Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽ (1988-1992)

 

ՄԻԱՅՆ ԶԵՆՔՆ Է ԿԱՐՈՂ ՎՃՌԵԼ ՄԵՐ ԲԱԽՏԸ

1989 թվա­կան։ Ա­շուն։ Նո­յեմ­բեր։
Մոսկ­վա։ Հա­մա­նուն հյու­րա­նո­ցում տե­ղա­վոր­ված են ԽՍՀՄ Գե­րա­գույն խոր­հր­դի նս­տաշր­ջա­նին մաս­նակ­ցե­լու ե­կած խոր­հր­դա­յին բազ­մազգ երկ­րի պատ­գա­մա­վոր­նե­րը` հայ, ռուս, վրա­ցի…
Ղա­րա­բա­ղի Ազ­գա­յին խոր­հր­դի ո­րոշ­մամբ Մոսկ­վա են մեկ­նել նաև Ռազ­միկ Պետ­րո­սյա­նը, Է­դուարդ Ղու­կա­սյա­նը, Համ­լետ Գրի­գո­րյա­նը, Սեր­գեյ Դավ­թյա­նը…Նրան­ցից ա­ռաջ մի խումբ էլ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի և Սերժ Սարգ­սյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ այն­տեղ ար­դեն «աշ­խա­տում» էր։ Մոսկ­վա­յից Վա­չա­գան Գրի­գո­րյա­նը զան­գել և պա­հան­ջել էր, որ խումբն իր հետ քա­րոզ­չա­կան նյու­թեր` թեր­թեր, ամ­սագ­րեր, բրո­շյուր­ներ բե­րեր, քա­նի որ հայ­կա­կան կող­մը քա­րոզ­չու­թյան ճա­կա­տում հետ էր մնա­ցել ա­զե­րի­նե­րից։ Այն շր­ջա­նում հա­յաս­տա­նյան թեր­թե­րում շատ սուղ տե­ղե­կու­թյուն­ներ էին տպագր­վում Շարժ­ման և Ար­ցա­խի պատ­մու­թյան վե­րա­բե­րյալ։ Եվ ա­հա Ռազ­մի­կի խումբն իր հետ տա­նում է «Խոր­հր­դա­յին Ղա­րա­բաղ» թեր­թի կրկ­նօ­րի­նա­կից «Սո­վետս­կի Կա­րա­բախ» թեր­թի (ռու­սե­րեն) 300 հա­մար։
Թեր­թե­րը դր­վե­ցին հյու­րա­նո­ցի ճե­մաս­րա­հում, տե­սան, թե օ­տա­րազ­գի­նե­րը ինչ­պես են մո­տե­նում, վերց­նում կար­դում, ծա­նո­թա­նում ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րին։ Այդ­պես, հա­սա­րա­կա­կան կար­ծի­քը սկ­սեց թեք­վել դե­պի հայ­կա­կան կող­մը։
Ռազ­մի­կը հա­գավ հան­դի­սա­վոր պա­հի հա­մար տա­րած կոս­տյումն ու դուրս ե­կավ թար­մա­նա­լու։ Ի­ջավ հյու­րա­նո­ցի ա­ռա­ջին հարկ։
Մե­կը մո­տե­ցավ Ռազ­մի­կին.
-Բե­րել եմ,- կա­մա­ցուկ ա­սաց ադր­բե­ջա­նե­րեն։
-Ու­րեմն, բե­րել ես…-Ռազ­մի­կը հաս­կա­ցավ, որ ա­զե­րին սխալ­վել է և ի­րեն չկորց­րեց.
-Դե, գնա բեր…- Ա­սաց մա­քուր ադր­բե­ջա­նե­րե­նով։
Ա­զե­րին գնաց-ե­կավ եր­կու մեծ, ծանր քթո­ցով։ Նման քթո­ցը Ռազ­մի­կին ծա­նոթ էր, Գան­ձա­կում էին գոր­ծում սի­մինդ­րից։
Քթոց­նե­րը մար­դը զո­ռով էր քարշ տա­լիս։ Ռազ­մի­կը օգ­նեց, ա­րագ գնա­ցին դե­պի վե­րե­լա­կը։ Հաս­կա­նա­լով՝ ուր որ է «տե­րը» պի­տի իջ­նի, սեղ­մեց կո­ճա­կը։ Ա­զե­րին հետևից ու­զում էր մտ­նել, չթո­ղեց.
-Դու էդ­տեղ սպա­սիր…
Ա­զե­րին հետ գնաց, վե­րե­լա­կի դռ­նե­րը փակ­վե­ցին։
…Ըն­տիր թանկ կո­նյակ­ներ, շող­շո­ղուն մր­գեր՝ դեղձ, խա­ղող, նուռ…Ռազ­մի­կը քթո­ցը խռնշ­տո­րեց՝ գու­ցե փող էլ լի­նի, չկար.
-Ժլատ շուն-­շան որ­դի­ներ…-Ա­սաց կես­կա­տակ, իսկ հյու­րա­նո­ցի 10-րդ հար­կում վա­յե­լում են արևե­լյան մր­գե­րը…
-Ռազ­միկ, գու­ցե նո­րից իջ­նես ծխե­լու…-Կա­տա­կեց Սե­րո Խան­զա­դյա­նը՝ հա­տիկ-հա­տիկ պո­կե­լով խա­ղո­ղը։
Նույն օ­րը, նիս­տից հե­տո Վա­չա­գան Գրի­գո­րյա­նը մտավ, թե՝
-Ռազ­միկ, նս­տաշր­ջա­նում մե­կը ե­լույթ ու­նե­ցավ, հայ է, բայց խո­սեց օ­տա­րի պես, չե­զոք ե­լույթ էր, եր­կու ազ­գե­րին հաշ­տու­թյան ու խա­ղաղ ապ­րե­լու կոչ էր ա­նում։ Գան­ձա­կից է, գու­ցե ճա­նա­չո՞ւմ ես։
Վի­լե­նը… Մար­տի­րո­սյան Վի­լե­նը, իր հարևա­նը, իր հա­մա­դա­սա­րան­ցին, ում հետ նույն նս­տա­րա­նին էին նս­տում։ Սու­սիկ-փու­սիկ, գր­քե­րին կպած, գե­րա­զանց սո­վո­րող, բո­լո­րի սի­րե­լի Վի­լե­նը…
Ռազ­մի­կի հա­մար դժ­վար չէր գտ­նել հե­ռա­խո­սա­հա­մա­րը.
-Վի­լեն, հի­շո՞ւմ ես Հայ­րո­յին։- Կաղ, միայ­նակ Հայ­րոն, կոշ­կա­կար Հայ­րոն, ո­րի ար­հես­տա­նո­ցում դա­սե­րից հե­տո հա­վաք­վում էին… Հայ­րոն բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ էր աս­մուն­քել տա­լիս: Թփթ­փաց­նում էր Վի­լե­նի ու­սը.
-Գե­նե­րալ է դառ­նա­լու…
Ու Վի­լե­նի աչ­քե­րը պսպ­ղում էին…
-Վի­լեն, հի­շո՞ւմ ես Հայ­րո­յին…
-Հի­շում եմ։- Հե­ռա­խո­սի այն կող­մում՝ լռու­թյուն, ու Ռազ­մի­կը հաս­կա­նում է, որ խո­սա­կի­ցը հուզ­ված է…

