Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՏՅԱՔ

Գյուղ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Հադ­րու­թի շր­ջա­նում։ Մտ­նում էր Հադ­րութ քա­ղա­քա­յին հա­մայն­քի մեջ։ Գտն­վում է շրջ­կենտ­րո­նից 1,5 կմ դե­պի հա­րավ-արևմուտք, նախ­կին Դի­զակ գա­վա­ռում։
Բնա­կա­վայ­րը տար­բեր աղ­բյուր­նե­րում և գրա­կա­նու­թյան մեջ ներ­կա­յաց­ված է նաև Տագ, Տայք, Թանկ, Տանկ, Դաք ա­նուն­նե­րով։
Պատ­մա­կան աղ­բյուր­նե­րը սահ­մա­նա­փակ տե­ղե­կու­թյուն­ներ են հա­ղոր­դում Տյաք գյու­ղի մա­սին։ Ա­ռա­ջին ան­գամ հան­դի­պում ենք 1563թ. տե­ղում ար­տագր­ված ձե­ռա­գիր մի Ա­վե­տա­րա­նի հի­շա­տա­կա­րա­նում։ Հադ­րու­թի Շախ­կա­խի ե­կե­ղե­ցու թվա­կիր (1673 թ.) ար­ձա­նագ­րու­թյան մեջ հի­շա­տակ­վում է «յեր­կիրն Դի­զա­կոյ ի գիւյս Դաք»։
Տյա­քի մա­սին հա­մա­ռոտ տե­ղե­կու­թյուն­ներ է հա­ղոր­դում Մա­կար ե­պիս­կո­պոս Բար­խու­դա­րյան­ցը։ Ըստ տե­ղա­նուն­նե­րի բա­ռա­րա­նի, Տյա­քը հա­վա­նա­բար ա­ռա­ջա­ցել է «տյարք» բա­ռից։ Գյու­ղի շր­ջա­կայ­քում պահ­պան­ված եր­կու փոք­րիկ մա­տու­ռի ու գե­րեզ­մա­նա­տան առ­կա­յու­թյու­նից կա­րե­լի է եզ­րա­կաց­նել, որ գյու­ղը գո­յու­թյուն է ու­նե­ցել դեռևս միջ­նա­դա­րում։ Մա­տուռ­նե­րից մե­կը՝ տե­ղադր­ված գյու­ղի հյու­սիս-արևե­լյան եզ­րին, եր­բեմ­նի մեծ գե­րեզ­մա­նա­տան կենտ­րո­նում, ըստ ճար­տա­րա­պե­տա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի թվագր­վում է 9-10-րդ դա­րե­րով։
19-րդ դա­րի վեր­ջե­րին գյու­ղում կար 35 ծուխ, 310 բնա­կիչ։ Նույն ժա­մա­նա­կաշր­ջա­նում Տյա­քում կա­ռուց­վել է Սբ Մես­րոպ ե­կե­ղե­ցին։
Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից հե­տո ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­ներն ա­մեն կերպ փոր­ձում էին հա­յա­թա­փել Ար­ցա­խը և հայ­կա­կան բնա­կա­վայ­րե­րը լց­նել ադր­բե­ջան­ցի վե­րաբ­նակ­նե­րով։ Այդ ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում մի քա­նի ըն­տա­նիք­ներ էլ հայ­տն­վե­ցին Տյա­քում։ Ան­գամ նրանց հա­մար տար­րա­կան դպ­րոց բաց­վեց։
1967-1968 թվա­կան­նե­րին ազ­գա­մի­ջյան մի քա­նի ընդ­հա­րում­նե­րից հե­տո ան­կոչ վե­րաբ­նակ­նե­րը հե­ռա­ցան հի­նա­վուրց հայ­կա­կան գյու­ղից։
Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մին գյու­ղից մաս­նակ­ցել է 85 մարդ, զոհ­վել է 40-ը։ Նրանց հի­շա­տա­կին գյու­ղում հու­շար­ձան է կա­ռուց­վել։
