Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

«ՀԻՆ» ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԹՐԹԻՌԸ

 

Երբ ու­սա­նող էի, Ստե­փա­նա­կեր­տը եր­կու ռես­տո­րան ու­ներ՝ «Ղա­րա­բաղ» եւ «Գա­րուն»։ Շու­կա­յում ճա­շա­րան կար, ավ­տո­կա­յա­նի հա­րե­ւա­նու­թյամբ՝ «նա­խա­դու», որ­տեղ մեծ դա­սա­մի­ջո­ցին հասց­նում էինք հա­րյուր-հա­րյուր գրամ «մոս­կո­վյան» օ­ղի խմել եւ ու­տել մշ­տա­կան «թա­վա­քա­բա­բը», որ գա­րուն-աշ­նա­նը մա­տու­ցում էին լո­լի­կի-վա­րուն­գի-տաք­դե­ղի սա­լա­թով, ձմ­ռա­նը՝ կա­ղամբ-ճակն­դե­ղա-գա­զա­րաթթ­վով։ Ա­մի­սը մեկ, եր­բեմն եր­կու ան­գամ, մեզ թույլ էինք տա­լիս մտ­նել «Գա­րուն»։ Այն­տեղ չե­խա­կան գա­րե­ջուր էր վաճառվում կամ հայ­կա­կան «ե­րեքաստ­ղա­նի» կո­նյակ, ճտի «տա­պա­կա» կամ «լան­գետ», իսկ «Ղա­րա­բաղ» ռես­տո­րա­նում ուշ ժա­մե­րին նաեւ կա­րե­լի էր կեն­դա­նի ե­րաժշ­տու­թյուն լսել եւ սուրճ ու շամ­պայն պատ­վի­րել։
Քա­ղա­քի «խո­րո­վա­ծա­նո­ցը» պո­լիկ­լի­նի­կա-ՊԱԿ-ի մար­զա­յին վար­չու­թյան շենք-խաչ­մե­րու­կի «Ծի­ծեռ­նակն» էր, մտեր­միկ սր­ճա­րա­նը՝ «Ա­րա­գի­լը», որ զբո­սայ­գու տա­րած­քում նաեւ պա­րա­հար­թակ ու­ներ։ Բան­վո­րաաշ­խա­տա­վո­րա­կան ժո­ղո­վուր­դը կեսլիտ­րա­նոց ըմ­պա­նա­կով գա­րե­ջուր էր խմում շու­կա­յի կամ «ու­թե­րորդ» կոչ­վող ճա­շա­րա­նում, եւ քչ­փո­րում իր ա­ղա­ձու­կը, ե­թե բախ­տը բե­րում էր։ Մյուս դեպ­քե­րում առ­հա­սա­րակ ըմ­պա­նա­կի շուր­թին միայն աղ էին քսում եւ ներս քա­շում։ Եւ ու­րա­խա­նում էին, ե­թե գա­րե­ջու­րը «Գո­րի­սի» էր, տա­կա­ռը՝ հենց նոր բա­ցած։
Քա­ղա­քին մոտ՝ Նն­գիի ճա­նա­պար­հի վրա, խորտ­կա­րան կար՝ «Հո­ռեն տակ», որ­տեղ թարմ խո­րո­ված էին մա­տու­ցում, ձուկ եւ տնա­կան խա­շած հավ, բայց մենք տա­րին մի քա­նի ան­գամ միայն կա­րող էինք նման շռայ­լու­թյուն թույլ տալ. չորս հո­գու սե­ղանն այն­տեղ նս­տում էր հա­րյուր ռուբ­լի, եւ մենք գե­րա­դա­սում էինք տա­սը վճա­րել՝ տաք­սի վար­ձել եւ ե­րե­սուն-քա­ռա­սուն ռուբ­լով «լու­լա-քա­բաբ» ու­տել Աս­կե­րան-Աղ­դամ ճա­նա­պար­հի վրա «Ի­սա­յի տա­ղա­վա­րում», որ­տեղ կա­րող էինք նաեւ «ըն­տա­նե­կան ձվա­ծեղ» պատ­վի­րել կամ՝ թա­նավ սպաս, որ մա­տու­ցում էին նաեւ սա­ռը՝ ուր­ցով եւ հա­մե­մով, մի փոքր աղ ցա­նած, կամ ա­ռա­ջար­կում «հա­վի քա­րա­ճի­կի ա­ռա­ջին»՝ կո­րի­զա­հան հո­նի չրով։