Հի­շե­ցին ըն­կեր Սի­րա­նին, որ ի­րենց ու­ղար­կում էր նավ­թի հեր­թի։ Հի­շե­ցին ըն­կեր Ա­ղա­բե­կյա­նին։ Դաս պատ­մե­լը ընդ­հա­տում էր, ե­րե­խա­նե­րին կրկ­նել տա­լիս՝ կեց­ցե՜ ըն­կեր Լե­նի­նը… Կեց­ցե՜ ըն­կեր Ստա­լի­նը… Կեց­ցե՜ Կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյու­նը…Ու ե­րե­խա­նե­րը ծափ էին տա­լիս… Հե­տո հար­ցու­փորձ ըն­տա­նիք­նե­րից…Տխ­րու­թյուն ու ու­րա­խու­թյուն՝ խա­ռը… Հե­տո՝ հան­դի­պում հյու­րա­նո­ցում։

-Վի­լեն, դու նրանց փոք­րուց ես ճա­նա­չում…

-Ես չգի­տեի…Ես չէի պատ­կե­րաց­նում, որ կնե­ղաց­նեի իմ հայ­րե­նա­կից­նե­րին։ Ռազ­մի­կը հեր­թով, ման­րակր­կիտ պատ­մում է քա­րե­րով պա­տե­րազ­մից, ջար­դե­րից, բռ­նու­թյուն­նե­րից, պատ­մում է Սում­գա­յի­թի մա­սին…

-Պա­տե­րազմն ան­խու­սա­փե­լի է, Վի­լեն։

-Հնա­րա­վոր չէ, Ռազ­միկ։ Ես պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի հետ կխո­սեմ, կկան­խենք…

-Կան­խել հնա­րա­վոր չէ։ Եր­կու կողմն էլ զին­վում են…

-Գու­ցե ու­րիշ ելք կա։

-Չկա, միայն զենքն է վճ­ռե­լու մեր բախ­տը։

-Խոր­հր­դա­յին կար­գե­րում պա­տե­րազմ հնա­րա­վոր չէ…

Ռազ­մի­կը պատ­մեց, որ Ղա­րա­բա­ղում Անդ­րեյ Սա­խա­րո­վի հետ հան­դիպ­մանն ինքն ար­տա­հայ­տել է նույն միտ­քը, բայց հայտ­նի ի­րա­վա­պաշտ­պա­նը չի հա­վա­տա­ցել…