Ար­ցա­խյան ա­զա­տագ­րա­կան պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին գյու­ղից 13 հո­գի մաս­նակ­ցել է ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին։ ԱՀ «Մար­տա­կան խաչ» 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նի հետ­մա­հու ար­ժա­նա­ցել են Վա­լե­րի Ղահ­րա­մա­նյա­նը, Ռազ­մի Դա­դա­մյա­նը։ Զոհ­ված­նե­րի հի­շա­տա­կին Տյա­քում հու­շար­ձան է կա­ռուց­վել։
2015 թվա­կա­նին Տյաք գյու­ղում ապ­րում էր 70 մարդ, կար 32 տն­տե­սու­թյուն։
2020 թվա­կա­նի 44-օ­րյա պա­տե­րազ­մի հետևան­քով գյու­ղը հա­յա­թափ­վել և ան­ցել է Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի հս­կո­ղու­թյան ներ­քո։
Տյաք գյուղն Ար­ցա­խում այն ե­զա­կի բնա­կա­վայ­րե­րից է, որ­տեղ ան­խա­թար պահ­պան­վել են 18-19-րդ դդ. ճար­տա­րա­պե­տու­թյան շատ նմուշ­ներ։ Այն­տեղ կա­րող ենք տես­նել ոչ միայն ուշ միջ­նա­դա­րյան ա­ռան­ձին շի­նու­թյուն­ներ, այլև գյու­ղի ամ­բողջ կա­ռու­ցա­պա­տու­մը` որ­պես իր ժա­մա­նա­կի քա­ղա­քա­շի­նու­թյան ե­զա­կի հու­շար­ձան։
Գյու­ղում և նրա շր­ջա­կայ­քում պահ­պան­վել են պատ­մամ­շա­կու­թա­յին նշա­նա­կու­թյան հու­շար­ձան­ներ՝ Սբ Մես­րոպ ե­կե­ղե­ցին (19-րդ դար), միջ­նա­դա­րյան գյու­ղա­տե­ղիի և գե­րեզ­մա­նո­ցի մնա­ցորդ­նե­րը, Ցո­րա­բեր­դը (3-17-րդ դա­րեր), Սուրբ Հա­կոբ, Ըն­ջու­կա­խաչ սր­բա­վայ­րե­րը։ Գյու­ղից հա­րավ-արևելք՝ Վնե­սա­սա­րի լան­ջին, կան խաչ­քա­րեր (XI – XIII դդ.)։
Գյու­ղի տա­րած­քում ե­ղել է նաև միջ­նա­դա­րյան ե­կե­ղե­ցի:
1870 թվա­կա­նին Տյա­քում բաց­վել է նա­խակր­թա­րան։ 1874-1875 ու­սում­նա­կան տա­րում գյու­ղում գոր­ծում էր ե­կե­ղե­ցա­կան ծխա­կան դպ­րոց, որ­տեղ սո­վո­րում էր 25 ա­շա­կերտ, դա­սա­վան­դում 1 ու­սու­ցիչ։ 1885 թվա­կա­նին դպ­րո­ցը փակ­վել և վե­րա­բաց­վել էր 1888 թվա­կա­նին սեպ­տեմ­բե­րին։ Այն կոչ­վում էր Սուրբ Սա­հա­կյան դպ­րոց։ 1896 թվա­կա­նին հայ­կա­կան դպ­րոց­նե­րի հետ փակ­վում է նաև Տյա­քի կր­թա­կան հաս­տա­տու­թյու­նը։ 1906-1907 ու­սում­նա­կան տա­րում այն վե­րա­բաց­վել և գոր­ծել է մինչև խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյան հաս­տա­տու­մը։
Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին գյու­ղում գոր­ծել է տար­րա­կան դպ­րոց։ Այն­տեղ սո­վո­րել է մինչև 20 ա­շա­կերտ։ Գյու­ղում գոր­ծում էր մշա­կույ­թի տուն։