Ինս­տի­տուտն ա­վար­տե­լուց հե­տո ութ տա­րի գյու­ղում ու­սու­ցիչ էի, եւ սպառ­կոո­պի ճա­շա­րա­նը միակ խրախ­ճա­վայրն էր՝ մին­չեւ գոր­բա­չո­վյան «կոո­պե­րա­տիվ շար­ժու­մը» նաեւ մեր կող­մե­րում «օ­բյեկտ­ներ» բա­ցեց, բայց դա ար­դեն քա­ղաք աշ­խա­տան­քի տե­ղա­փոխ­վե­լու տա­րին էր։ Հե­տո Ստե­փա­նա­կեր­տը, ինչ­պես մենք ենք ա­սում՝ «խժ­կեց», աղ­քա­տա­ցավ եւ մեկ էլ շունչ քա­շեց ար­դեն 2000-ա­կան­նե­րի սկզբ­նե­րին, երբ պատ­գա­մա­վոր­նե­րով «գեր­մա­նա­կան հա­շիվ» էինք դնում՝ հինգհա­զա­րա­կան դրամ եւ մեզ տա­լիս «Շոշ» խորտ­կա­րա­նի հա­ճույք­նե­րին։ ...Ութ տա­րի է՝ ես «աշ­խար­հիկ կյան­քից» գրե­թե կտր­ված եմ։ Հին ըն­կեր­նե­րը վա­ղուց չեն զան­գում, նո­րե­րը չկան կամ չեմ ու­զում ու­նե­նալ։ Իսկ քա­ռա­սուն­չոր­սօ­րյա պա­տե­րազ­մից հե­տո ի՞նչ ռես­տո­րան կամ խորտ­կա­րան։ Ե­րեք-չորս բա­ժակ թն­դա­քաշ օ­ղի նաեւ տանն է խմ­վում, ե­թե ցան­կու­թյուն է լի­նում՝ եր­կու-ե­րեք շիշ «Կի­լի­կիա» գա­րե­ջուր էլ կա­րե­լի է ա­վե­լաց­նել...
Ե­րեկ գյու­ղից էինք գա­լիս։ Տղաս ա­ռա­ջար­կեց՝ մտ­նենք «Ու­ռե­նի»։ Վեր­ջին ան­գամ այն­տեղ 2014-ի նո­յեմ­բե­րի 2-ին էի ե­ղել։ Հա­յաս­տա­նի Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­վի­րա­կու­թյա­նը ընթ­րի­քի էի տա­րել։ Նույն սրահն էր, նույն կա­հա­վո­րու­թյու­նը... Նույն «Ու­ռե­նին» է, նույն սպաս­քը, նույն ճա­շա­ցու­ցա­կը, նույն տտիպ գի­նին եւ խա­ղո­ղի նույն օ­ղին, թթ­վե­ղե­նը, տաք տված հա­ցը, գյու­ղա­կան պա­նի­րը, կա­նաչ սո­խը, կո­տե­մը եւ հա­մե­մը, որ միշտ մա­տու­ցում են սա­մի­թի հետ խա­ռը՝ մի չորս-հինգ թար­խու­նա­թե­ւի հետ։
Ա­նակն­կա­լը ստե­փա­նա­կերտ­ցի ա­մուս­նա­կան զույգն էր՝ տա­րեց մար­դիկ, որ կող­քի սե­ղա­նին ա­վե­լի շատ մտեր­միկ զրու­ցում, քան ինչ-որ ու­տեստ էին ճա­շա­կում։ Մենք եր­կու սե­ղա­նի հեռ­վից նր­բան­կա­տո­րեն «ող­ջա­գուր­վե­ցինք» եւ ու­րա­խա­ցանք, որ կանք, դեռ կա­րո­ղա­նում ենք «Ու­ռե­նիի» հա­վա­տա­վոր հա­ճա­խորդ լի­նել, որ­տեղ մեզ վա­ղուց չեն սպա­սում, բայց