­ձեռ­նել հայ­կա­կան մշա­կու­թա­յին տնե­րի հիմ­նադ­րու­մը, ո­րոնք կա­րող են դառ­նալ­Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի հզոր քա­րոզ­չա­կան կենտ­րոն­ներ և միաս­նա­կան գոր­ծու­նեու­թյուն ա­պա­հո­վել Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի և Սփյուռ­քի հա­մար: Ամ­փո­փե­լով՝ Ռ. Կա­րա­պե­տյա­նը նշեց, որ ա­րա­բա­կան աշ­խար­հի հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հաս­տա­տու­մը կա­րող է ա­պա­հո­վել քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան լուրջ դի­վի­դենտ­ներ, ո­րոնք, ան­կաս­կած, կն­պաս­տեն Հա­յաս­տա­նի տա­րա­ծաշր­ջա­նա­յին քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, այդ թվում՝ ար­ցա­խյան հիմ­նա­հար­ցի լուծ­ման գոր­ծում հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյան խու­սա­վար­ման և ճկու­նու­թյան աս­տի­ճա­նի բարձ­րաց­մա­նը, Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի տն­տե­սա­կան հզո­րաց­մա­նը, ին­չը չա­փա­զանց կարևոր է թուր­քա­կան էքս­պան­սիա­յի դի­մա­կայ­մա­նը և թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի հա­վա­սա­րակ­շռ­մա­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սում: «Ա­րա­բա­կան աշ­խար­հը ոչ միայն Մեծ Մեր­ձա­վոր Արևել­քի կարևոր բևեռ­նե­րից է, ո­րը նաև մեր բնա­կան դաշ­նա­կիցն է, այլև կա­րող է նպաս­տել Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան ու դի­վա­նա­գի­տա­կան վե­րա­դար­ձին մեր իսկ տա­րա­ծաշր­ջան, ուր Հայ­կա­կան բարձ­րա­վան­դա­կում հա­զա­րա­մյակ­նե­րով ապ­րել ու ա­րա­րել է հայ ժո­ղո­վուր­դը»:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