-Ղա­րա­բա­ղի և Ադր­բե­ջա­նի միջև պա­տե­րազմն ան­խու­սա­փե­լի է, Անդ­րեյ Դմիտրևիչ։ Գո­նե Գոր­բա­չո­վին հա­մո­զեք, որ խոր­հր­դա­յին բա­նա­կը չօգ­տա­գործ­վի մեր դեմ։

-Թույլ չենք տա։ Գոր­բա­չո­վը պա­տե­րազմ թույլ չի տա, Ադր­բե­ջանն էլ այդ քայ­լին չի գնա…

-Միա­միտ մարդ…-զրույ­ցին խառն­վեց կի­նը՝ Ե­լե­նա Բո­նե­րը։- Դու նրանց լավ չես ճա­նա­չում։ Նրանք ա­մեն ին­չի ըն­դու­նակ են։ Ու­շադ­րու­թյուն դարձ­րե՞լ ես՝ Բաք­վի ցույ­ցե­րին նրանք ջար­դի, պա­տե­րազ­մի կո­չեր են հն­չեց­նում։

-Ինչ­պ՞ես կա­րե­լի է նույն խոր­հր­դա­յին պե­տու­թյան մեջ եր­կու ազգ ի­րար սպա­նեն…Ես Գոր­բա­չո­վին կա­ռա­ջար­կեմ՝ որ բնա­կա­վայ­րե­րում հայ կա, միաց­նեն Հա­յաս­տա­նին, որ­տեղ՝ ա­զե­րի՝ Ադր­բե­ջա­նին։ Թող ռե­ֆե­րեն­դում լի­նի, ճիշ­տը դա է…

-Խոր­հր­դա­յին կար­գե­րը փլուզ­վե­լու են, Վի­լեն։

-Չա­փա­զան­ցում ես։ Ինչ­պես այն ժա­մա­նակ, ու­ժեղ երևա­կա­յու­թյուն ու­նես, անհ­նա­րին բա­ներ ես ա­սում։

-Մերձ­բալ­թյան հան­րա­պե­տու­թյուն­նե­րը ան­կա­խու­թյան են գնում, Գեր­մա­նիան՝ վե­րա­միա­վոր­ման…Կա­ռա­վա­րու­թյու­նը թույլ է և ան­կա­յուն… Խոր­հր­դա­յին կար­գե­րը ար­դեն փտել են, պի­տի փուլ գան… -Մի­գու­ցե…Մի­գու­ցե…Հա­մե­նայն­դեպս, ե­թե կռի­վը սկս­վի…

- Վի­լե­նը, որ ար­մատ­նե­րով Հյու­սի­սա­յին Ար­ցա­խից է, Վե­րին­շե­նից, մտա­հոգ լռում է…

-Ես չգի­տեի, ես ո­չինչ չգի­տեի…Կար­ծում էի՝ հնա­րա­վոր է հաշտ­վել։ Ես այդ դիր­քե­րից էի ե­լույթ ու­նե­նում։ Կենտ­րո­նա­կան մա­մու­լի հա­ղոր­դում­նե­րից ո­չինչ հաս­կա­նա­լի չէր, Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի մա­սին ո­չինչ չգի­տեի…Դու հե­տո կտես­նես, կհա­մոզ­վես, որ…

-Եր­կար տա­րի­ներ հե­տո հան­դի­պած ըն­կեր­նե­րը հաս­կա­ցան ի­րար… Հա­ջորդ հան­դիպ­մա­նը.

-Ին­չո՞վ կա­րող ես օգ­նել Վի­լեն: Մեզ զենք, փամ­փուշտ է հար­կա­վոր։

-Գործ­նա­կան զրույ­ցի ան­ցավ Ռազ­մի­կը, ար­դեն հա­մոզ­ված, որ կօգ­նի։

-Ես ձեզ կծա­նո­թաց­նեմ սպա­նե­րի հետ։ Դուք լե­զու կգտ­նեք…

- Մի պահ լռե­լուց հե­տո ա­սաց Վի­լե­նը։

…Պետ­րո­սյան Ռազ­մի­կը ա­միս­ներ հե­տո, եր­կու տա­րի անց, Ար­ցա­խի և Հյու­սի­սա­յին Ար­ցա­խի հա­մար ա­մե­նա­ծանր շր­ջա­նում՝ 1991-ին, դա­սըն­կե­րո­ջը` Վի­լեն Մար­տի­րո­սյա­նին, կտես­նի Շա­հու­մյա­նի շր­ջա­նի Վե­րին­շեն գյու­ղում բաց­ված դե­պու­տա­տա­կան կե­տում՝ ակ­տիվ գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լիս։

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