ու­րախ են, որ ի­րենք մեզ հի­շում են այն­քան ճիշտ, որ գի­տեն՝ սպի­տակ գի­նի չենք խմում, գե­րա­դա­սում ենք «խն­դող­նի», որ բա­ժա­կի պա­տե­րին թանձր շերտ է թող­նում, հա­տա­կին՝ դիրտ, բայց մենք դր­սից ե­կած հյու­րին կա­րո­ղա­նում ենք հա­մո­զել, որ «ե­թե գի­նին ոչ մի հետք ըմ­պա­նա­կին չի թող­նում, ու­րեմն խմածդ ջուր է»,- եւ բա­րե­կիրթ ֆրան­սիա­ցին ցույց է տա­լիս, թե քեզ հա­վա­տաց, բայց երկ­րորդ կե­նացն ար­դեն սպի­տակ գի­նով է խմում։
Հի՜ն, ա­վան­դա­կա՜ն, բա­րի՜ Ստե­փա­նա­կեր­տը... Մենք եր­կու սե­ղան հեռ­վից բա­ժակ բարձ­րաց­րինք եւ մի­մյանց ող­ջու­թյան հա­մար տտիպ գի­նի խմե­ցինք, պա­նիր-կա­նա­չի-տաք տված հա­ցի «բր­դուճ» ծա­մե­ցինք, մին­չեւ կբե­րեին պատ­վի­րած «գե­տի ձու­կը» եւ եր­կու-եր­կու կտոր հնդ­կա­հա­վի մսից խո­րո­վա­ծը։ Մենք ժպ­տա­ցինք ի­րար՝ կա­ռա­վա­րու­թյան նախ­կին ան­դա­մը եւ խոր­հր­դա­րա­նի նախ­կին պատ­գա­մա­վո­րը, եւ լուռ հի­շե­ցինք 2000-ա­կան­նե­րի քա­ղա­քա­կան բուռն բա­նա­վե­ճե­րը, կաս­կա­ծամ­տու­թյու­նը, որ գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյու­նը «մս­խում է», եւ հա­կա­դար­ձում­նե­րը, թե «պատ­գա­մա­վոր­նե­րի աչ­քը ար­տո­նյալ վար­կի վրա է»...
Քա­ռա­սուն­չոր­սօ­րյա պա­տե­րազ­մից ե­րե­ւի ա­միս ա­ռաջ Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի մոտ Շարժ­ման «գա­ղա­փա­րա­խոս­նե­րից» մե­կին տե­սա։ Այն­քան հայտ­նի, որ նույ­նիսկ Վա­նո Սի­րա­դե­ղյա­նից է նկատ­վել եւ որ­պես «պրի­մա ծխող» քան­դակ­վել։ Մեծ կշեռ­քով ձմե­րուկ էր կշ­ռում եւ քա­շը նո­թա­տետ­րում գրան­ցում։ Մեր հա­յացք­նե­րը մի վայր­կյան ի­րար ե­կան՝ դեմ­քը շր­ջեց եւ աշ­խա­տո­ղին կո­պիտ դի­տո­ղու­թյուն ա­րեց։ Այս մե­կը կնոջ հետ «Ու­ռե­նի» էր ե­կել՝ մարմ­րող կյան­քի ա­շու­նը մի ե­րե­կո­յի քա­ղա­քակ­րթ­վա­ծու­թյամբ ջեր­մաց­նե­լու։
...Որ­քա՜ն միա­միտ էինք ման­կա­վար­ժա­կա­նի բա­նա­սի­րու­թյան եւ պատ­մու­թյան բաժ­նի ու­սա­նող­ներս... Լսա­րա­նի գրա­տախ­տա­կին կա­վի­ճով Մա­սիս էինք նկա­րում, ո­րով­հե­տեւ գի­տեինք՝ հա­ջորդ ժա­մին պրո­ռեկ­տոր Նա­ջաֆ Գու­լիեւն այն­տեղ ադր­բե­ջա­նա­կան գրա­կա­նու­թյան դա­սա­խո­սու­թյուն է կար­դա­լու...

Վ. Ա.